Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պատգամավորների անվտանգությունը և անձեռնմխելիությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է`

1. Թույլատրել անձնական զենք (ակոսավոր ատրճանակ) կրել.

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամներին.

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի անդամներին:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ապահովել սույն հրամանագրի իրականացումը մեկամսյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
18.10.1990
N ՆԽ-026-I
Հրամանագիր