Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-690 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1735

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էմմա Կիրակոսյանի ընդդեմ Օնիկ Գրիգորյանի` վճռի կայացման օրվանից մինչև փաստացի կատարման օրը հաշվարկված տոկոսների բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Էմմա Կիրակոսյանը պահանջել է Օնիկ Գրիգորյանից բռնագանձել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2007 թվականի վճռի կայացման օրվանից մինչև դրանով նախատեսված դրամական պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2008 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմմա Կիրակոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 02.05.2007 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վճռվել է Օնիկ Գրիգորյանից հօգուտ Էմմա Կիրակոսյանի բռնագանձել 2.388.100 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում: Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո Օնիկ Գրիգորյանն այն միտումնավոր չի կատարում, ինչի արդյունքում Էմմա Կիրակոսյանի հաշվին խնայում է դրամական միջոցներ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր իրավաբանական անձանց, քաղաքացիների համար և ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2008 թվականի որոշումը և հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Վերաքննիչ դատարանի 02.05.2007 թվականի վճռով որոշվել է Օնիկ Գրիգորյանից Էմմա Կիրակոսյանի օգտին բռնագանձել 2.388.100 ՀՀ դրամ: Վերը նշված գործով 02.05.2007 թվականին տրվել է կատարողական թերթ: Դրա հիման վրա 07.05.2007 թվականին հարուցվել է կատարողական վարույթ, որն ընթացքի մեջ է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության արդյունքում որպես վերաքննիչ բողոքի մերժման հիմք դրվել է այն փաստարկը, որ գործով ապացուցված չէ Օնիկ Գրիգորյանի կողմից ուրիշի դրամական միջոցների ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր կարգով ենթակա է կատարման պարտապանի կողմից, իսկ դատական ակտի հարկադիր կատարման փուլում գտնվելը հիմք չէ ակտի պահանջների կատարման պարտականությունից պարտապանին ազատելու համար:

Վերոնշյալ եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ դատական ակտերի հարկադիր կատարումը դրա կամավոր չկատարման այլընտրանքային եղանակն է: Այսինքն` Օնիկ Գրիգորյանը, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 02.05.2007 թվականի վճռով բռնագանձման ենթակա 2.388.100 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը չկատարելով, ապօրինի կերպով պահել է այդ դրամական միջոցները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-690(ՎԴ)
Որոշում