Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1995Թ. ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ԿԵՆՏՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 1995 թվականի թիվ 77

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ

բանկերի կողմից 1995թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի

Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. մարտի

30-ի թիվ 10 որոշմամբ սահմանված կանոնադրական կապիտալի

նվազագույն չափը համալրելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի կողմից 1995թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. մարտի 30-ի թիվ 10 որոշմամբ սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի համալրման վերաբերյալ ներկայացված տեղեկանքը, որոշում է.

 

1. Առաջարկել Հայագրոբանկ բաժնետիրական բանկի խորհրդին մինչև սույն թվականի մայիսի 1-ը ապահովել կանոնադրական կապիտալի նվազագույն չափի համալրումը կամ ներկայացնել առաջարկություն չհամալրած մասով համապատասխան քանակի բաժանմունքներ լուծարելու վերաբերյալ:

2. «Արեգ» և «Լիցք» առևտրային բանկերի խորհուրդների ուշադրությունը հրավիրել կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանված ժամկետներում չհամալրելու փաստի վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերին` մինչև 1995թ. մայիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությանը ներկայացնել մինչև սույն թվականի ապրիլի 1-ը կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղված հիմնական միջոցների ցանկը և արժեքները:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության վրա: яяяяяяяяяяяяяяяяяяяя

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
20.04.1995
N 77
Որոշում