Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 2009 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՀ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

020.0812.080709

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 202.400 ՄԼՆ ՀԱՏՈՒԿ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հուլիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 29-ին և 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2009 թվականի հուլիսի 2-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրը կազմվել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից 2009 թվականի հունիսի 29-ին ստորագրված նամակի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի կողմից 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված պատասխան նամակի փոխանակման ձևով:

2. Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության 2009-2010թթ. բյուջեների ֆինանսավորումը, որով նախատեսվում է տրամադրել 202.400 մլն փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ: Վարկի միջոցները ՀՀ-ին տրամադրվում են երկու հատկացումներով` 2009 թ. հատկացումը կկազմի 102.668 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար և կկատարվի մեկ փոխանցումով, իսկ 2010 թ.` 99.732 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար և կկատարվի եռամսյակային կտրվածքով` չորս հավասար փոխանցումներով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի մարումը կատարել 8 եռամսյակային հատկացումների միջոցով` սկսած յուրաքանչյուր ստացմանը հաջորդող 31/4 տարվանից` ավարտելով այն 5 տարի անց, իսկ տոկոսավճարները վճարել եռամսյակային կտրվածքով` յուրաքանչյուր եռամսյակի առաջին օրը:

4. Համաձայնագրի համաձայն վարկի տոկոսավճարը կազմում է բազիսային տոկոսադրույքի, հավելավճարի, ծառայության վճարի և տարեկան պարտավճարի գումարը: Բազիսային տոկոսադրույքը ներկայումս կազմում է 1,38%: Հավելավճարը ՀՀ քվոտայի 300%-ը գերազանցող վարկի դեպքում կազմում է 2%, 3 տարի անց` տարեկան լրացուցիչ 1%: Ծառայության վճարը կազմում է վարկային միջոցներից յուրաքանչյուր մասհանման համար 0,5%: Տարեկան պարտավճարը կազմում է` 0,15%` քվոտայի 200%-ը գերազանցող գումարի դեպքում, 0,3%` քվոտայի 200-1000%-ի գումարի դեպքում և 0,6%` քվոտայի 1000%-ը գերազանցող գումարի դեպքում:

5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ-ի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Արժույթի միջազգային հիմնադրամին ծանուցելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հունիսի 29-ին և 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հուլիսի 2009 թվականի

ՍԴՈ-812

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.07.2009
N ՍԴՈ-812
Որոշում