Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Ը

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ- ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

Քաղաքական կուսակցությունների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների գույքային հարաբերությունները կարգավորելու, նրանց կողմից գույքի ձեռքբերման, տնօրինման և օգտագործման օրինականությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը  որոշում  է`

1. Հանձնարարել Նախարարների խորհրդին` ստեղծել համատեղ հանձնաժողով կազմված Գերագույն խորհրդի պատգամավորներից, փորձագետներից, շահագրգիռ կուսակցությունների, հասարակական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից և մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել այդ կազմակերպությունների գույքային հարաբերությունները կարգավորելու մասին առաջարկություններ:

2. Մինչև սույն հարցի վերաբերյալ Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը արգելել քաղաքական կուսակցություններին, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին` նրանց պատկանող գույքի օտարումը, փոխանակությունը, նվիրատվությունը, պետական և հասարակական կազմակերպություններին հանձնելը:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
27.12.1990
N ՆԽ-073-I
Որոշում