Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0823.080909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ ՔՔ70-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 13.08.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հուլիսի 21-ին: Համաձայնագրի նպատակը Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի նախապատրաստումն է, որն ուղղվելու է Ծրագրի խորհրդատվական ծառայություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը 590.000 (հինգ հարյուր իննսուն հազար) ԱՄՆ դոլար է:

2. Գործառնությունները, որոնց իրականացման նպատակով տրամադրվում է կանխավճարը, ներառում են հետևյալ բաղկացուցիչները` ՀՀ-ին տեխնիկական օժանդակության տրամադրում հետևյալ ոլորտներում` մրցակցային քաղաքականություն, ավիացիա, էներգիայի արդյունավետ օգտագործում, հանքարդյունաբերության ճյուղի հարկաբյուջետային ռեժիմ, հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներ, շահերի բախում, օդի աղտոտում, բնապահպանական գնահատում, աղքատության հաղթահարման ծրագրի թիրախավորում, ոչ տարափոխիկ հիվանդություններ, կրթության որակ և ֆինանսավորում:

3. Համաձայնագիրը բաղկացած է երեք հավելվածից: Համաձայնագրով սահմանված են գործառնությունների իրականացման, ֆինանսական կառավարման, գնումների և կանխավճարի առհանման կարգը, կանխավճարի պայմանները, վարկի մարման, տոկոսագումարների վճարման և համաձայնագրի դադարեցման կարգն ու պայմանները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- հավաստել գործառնությունների նպատակներն իրագործելու իր պատրաստակամությունը,

- մոնիթորինգի ենթարկել և գնահատել գործառնությունների իրականացման գծով առաջընթացը,

- ապահովել ֆինանսական կառավարման համակարգի առկայությունը, պատրաստել գործառնությունների վերաբերյալ միջանկյալ, աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվություններ և դրանք մյուս կողմին ներկայացնել համաձայնագրով սահմանված ժամկետում,

- ապահովել ՀՀ ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- բացառությամբ համաձայնագրով սահմանված դեպքերի` խորհրդատվական ծառայությունները գնել որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով կնքված պայմանագրերի միջոցով,

- վճարել կանխավճարի առհանված մնացորդի դիմաց ծառայության վճար,

- եթե կանխավճարի առհանված մնացորդի գումարը չի գերազանցում 50.000 ԱՄՆ դոլարը, ապա այդ մնացորդը մարել մյուս կողմի ուղարկած ծանուցմամբ նշված օրը, իսկ եթե գերազանցում է սույն չափը, ապա մարել թվով տասը, գումարով մոտավորապես միմյանց հավասար կիսամյակային վճարումներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-823

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.09.2009
N ՍԴՈ-823
Որոշում