Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ...

 

 

020.0814.080709

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հուլիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան`մուտքագրված 30.06.2009 թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով ծրագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագիրն ստորագրվել է 2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում` երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու նպատակով:

2. Ծրագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման, ինչպես նաև կրթական և գիտական հաստատությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում.

- տարեկան տրամադրել.

- բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար 4 կրթաթոշակ` ուսումնառության լրիվ ժամկետով,

- ոչ պակաս, քան 1 ամիս և առավելագույնը մինչև 12 ամիս ժամկետով կրթաթոշակ` մասնագիտացումը խորացնող և գիտական հետազոտություններ կատարող ասպիրանտների, դոկտորանտների և դասախոսների համար.

- կրթական ծրագրին մասնակցող անձանց ապահովել.

- կրթաթոշակով,

- անվճար կրթությամբ,

- կրթական ծրագրով` համաձայն ազգային օրենսդրության,

- ուսանողական հանրակացարանով` գործող ազգային օրենսդրությանը համապատասխան,

- անվճար բժշկական ծառայություններով` ազգային օրենսդրության համաձայն,

- գրադարաններից, արխիվներից, փորձասենյակներից և այլն օգտվելու թույլտվությամբ.

- համալսարանների միջև դասախոսների փոխանակման դեպքում ապահովել.

- ամենամսյա աշխատավարձով` գործող ազգային օրենսդրությանը համապատասխան,

- կահավորված կացարանով,

- անվճար բժշկական ծառայություններով` ազգային օրենսդրության համաձայն.

- խրախուսել Հայաստանի կրթական և գիտական ամսագրերում հոդվածների և համատեղ ուսումնասիրությունների և հետազոտությունների հրատարակումը, ինչպես նաև համատեղ գիտաժողովների անցկացումը և այլն:

3. Ծրագրի հայերեն, բուլղարերեն, անգլերեն տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: Ծրագրում կատարվող փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն ծրագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն ծրագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով` անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի պահպանմամբ:

4. Ծրագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հուլիսի 2009 թվականի

ՍԴՈ-814

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.07.2009
N ՍԴՈ-814
Որոշում