030.0076.030798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Շ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների դասային կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Շահենի Պետրոսյանին շնորհել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3 հուլիսի 1998 թ. ՆՀ-76