Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.05.2009  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0086.270409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով.

2) 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերով, նույն կետից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 13.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության Նախագահի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների նախագծերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 51.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարակելիս նշվում են տվյալ դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

27 ապրիլի 2009 թվականի

ՀՕ-86-Ն

 

 

pin
ՀՀ 07.04.2009
N ՀՕ-86-Ն օրենք