Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 մարտի 2009 թ.
պետական գրանցման թիվ 05009117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2009 թվականի թիվ 41-Ն

 

i

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Համահայկական բանկի գրանցման մասին» կանոնակարգ 01/01-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. փետրվարի 27-ի
թիվ 41-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն կանոնակարգը սահմանում է Համահայկական բանկի` որպես իրավաբանական անձի, գրանցման հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Համահայկական բանկի գրանցման համար հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձինք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ գրանցելու և լիցենզավորելու մասին դիմում համաձայն հավելված 1-ի,

2) Համահայկական բանկի կանոնադրությունը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված. ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն հավելված 2-ի,

3) Համահայկական բանկ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կողմից, իսկ մեկ անձի կողմից Համահայկական բանկի հիմնադրման դեպքում` հիմնադրի գրավոր որոշումը,

4) Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ունեցող անձանց համար հայտարարագիր «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին` համաձայն հավելված 3-1 կամ 3-2-ի:

2. Եթե Համահայկական բանկի հիմնադիրներից են Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա նրանք չեն ներկայացնում սույն կանոնակարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:

3. Դիմումը ստանալուց հետո իննսունօրյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է Համահայկական բանկը, եթե այն ներկայացրել է սույն Կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև եթե Կենտրոնական բանկում բացված կապիտալի համալրման համապատասխան կուտակային հաշվում առկա են առնվազն հինգ միլիարդ դրամի չափով միջոցներ:

4. Համահայկական բանկի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե`

1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին,

3) Համահայկական բանկը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:

5. Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստեր ու տեղեկություններ պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ երկարաձգել սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված Համահայկական բանկի գրանցման ժամկետը:

6. Համահայկական բանկի գրանցման մասին Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը հիմնադիրներին տալիս է Համահայկական բանկի գրանցման վկայական` համաձայն հավելված 4-ի:

 

Հավելված 1

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

պարոն .......................

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն...................

Ես (մենք)` _____________ գործելով որպես «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցիչ (ներ) ________________

համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը _____ էջ):

Ես (մենք) հավաստիացնում եմ (ենք), որ մանրակրկիտ դիտարկել եմ (ենք) սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ (ենք), որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում եմ (ենք), որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

 

Խնդրում եմ (ենք) գրանցել Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ:

 

Համահայկական բանկը` որպես իրավաբանական անձ գրանցելուց հետո պարտավորվում եմ (ենք) ներկայացնել օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև միջոցներ ձեռք առնել բավարարելու բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պահանջները:

 

Համահայկական բանկի հիմնադիրների կողմից լիազորված անձ (անձինք)`

 

Ստորագրություն Անուն, ազգանուն Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է
տրված, առկայության դեպքում նաև
սոցիալական քարտի համարը
______________ ______________ ______________
______________ ______________ ______________
______________ ______________ ______________

 

 

___ __________ 2009 թ.

 

Հավելված 2

Համարակալված, կնքված և կարված է
 
------------------- (------------------)   թերթ:
նշել թվերով նշել տառերով

Իվ լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ`
 
---------------------------- ----------------------------
անուն, ազգանուն ստորագրություն


վերահսկող`
---------------------------- ----------------------------
անուն, ազգանուն ստորագրություն

 

Հավելված 3-1

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 


Ես`
 
Անուն, ազգանուն, հայրանուն
 հայտարարում եմ, որ
1. Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
2.Ես օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
3. Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ ժամկետանց պարտավորություններ.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
4. Իմ գործողությունները նախկինում չեն հանգեցրել բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
5. Ես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համար չեմ ենթարկվել քրեական պատասխանատվության.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
6.Ես այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների համար չեմ ենթարկվել քրեական պատասխանատվության.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
7. Ես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում բանկը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ, և բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, չի վատթարացել.
Եթե 7-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

8. Ես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 8-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

9. Ես այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման ընթացքում բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ.
Եթե 9-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
10. Ես այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 10-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
11. Ես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել եմ ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իմ պաշտոնավարման ընթացքում տվյալ կազմակերպությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ.
Եթե 11-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
12. Ես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում չեմ հանդիսացել ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 12-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
13. Ես այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
14. Ես կամ ինձ հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վարկային կազ-մակերպության հանդեպ չունենք ժամկետանց (կետանցված) պարտավորություն.
եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
 Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Ստորագրություն _________ Ամսաթիվ ________
օր/ամիս/տարի

 

Հավելված 3-2

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 


 
 
Կազմակերպության անվանումը
 հայտարարում է, որ
1. Օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով չի զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

2.Չի ճանաչվել սնանկ և չունի ժամկետանց պարտավորություններ.

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

3. Իր գործողությունները նախկինում չեն հանգեցրել բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում բանկը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ, և բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, չի վատթարացել.
Եթե 4-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 5-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
6.Այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ.
Եթե 6-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
7. Այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 7-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

8. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել է նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և իր գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը չի հայտարարվել անվճարունակ կամ սնանկ.
Եթե 8-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում

9. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում չի հանդիսացել նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
Եթե 9-րդ կետը կիրառելի չէ, ապա վանդակում նշել «Կ/Չ»:
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
10. Կազմակերպությունը կամ իր հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ չունի ժամկետանց (կետանցված) պարտավորություն.
Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում
 Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Տնօրենի անունը, ազգանունը ——————————
Ստորագրություն _________ Ամսաթիվ ________
օր/ամիս/տարի
Կ. Տ.

 

Հավելված 4

 

ՀՀ զինանշան   Գրանցված է
  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
2009 թ. փետրվարի 27-ի թիվ 41-Ն որոշմամբ
     
  ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Համահայկական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է
     
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ   «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությանը
     
  _______________________
  (բանկի գտնվելու վայրը)
     
  Գրանցման համարը _____________________
  Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________
     
Ք. ԵՐԵՎԱՆ    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ____
  __ _____200  թ.
 
Կ.Տ.

 

 

 

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.02.2009
N 41-Ն
Որոշում