Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.11.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2009  -ից մինչեւ   11.11.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 23.10.17 ՆԿ-145-Ն կարգադրություն)

i

031.0097.260609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2009 թվականի ապրիլի 25-ի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգով նախատեսված ծրագրերի մշակումը և հաստատումը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` հետևել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

 

26 հունիսի 2009 թվականի

ՆԿ-97-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2009 թ. հունիսի 26-ի

ՆԿ-97-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակների, խնդիրների, սկզբունքների և հիմնական ուղղությունների նկատմամբ պաշտոնական մոտեցումների համակարգ է և հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և գերակայությունների մշակման և իրագործման համար, բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից, զարգացնում է նրա սկզբունքները տեղեկատվական ոլորտում և կարող է ենթարկվել ճշգրտումների, կապված ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման հետ:

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհում տիրող ներկա իրավիճակը բնութագրվում է միջազգային հարաբերությունների համակարգի փոխակերպման դրսևորումներով, որոնց ընթացքում զգալի թվով պետությունների և նրանց միավորումների տնտեսական-քաղաքական դիրքերի ամրապնդման միտում Է նկատվում: Միջազգային քաղաքական նման պայմաններում ձևափոխվում են միջազգային գործընթացների կառավարման մեխանիզմները, ընդ որում որակապես նոր դերակատարում են ստանձնում տնտեսական և քաղաքական, ենթակառուցվածքային, ինչպես նաև գիտատեխնիկական, բնապահպանական, էներգետիկ և տեղեկատվական գործոնները:

Միջազգային հարաբերությունների փոխակերպման միտումների համատեքստում ստեղծվում են նոր կառուցվածքներ, որոնք օգտագործվում են քաղաքական հանգուցային հիմնախնդիրները միակողմանի, հատկապես ռազմաուժային ճանապարհով լուծելու և միջազգային հանրության կառավարման մեջ գերիշխող դիրքեր գրավելու նպատակով` շրջանցելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը:

Համաշխարհային զարգացման արդի փուլը էական փոփոխություններ է մտցրել նաև անվտանգության ընկալման ավանդական մոտեցումների մեջ: Եթե նախկինում վճռորոշ էին պետությունների մրցակցության ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական հնարավորությունները, ապա այսօր առաջ են եկել նաև նոր չափանիշներ, որոնք պայմանավորում են պետության տեղեկատվական ոլորտի անվտանգության տեղն ու դերը երկրի ազգային անվտանգության համատեքստում:

Տեղեկատվական հեղափոխության արդյունքում այսօր էապես աճել է տեղեկատվական հոսքերի դերակատարումը: Դրական միտումների հետ մեկտեղ այսօր առկա են նաև որակապես նոր բնույթի սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնք պետություններից պահանջում են միջազգային տեղեկատվական դաշտում գործել այնպիսի կանոններով, որոնց մեջ վճռորոշ են տեղեկատվական հոսքերի համակարգումը, վերահսկումը և անվտանգությունը, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման և հավաստի տեղեկատվության արգելափակման միջոցով հասարակական կարծիքի խեղաթյուրման կանխարգելումը և այլն:

Փոխներթափանցելիության այսօրինակ իրողությունների պայմաններում պետությունների անվտանգության համակարգում ռազմավարական նշանակություն է ստանում նաև պետության անվտանգության ապահովումը տեղեկատվական ոլորտում:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասարակության զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է տեղեկատվական ոլորտի աճող դերակատարմամբ: Տեղեկատվական ոլորտն իրենից ներկայացնում է տեղեկատվություն հավաքող, ձևավորող, տարածող և օգտագործող սուբյեկտների, տեղեկատվության և տեղեկատվական ենթահամակարգերի ամբողջություն, ինչպես նաև այդ գործընթացների ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների կարգավորման համակարգ: Տեղեկատվական ոլորտը, ունենալով հասարակական կյանքը համակարգող և կարգավորող կարևոր գործառույթ, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության անվտանգության քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության ապահովումից, և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց:

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում ներգրավված երկիր է և տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական, տնտեսական այնպիսի զարգացումների և իրադարձությունների լիիրավ մասնակից, որոնց համահունչ են Հայաստանի Հանրապետության որդեգրած նպատակներն ու ռազմավարությունը:

Այս տեսանկյունից, միջազգային անվտանգության ապահովման խնդիրներում Հայաստանի Հանրապետության շահերն ունեն օբյեկտիվ ընդհանրություն այլ պետությունների շահերի հետ` ներառելով թմրամիջոցների և զենքի անօրինական տարածման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, բնապահպանական սուր խնդիրների լուծումը և միջազգային համագործակցության այլ ոլորտներ: Հայաստանի Հանրապետության ազգային շահերը վերը նշված ոլորտներում և դրանց շաղկապված տեղեկատվական անվտանգության ոլորտում, որը ներառում է հանրային և պետական կենսագործունեության բոլոր բնագավառների ու մակարդակների տեղեկատվական բաղադրիչները, բնորոշում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության էությունը:

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային շահերը տեղեկատվական անվտանգության

ոլորտում

 

Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, ներքաշված է տեղեկատվական ակտիվ ներազդեցությունների և հոսքերի մեջ: Խնդիր ունենալով ոչ միայն նվազագույնի հասցնել տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային շահերին սպառնացող վտանգների բացասական ազդեցությունը, այլև նախաձեռնող լինել ազգային և պետական նպատակների անվտանգ իրականացման գործընթացում, անհրաժեշտ է մշակել ժամանակակից տեղեկատվական իրողություններին համարժեք տեղեկատվական քաղաքականության ռազմավարություն, ապահովել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային տեղեկատվական դաշտերում:

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը հանրապետության ազգային շահերի պաշտպանվածությունն է տեղեկատվական ոլորտում` փոխկապակցված անձի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ընդհանրության հետ:

Անհատի շահերը տեղեկատվական ոլորտում ներառում են մարդու և քաղաքացու` օրենքով չարգելված գործունեության իրականացման, ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման համար օգտագործվող տեղեկատվության հասանելիության սահմանադրական իրավունքի իրագործումը, ինչպես նաև շրջակա միջավայրի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և անձնական անվտանգությունն ապահովող տեղեկատվության պաշտպանությունը:

Հասարակության շահերը տեղեկատվական ոլորտում ներառում են անձի շահերի ապահովումն այդ ոլորտում, ժողովրդավարության ամրապնդումը, իրավական-սոցիալական պետության կառուցումը, հասարակական համաձայնության և հանդուրժողականության հաստատումը, ինչպես նաև հայ ժողովրդի և նրա տարբեր հատվածների հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանումը, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրությունն ու զարգացումը, հայ ինքնության հիմնասյուների` բարոյահոգեբանական կերտվածքի, հայոց լեզվի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ամրապնդումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեղեկատվական կապի ապահովումը:

Պետության շահերը տեղեկատվական ոլորտում ներառում են համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորման, նրա ենթակառուցվածքների ներդաշնակ գործառման և զարգացման, սահմանադրական կարգի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության, օրինականության և իրավակարգի ապահովման նպատակով անձի և քաղաքացու տեղեկատվության ստացման և օգտագործման բնագավառում նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացման, ինչպես նաև հավասարազոր և փոխշահավետ միջազգային համագործակցության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

2. Տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի

բաղադրիչները

 

Տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի հիման վրա ձևավորվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ պետության ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական և ընթացիկ խնդիրները:

Այս տեսանկյունից տեղեկատվության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային շահերը բնորոշվում են հինգ հիմնական բաղադրիչներով.

 

Առաջին բաղադրիչ

Ներառում է տեղեկատվության ստացման և օգտագործման ոլորտում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, երկրի հոգևոր զարգացման ապահովումը, հասարակության բարոյական արժեքների, հայրենասիրական և մարդասիրական ավանդույթների, մշակութային և գիտական ներուժի պահպանումն ու ամրապնդումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

- բարձրացնել տեղեկատվական ենթակառուցվածքների գործունեության արդյունավետությունը` հասարակական զարգացման, հայ հասարակության համախմբման, հայ ժողովրդի հոգևոր վերելքի ապահովման նպատակով,

- կատարելագործել Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական և հոգևոր ներուժի հիմք հանդիսացող տեղեկատվական ռեսուրսների ձևավորման, պահպանման և ռացիոնալ օգտագործման համակարգը,

- ապահովել մարդու և քաղաքացու օրինական ճանապարհով տեղեկատվության փնտրման, ստացման, փոխանցման, ստեղծման և տարածման սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև երաշխավորել պետական բաց տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության իրավունքը,

- ապահովել մարդու և քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդագրությունների գաղտնիության, իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման սահմանադրական իրավունքներն ու ազատությունները,

- կատարելագործել մտավոր սեփականության ոլորտում իրավական կարգավորման մեխանիզմները, դրանց գործառության արդյունավետությունը, պայմաններ ստեղծել պահպանելու համար օրենսդրական սահմանափակումներն անհատական, հասարակական և պետական կարևորության գաղտնի տեղեկատվության հասանելիության նկատմամբ,

- արդիականացնել Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական և հոգևոր ներուժի առանցք կազմող տեղեկատվական միջոցների ձևավորման, պահպանման և օգտագործման համակարգը, առկա ներուժի հիմքի վրա այն հասցնել ժամանակակից չափանիշների,

- կանխարգելել սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության բորբոքմանը նպաստող քարոզչական գործունեությունը,

- երաշխավորել զանգվածային տեղեկատվության ազատությունը և ապահովել գրաքննության արգելումը,

- ապահովել առանց անձի համաձայնության նրա մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, պահպանման, օգտագործման և տարածման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության տարածման արգելափակումը:

 

Երկրորդ բաղադրիչ

Ներառում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովումը, կապված հայկական և միջազգային հանրությանը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության վերաբերյալ հավաստի տեղեկատվության մատուցման, հանրապետության և միջազգային կյանքում տեղի ունեցող քաղաքական և սոցիալական կարևորագույն իրադարձությունների նկատմամբ պետության պաշտոնական դիրքորոշման իրազեկման հետ` միաժամանակ ապահովելով քաղաքացիների հասանելիությունը պետական բաց տեղեկատվական միջոցներին:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

- Հայաստանի Հանրապետության միջազգային կշռի և դերակատարման ամրապնդման և հզորացման նպատակով ձևավորել միասնական համահայկական տեղեկատվական տարածություն,

- հզորացնել պետական և հանրային տեղեկատվական ռեսուրսները. բարձրացնել դրանց օգտագործման արդյունավետությունը, ընդլայնել հնարավորությունները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին ժամանակին ու հավաստի տեղեկատվության ապահովման ուղղությամբ,

- պայմաններ ստեղծել միջազգային, ներքաղաքական, սոցիալական և այլ բնույթի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հաղորդակցային ուղիներով պետության պաշտոնական դիրքորոշման օպերատիվ ներկայացման համար,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական դաշտում հստակեցնել և զարգացնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության տարբեր ճյուղերի և օղակների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակումը, դրանց կանոնակարգումն ու համակարգումը,

- ակտիվացնել պետական բաց տեղեկատվական միջոցների ձևավորումը, մեծացնել դրանց կիրառման տնտեսական նպատակահարմարության գործակիցը,

- ապահովել անհատ-հասարակություն-պետություն տեղեկատվական հոսքերի բովանդակային և տեխնիկական շրջապտույտը:

 

Երրորդ բաղադրիչ

Ներառում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, կապված արտադրանքի ներքին շուկայի պահանջարկի բավարարման և համաշխարհային շուկա արտահանման հետ, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

- զարգացնել և արդիականացնել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական միացյալ տարածության ենթակառուցվածքները, տեղեկատվական ծառայությունների հայրենական արտադրությունը և բարձրացնել պետական տեղեկատվական ռեսուրսների արդյունավետությունը,

- Հայաստանի Հանրապետությունում զարգացնել տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության, կապի մրցունակ համակարգերի և միջոցների արտադրությունը, ընդլայնել միջազգային շուկայում Հայաստանի Հանրապետության մասնակցության դրանց չափաբաժինը,

- պետական աջակցություն ցուցաբերել հայրենի հեռահաղորդակցության, կապի, տեղեկատվայնացման ոլորտներում հիմնարար մշակումների և կիրառական հետազոտությունների ներդրմանը, բարձրացնել տեղեկատվական ոլորտում կադրերի մասնագիտական մակարդակը, խթանել միջազգային կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը,

- համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղեգիծը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգային դրույթներին,

- հայրենի տեղեկատվական շուկայում տեղեկատվական հոսքերի շրջանառությունը կարգավորելու նպատակով հավասարակշռել արտերկրյա և տեղական տեղեկատվական կառույցների դիրքերը:

 

Չորրորդ բաղադրիչ

Ներառում է երկրի տեղեկատվական ոլորտի ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարիտ տեղեկատվության անկողմնակալ և արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումը ապատեղեկատվությանն ու ստահոդ քարոզչությանը, «Ինտերնետ» համացանցում հայալեզու և Հայաստանին, հայագիտության բոլոր ճյուղերին ու հայությանն առնչվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալի և որակի, ինչպես նաև դրանց համաչափության ապահովումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

- պետական և հանրային տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ոչ պետական տեղեկատվական կառույցների հետ համագործակցության միջոցով պայմաններ ստեղծել միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության լիարժեք ներկայության և միջազգային տեղեկատվական հոսքերին նախաձեռնող և ակտիվ մասնակցության ապահովման համար,

- համահայկական ցանցային կառույցների միջոցով անհրաժեշտ ծավալով և բովանդակությամբ ներկայացնել հայ ժողովրդի հոգևոր, բարոյական և հասարակական արժեհամակարգին, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա գրական, մշակութային ժառանգությանը և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հարցերը,

- ազգային արժեհամակարգից ածանցվող հոգևոր-դաստիարակչական մեխանիզմների միջոցով ապահովել անհատական ու հանրային գիտակցության և աշխարհընկալման պաշտպանությունը տեղեկատվության ներքին և արտաքին այնպիսի հոսքերից, որոնք վտանգում են հայ ժողովրդի հոգեկերտվածքը, նրա ազգային մշակույթը և պատմական ավանդույթները,

- միջազգային տեղեկատվական համակարգերում հայ ազգի և հայկական պետության վերաբերյալ հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն ներդնելու նպատակով ակտիվ համագործակցություն ծավալել արտերկրյա տեղեկատվական հաղորդակցային համակարգերի հետ,

- տեղեկատվական ցանցային համակարգերի և ենթակառուցվածքների հնարավորությունների առավելագույն գործադրման միջոցով օպերատիվորեն հետևել, արձագանքել և հակազդել համաշխարհային տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության և հայության վերաբերյալ հակաքարոզչության և ստահոդ լուրերի տարածմանը, աջակցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ օտարերկրյա պետություններում և դրանց ազգաբնակչության մոտ դրական տրամադրվածության ձևավորմանը,

- արտերկրի հայկական համայնքներում իրականացնել տեղեկատվական ակտիվ քաղաքականություն` այդ երկրներում հայկական գաղթօջախների հեղինակության ու վարկանիշի բարձրացման, միջպետական հարաբերությունների խորացման գործում նրանց ազդեցության ուժեղացման նպատակով:

 

Հինգերորդ բաղադրիչ

Ներառում է տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածությունը չթույլատրված հասանելիությունից, տեղեկատվության, կապի և հեռահաղորդակցության համակարգերի անվտանգության ապահովումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

- բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների, ֆինանսական, բանկային համակարգի, տնտեսական գործունեության ոլորտի, զինուժի, կառավարման, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից վտանգավոր և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող արտադրությունների տեղեկատվական անվտանգության համակարգերի և կապի առաջնային ցանցերի պաշտպանվածության մակարդակը,

- զարգացնել տեղեկատվության պաշտպանության սարքավորումների և ծրագրային միջոցների հայրենական արտադրությունը, բարձրացնել դրանց գործունեության վերահսկման արդյունավետությունը,

- ապահովել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության պաշտպանությունը,

- ակտիվացնել «Ինտերնետ» ծառայություններ մատուցող կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև տեղեկատվական փոխանակումն ու համագործակցությունը` կիբեռհանցագործությունների նորահայտ տեսակների բացահայտման և դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում,

- ընդլայնել Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը տեղեկատվական ռեսուրսների զարգացման և անվտանգ կիրառման, ինչպես նաև տեղեկատվական ոլորտում բախումների սպառնալիքներին հակազդման գործում:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Իրենց ընդհանուր ուղղվածության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքները դասակարգվում են հետևյալ տիպերի.

1. սպառնալիքներ` ուղղված մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներին և ազատություններին հոգևոր կյանքի և տեղեկատվական գործունեության բնագավառում, նրանց անհատական, խմբային և հասարակական գիտակցության ձևավորմանը,

2. սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը,

3. սպառնալիքներ` ուղղված հայրենական տեղեկատվական ռեսուրսների զարգացմանը, դրանց արտադրանքի ներքին շուկայի բավարարմանը և համաշխարհային շուկա արտահանմանը, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովմանը,

4. սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և հեռահաղորդակցային ռեսուրսների և համակարգերի անվտանգությանը:

 

1. Սպառնալիքներ` ուղղված մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներին և ազատություններին հոգևոր կյանքի և տեղեկատվական գործունեության բնագավառում, նրանց անհատական, խմբային և հասարակական գիտակցության ձևավորմանը.

- Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այնպիսի որոշումների, նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, որոնք հոգևոր կյանքում և տեղեկատվական գործունեության ոլորտում խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները,

- Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ձևավորման, ձեռքբերման, տարածման ոլորտներում, այդ թվում` հեռուստահաղորդակցային համակարգերի կիրառմամբ, մենաշնորհների ձևավորումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական և ընտանեկան գաղտնիքի, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդագրությունների գաղտնիության սահմանադրական իրավունքի ապահովման խոչընդոտումը, այդ թվում` հանցավոր կառույցների կողմից,

- հանրային կարևորություն ունեցող տեղեկատվության նկատմամբ հասանելիության ոչ խոհեմ և չափից դուրս սահմանափակումը,

- անհատական, խմբային և հանրային գիտակցության վրա ներազդեցության հատուկ միջոցների հակաօրինական կիրառումը,

- պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից տեղեկատվական ոլորտում փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների անտեսումը,

- պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների բաց տեղեկատվական ռեսուրսների, արխիվային բաց նյութերի, հանրային կարևորություն ունեցող այլ բաց տեղեկատվության նկատմամբ քաղաքացիների ազատ հասանելիության հակաօրինական սահմանափակումը,

- մշակութային արժեքների կուտակման և պահպանման համակարգերի, ներառյալ` արխիվների կազմալուծումը, փլուզումը,

- զանգվածային տեղեկատվության ոլորտում անհատի և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումը,

- ներքին տեղեկատվական շուկայից հայրենական տեղեկատվական գործակալությունների և զանգվածային տեղեկատվական միջոցների դուրսմղումը և Հայաստանի հանրային կյանքի հոգևոր, տնտեսական և քաղաքական ոլորտների կախվածության մեծացումը արտերկրյա տեղեկատվական կառույցներից,

- հայ հասարակության մեջ արմատավորված արժեքներին անհարիր այլ հոգևոր, բարոյական արժեքների և բռնության պաշտամունքի վրա հիմնված զանգվածային մշակույթի օրինակների քարոզչությունը և հոգևոր արժեքների արժեզրկումը,

- հայոց լեզվի, հայկական մշակույթի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի թուլացումը,

- Հայաստանի ազգաբնակչության հոգևոր, բարոյական և ստեղծագործական ներուժի թուլացումը,

- տեղեկատվական ապակողմնորոշումը ապատեղեկատվության, կեղծ և խեղաթյուրված տեղեկատվության տարածման միջոցով:

 

2. Սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը.

- հայրենական կամ արտերկրյա տեղեկատվական կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության տեղեկատվական շուկայում, նրա առանձին հատվածներում մենաշնորհի ձևավորումը,

- հայրենական և արտերկրյա լսարանների իրազեկմանն ուղղված պետական և հանրային զանգվածային տեղեկատվական միջոցների գործունեության արգելափակումը,

- պետական տեղեկատվական քաղաքականության ձևավորման և իրականացման համակարգի բացակայության, որակյալ կադրերի պակասի հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման ցածր արդյունավետությունը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական մեկուսացմանն ուղղված գործողությունների ծրագրավորումն ու իրականացումը:

 

3. Սպառնալիքներ` ուղղված հայրենական տեղեկատվական միջոցների զարգացմանը, դրանց արտադրանքի ներքին շուկայի պահանջմունքների բավարարմանը և համաշխարհային շուկա արտահանմանը, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովմանը.

- նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին Հայաստանի Հանրապետության հասանելիության խոչընդոտումը, տեղեկատվական ծառայությունների, տեղեկատվական արտադրանքի, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և կապի միջոցների համաշխարհային շուկայում հայկական արտադրողների փոխշահավետ և իրավահավասար մասնակցության հակազդումը, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից Հայաստանի Հանրապետության կախվածության մեծացումը,

- իր տեխնիկական նկարագրություններով արտասահմանյան տեղեկատվայնացման միջոցների նմուշներին չզիջող հայրենական նմանատիպ արտադրանքի առկայության պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից արտասահմանյան տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և կապի միջոցների և համակարգերի ձեռքբերումը,

- տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և կապի միջոցների տեղական արտադրողների հայրենական շուկայից դուրսմղումը,

- մասնագետների, մտավոր ներուժի արտահոսքի մեծացումը:

 

4. Սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և հեռահաղորդակցային միջոցների և համակարգերի անվտանգությանը.

- այնպիսի տեխնոլոգիական համակարգերի ներդրումը, որոնք չեն ապահովում տեղեկատվության հավաքման, կուտակման, տարածման և օգտագործման գործընթացների վերահսկումը, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցային ռեսուրսների օգտագործման և պահպանման անվտանգությունը,

- տեղեկատվության հակաօրինական ձեռքբերումն ու օգտագործումը,

- տեղեկատվության մշակման տեխնոլոգիայի խախտումը,

- սարքային և ծրագրային միջոցներում այնպիսի բաղադրիչների ներդրումը, որոնց գործառույթները նախատեսված չեն այդ միջոցների շահագործման փաստաթղթերում,

- ներդրվող տեխնոլոգիական համակարգերի շահագործման փաստաթղթերի ստեղծման կանոնների խախտումները, ինչպես նաև այդ կանոնների խախտման դեպքում պատժամիջոցներ սահմանող իրավական նորմերի բացակայությունը կամ անբավարարությունը,

- տեղեկատվական և տեղեկատվահեռահաղորդակցային, այդ թվում` տեղեկատվության պաշտպանության համակարգերի բնականոն գործունեության կազմալուծմանն ուղղված ծրագրերի մշակումը և տարածումը,

- տեղեկատվության, հեռահաղորդակցության և կապի միջոցների ու համակարգերի ոչնչացումը, վնասումը, քայքայումը կամ դրանց վրա գործադրվող ռադիոէլեկտրոնային ճնշումը,

- տեղեկատվության մշակման և փոխանցման ավտոմատացված համակարգերի ծածկագրային պաշտպանության համակարգերի վրա չթույլատրված ներազդումը,

- տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանության միջոցների, գաղտնաբառերի և բանալիների բացահայտումը,

- տեխնիկական կապուղիներով տեղեկատվության արտահոսքը,

- տեղեկատվության մշակման, պահպանման և փոխանցման տեխնիկական միջոցներում, ինչպես նաև պետական իշխանության մարմինների և, անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների ծառայողական տարածքներում տեղեկատվության որսման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումների չարտոնված տեղադրումը,

- տեղեկատվության մեքենայացված և այլ կրիչների ոչնչացումը, փչացումը կամ հափշտակումը,

- տվյալների փոխանցման ցանցերում և տեխնիկական կապուղիներում տեղեկատվության որսումը, ապակոդավորումը և փոխարինումը կեղծ տեղեկատվությամբ,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման գործընթացում չարտոնագրված հայրենական և արտասահմանյան տեղեկատվական համակարգերի, տեղեկատվության պաշտպանության միջոցների, հեռահաղորդակցության և կապի միջոցների օգտագործումը,

- տեղեկատվական տվյալների բանկային պաշարներ չարտոնված մուտքը,

- տեղեկատվության տարածման օրինական սահմանափակումների խախտումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների աղբյուրները դասակարգվում են երկու տիպի` արտաքին և ներքին:

1. Արտաքին աղբյուրներ

- օտարերկրյա քաղաքական, տնտեսական, ռազմական, հետախուզական և տեղեկատվական կառույցների գործունեությունը` ուղղված տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ,

- միջազգային տեղեկատվական դաշտում գործող այլ սուբյեկտների ձգտումը` խախտելու Հայաստանի Հանրապետության շահերը համաշխարհային տեղեկատվական տարածությունում, դուրս մղելու նրան տեղեկատվական շուկաներից,

- միջազգային մրցակցության սրվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներին և ռեսուրսներին տիրելու գործում,

- միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը տեղեկատվական դաշտում և դրա հետ կապված գործոնները` ուղղված Հայաստանի Հանրապետության շահերի դեմ,

- միջազգային տեղեկատվական աղբյուրներով հակահայկական կեղծ տեղեկատվության տարածումը, հայ ազգային հոգեբանական խառնվածքի, մշակութային ինքնության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քայքայիչ գործողությունների իրականացումը,

- աշխարհի առաջատար տերությունների տեղեկատվական ցանցային տեխնոլոգիաների հնարավորությունների ակտիվացումը հայկական մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծմանը խոչընդոտելու գործում,

- արտաքին սուբյեկտների հետախուզական տեխնիկայի կիրառումը Հայաստանի Հանրապետության շահերի դեմ,

- այլ պետությունների կողմից տեղեկատվական նպատակաուղղված վնասարար գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ոլորտի վրա վտանգավոր ազդեցություն ներգործելու, տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի բնականոն գործունեությունը խախտելու, տեղեկատվական միջոցների պահպանումը խաթարելու, տեղեկատվության նկատմամբ չթույլատրված հասանելիություն ստանալու ձևեր ու մեթոդներ կիրառելու նպատակով:

 

2. Ներքին աղբյուրներ

- Հայաստանի Հանրապետության արդյունաբերության տեղեկատվական ոլորտին առնչվող ճյուղերի ճգնաժամային վիճակը,

- անբարենպաստ քրեածին իրավիճակը` զուգակցված տեղեկատվական ոլորտում պետական մարմինների և հանցավոր աշխարհի սերտաճման միտումներով, քրեական տարրերի կողմից պաշտոնական տեղեկատվության հասանելիության ձեռքբերումը, կազմակերպված հանցավորության ազդեցության ուժեղացումը հանրային կյանքի վրա, տեղեկատվական ոլորտում քաղաքացիների, հասարակության և պետական օրինական շահերի պաշտպանվածության աստիճանի նվազեցումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում միասնական պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության անբավարար համակարգումը,

- տեղեկատվական ոլորտում հարաբերությունները կարգավորող իրավական, հիմքերի, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի անբավարար վիճակը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տիրույթում օտարերկրյա տեղեկատվական հոսքերի հակաօրինական ներկայությունը և գործառնությունը,

- քաղաքացիական հասարակության ինստիտուտների թերզարգացածությունը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար ֆինանսավորումը,

- պետության թույլ տնտեսական հզորությունը,

- կրթության և դաստիարակության համակարգերի ցածր արդյունավետությունը, տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում բարձր որակավորում ունեցող կադրերի պակասը,

- Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների անբավարար ակտիվությունն իրենց գործունեության և ընդունված որոշումների մասին հասարակության իրազեկման գործում,

- Հայաստանի Հանրապետության պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ ծառայությունների տեղեկատվայնացման անբավարար մակարդակը,

- տեղական զանգվածային լրատվամիջոցներով հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտին չնպաստող առանձին հաղորդումների և հրապարակումների առկայությունը,

- Հայաստանի Հանրապետությունում տեղակայված և օտարերկրյա աղբյուրներից սնվող այն հասարակական, տնտեսական կառույցները և զանգվածային լրատվության միջոցները, որոնց տեղեկատվական գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի դեմ:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Վերջին շրջանում հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական անվտանգության ապահովման բարելավման ուղղությամբ:

Սկսվել է տեղեկատվական անվտանգության իրավական նորմատիվային դաշտի ձևավորումը:

Ընդունվել են այդ բնագավառին առնչվող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Արխիվային գործի մասին», «Անհատական տվյալների մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է «Կիբեռհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիան և նույն կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը, որոշակի աշխատանք է տարվում տեղեկատվական ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերի մշակման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա մակարդակը դեռևս չի համապատասխանում հասարակության և պետության ներկայիս պահանջներին:

Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման արդի պայմանները հակասությունների սրում են առաջացնում հասարակության տեղեկատվության ազատ փոխանակման պահանջմունքների ընդլայնման և տեղեկատվության տարածման առանձին կանոնակարգված սահմանափակումների պահպանման անհրաժեշտության միջև:

Տեղեկատվության ոլորտում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման թույլ զարգացած և հակասական վիճակը հանգեցնում է բացասական լուրջ հետևանքների: Սահմանադրական կարգի հիմքերի, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պահպանության, երկրի պաշտպանունակության և պետության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող զանգվածային տեղեկատվության ազատության սահմանադրական հնարավոր սահմանափակումների բնագավառում հարաբերությունների անբավարար իրավական նորմատիվային կարգավորումն էապես դժվարացնում է տեղեկատվական ոլորտում անձի, հասարակության և պետության շահերի անհրաժեշտ հավասարակշռության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մրցունակ հայկական տեղեկատվական գործակալությունների և զանգվածային լրատվամիջոցների ձևավորումը:

Քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոչ լիարժեք ապահովումը, նրանց մատուցվող տեղեկատվության միտումնավոր խեղաթյուրումն առաջացնում են բնակչության դժգոհությունը, ինչն առանձին դեպքերում հասարակության մեջ հանգեցնում է սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունության:

Քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան գաղտնիքի, նամակագրության գաղտնիության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները դեռևս չունեն անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական ապահովվածություն: Բարելավման և արդիականացման կարիք ունի նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական անձանց մասին հավաքվող տվյալների (անձնական տվյալների) պաշտպանությունը:

Զգալիորեն նվազել է տեղեկատվական, հեռահաղորդակցության և կապի բնագավառի կադրային ներուժը որակյալ մասնագետների զանգվածային արտահոսքի հետևանքով:

Հայրենական տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մնալը համաշխարհային չափանիշներից ստիպում է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվական համակարգեր ստեղծելիս գնալ արտասահմանյան սարքավորումներ գնելու և արտերկրի ընկերություններ ներգրավելու ճանապարհով, որի հետևանքով մեծանում է մշակվող տեղեկատվության չարտոնված օգտագործման հավանականությունը, աճում է Հայաստանի Հանրապետության կախվածությունը տեխնոլոգիական համակարգերի արտասահմանյան արտադրողներից:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական խնդիրներն են`

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման մեխանիզմների մշակումը, այդ գործում միասնական պետական քաղաքականություն իրականացնող համակարգի ստեղծումն ու զարգացումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների գնահատման և կանխատեսման ձևերի, մեթոդների և միջոցների, ինչպես նաև այդ սպառնալիքներին հակազդող համակարգերի կատարելագործումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակային պետական ծրագրերի մշակումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերի և միջոցների արդյունավետության գնահատման չափանիշների ու մեթոդների մշակումը և արտոնագրումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման իրավական նորմատիվային բազայի բարելավումը, ներառյալ` տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքների իրականացման մեխանիզմների և զանգվածային լրատվամիջոցների հետ պետության փոխհարաբերությունը կարգավորող իրավական նորմերի կատարելագործումը,

- տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանման գործում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների պատասխանատվության սահմանումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, գործունեության համակարգումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման գիտական-գործնական հիմքերի զարգացումը` հաշվի առնելով ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակը, հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման պայմանները և «տեղեկատվական զենքի» օգտագործման սպառնալիքների իրողությունը,

- Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական քաղաքականության ձևավորման և իրականացման մեխանիզմների մշակումն ու ստեղծումը,

- հեռուստատեսային և ռադիոհեռարձակող կազմակերպությունների, այլ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականության ձևավորման գործում պետության մասնակցության արդյունավետության բարձրացման ձևերի մշակումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և կապի տեխնոլոգիական անկախության ապահովումը երկրի անվտանգությունը որոշող կարևորագույն բնագավառներում,

- տեղեկատվության պաշտպանության ժամանակակից մեթոդների և միջոցների մշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովումն առաջին հերթին զինված ուժերի, բնապահպանական տեսանկյունից վտանգավոր և հատուկ կարևորություն ունեցող արտադրությունների կառավարման համակարգերում,

- տեղեկատվության պաշտպանության և պետական գաղտնիքի պաշտպանության պետական համակարգերի զարգացումը և կատարելագործումը,

- խաղաղ պայմաններում, արտակարգ իրավիճակներում և պատերազմական ժամանակ պետության կառավարման ժամանակակից պաշտպանված տեխնոլոգիական հիմքերի ստեղծումը և զարգացումը,

- հայկական տեղեկատվական ենթակառուցվածքների ակտիվ զարգացման, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական ցանցերի և համակարգերի ստեղծման ու օգտագործման գործընթացներում Հայաստանի Հանրապետության մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

- տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կադրերի պատրաստման միասնական համակարգի ստեղծումը:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման մեխանիզմները բաժանվում են իրավական, կազմակերպական-տեխնիկական և տնտեսական տեսակների.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները ներառում են.

- տեղեկատվական ոլորտում հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերի և նորմատիվ ակտերի մշակումն ու կիրառումը,

- հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կատարելագործման, տեղեկատվության ոլորտում միջազգային պայմանագրերի հետ ազգային օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխությունների և լրացումների ընդունումը,

- Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի մշակումը և ընդունումը, որոնք սահմանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատասխանատվությունը` տեղեկատվության չարտոնված ստացման, դրա անօրինական պատճենահանման, աղավաղման և անօրինական օգտագործման, ոչ հավաստի տեղեկատվության միտումնավոր տարածման, գաղտնի տեղեկատվության անօրինական բացահայտման, հանցավոր և շահադիտական նպատակներով ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման համար,

- արտասահմանյան տեղեկատվական գործակալությունների, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումներ կատարող արտասահմանյան ներդրողների կարգավիճակի հստակեցումը,

- կապի ազգային ցանցերի զարգացման առաջնայնության օրենսդրական ամրապնդումը,

- Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկատվական-հեռահաղորդակցային գլոբալ ցանցերի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կարգավիճակի սահմանումը և այդ կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման ենթակառուցվածքների ձևավորման համար իրավական բազայի ստեղծումը:

2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմները ներառում են.

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ստեղծումը և կատարելագործումը,

- գործադիր իշխանության մարմինների իրավակիրառական գործունեության ուժեղացումը, ներառյալ` տեղեկատվական բնագավառում հանցագործությունների կանխումը և նախականխումը, ինչպես նաև հանցագործություն և այլ իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերումը, բացահայտումը և պատասխանատվության ենթարկումը,

- տեղեկատվության պաշտպանության միջոցների և դրանց արդյունավետության նկատմամբ հսկողության ձևերի մշակումը, օգտագործումը և կատարելագործումը, հատուկ ծրագրային միջոցների հուսալիության գործակցի բարձրացումը,

- մշակվող տեղեկատվության չարտոնված հասանելիությունը, տեղեկատվության քայքայում, ոչնչացում և աղավաղում առաջացնող հատուկ ներազդեցությունները, ինչպես նաև տեղեկատվայնացման միջոցների ու կապի համակարգերի գործունեության կանոնակարգված ռեժիմների փոփոխությունը կանխարգելող համակարգերի և միջոցների ստեղծումը,

- տեղեկատվական-հեռահաղորդակցային համակարգերի բնականոն աշխատանքի համար վտանգ ներկայացնող տեխնիկական միջոցների և ծրագրերի բացահայտումը, տեխնիկական կապուղիներով տեղեկատվության հոսակորստի և զավթման կանխարգելումը, տեղեկատվության պահպանման, մշակման և կապի միջոցներով փոխանցման գործում գաղտնագրական պաշտպանության միջոցների կիրառումը, տեղեկատվության պաշտպանությանն ուղղված հատուկ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանումը,

- տեղեկատվության պաշտպանության միջոցների արտոնագրումը, պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում գործունեության արտոնագրումը, տեղեկատվության պաշտպանության ձևերի և միջոցների ստանդարտացումը

- տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխան հեռահաղորդակցման սարքավորումների և տեղեկատվության մշակման ավտոմատացված միջոցների ծրագրային ապահովման համակարգերի սերտիֆիկացման կատարելագործումը,

- պաշտպանված տեղեկատվական համակարգերի անձնակազմի գործողությունների վերահսկումը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի կադրերի պատրաստումը,

- հասարակության և պետության կյանքի և գործունեության առավել կարևոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ցուցանիշների և բնութագրերի մոնիթորինգի համակարգի ձևավորումը:

3. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման տնտեսական մեխանիզմները ներառում են.

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման ծրագրերի մշակումը և դրանց ֆինանսավորման կարգի սահմանումը,

- տեղեկատվության պաշտպանության իրավական և կազմակերպական-տեխնիկական մեթոդների իրականացման հետ կապված աշխատանքների ֆինանսավորման համակարգի կատարելագործումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկատվական ռիսկերի ապահովագրման համակարգի ստեղծումը:

 

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասն է և իր ազդեցությունն է թողնում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանվածության վրա, հասարակության և երկրի կենսագործունեության տարբեր բնագավառներում: Սպառնալիքները Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության նկատմամբ և անվտանգության ապահովման ձևերն ընդհանուր են բոլոր բնագավառների համար:

Միաժամանակ, յուրաքանչյուր բնագավառ ունի տեղեկատվական անվտանգության ապահովման իր առանձնահատկությունները` կապված ապահովման օբյեկտների յուրահատկությունների, տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ նրանց խոցելիության աստիճանի հետ, և դասակարգվում է հետևյալ տեսակների.

 

1. Տնտեսության բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները առանցքային դեր են կատարում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում և ներառում են.

- վիճակագրական, ֆինանսական, բորսային, հարկային և մաքսային տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման համակարգերի և միջոցների ստեղծման, պաշտպանման և զարգացման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումը և իրականացումը,

- տեղեկատվության հավաստիության, ամբողջականության և պաշտպանվածության ապահովման նպատակով վիճակագրական հաշվետվությունների պետական համակարգի հիմնովին վերակառուցումը նախնական տվյալների պատրաստման գործում պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական խիստ պատասխանատվության սահմանման, վիճակագրական տեղեկատվություն մշակող և վերլուծող անձանց և ծառայությունների գործունեության վերահսկողության կազմակերպման, ինչպես նաև նման տեղեկատվության առևտրայնացման սահմանափակման ճանապարհով,

- տեղեկատվության պաշտպանության ազգային արտոնագրման միջոցների մշակումը և դրանց ներդրումը վիճակագրական, ֆինանսական, բորսային, հարկային և մաքսային տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման միջոցներում և համակարգերում,

- տնտեսական, ֆինանսական, բանկային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներին վերաբերող տեղեկատվական համակարգերի, ցանցերի, տեղեկատվական տվյալների պաշարների ստեղծումը, դրանց անվտանգության և պաշտպանվածության մակարդակի բարձրացումը,

- տնտեսության բնագավառում տեղեկատվական հարաբերությունները կարգավորող իրավական նորմատիվային բազայի կատարելագործումը,

- տնտեսական տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման համակարգերի կադրերի ընտրության և պատրաստման ձևերի կատարելագործումը:

 

2. Ներքին քաղաքականության բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները հիմնականում կապված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, ազգային համերաշխության, պետական իշխանության կայունության, երկրի անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ և ներառում են.

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործումը, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց տարածումը,

- հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման համապետական ծրագրերի մշակումը և գործարկումը,

- Հայաստանի Հանրապետության տեղական հեռահաղորդակցության և տեղեկատվական միջոցների զարգացումն ու ներքին շուկայում արտասահմանյան տեղեկատվական արտադրանքի նկատմամբ դրանց առաջնայնության հաստատումը,

- տեղեկատվական ծառայությունների հայրենական արտադրության, պետական տեղեկատվական ռեսուրսների կիրառման արդյունավետության զարգացումը,

- տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության միջազգային շուկայում Հայաստանի Հանրապետության տեսակարար կշռի բարձրացման և տեղեկատվական ոլորտի հայրենական արտադրանքի մրցունակության ապահովումը,

- օտարերկրյա տարաբնույթ անբարենպաստ տեղեկատվական հոսքերից և ներազդեցություններից Հայաստանի Հանրապետության ներքին տեղեկատվական ռեսուրսների անվտանգության ապահովումը,

- հայրենական և արտասահմանյան կառույցների կողմից տեղեկատվական ենթակառուցվածքի բաղկացուցիչների, ներառյալ` տեղեկատվական ծառայությունների և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում մենաշնորհների բացառմանն ուղղված համակարգի կատարելագործումը,

- Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականության մասին ապատեղեկատվության տարածման բացասական հետևանքների կանխարգելմանն ուղղված քարոզչական գործունեության ակտիվացումը,

- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարբեր կարգավիճակ ունեցող կազմակերպությունների ապատեղեկատվական և հակազգային, հասարակության հոգևոր առողջությունը վտանգող քարոզչական գործունեությունից հասարակության պաշտպանությունը,

- հասարակության միաբանումը ազգային կարևորություն ունեցող հարցերի ու խնդիրների լուծման շուրջ, այդ հարցերում քաղաքական կազմակերպությունների և հասարակության համագործակցության ու կայունության ապահովումը,

- պետական իշխանության մարմինների նկատմամբ հասարակության վստահության մեծացումը,

- պետական կառավարման մարմիններում և պետական կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,

- զանգվածային լրատվամիջոցների գործունեության ազատության և անկախության ապահովումը:

 

3. Արտաքին քաղաքականության բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնող գործադիր իշխանության մարմինների, արտասահմանում հայկական դիվանագիտական մարմինների և կազմակերպությունների, միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների և այլ կառույցների տեղեկատվական ռեսուրսներին և ներառում են.

- Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի տեղեկատվական ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը,

- արտաքին քաղաքականության ոլորտում ժամանակի և աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան տեղեկատվական քաղաքականության մշակումն ու իրականացումը,

- պետական իշխանության մարմինների և ազգային անվտանգության տեսանկյունից կարևորություն ունեցող կազմակերպությունների տեղեկատվական պաշարների, միջգերատեսչական հաղորդակցման ալիքների արտաքին միջամտությունից պաշտպանության իրականացումը,

- պետական և ազգային տեղեկատվական ռեսուրսների, մշակութային արժեքների արտաքին ներգործությունից, ոչնչացումից կամ ձևափոխումից պաշտպանության ապահովումը,

- արտասահմանում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին ապատեղեկատվության տարածման կանխարգելումը,

- արտասահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների տեղեկատվական իրավունքների պաշտպանության ապահովումը, այդ իրավունքների խախտման կանխումը,

- համաշխարհային տեղեկատվական դաշտում Հայաստանի և հայության դրական կերպարի ձևավորման ապահովումն ու պաշտպանությունը, ազգային տեղեկատվական, գիտական, մշակութային և հոգևոր արժեքների ակտիվ տարածումն ու քարոզումը,

- Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկատվության արդյունավետ տարածումն ու դրան խոչընդոտող արտաքին գործողությունների կանխումը,

- Հայաստանի Հանրապետության համար կենսական կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների տեղեկատվական քաղաքականության առանձին ոլորտների վերաբերյալ ռազմավարությունների մշակումը,

- տեղեկատվության ձեռքբերման, փոխանակման նպատակով տեղական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների միջև ակտիվ համագործակցության ապահովումը,

- արտաքին քաղաքական մարմինների և գերատեսչությունների անձնակազմերի մասնագիտական և տեխնիկական պատրաստվածության, համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

- հայապահպանության ոլորտում ակտիվ գործունեության ծավալումը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը և զարգացումը,

- համապետական տեղեկատվական դաշտի ձևավորման շրջանակներում Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման ու համահայկական ինտեգրման համապարփակ հայեցակարգի մշակումը և իրականացումը:

 

4. Գիտության և տեխնիկայի բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են երկրի գիտատեխնիկական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների արդյունքներին և ներառում են.

- Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի բնագավառում հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործումը,

- գիտության և տեխնիկայի բնագավառի կարևորագույն օբյեկտների տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված սպառնալիքներից բխող հնարավոր վնասի գնահատման և կանխարգելման համակարգի ստեղծումը,

- հիմնարար գիտությունների ոլորտում ժամանակի չափանիշներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը,

- երկրի ներսում և միջազգային ասպարեզում հայրենական հիմնարար և կիրառական գիտական ուղղությունների աջակցության ապահովումը,

- «ուղեղների արտահոսքի» կանխումը,

- գիտատեխնիկական ոլորտի հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը,

- Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժի հզորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության մշակումը և իրականացումը,

- գիտակրթական համակարգի վերակառուցումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին համապատասխան ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,

- գիտատեխնիկական կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը:

 

5. Հոգևոր-մշակութային բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են անհատի ազատ ձևավորման և զարգացման գործում նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հոգևոր-մշակութային ժառանգության, պատմական ավանդույթների և հասարակական կյանքի նորմերի պահպանմանն ու զարգացմանը և ներառում են.

- Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության հիմքերի ամրապնդումը,

- մշակութային հաստատությունների ստեղծագործական գործունեության իրականացման համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը,

- հասարակության մեջ երկրի ազգային շահերին համապատասխանող հոգևոր արժեքների ձևավորման, հայրենասիրության և երկրի ճակատագրի հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ոգով դաստիարակման նկատմամբ հասարակական վերահսկողության քաղաքակիրթ ձևերի և միջոցների արդյունավետ կիրառումը,

- քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման իրավական և կազմակերպական մեխանիզմների կատարելագործումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանադրական սահմանափակումների բնագավառում հարաբերությունները կարգավորող օրենսդրության զարգացումը,

- պետական կառավարման մարմինների և հասարակական միավորումների գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից բաց տեղեկատվության ստացման գործում կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումը, զանգվածային լրատվամիջոցներով հասարակական կյանքի կարևոր իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը,

- հասարակության գիտակցության վրա հակաիրավական տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունների կանխարգելումը, մշակութային և պատմական արժեքների պահպանումը, հասարակության կողմից կուտակված տեղեկատվական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը,

- զանգվածային լրատվամիջոցների բազմազանությունը և բնականոն գործունեությունը երաշխավորող պայմանների ստեղծումը,

- հայ ժողովրդի պատմական և մշակութային արժեքների, այդ թվում` գրադարանների, թանգարանների, արխիվների նյութերի թվայնացումը և տարածումը,

- հայոց լեզվի` որպես հայ ժողովրդի լեզվամտածողության հիմքի և Հայաստանի Հանրապետության պետական լեզվի, դերի բարձրացումը, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը,

- մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանության իրականացումը,

- համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը,

- հայ ժողովրդի տարալեզու և տարադավան հատվածների նկատմամբ խտրականության դրսևորումների խոչընդոտումը և նրանց միասնական, համահայկական տեղեկատվական դաշտի մեջ ներգրավումը,

- Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկ ինքնության պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը,

- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանն աջակցությունը,

- հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը,

- էլեկտրոնային և այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից բռնություն, դաժանություն, հակահասարակական վարք քարոզող ծրագրերի և նյութերի տարածման` օրենքով կարգավորված սահմանափակումը,

- արտասահմանյան կրոնական կազմակերպությունների և միսիոներների գործունեության վնասակար ներգործության հակազդումը:

6. Պետական տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները կապված են պետական գաղտնիք և պաշտոնական հաղորդագրություն պարունակող տեղեկատվական ռեսուրսների, ինչպես նաև սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ընդունումը, մշակումը, պահպանումը և փոխանցումն ապահովող կապի ծրագրավորված և մեքենայացված կառավարման համակարգերի գործունեության հետ և ներառում են.

- սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվություն մշակող տարածքներից և օբյեկտներից, ինչպես նաև կապուղիներով փոխանցվող տեղեկատվության զավթման կանխարգելումը տեխնիկական միջոցների օգնությամբ,

- տեխնիկական միջոցներում մշակվող կամ պահվող տեղեկատվության չարտոնված ձեռքբերման բացառումը,

- տեղեկատվության մշակման, պահպանման և փոխանցման տեխնիկական շահագործման ընթացքում տեխնիկական կապուղիներով տեղեկատվության հնարավոր հոսակորստի կանխարգելումը,

- տեղեկատվությունը խաթարող և ոչնչացնող կամ տեղեկատվական համակարգերի աշխատանքում խափանումներ առաջացնող հատուկ ապարատածրագրային ազդեցությունների կանխարգելումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերը արտաքին միջազգային տեղեկատվական ցանցերին միացնելու գործընթացում տեղեկատվության անվտանգության ապահովումը,

- տարբեր կարգի պաշտպանվածության տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի հետ փոխազդելու ընթացքում գաղտնի տեղեկատվության անվտանգության ապահովումը,

- սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվություն մշակող օբյեկտներում և տեխնիկական միջոցներում ներդրված տեղեկատվություն կորզող էլեկտրոնային սարքերի հայտնաբերումը,

- տեղեկատվության պաշտպանության բնագավառի կազմակերպությունների գործունեության արտոնագրումը,

- պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների օգտագործման հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում տեղեկատվության պաշտպանության պահանջների ապահովման նպատակով տեղեկատվայնության օբյեկտների ատեստավորումը,

- տեղեկատվության պաշտպանության միջոցների սերտիֆիկացումը, դրանց օգտագործման արդյունավետության վերահսկումը, ինչպես նաև տեղեկատվայնացման համակարգում և կապի տեխնիկական ուղիներում տեղեկատվության հոսակորստի պաշտպանվածության վերահսկումը,

- պաշտպանության ենթակա տեխնիկական միջոցների օգտագործման ռեժիմներում հաճախային, էներգետիկ, տարածական և ժամանակային սահմանափակումների հաստատումը:

 

7. Պաշտպանության բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները կապված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, զորատեսակների, զորամիավորումների, զինվորական մասերի, պաշտպանության բնագավառի գիտահետազոտական հիմնարկների, ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների տեղեկատվական ենթակառուցվածքների գործունեության հետ և ներառում են.

- պաշտպանության բնագավառում տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակների և համապատասխան գործնական խնդիրների սահմանումը, սպառնալիքների և դրանց աղբյուրների համակարգված բացահայտումը,

- պաշտպանության ոլորտում տեղեկատվական ենթակառուցվածքների և փակ տեղեկատվական հոսքերի անվտանգության ապահովումը, քայքայիչ ազդեցություն ունեցող տեղեկատվության տարածման հակազդումը,

- զինված ուժերի հաղորդակցային ցանցի անխափան գործառնության ապահովումը, ժամանակակից կապի միջոցների և նորագույն տեխնոլոգիական մեխանիզմների ներդրումն ու կիրառումը,

- իրենց կազմում հաշվողական տեխնիկայի տարրեր պարունակող ռազմական նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի տեղեկատվության պաշտպանության ծրագրային և կիրառական ապահովման միջոցների սերտիֆիկացումը,

- չարտոնված մուտքերից տեղեկատվության պաշտպանության միջոցների կատարելագործումը, զինված ուժերի կապի և կառավարման համակարգերի զարգացումը,

- պաշտպանության բնագավառում տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի գործառութային ենթակառուցվածքների կատարելագործումը և նրանց գործունեության համակարգումը,

- ռազմավարական և օպերատիվ քողարկման, հետախուզման և ռադիոէլեկտրոնային պայքարի հնարքների, ինչպես նաև հավանական հակառակորդի տեղեկատվաքարոզչական և հոգեբանական գործողություններին ակտիվ հակազդեցության ձևերի և միջոցների կատարելագործումը,

- պաշտպանության բնագավառում տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի մասնագետների պատրաստումը:

 

8. Իրավապահ և դատական բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության իրավապահ գործառույթներ իրականացնող և դատական մարմինների, նրանց տեղեկատվական-հաշվողական կենտրոնների, տեղեկատվական բազաների, գիտահետազոտական հիմնարկների, ուսումնական հաստատությունների հատուկ տեղեկություններ և ծառայողական բնույթի օպերատիվ տվյալներ պարունակող տեղեկատվական ռեսուրսներին և ներառում են.

- իրավապահ և դատական բնագավառում տեղեկատվական փոխանակման ոլորտի հարաբերությունների կարգավորման օրենսդրական և նորմատիվային բազայի բարելավումը,

- տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների կատարելագործումը,

- քարտադարաններում և տվյալների ավտոմատացված բանկերում պարունակվող և հանցագործությունների քննության նպատակով օգտագործվող տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման համակարգերի կատարելագործումը,

- մասնագիտացված տեղեկատվական-հեռահաղորդակցային համակարգերի հիմքի վրա օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական, քրեավերլուծական և վիճակագրական բնույթի տվյալների բանկերի բազմաստիճան պաշտպանված համակարգերի ստեղծումը,

- տեղեկատվական համակարգերից օգտվող անձնակազմի մասնագիտական և հատուկ պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

9. Արտակարգ իրավիճակների բնագավառ

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են արտակարգ իրավիճակների և նրա հետևանքների վերացման հետ կապված օպերատիվ գործողությունների, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակներ ծագելու վերաբերյալ տեղեկատվության հավաքման ու մշակման համակարգերին և ներառում են.

- բարձր վտանգավորության օբյեկտների վերահսկման մոնիտորինգի և արտակարգ իրավիճակների կանխատեսման արդյունավետ համակարգի մշակումը,

- արտակարգ իրավիճակների սպառնալիքների, դրանց ծագման և զարգացման պայմանների վերաբերյալ բնակչության տեղեկացման համակարգի կատարելագործումը,

- արտակարգ իրավիճակների պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործունեությունն ապահովող տեղեկատվության մշակման և փոխանցման համակարգերի հուսալիության բարձրացումը,

- հնարավոր արտակարգ իրավիճակների մասին կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվության ազդեցության տակ բնակչության վարքի կանխատեսումը, այդ իրավիճակների պայմաններում մարդկանց հոծ զանգվածներին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մշակումը,

- բնապահպանական տեսանկյունից վտանգավոր և տնտեսապես կարևոր արտադրությունների կառավարումն ապահովող տեղեկատվական համակարգերի պաշտպանության ուղղությամբ հատուկ միջոցառումների մշակումը:

 

10. Միջազգային համագործակցության բնագավառ

Տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են.

- միջազգային տեղեկատվական փոխանակման համակարգերում, հեռահաղորդակցային ցանցերում և կապի ուղիներում անդրսահմանային կազմակերպված հանցավորության, միջազգային ահաբեկչության, զենքի անօրինական վաճառքի և թմրանյութերի տարածման, ինչպես նաև մարդկանց առևտրի դեմ պայքար տանող միջազգային իրավապահ կազմակերպությունների պաշտոնական տեղեկատվության չարտոնված հասանելիության կանխարգելումը,

- տեղեկատվական անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության ապահովումը,

- «տեղեկատվական զենքի» մշակման, տարածման և օգտագործման արգելումը,

- միջազգային տեղեկատվական փոխանակման, այդ թվում` տեղական հեռահաղորդակցային և կապի ուղիներով տեղեկատվության փոխանցման անվտանգության ապահովումը,

- համակարգչային հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության համակարգումը,

- տեղեկատվական անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններում, այդ թվում` տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության միջոցների ստանդարտացման և սերտիֆիկացման ոլորտում Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցության ապահովումը:

 

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական դրույթներն են.

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման գործում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի ապահովումը,

- պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ գերատեսչությունների և հասարակական միավորումների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկման գործում բացախոսության և թափանցիկության ապահովումը` բացառությամբ օրենքով սահմանված տեղեկատվության հասանելիության սահմանափակումների,

- քաղաքացիների տեղեկատվության ազատ փնտրման, ստացման, փոխանցման և տարածման սահմանադրական իրավունքի վրա հիմնված տեղեկատվական փոխգործունեության բոլոր մասնակիցների իրավահավասարության ապահովումը` անկախ նրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական կարգավիճակից,

- Հայաստանի Հանրապետության կենսական շահերի ապահովման նպատակով հայրենական ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման, ազգային հեռահաղորդակցային ցանցերի կատարելագործումն ապահովող տեխնիկական և ծրագրային միջոցների արտադրության առաջնայնության և համաշխարհային տեղեկատվական ցանցերին դրանց միացման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության իրականացման առաջնահերթ միջոցառումներն են.

- Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, տեղեկատվական ոլորտում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների երաշխիքների ապահովումը,

- տեղեկատվական բնագավառում գործող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի կիրառման արդյունավետության գնահատումը և դրանց կատարելագործման ծրագրի մշակումը,

- տեղեկատվական անվտանգության ապահովման կազմակերպական-իրավական մեխանիզմների ստեղծումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների աղբյուրների, ինչպես նաև դրանց իրագործման հետևանքների մասին տվյալների հավաքման և վերլուծության համակարգի ստեղծումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխմանը, անդրադարձմանը և չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,

- տեղեկատվության պաշտպանության միջոցների մշակման, ստեղծման, զարգացման, օգտագործման, արտահանման և ներմուծման նկատմամբ հսկողության սահմանումը սերտիֆիկացման և արտոնագրման միջոցով,

- տեղեկատվական բնագավառում հարաբերությունների բոլոր սուբյեկտների, ներառյալ` տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի օգտագործողների կարգավիճակի որոշումը, օրենսդրության պահպանման գործում նրանց պատասխանատվության սահմանումը,

- տեղեկատվության բնագավառում քաղաքացիների, հասարակության և պետության շահերի հավասարակշռության սկզբունքի պահպանումը, դրանց առաջնայնության օրենսդրական ամրապնդումը, հասարակության կենսագործունեության տարբեր բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական հսկողության տարբեր ձևերի կիրառումը,

- պետական զանգվածային լրատվամիջոցների գործունեության պետական կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը և ներդրումը,

- պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական ռեսուրսների հանրամատչելի արխիվների ձևավորման, քաղաքացիների իրավական կրթվածության և համակարգչային գիտելիքների բարձրացման, Հայաստանի Հանրապետության միասնական տեղեկատվական տարածության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետական ծրագրերի ընդունումը և իրականացումը,

- տեղեկատվական նպատակաուղղված վնասարար գործունեության սպառնալիքներին համալիր հակազդեցության համակարգի զարգացումն ու կատարելագործումը, համակարգչային հանցավորության կանխման ձևերի մշակումը,

- հատուկ նշանակության տեղեկատվական ցանցերի, հեռահաղորդակցության և կապի համակարգերի ստեղծումը, պաշտպանական նշանակության տեղեկատվական հեռահաղորդակցության համակարգերի ստեղծման և շահագործման ասպարեզում երկրի տեխնոլոգիական անկախության ապահովումը,

- ընդհանուր ու հատուկ նշանակության տեղեկատվական և հեռահաղորդակցային, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում հայրենական ստանդարտների ներդաշնակեցումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և զարգացումը:

 

X. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի հիմնական գործառույթները

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգը նախատեսված է այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի հիմնական գործառույթներն են.

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության բնագավառում իրավական նորմատիվային բազայի մշակումը,

- տեղեկատվական բնագավառում քաղաքացիների և հասարակական միավորումների` օրենքով թույլատրված գործունեության իրականացման համար պայմանների ստեղծումը,

- քաղաքացիների, հասարակության և պետության միջև տեղեկատվության ազատ փոխանակման պահանջմունքների և տեղեկատվության տարածման անհրաժեշտ սահմանափակումների միջև հավասարակշռության սահմանումը և պահպանումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության վիճակի գնահատումը, տեղեկատվական անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների աղբյուրների բացահայտումը, այդ սպառնալիքների կասեցման անդրադարձման և չեզոքացման առաջնային ուղղությունների սահմանումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտում իրավասու պետական կառավարման տարբեր մարմինների գործունեության ապահովումը և համակարգումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծմանը մասնակցող պետական իշխանության մարմինների, պետական և միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության վերահսկումը,

- տեղեկատվական ոլորտում քաղաքացիների, հասարակության և պետության իրավական շահերի դեմ ոտնձգության հետ կապված իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և կասեցումը, այդ բնագավառում հանցագործությունների գործերով դատավարության իրականացումը,

- հայրենական տեղեկատվական ենթակառուցվածքների, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցների զարգացումը, դրանց մրցունակության բարձրացումը ներքին և արտաքին շուկայում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների մշակումը,

- Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում և ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում պետական տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության ապահովումը,

- տեղեկատվական պաշտպանության միջոցների ստեղծման և օգտագործման գործընթացի վերահսկումը այդ բնագավառում գործունեության պարտադիր արտոնագրման և տեղեկատվության պաշտպանության միջոցների սերտիֆիկացման միջոցով,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման միասնական համակարգի զարգացումը և կատարելագործումը:

 

2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կազմակերպական հիմքերի հիմնական բաղադրիչները

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգը երկրի ազգային անվտանգության ապահովման բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կազմակերպական հիմքերի հիմնական բաղադրիչներն են`

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովները, տեղական ինքնակառավարման մարմինները, դատական իշխանության մարմինները, հասարակական միավորումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծմանը մասնակցող քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության Նախագահն իր սահմանադրական լիազորությունների սահմաններում նպաստում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման մարմինների արդյունավետ գործունեությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության բնագավառում ապահովում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, նախատեսում տվյալ բնագավառում պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հատկացումը:

Ազգային անվտանգության խորհուրդն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերհանման և գնահատման գործունեությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում առաջարկություններ նման սպառնալիքների կանխման վերաբերյալ, մշակում է առաջարկներ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի, ինչպես նաև ներկա հայեցակարգի առանձին դրույթների ճշգրտումների վերաբերյալ, նախապատրաստում է պետության տեղեկատվական անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Գործադիր իշխանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջների կատարումը, համագործակցում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում գործող սուբյեկտների հետ, կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կատարելագործմանը վերաբերող առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովներն իրենց լիազորությունների սահմաններում նպաստում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը:

Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջների կատարման պահպանումը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և միավորումների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրների աջակցմանը:

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կազմի մեջ կարող են մտնել նաև տվյալ բնագավառում տեղային խնդիրների լուծմանն ուղղված ենթահամակարգեր:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ 1. Հայաստանի Հանրապետության ազգային շահերը տեղեկատվական անվտանգության ոլորտում 2. Տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի բաղադրիչները III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 1. Սպառնալիքներ` ուղղված մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներին և ազատություններին հոգևոր կյանքի և տեղեկատվական գործունեության բնագավառում, նրանց անհատական, խմբային և հասարակական գիտակցության ձևավորմանը 2. Սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը 3. Սպառնալիքներ` ուղղված հայրենական տեղեկատվական միջոցների զարգացմանը, դրանց արտադրանքի ներքին շուկայի պահանջմունքների բավարարմանը և համաշխարհային շուկա արտահանմանը, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովմանը 4. Սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և հեռահաղորդակցային միջոցների և համակարգերի անվտանգությանը IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 1. Արտաքին աղբյուրներ 2. Ներքին աղբյուրներ V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ 1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները 2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմները 3. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման տնտեսական մեխանիզմները VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ 1. Տնտեսության բնագավառ 2. Ներքին քաղաքականության բնագավառ 3. Արտաքին քաղաքականության բնագավառ 4. Գիտության և տեխնիկայի բնագավառ 5. Հոգևոր-մշակութային բնագավառ 6. Պետական տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի բնագավառ 7. Պաշտպանության բնագավառ 8. Իրավապահ և դատական բնագավառ 9. Արտակարգ իրավիճակների բնագավառ 10. Միջազգային համագործակցության բնագավառ IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական դրույթները 2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության իրականացման առաջնահերթ միջոցառումները X. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի հիմնական գործառույթները 2. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի կազմակերպական հիմքերի հիմնական բաղադրիչները

 

 

 

pin
ՀՀ Նախագահ
26.06.2009
N ՆԿ-97-Ն
Կարգադրություն