Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ Գ ...

 

 

040.0725.060709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 725-Ն

 

i

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ստեղծել մասնագիտական հանձնաժողով` անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու և օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով և հաստատել նրա կազմն ու աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 725-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող «վայրի կենդանի» հասկացությունն ունի հետևյալ իմաստը` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու (միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ, ինչպես նաև դրանց անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներն ու դրանց սերունդները:

3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին (այսուհետ` վայրի կենդանիներ) պահելու նպատակը վայրի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

 

II. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Վայրի կենդանիներն անազատ և կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների` բացառելով պահելու վայրից դրանց փախուստը:

5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահվում են վանդակներում, մեծավանդակներում և դրանք պահելու համար նախատեսված այլ տարածքներում, որոնց չափերը համապատասխանում են սույն կարգի աղյուսակով առաջարկվող նվազագույն նորմերին:

6. Անազատ և կիսաազատ պայմաններում նույն տարածքում երկու և ավելի վայրի կենդանիներ պահելու դեպքում տարածքների չափերը որոշվում են հետևյալ բանաձևերով`

1) թռչունների և կաթնասունների համար`

 

Մ'նվ.=Մնվ.+0.7(Ք-1)Մնվ.,

 

2) սողունների և երկկենցաղների համար`

 

Մ'նվ.=Մնվ.+0.5(Ք-1)Մնվ.,

 

Որտեղ`

Մ'նվ.-ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մի քանի առանձնյակներ պահելու համար,

Մնվ.-ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մեկ առանձնյակ պահելու համար,

Ք-1-ն` պահվող կենդանիների քանակությունն է:

7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված պահանջները չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և մորթի ստանալու նպատակներով:

 

III. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական նպատակներով:

9. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք այդ կենդանիների և դրանցից ստացված սերնդի սեփականատերերն են և իրավունք ունեն դրանք տնօրինելու սույն կարգի 8-րդ կետով ամրագրված նպատակներով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիների:

10. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, իսկ դրանցից ստացած սերունդը տնօրինելու և տիրապետելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն:

 

Աղյուսակ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԵԿ ԱՌԱՆՁՆՅԱԿԻ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Կենդանիների անվանումները         |Տարածքի    |Տարածքի |Տարածքի  |

|ը/կ |                                 |տարատեսակը |մակերեսը|բարձրու- |

|    |                                 |(տիպը)     |(մ2)    |թյունը   |

|    |                                 |           |        |(մ2)     |

|____|_________________________________|___________|________|_________|

| 1  |               2                 |     3     |    4   |    5    |

|____|________________________________________________________________|

|1.  |Կաթնասուններ                                                    |

|____|________________________________________________________________|

|1.1.|Մանր կրծողներ (մկնանմաններ)      |մեծավանդակ,|    0,05|      0,2|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.2.|Մանր գիշատիչներ (աքիսներ և       |մեծավանդակ,|     1,0|      1,5|

|    |այլն), ձեռքաթևավորներ            |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.3.|Միջին կրծողներ (սկյուռանմաններ   |մեծավանդակ,|     3,0|      2,0|

|    |և  այլն)                         |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.4.|Խոշոր կրծողներ (մացառախոզ,       |մեծավանդակ,|     4,0|      2,5|

|    |ճահճակուղբ և  այլն)              |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.5.|Միջին գիշատիչներ (կզաքիս, աղվես  |մեծավանդակ,|     6,0|      2,5|

|    |և  այլն)                         |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.6.|Գայլ, միջին կատվազգիներ (լուսան, |մեծավանդակ,|    20,0|      3,0|

|    |հովազ և  այլն)                   |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.7.|Խոշոր կատվազգիներ (առյուծ, վագր  |մեծավանդակ,|    25,0|      3,0|

|    |և  այլն), արջեր                  |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.8.|Վարազներ, այծյամներ, մանր        |մեծավանդակ,|    20,0|      2,5|

|    |այծեղջյուրներ                    |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.9.|Այծեր, ոչխարներ                  |մեծավանդակ,|    25,0|      3,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.10|Խոշոր եղնիկներ, խոշոր            |մեծավանդակ,|    50,0|      4,0|

|    |այծեղջյուրներ, ձիեր              |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.11|Ցուլեր                           |մեծավանդակ,|   100,0|      4,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.12|Ընձուղտներ                       |մեծավանդակ,|   100,0|      8,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.13|Մաշկոտանիներ (ծովափիղ, փոկեր և   |մեծավանդակ,|    20,0|      2,5|

|    |այլն)                            |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.14|Գետաձի                           |մեծավանդակ,|    40,0|      3,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.15|Ռնգեղջյուր                       |մեծավանդակ,|    50,0|      3,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.16|Փիղ                              |մեծավանդակ,|   120,0|      6,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.17|Թերատամներ (մրջնակերներ,         |մեծավանդակ,|     4,0|      2,5|

|    |զրահակիրներ, համրուկներ)         |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.18|Միջին կենգուրուներ               |մեծավանդակ,|     5,0|      3,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.19|Խոշոր կենգուրուներ               |մեծավանդակ,|     2,0|      3,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.20|Մանր պրիմատներ (տամարիններ և     |մեծավանդակ,|     2,0|      2,0|

|    |այլն)                            |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.21|Միջին պրիմատներ (մակակներ,       |մեծավանդակ,|     5,0|      3,0|

|    |պավիաններ և  այլն)               |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|1.22|Խոշոր պրիմատներ (գորիլլա,        |մեծավանդակ,|    20,0|      4,0|

|    |շիմպանզե, օրանգուտան)            |վանդակ     |        |         |

|____|________________________________________________________________|

|2.  |Թռչուններ                                                       |

|____|________________________________________________________________|

|2.1.|Մանր ճնճղուկանմաններ և  թութակներ|մեծավանդակ,|    0,09|      0,3|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.2.|Աղավնանմաններ                    |մեծավանդակ,|     0,2|     0,25|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.3.|Փասիանանմաններ, մանր բվանմաններ  |մեծավանդակ-|     1,5|      1,5|

|    |և  բազեանմաններ, միջին թութակներ |ներ, վանդակ|        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.4.|Սագանմաններ (սագեր, բադեր)       |մեծավանդակ,|     4,0|      1,0|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 0.3 մ  |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.5.|Խոշոր թութակներ                  |մեծավանդակ,|     1,0|      2,0|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.6.|Պինգվիններ                       |մեծավանդակ,|     4,0|      2,5|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 1 մ    |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.7.|Հավալուսիններ, կարապներ          |մեծավանդակ,|     4,0|      2,5|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 0,5 մ  |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.8.|Միջին և  խոշոր գիշատիչ թռչուններ,|մեծավանդակ,|     5,0|      3,0|

|    |կռունկանմաններ, բվանմաններ,      |վանդակ     |        |         |

|    |արագիլներ, ձկնկուլներ            |           |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.9.|Ջայլամանմաններ (բացառությամբ     |մեծավանդակ,|    10,0|      2,5|

|    |աֆրիկական ջայլամի)               |վանդակ     |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|2.10|Աֆրիկական ջայլամ                 |մեծավանդակ,|    12,0|      2,5|

|    |                                 |վանդակ     |        |         |

|____|________________________________________________________________|

|3.  |Սողուններ                                                       |

|____|________________________________________________________________|

|3.1.|Օձեր` մինչև  20 սմ               |տերարիում  |   0,015|0,08/0,15|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.2.|Օձեր` 20-40 սմ, մողեսներ` մինչև  |տերարիում  |   0,025|0,08/0,15|

|    |10 սմ                            |           |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.3.|Օձեր` 40 սմ-ից մինչև  1 մ        |տերարիում  |     0,1| 0,15/0,3|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.4.|Օձեր` 1-2 մ                      |տերարիում  |     0,5| 0,25/0,5|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.5.|Օձեր` 2-3 մ                      |տերարիում  |     1,0|  0,4/0,7|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.6.|Օձեր` 3 մ ավելի                  |տերարիում  |     2,0|  0,6/1,0|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.7.|Մանր մողեսներ` մինչև  20 սմ      |տերարիում  |     0,1| 0,15/0,3|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.8.|Մանր և  միջին չափի մողեսներ`     |տերարիում  |     0,4|  0,3/0,6|

|    |20-50 սմ                         |           |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.9.|Մողեսներ` 50 սմ-ից խոշոր         |տերարիում  |     1,0|  0,5/1,0|

|____|_________________________________|___________|________|_________|

|3.10|Մանր և  միջին կրիաներ            |տերարիում  |     0,2|      0,5|

|    |(միջերկրական, ճահճային,          |           |        |         |

|    |կասպիական)                       |           |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.11|Խոշոր ցամաքային կրիաներ          |տերարիում  |     2,0|      1,0|

|    |(սեյշելյան, փղային)              |           |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.12|Կոկորդիլոսներ` մինչև  50 սմ      |տերարիում, |     0,4|      0,4|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 0,1 մ  |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.13|Կոկորդիլոսներ` մինչև  2 մ        |տերարիում, |     2,0|      1,0|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 0,4 մ  |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|3.14|Կոկորդիլոսներ` 2 մ-ից ավելի      |տերարիում, |     3,0|      1,5|

|    |                                 |ոչ պակաս,  |        |         |

|    |                                 |քան 0,8 մ  |        |         |

|    |                                 |խորությամբ |        |         |

|    |                                 |ջրավազանով |        |         |

|____|________________________________________________________________|

|4.  |Երկկենցաղներ                                                    |

|____|________________________________________________________________|

|4.1.|Ջրային երկկենցաղներ              |ակվարիում  |    0,06|      0,3|

|    |                                 |կամ ակվա-  |        |         |

|    |                                 |տերարիում  |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|4.2.|Մանր սալամանդրեր, գորտեր,        |ակվատերա-  |    0,04| 0,15/0,3|

|    |դոդոշներ                         |րիում      |        |         |

|____|_________________________________|___________|________|_________|

|4.3.|Խոշոր սալամանդրեր                |ակվատերա-  |     0,8|      0,5|

|    |                                 |րիում      |        |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 725-Ն
Որոշում