Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

լինելով համընդհանուր և լրիվ զինաթափման ուղղությամբ գործելու վճռականությամբ լի` արդյունավետ առաջընթացի հասնելու նպատակով, խիստ և արդյունավետ հսկողության ներքո, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի բոլոր տեսակների արգելումը և ոչնչացումը,

ցանկանալով կատարել ներդրում Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակների և սկզբունքների իրագործման գործում,

հիշեցնելով այն մասին, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը բազմիցս դատապարտել է բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված` Պատերազմում խեղդող, թունավոր կամ այլ նման գազերի և բակտերիոլոգիական միջոցների օգտագործման արգելման մասին Արձանագրությանը (1925 թվականի Ժնևյան Արձանագրություն),

ընդունելով, որ սույն Կոնվենցիան կրկին հաստատում է սկզբունքները և նպատակները, ինչպես նաև 1925 թվականի Արձանագրությամբ և Վաշինգտոնում, Լոնդոնում ու Մոսկվայում 1972 թվականի ապրիլի 10-ին ստորագրված` Բակտերիոլոգիական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների արգելման, մշակման, արտադրության, կուտակման և դրանց ոչնչացման մասին Կոնվենցիայով վերցված պարտավորությունները,

նկատի ունենալով Բակտերիոլոգիական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների արգելման, մշակման, արտադրության, կուտակման և դրանց ոչնչացման մասին Կոնվենցիայի 9-րդ հոդվածում ամրագրված նպատակը,

լինելով վճռականությամբ լի, ողջ մարդկության շահերից ելնելով, լիովին բացառել քիմիական զենքի կիրառման հնարավորությունը սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման միջոցով` լրացնելով այդպիսով 1925 թվականի Ժնևյան Արձանագրությամբ ընդունված պարտականությունները,

ընդունելով համապատասխան համաձայնագրերում և միջազգային իրավունքի սկզբունքներում ամրագրված գերբիցիդների օգտագործման արգելումը` որպես պատերազմի վարման միջոցի,

համարելով, որ քիմիայի բնագավառում ձեռքբերումները պետք է օգտագործվեն բացառապես մարդկության բարեկեցության համար,

ցանկանալով խրախուսել քիմիկատների ազատ առևտուրը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը և գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը քիմիական գործունեության ոլորտում` սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով, բոլոր մասնակից պետությունների տնտեսական և տեխնիկական զարգացումն արագացնելու համար,

լինելով համոզված, որ քիմիական զենքի մշակման, արտադրության, ձեռքբերման, կուտակման, պահպանման, փոխանցման և կիրառման արգելումը և դրա ոչնչացումը իրենցից ներկայացնում են անհրաժեշտ քայլեր այդ ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Ընդհանուր պարտականություններ

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է երբեք և ոչ մի պարագայում.

ա) չմշակել, չտարածել, ձեռք չբերել այլ կերպ, չկուտակել կամ չպահել քիմիական զենք կամ չփոխանցել ուղղակի կամ անուղղակի քիմիական զենք որևէ մեկին,

բ) չկիրառել քիմիական զենք,

գ) չանցկացնել որևէ ռազմական պատրաստություն քիմիական զենքի կիրառման համար,

դ) չօգնել, չխրախուսել կամ չդրդել որևէ ձևով որևիցե մեկին ցանկացած գործողության անցկացման, որն արգելվում է մասնակից պետություններին սույն Կոնվենցիայով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է ոչնչացնել քիմիական զենքը, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո, կամ որը տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, սույն Կոնվենցիայի դրույթներին համաձայն:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է ոչնչացնել ողջ քիմիական զենքը, որը թողնվել է իր կողմից այլ մասնակից պետության տարածքում` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է ոչնչացնել ցանկացած քիմիական զենքի արտադրության օբյեկտ, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է անկարգությունների դեմ պայքարում, որպես պատերազմի վարման միջոց, չօգտագործել քիմիական միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Սահմանումներ և չափանիշներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. Քիմիական զենք նշանակում է, ամբողջությամբ կամ առանձին վերցրած, հետևյալը.

ա) թունավոր քիմիկատներ և դրանց պրեկուրսորներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք այն նպատակների համար են, որոնք արգելված չեն սույն Կոնվենցիայով` այն պայմանով, որ տեսակները և քանակությունը համապատասխանում են այդպիսի նպատակներին,

բ) ռազմամթերք և սարքավորումներ, որոնք հատուկ մահացու ոչնչացման կամ այլ վնասի պատճառման համար են նախատեսված թունավոր հատկությունների հաշվին, որոնք նշված են թունավոր քիմիկատների «ա» ենթակետում, և որոնք ազատվում են նման ռազմամթերքի և սարքավորումների կիրառման արդյունքում,

գ) ցանկացած սարքավորում` հատուկ նախատեսված անմիջականորեն օգտագործման համար ռազմամթերքի և սարքերի կիրառման կապակցությամբ, որոնք նշված են «բ» ենթակետում:

2. «Թունավոր քիմիկատ» նշանակում է.

ցանկացած քիմիկատ, որը կենսական ընթացքների վրա իր քիմիական ազդեցության հաշվին կարող է առաջացնել մահացու դեպքեր, ժամանակավոր շարքից հանող ազդեցություն կամ մարդուն կամ կենդանիներին մշտապես վնաս պատճառել: Դրանց պատկանում են բոլոր այդպիսի քիմիկատները` անկախ իրենց ծագումից կամ արտադրության միջոցից և անկախ նրանից` արտադրված են դրանք օբյեկտներում, թե՞ որևէ այլ տեղ:

(Սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով թունավոր քիմիկատները, որոնք ստացվել են հսկողության միջոցների կիրառման համար, թվարկվում են քիմիկատների Հավելվածի ցանկերում):

3. «Պրեկուրսոր» նշանակում է.

ցանկացած քիմիական հակազդակ, որը մասնակցում է թունավոր քիմիկատների արտադրության ցանկացած փուլում, ցանկացած միջոցով: Դրան է վերաբերում ցանկացած հիմնական բաղադրիչ բինարային կամ բազմաբաղադրիչ քիմիական համակարգի:

(Սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով պրեկուրսորները, որոնք ստացվել են հսկողության միջոցների կիրառման համար, թվարկվում են քիմիկատների Հավելվածում պարունակվող ցուցակներում):

4. «Բինարային կամ բազմաբաղադրիչ քիմիական համակարգերի հիմնական բաղադրիչ» (այսուհետ` հիմնական բաղադրիչ) նշանակում է.

պրեկուրսոր, որը բավականին կարևոր դեր է խաղում վերջնական արտադրանքի քիմիական հատկանիշների որոշման գործում և արագ ազդեցության մեջ է մտնում այլ քիմիկատների հետ բինարային կամ բազմաբաղադրիչ համակարգում:

5. «Հին քիմիական զենք» նշանակում է.

ա) քիմիական զենք, որը արտադրվել է մինչև 1925 թվականը, կամ

բ) քիմիական զենք, որը արտադրվել է 1925 և 1946 թվականների ընթացքում, որը վատթարացել է այնքան, որ չի կարող կիրառվել որպես քիմիական զենք:

6. «Թողնված քիմիական զենք» նշանակում է.

քիմիական զենք, ներառյալ հին քիմիական զենքը, որը թողնվել է պետության կողմից 1925 թվականի հունվարի 1-ից հետո այլ պետության տարածքում` առանց վերջինիս թույլտվության:

7. «Անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոց» նշանակում է.

ցուցակներում չընդգրկված ցանկացած քիմիկատ, որը ընդունակ է մարդու օրգանիզմում արագ առաջացնել զգայական օրգանների գրգռվածություն կամ ֆիզիկական խանգարումներ, որոնք վերանում են կարճ ժամանակահատվածում` ազդեցության դադարեցումից հետո:

8. «Քիմիական զենքի արտադրության օբյեկտ» նշանակում է.

ա) ցանկացած սարքավորում, ինչպես նաև ցանկացած կառույց, որը ներառում է այնպիսի սարքավորում, որը նախատեսված է եղել, կառուցված կամ օգտագործված 1946 թվականի հունվարի 1-ից` ցանկացած ժամանակ,

i) որպես քիմիկատների արտադրության փուլի մի մաս (վերջին տեխնոլոգիական փուլ), երբ նյութական հոսքերը կպարունակեին սարքավորման գործողության ժամանակ,

1) ցանկացած քիմիկատ, որը ընդգրկված է քիմիկատների Հավելվածի 1-ին ցուցակում, կամ

2) ցանկացած այլ քիմիկատ, որը կիրառում չի գտնում տարեկան 1 տոննայից ավելի մասնակից պետության տարածքում կամ ցանկացած այլ տեղում` մասնակից պետության իրավազորության կամ հսկողության ներքո, այնպիսի նպատակներով, որոնք արգելված չեն սույն Կոնվենցիայով, բայց որը կարող է օգտագործվել քիմիական զենքի նպատակների համար, կամ

ii) քիմիական զենքի լիցքավորման համար, ներառյալ այլոց շարքում, 1-ին ցուցակում թվարկված քիմիկատների լիցքավորումը ռազմամթերքի, սարքավորումների կամ տարողության մեջ` պահպանման նպատակով, քիմիկատների լիցքավորումը բեռնարկղերի մեջ, որոնք մտնում են բինարային ռազմամթերքի, սարքերի կազմի մեջ հավաքված կամ քիմիական ենթալիցքերում, որոնք մտնում են ունիտար ռազմամթերքի և հավաքված սարքերի կազմի մեջ և բեռնարկղերի ու քիմիական ենթալիցքերի տեղադրումը համապատասխան ռազմամթերքի և սարքերի մեջ:

բ) չի նշանակում.

i) ցանկացած օբյեկտ, որի արտադրական հզորությունը քիմիկատների, սինթեզի համար, որոնք նշված են «ա» կետի i ենթակետում, կազմում է 1 տոննայից քիչ,

ii) ցանկացած օբյեկտ, որում «ա» կետի i ենթակետում նշված քիմիկատը արտադրվում է կամ արտադրվել է որպես գործունեության անխուսափելի երկրորդական արտադրանք` սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով, պայմանով, որ նման քիմիկատի համար պահանջվում է ողջ արտադրության 3%-ից ոչ պակաս, և որ օբյեկտը ենթակա է հայտարարման և ստուգման` իրականացման և ստուգման Հավելվածին համապատասխան (այսուհետ` Ստուգման հավելված), կամ

iii) քիմիկատների արտադրության միակ փոքրածավալ օբյեկտը, որոնք թվարկված են 1-ին ցուցակում` սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով, ինչպես նշված է Ստուգման հավելվածի 4-րդ մասում:

9. «Սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներ» նշանակում է.

ա) արդյունաբերական, գյուղատնտեսական, հետախուզական, բժշկական, դեղագործական կամ այլ խաղաղ նպատակներ,

բ) պաշտպանական նպատակներ, նպատակներ, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից պաշտպանության և քիմիական զենքից պաշտպանության հետ,

գ) ռազմական նպատակներ, որոնք կապված են քիմիական զենքի կիրառման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկանիշների օգտագործումից` որպես պատերազմի վարման միջոցներ,

դ) իրավապահ նպատակներ, ներառյալ երկրում անկարգությունների դեմ պայքարը:

10. «Արտադրական հզորություն» նշանակում է.

տարեկան քանակական ներուժ կոնկրետ քիմիկատի արտադրության համար տեխնոլոգիական գործընթացի հիման վրա, փաստորեն, օգտագործվող կամ դեռևս չօգտագործվող գործընթացի դեպքում` նախատեսված համապատասխան օբյեկտում օգտագործման համար: Այն համարվում է նոմինալ հզորությանը հավասար կամ, նոմինալ հզորության բացակայության դեպքում, նախագծային հզորությունը: Նոմինալ հզորությունը իրենից ներկայացնում է արտադրանքի թողարկում այնպիսի պայմաններում, որոնք օպտիմալ հաշվարկված են արտադրության մաքսիմալ չափի համար` կիրառելի մեկ կամ մի քանի փորձնական պտուտակահատի տվյալներով արտադրական օբյեկտի նկատմամբ: Նախագծային հզորությունը իրենից ներկայացնում է արտադրանքի համապատասխան թողարկում` տեսական հաշվարկների տվյալներով:

11. «Կազմակերպություն» նշանակում է Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որը հիմնադրվում է` համաձայն սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի:

12. 6-րդ հոդվածի նպատակների համար.

ա) քիմիկատների «արտադրություն» նշանակում է դրանց ստեղծումը քիմիական ներգործության միջոցով,

բ) քիմիկատի «վերամշակում» նշանակում է ֆիզիկական գործընթաց, օրինակ` կազմում, էքստրակցիա և մաքրում, որի ընթացքում քիմիկատը չի վերածվում այլ քիմիկատի,

գ) քիմիկատի «օգտագործում» նշանակում է դրա վերածումը այլ քիմիկատի քիմիական ներգործության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

Հայտարարություններ

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 30 օր հետո, Կազմակերպությանը ներկայացնում է հետևյալ հայտարարությունները, որոնցում.

ա) քիմիական զենքի առնչությամբ.

i) հայտարարում է` ունի՞ ինքն արդյոք սեփականության կամ տնօրինման ներքո որևէ քիմիական զենք, կամ կա՞ արդյոք որևէ քիմիական զենք` տեղակայված ցանկացած վայրում իր իրավազորության կամ հսկողության ներքո,

ii) նշում է քիմիական զենքի ճշգրիտ տեղը, ընդհանուր քանակությունը և գույքի մանրամասն ցանկը, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում իր իրավազորության կամ հսկողության ներքո` Ստուգման հավելվածի 4-րդ Ա մասի 1-3 կետերին համապատասխան, բացառությամբ այն քիմիական զենքի, որը նշված է iii ենթակետում,

iii) հայտնում է իր տարածքի ցանկացած քիմիական զենքի մասին, որը գտնվում է այլ պետության սեփականության կամ տնօրինման ներքո և տեղակայված է ցանկացած վայրում` այլ պետության իրավազորության կամ հսկողության ներքո, Ստուգման հավելվածի 4 Ա մասի 4-րդ կետին համապատասխան,

iv) հայտարարում է` փոխանցե՞լ է արդյոք կամ ստացել ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ քիմիական զենք 1946 թվականի հունվարի 1-ից հետո և նշում է նման զենքի փոխանցումը կամ ստացումը` Ստուգման հավելվածի 4 Ա մասի 5-րդ կետին համապատասխան,

v) ներկայացնում է այն քիմիական զենքի ոչնչացման իր ընդհանուր ծրագիրը, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, Ստուգման հավելվածի 4 Ա մասի 6-րդ կետին համապատասխան:

բ) Հին քիմիական զենքի և թողնված քիմիական զենքի առնչությամբ.

i) հայտարարում է` ունի՞ արդյոք իր տարածքում հին քիմիական զենք և ներկայացնում է առկա ամբողջ տեղեկատվությունը` Ստուգման հավելվածի 4 Բ մասի 3-րդ կետին համապատասխան,

ii) հայտարարում է` կա՞ արդյոք իր տարածքում թողնված քիմիական զենք, և ներկայացնում է առկա ամբողջ տեղեկատվությունը` Ստուգման հավելվածի 4 Բ մասի 8-րդ կետին համապատասխան,

iii) հայտարարում է` արդյո՞ք թողել է քիմիական զենք այլ պետությունների տարածքում և ներկայացնում է եղած ամբողջ տեղեկատվությունը` Ստուգման հավելվածի 4 Բ մասի 10-րդ կետին համապատասխան:

գ) Քիմիական զենքի արտադրության օբյեկտների առնչությամբ.

i) հայտարարում է` ունի՞ կամ ունեցե՞լ է արդյոք ցանկացած օբյեկտ քիմիական արտադրության, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է կամ տեղակայված է եղել ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, ցանկացած ժամանակ` 1946 թվականի հունվարի 1-ից հետո,

ii) նշանակում է ցանկացած օբյեկտ քիմիական զենքի արտադրության, որը գտնվում է կամ գտնվել է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է կամ տեղակայված է եղել ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, ցանկացած ժամանակ` 1946 թվականի հունվարի 1-ից հետո` Ստուգման հավելվածի 5-րդ մասի 1-ին կետին համապատասխան, բացառությամբ այն օբյեկտների, որոնք նշված են iii ենթակետում,

iii) հայտնում է իր տարածքում քիմիական զենքի արտադրության ցանկացած օբյեկտի մասին, որը գտնվում է կամ գտնվել է այլ պետության սեփականության կամ տնօրինման ներքո, և որը տեղակայված է կամ տեղակայված է եղել ցանկացած վայրում` այդ պետության իրավազորության կամ հսկողության ներքո, ցանկացած ժամանակ` 1946 թվականի հունվարի 1-ից հետո, Ստուգման հավելվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան,

iv) հայտարարում է` փոխանցե՞լ է կամ ստացե՞լ է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցանկացած սարքավորում քիմիական զենքի արտադրության համար 1946 թվականի հունվարի 1-ից հետո և նշում է այդպիսի սարքավորման փոխանցումը կամ ստացումը` Ստուգման հավելվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերին համապատասխան,

v) ներկայացնում է իր ընդհանուր ծրագիրը քիմիական զենքի արտադրության ցանկացած օբյեկտի ոչնչացման, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո, կամ որը տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, Ստուգման հավելվածի 5-րդ մասի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան,

vi) նշում է այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն քիմիական զենքի արտադրության ցանկացած օբյեկտի փակման համար, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո, կամ որը տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, Ստուգման հավելվածի 5-րդ մասի 1i) կետին համապատասխան,

vii) ներկայացնում է իր ընդհանուր ծրագիրը քիմիական զենքի արտադրության ցանկացած օբյեկտի ժամանակավոր վերասարքավորման, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի` Ստուգման հավելվածի 5-րդ մասի 7-րդ կետին համապատասխան:

դ) Այլ օբյեկտների առնչությամբ.

նշում է հստակ տեղը, բնույթը և գործունեության ընդհանուր ոլորտը ցանկացած օբյեկտի կամ հաստատության, որը գտնվում է իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, և նախատեսված է, կառուցված կամ օգտագործվում է 1946 թվականի հունվարի 1-ից` մեծամասամբ քիմիական զենքի մշակման համար: Նման հայտարարության մեջ ներառվում են, մնացյալի հետ մեկտեղ, լաբորատորիաները և հրաձգարաններն ու փորձարարական հրապարակներ,

ե) անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների առնչությամբ.

նշում է քիմիական անվանումը, կառուցվածքային բանաձևը և գրանցման համարը «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի (ՔԱՍ) գծով, եթե այդպիսին շնորհված է, յուրաքանչյուր քիմիկատի, որը ինքն ունի անկարգությունների դեմ պայքարի համար: Այդ հայտարարությունը նորացվում է ոչ ուշ, քան ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելուց 30 օր հետո:

2. Սույն հոդվածի դրույթները և Ստուգման հավելվածի 4-րդ մասի համապատասխան դրույթները, մասնակից պետությունների հայեցողությամբ, չեն կիրառվում այն քիմիական զենքի առնչությամբ, որը թաղված է եղել իր տարածքում մինչև 1977 թվականի հունվարի 1-ը և մնում է թաղված, կամ որը նետվել է ծովը մինչև 1985 թվականի հունվարի 1-ը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Քիմիական զենք

 

1. Սույն հոդվածի դրույթները և դրա իրականացման մանրամասն ընթացակարգերը կիրառվում են ամբողջ քիմիական զենքի նկատմամբ, որը գտնվում է մասնակից պետության սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է ցանկացած վայրում` իր իրավազորության կամ հսկողության ներքո, բացառությամբ հին քիմիական զենքի և թողնված քիմիական զենքի, որոնց նկատմամբ կիրառվում է Ստուգման հավելվածի 4 Բ մասը:

2. Սույն հոդվածի իրականացման մանրամասն ընթացակարգերը շարադրված են Ստուգման հավելվածում:

3. Բոլոր վայրերը, որտեղ պահվում է կամ ոչնչացվում է 1-ին կետում նշված քիմիական զենքը, ենթակա են պարբերաբար տեղում ստուգման տեսչական ստուգման միջոցով և սարքերով հսկողության միջոցով, որոնք տեղադրվում են տեղերում` Ստուգման հավելվածի 4 Ա մասին համապատասխան:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն անմիջապես հայտարարություն ներկայացնելուց հետո, 3-րդ հոդվածի 1) ա) կետին համապատասխան, տրամադրում է ազատ մուտք դեպի 1-ին կետում նշված քիմիական զենքը տեղում տեսչական ստուգման միջոցով հայտարարությունը պարբերաբար ստուգելու նպատակով:

Դրանից հետո ոչ ոք չի արտահանի այդպիսի քիմիական զենքը` բացի դեպի քիմիական զենքի ոչնչացման օբյեկտ տեղափոխելը: Այն տրամադրում է ազատ մուտք դեպի այդպիսի քիմիական զենքը` տեղում պարբերաբար ստուգելու նպատակով:

5. Յուրաքանչյուր մասնակից պետություն տրամադրում է մատչելիություն քիմիական զենքի ոչնչացման ցանկացած օբյեկտի և դրա պահեստային տարածքներին, որոնք գտնվում են իր սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված են ցանկացած տեղում` իր իրավազորության կամ տնօրինման ներքո, պարբերաբար ստուգման նպատակով տեղում տեսչական ստուգում անցկացնելու միջոցով և սարքերով հսկողությունների միջոցով, որոնք տեղադրվում են տեղում:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչնչացնում է 1-ին կետում նշված ողջ քիմիական զենքը` համաձայն Ստուգման հավելվածի և ոչնչացման հաջորդականության և համաձայնեցված ընթացքին համապատասխան (այսուհետ` ոչնչացման կարգ): Նման ոչնչացումը սկսվում է ոչ ուշ, քան 2 տարի հետո, երբ սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ կմտնի, և ավարտվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 10 տարի անց: Մասնակից պետությանը չի արգելվում ոչնչացնել այդպիսի քիմիական զենքը ավելի արագ տեմպերով:

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն.

ա) ներկայացնում է 1-ին կետում նշված քիմիական զենքի ոչնչացման մանրամասն ծրագրերը ոչ ուշ, քան յուրաքանչյուր ոչնչացման տարեկան ժամանակահատվածից 60 օր առաջ` Ստուգման հավելվածի 4 Ա մասի 29-րդ կետին համապատասխան. մանրամասն ծրագրերը ներառում են ոչնչացման ենթակա բոլոր պաշարները ոչնչացման հաջորդ տարեկան ժամանակահատվածի ընթացքում:

բ) տարեկան ներկայացնում է հայտարարություններ 1-ին կետում նշված քիմիական զենքի ոչնչացման իր ծրագրերի իրականացման մասին ոչ ուշ, քան ոչնչացման յուրաքանչյուր տարեկան ժամանակահատվածի ավարտից 60 օր հետո, և

գ) հավաստում է ոչ ուշ, քան ոչնչացման գործընթացի ավարտից 30 օր հետո, որ 1-ին կետում նշված ողջ քիմիական զենքը ոչնչացված է:

8. Եթե պետությունը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան 6-րդ կետում նշված ոչնչացման տասնամյա ժամանակահատվածից հետո, ապա նա ոչնչացնում է 1-ին կետում նշված քիմիական զենքը հնարավորինս արագ: Ոչնչացման կարգը և գործընթացները խստիվ ստուգման նման մասնակից պետության համար որոշվում են Գործադիր խորհրդի կողմից:

9. Ցանկացած քիմիական զենք հայտնաբերած մասնակից պետության կողմից արված նախնական հայտարարությունից հետո հաղորդվում, պաշարվում և ոչնչացվում է Ստուգման հավելվածի 4 Ա մասի համապատասխան:

10. Յուրաքանչյուր մասնակից պետություն քիմիական զենքի տեղափոխման, նմուշի վերցման, պահպանման կամ ոչնչացման ընթացքում առաջնային ուշադրություն է դարձնում մարդկանց անվտանգության ապահովմանը և շրջակա միջավայրի պահպանմանը: Յուրաքանչյուր մասնակից պետություն իրականացնում է քիմիական զենքի տեղափոխումը, նմուշ վերցնելը, պահելը և ոչնչացնելը իր ազգային չափանիշներին համապատասխան` անվտանգության և արտանետվածքի առնչությամբ:

11. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որի տարածքում առկա է քիմիական զենք, որը գտնվում է այլ պետության սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված է այլ տեղ` այլ պետության իրավազորության կամ հսկողության ներքո, ձեռնարկում է ամեն տեսակի ջանք, որպեսզի ապահովի այդ քիմիական զենքի հեռացումը իր տարածքից ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո: Եթե այն հեռացված չէ 1 տարվա ընթացքում, ապա մասնակից պետությունը կարող է խնդրել Կազմակերպությանը և այլ մասնակից պետություններին քիմիական զենքի ոչնչացման օգնության տրամադրման հարցում:

12. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է համագործակցել այլ մասնակից պետությունների հետ, որոնք երկկողմանիության հիման վրա կամ Տեխնիկական խորհրդի միջոցով հայցում են տեղեկատվություն կամ օգնություն քիմիական զենքի անվտանգ և գործնական ոչնչացման միջոցների և տեխնոլոգիաների առնչությամբ:

13. Ստուգման գործունեության իրականացման ընթացքում, համաձայն սույն հոդվածի և Ստուգման հավելվածի 4 Ա մասի, Կազմակերպությունը ուսումնասիրում է միջոցներ թույլ չտալու քիմիական զենքի պահպանման և դրա ոչնչացման ստուգման մասին մասնակից պետությունների միջև երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի ոչ պետքական կրկնօրինակում: Այդ նպատակով Գործադիր խորհուրդը որոշում է սահմանափակել ստուգումը այն միջոցներով, որոնք լրացնում են այդպիսի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի համաձայն ձեռնարկվող միջոցներով, եթե նա համարում է, որ.

ա) ստուգման դրույթները, որոնք պարունակվում են այդպիսի համաձայնագրում, համադրելի են ստուգման դրույթների հետ` պարունակվող սույն հոդվածում և Ստուգման հավելվածի 4 Ա մասում,

բ) նման համաձայնագրի իրականացումը բավականին երաշխիք է տալիս սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների պահպանման համար, և

գ) երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի մասնակիցները լիովին տեղեկացնում են Կազմակերպությանը ստուգման իր գործունեության մասին:

14. Եթե Գործադիր քարտուղարությունը որոշում է ընդունում 13-րդ կետին համապատասխան, ապա Կազմակերպությունը իրավունք է ունենում վերահսկելու երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի իրականացումը:

15. 13-րդ և 14-րդ կետերում ոչինչ չի շոշափում մասնակից պետությունների պարտավորությունը` համապատասխան հայտարարություններ ներկայացնել 3-րդ հոդվածին, սույն հոդվածին և Ստուգման հավելվածի 4 Ա մասին համապատասխան:

16. Յուրաքանչյուր մասնակից պետություն ծածկում է այն քիմիական զենքի ոչնչացման ծախսերը, որն ինքը պարտավոր է ոչնչացնել: Նա նաև ծածկում է այդ քիմիական զենքի պահպանման և ոչնչացման ստուգման ծախսերը. եթե Գործադիր խորհուրդը որոշում է սահմանափակել Կազմակերպության կողմից ձեռնարկվող միջոցները, ստուգման 13-րդ կետին համապատասխան, ապա ծախսերը լրացուցիչ ստուգումով և հսկողությամբ Կազմակերպության կողմից ծածկվում են Միավորված ազգերի կազմակերպության վճարների սանդղակին համապատասխան, ինչպես դա նշված է 8-րդ հոդվածի 7-րդ կետում:

17. Սույն հոդվածի դրույթները և Ստուգման հավելվածի 4-րդ մասի համապատասխան դրույթները, մասնակից պետության հայեցողությամբ, չեն կիրառվում այն քիմիական զենքի նկատմամբ, որը թաղված է եղել իր տարածքում մինչև 1977 թվականի հունվարի 1-ը և մնում է թաղված, կամ որը նետվել է ծով մինչև 1985 թվականի հունվարի 1-ը:

 

ՀՈԴՎԱԾ 5

Քիմիական զենքի արտադրության օբյեկտներ

 

1. Սույն հոդվածի դրույթները և դրա իրականացման մանրամասն ընթացակարգերը կիրառվում են քիմիական զենքի արտադրության ցանկացած և յուրաքանչյուր օբյեկտների նկատմամբ, որոնք գտնվում են մասնակից պետության սեփականության կամ տնօրինման ներքո կամ տեղակայված են ցանկացած վայրում` նրա իրավազորության և հսկողության ներքո:

2. Ստուգման հավելվածի իրականացման մանրամասն ընթացակարգերը շարադրված են Ստուգման հավելվածում:

3. 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտները ենթակա են պարբերաբար ստուգման տեղում տեսչական ստուգման և սարքերի օգնությամբ հսկողության միջոցով, որոնք տեղադրվում են տեղում` Ստուգման հավելվածի 5-րդ մասի համապատասխան:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն անմիջապես դադարեցնում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտներում ամբողջ գործունեությունը` բացառությամբ փակման համար անհրաժեշտ գործունեության:

5. Ոչ մի մասնակից պետություն չի կառուցում ոչ մի նոր օբյեկտ քիմիական զենքի արտադրության և չի փոփոխում ոչ մի գոյություն ունեցող օբյեկտ` քիմիական զենքի արտադրության կամ որևէ այլ գործունեության համար` սույն Կոնվենցիայով արգելված նպատակներով:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն 3-րդ հոդվածի 1.գ կետին համապատասխան հայտարարություն ներկայացնելուց անմիջապես հետո մատչելիություն է տրամադրում 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտների նկատմամբ` հայտարարության պարբերաբար ստուգման համար` տեղում տեսչական ստուգում անցկացնելու նպատակով:

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն.

ա) ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 90 օր հետո փակում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտները, Ստուգման հավելվածի 5-րդ մասին համապատասխան, և ներկայացնում է համապատասխան ծանուցում, և

բ) տրամադրում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտների նկատմամբ մատչելիություն դրանց փակումից հետո պարբերաբար ստուգման նպատակով տեղում տեսչական ստուգման միջոցով և տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ հսկողությունների միջոցով, որպեսզի համոզվի, որ օբյեկտը փակ է և հետագայում կոչնչացվի:

8. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչնչացնում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտները և համապատասխան օբյեկտներն ու սարքավորումները` Ստուգման հավելվածին համապատասխան և համաձայն համաձայնեցված ընթացքների և ոչնչացման հաջորդականության (այսուհետ` ոչնչացման կարգ): Նման ոչնչացումը սկսվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո: Մասնակից պետությունը չի արգելում ոչնչացնել նման օբյեկտները ավելի արագ տեմպերով:

9. Յուրաքանչյուր մասնակից պետություն.

ա) ներկայացնում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման մանրամասն ծրագրեր ոչ ուշ, քան յուրաքանչյուր օբյեկտի ոչնչացումը սկսելուց 180 օր առաջ,

բ) տարեկան հայտարարություն է ներկայացնում 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտների ոչնչացման իր ծրագրերի իրականացման մասին ոչ ուշ, քան ոչնչացման յուրաքանչյուր տարեկան ժամանակահատվածի ավարտից հետո, և

գ) հավաստում է ոչ ուշ, քան ոչնչացման գործընթացի ավարտից 30 օր հետո, որ 1-ին կետում նշված քիմիական արտադրության բոլոր օբյեկտները ոչնչացված են:

10. Եթե պետությունը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան 8-րդ կետում նշված ոչնչացման տասնամյա ժամանակահատվածից հետո, ապա նա ոչնչացնում է 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտները որքան հնարավոր է արագ: Այդպիսի մասնակից պետության համար ոչնչացման կարգը և խիստ ստուգման ընթացակարգերը որոշվում են Գործադիր խորհրդի կողմից:

11. Յուրաքանչյուր մասնակից պետություն քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման ընթացքում առաջնային ուշադրություն է դարձնում մարդկանց անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովմանը: Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչնչացնում է քիմիական զենքի արտադրության օբյեկտները` անվտանգության և արտանետվածքի առնչությամբ իր ազգային չափանիշներին համապատասխան:

12. 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտները կարող են ժամանակավորապես վերասարքավորվել քիմիական զենքի ոչնչացման համար` Ստուգման հավելվածի 5-րդ մասի 18-25-րդ կետերին համապատասխան: Այդպիսի վերասարքավորված օբյեկտը պետք է ոչնչացվի հենց որ դադարի գործածվել քիմիական զենքի ոչնչացման համար, բայց, համենայն դեպս, ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

13. Ծայրահեղ անհրաժեշտության բացառիկ դեպքերում մասնակից պետությունը կարող է թույլտվություն խնդրել 1-ին կետում նշված քիմիական զենքի արտադրության օբյեկտի օգտագործման համար` սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով: Գործադիր խորհրդի երաշխավորությամբ` մասնակից պետության Համաժողովը լուծում է խնդրանքը բավարարելու մասին կամ մերժելու հարցը և սահմանում է պայմաններ, որոնց հիման վրա տրվում է այդպիսի հավանություն` Ստուգման հավելվածի 5-րդ մասի Դ բաժնին համապատասխան:

14. Քիմիական զենքի արտադրության օբյեկտը կոնվերսացվում է այնպես, որ կոնվերսացված օբյեկտի համար հետվերասարքավորման հնարավորությունը քիմիական զենքի արտադրության օբյեկտի լինի ոչ ավելի, քան այլ օբյեկտի համար, որը օգտագործվում է արդյունաբերական, գյուղատնտեսական, հետազոտական, բժշկական, դեղագործական կամ այլ խաղաղ նպատակներով, որոնք չեն առնչվում 1-ին ցուցակում նշված քիմիկատների հետ:

15. Բոլոր կոնվերսացված օբյեկտները ենթակա են պարբերաբար ստուգման տեղում տեսչական ստուգման կամ սարքերի օգնությամբ հսկողության միջոցով, որոնք տեղադրվում են Ստուգման հավելվածի 5-րդ մասի Դ բաժնին համապատասխան:

16. Ստուգման գործունեության իրականացման ընթացքում, սույն հոդվածին և Ստուգման հավելվածի 5-րդ մասին համապատասխան, Կազմակերպությունը ուսումնասիրում է միջոցառումներ մասնակից պետությունների միջև քիմիական զենքի արտադրության օբյեկտների ստուգման և դրանց ոչնչացման մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի ոչ պետքական կրկնօրինակում թույլ չտալու հարցով: Այդ նպատակով Գործադիր խորհուրդը որոշում է սահմանափակվել լրացնող միջոցառումներով, որոնք ընդունվում են` համաձայն նման երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի, եթե նա համարում է, որ.

ա) նման համաձայնագրում պարունակվող ստուգման դրույթները համադրելի են ստուգման այն դրույթների հետ, որոնք պարունակվում են սույն հոդվածում և Ստուգման հավելվածի 5-րդ մասում,

բ) նման համաձայնագրի իրականացումը տալիս է բավարար երաշխիք սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման, և

գ) երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի մասնակիցները լիովին տեղեկացնում են Կազմակերպությանը ստուգման մասին իրենց գործունեության վերաբերյալ:

17. Եթե Գործադիր խորհուրդը որոշում է ընդունում 16-րդ կետին համապատասխան, ապա Կազմակերպությունը իրավունք է ունենում հսկողություն իրականացնելու երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի իրականացման վրա:

18. Ոչինչ 16-րդ և 17-րդ կետերում չի շոշափում մասնակից պետության պարտավորությունը` հայտարարություն ներկայացնել 3-րդ հոդվածին, սույն հոդվածին և Ստուգման հավելվածի 5-րդ մասին համապատասխան:

19. Յուրաքանչյուր մասնակից պետություն ծածկում է այն քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման ծախսերը, որոնք ինքը պարտավոր է ոչնչացնել: Նա նաև ծածկում է ստուգման ծախսերը սույն հոդվածին համապատասխան, եթե Գերագույն խորհուրդը այլ որոշում չի ընդունում: Եթե Գործադիր խորհուրդը որոշում է սահմանափակել Կազմակերպության կողմից ընդունվող միջոցառումները 16-րդ կետին համապատասխան, ապա լրացուցիչ ստուգման հսկողության ծախսերը Կազմակերպության կողմից ծածկվում են Միավորված ազգերի կազմակերպության մուծումների սանդղակին համապատասխան, ինչպես նշված է 8-րդ հոդվածի 7-րդ կետում:

 

ՀՈԴՎԱԾ 6

Սույն Կոնվենցիայով չարգելվող գործունեություն

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի դրույթները, մշակել, արտադրել, ձեռք բերել այլ կերպ, պահպանել, փոխանցել և օգտագործել թունավոր քիմիկատներ և դրանց պրեկուրսորներ սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` ապահովելու, որ թունավոր քիմիկատները և դրանց պրեկուրսորները մշակվեն, արտադրվեն, ձեռք բերվեն այլ կերպ, պահպանվեն, փոխանցվեն և օգտագործվեն իր տարածքի սահմաններում կամ այլ տեղ` իր իրավազորության կամ հսկողության ներքո, սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով: Այդ նպատակով և սույն Կոնվենցիայի պարտավորություններին գործունեության համապատասխանությունը ստուգելու նպատակով յուրաքանչյուր մասնակից պետություն ենթարկում է թունավոր քիմիկատները և դրանց պրեկուրսորները, թվարկված քիմիկատների Հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ցուցակներում, օբյեկտները, կապված այդպիսի քիմիկատների հետ, և այլ օբյեկտներ, ինչպես նշված է Ստուգման հավելվածում, որոնք տեղակայված են իր տարածքում կամ ցանկացած այլ տեղ` իր իրավազորության կամ հսկողության ներքո, ստուգման միջոցներին, ինչպես նախատեսված է Ստուգման հավելվածում:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն ենթարկում է 1-ին ցուցակում թվարկված քիմիկատները (այսուհետ` 1-ին ցուցակի քիմիկատներ) արգելումներին, արտադրության, ձեռք բերման, պահպանման, փոխանցման և օգտագործման առնչությամբ, ինչպես դա նշված է Ստուգման հավելվածի 6-րդ մասում: Նա ենթարկում է 1-ին ցուցակում թվարկված քիմիկատները և օբյեկտները, նշված Ստուգման հավելվածի 6-րդ մասում, պարբերաբար ստուգման տեղում տեսչական ստուգման և սարքերի միջոցով հսկողության` համաձայն Ստուգման հավելվածի այս մասի:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ենթարկում է 2-րդ ցուցակում թվարկված քիմիկատները (այսուհետ` 2-րդ ցուցակի քիմիկատներ) և օբյեկտները, նշված Ստուգման հավելվածի 7-րդ մասում, հսկողության տվյալների առնչությամբ և տեղում ստուգման` Ստուգման հավելվածի այս մասին համապատասխան:

5. Յուրաքանչյուր մասնակից պետություն 3-րդ ցուցակում նշված քիմիկատները և Ստուգման հավելվածի 8-րդ մասում նշված օբյեկտները ենթարկում է հսկողության տվյալների առնչությամբ և տեղում ստուգման` Ստուգման հավելվածի այս մասին համապատասխան:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն ենթարկում է Ստուգման հավելվածի 9-րդ մասում նշված օբյեկտները տվյալների նկատմամբ հսկողության և վերջին հաշվով տեղում ստուգման` Ստուգման հավելվածի այս մասին համապատասխան, եթե մասնակից պետությունների Համաժողովը այլ որոշում չի ընդունում` Ստուգման հավելվածի 9-րդ մասի 22-րդ կետին համապատասխան:

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո, նախնական հայտարարություն է անում համապատասխան քիմիկատների և օբյեկտների մասին` Ստուգման հավելվածին համապատասխան:

8. Յուրաքանչյուր մասնակից պետություն տարեկան հայտարարություններ է անում համապատասխան քիմիկատների և օբյեկտների առնչությամբ` Ստուգման հավելվածի պահանջներին համապատասխան:

9. Յուրաքանչյուր մասնակից պետություն ստուգման նպատակով տեսուչներին մատչելիություն է տրամադրում դեպի օբյեկտներ` Ստուգման հավելվածի պահանջներին համապատասխան:

10. Ստուգման գործունեության իրականացման ընթացքում Տեխնիկական խորհուրդը խուսափում է անարդար միջամտությունից մասնակից պետության քիմիական գործունեության մեջ` սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով, և, մասնավորապես, պահպանում է գաղտնի տեղեկատվության պաշտպանության հավելվածում շարադրված դրույթները (այսուհետ` Կոնֆիդենցիալ հավելված):

11. Ստուգման հավելվածի դրույթները իրականացնում են այնպես, որ խուսափեն արգելքների ստեղծումից մասնակից պետության տնտեսական կամ տեխնիկական զարգացման համար և միջազգային համագործակցության քիմիական գործունեության ոլորտում` սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով, ներառյալ գիտատեխնիկական տեղեկատվության, քիմիկատների և օբյեկտների միջազգային փոխանակումը` քիմիկատների արտադրության, վերամշակման կամ օգտագործման` սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 7

Իրականացման ազգային միջոցներ

 

Ընդհանուր պարտավորություններ

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն, իր սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների կատարման համար: Մասնավորապես, նա.

ա) արգելում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք որտեղ էլ գտնվեն` իր տարածքում կամ որևէ այլ տեղ` իր իրավազորության ներքո, ինչպես ճանաչված է միջազգային իրավունքով, իրականացնել ցանկացած գործունեություն` սույն Կոնվենցիայով մասնակից պետությանը արգելվող, այդ թվում` ընդունում է քրեական օրենսդրություն այդպիսի գործունեության առնչությամբ,

բ) չի թույլատրում ցանկացած տեղ` իր հսկողության ներքո, իրականացնել ցանկացած գործունեություն, որն արգելվում է մասնակից պետությանը սույն Կոնվենցիայով, և

գ) տարածում է իր քրեական օրենսդրությունը` ընդունված «ա» ենթակետին համապատասխան, ցանկացած գործունեության վերաբերյալ` սույն Կոնվենցիայով մասնակից պետությանը արգելվող, որը իրականացվում է որևէ տեղ` ֆիզիկական այն անձանց կողմից, որոնք ունեն իր քաղաքացիությունը` միջազգային իրավունքին համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն համագործակցում է այլ մասնակից պետությունների հետ և համապատասխան ձևով իրավական օգնություն է տրամադրում, որպեսզի հեշտացնի 1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարումը:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների իրականացման ընթացքում առաջնային ուշադրություն է տրամադրում մարդկանց անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը և, համապատասխանաբար, համագործակցում է այլ մասնակից պետությունների հետ դրա առնչությամբ:

 

Մասնակից պետությունների և Կազմակերպության հարաբերությունները

 

4. Սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների կատարման համար յուրաքանչյուր մասնակից պետություն նշանակում կամ հիմնում է Ազգային մարմին, որը հանդես է գալիս ազգային համակարգող կենտրոնի դերում` Կազմակերպության և այլ մասնակից պետությունների հետ արդյունավետ կապի համար: Յուրաքանչյուր մասնակից պետություն ծանուցում է Կազմակերպությանը իր Ազգային մարմնի մասին սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու ժամանակ:

5. Յուրաքանչյուր մասնակից պետություն տեղեկացնում է Կազմակերպությանը օրենսդրական և վարչական միջոցների մասին` սույն Կոնվենցիայի իրականացման համար ընդունված:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն որպես կոնֆիդենցիալ տեղեկատվություն դիտում է և տվյալները, որոնք ինքն ստանում է Կազմակերպության կողմից կոնֆիդենցիալության հիման վրա սույն Կոնվենցիայի իրականացման կապակցությամբ, և սահմանում է հատուկ կարգ այդպիսի տեղեկատվության և տվյալների հետ գործելու համար:

Նա օգտագործում է այդպիսի տեղեկատվությունը և տվյալները բացառապես իր իրավունքների և պարտավորությունների առնչությամբ սույն Կոնվենցիայով և համապատասխան գաղտնիության հոդվածում շարադրված դրույթներին:

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է համագործակցել Կազմակերպության հետ իր բոլոր գործառույթների իրականացման հարցում և, մասնավորապես, տրամադրել օգնություն Տեխնիկական քարտուղարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

Կազմակերպություն

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները սույնով հիմնում են քիմիական զենքի արգելման Կազմակերպություն սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի իրականացման համար, դրա դրույթների իրականացումը ապահովելու համար` ներառյալ դրա պահպանման միջազգային ստուգման մասին դրույթները խորհրդաժողովի ապահովման համար մասնակից պետությունների միջև խորհրդակցությունների և համագործակցության համար:

2. Կազմակերպության անդամներ են համարվում սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունները: Մասնակից պետությունը չի կարող զրկվել Կազմակերպությունում իր անդամակցությունից:

3. Կազմակերպության գլխակայանի գտնվելու վայրն է Հաագան, Նիդերլանդների Թագավորություն:

4. Որպես Կազմակերպության մարմիններ` սույնով հիմնվում են` մասնակից պետությունների Համաժողովը, Գործադիր խորհուրդը և Տեխնիկական քարտուղարությունը:

5. Կազմակերպությունն իրականացնում է սույն Կոնվենցիայով նախատեսված ստուգման իր գործունեությունը որքան հնարավոր է ավելի պակաս ինտրուիզիվ ձևով, որը համադրելի է իր նպատակներին ժամանակին և արդյունավետ հասնելու հետ: Նա խնդրում է միայն այնպիսի տեղեկություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների կատարման համար: Նա ձեռնարկում է նախազգուշացման բոլոր միջոցները կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության համար` քաղաքական և ռազմական գործունեության և օբյեկտների մասին, որն իրեն հայտնի է դառնում սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքում և, մասնավորապես, պահպանում է Հավելվածում շարադրված դրույթների կոնֆիդենցիալությունը:

6. Ստուգման իր գործունեությունն իրականացնելու ընթացքում Կազմակերպությունն ուսումնասիրում է գիտատեխնիկական նվաճումների օգտագործման միջոցները:

7. Կազմակերպության գործունեության հետ կապված ծախսերը ծածկվում են մասնակից պետությունների կողմից` Միավորված ազգերի կազմակերպության մուծումների սանդղակին համապատասխան ճշգրտված` հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության և տվյալ Կազմակերպության անդամակցային կազմում տարբերությունները և հաշվի առնելով 4-րդ և 5-րդ հոդվածները: Մասնակից պետության ֆինանսական մուծումները նախապատրաստական հանձնաժողովին համապատասխան ձևով փոխանցվում են իրենց մուծումներից պարբերաբար բյուջե: Կազմակերպության բյուջեն բաղկացած է երկու առանձին բաժիններից. դրանցից մեկը վերաբերում է վարչական և այլ ծախսերին, իսկ մյուսը` ստուգման ծախսերին:

8. Կազմակերպության անդամը, որը ֆինանսական մուծումների պարտք ունի Կազմակերպությանը, զրկվում է Կազմակերպությունում ձայնի իրավունքից, եթե իր պարտքի գումարը հավասարվում կամ գերազանցում է մուծումների գումարները, որոնք պետք է մուծի նախորդ երկու տարիների համար: Մասնակից պետության Համաժողովը կարող է, սակայն, թույլատրել այդպիսի անդամին մասնակցել քվեարկությանը, եթե ճանաչի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել նրանից անկախ պատճառներով:

 

Բ. Մասնակից պետությունների Համաժողովը

 

Կազմը, ընթացակարգերը և որոշումների ընդունումը

 

9. Մասնակից պետությունների համաժողովը (այսուհետ` Համաժողով) կազմված է տվյալ Կազմակերպության բոլոր անդամներից: Յուրաքանչյուր անդամ Համաժողովում ունի մեկ ներկայացուցիչ, որին կարող են ուղեկցել տեղակալները և խորհրդականները:

10. Համաժողովի առաջին նիստը գումարվում է ավանդապահի կողմից` ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 30 օր հետո:

11. Համաժողովը հավաքվում է հերթական տարեկան նիստերի, եթե այլ որոշում չի ընդունվում:

12. Համաժողովի հատուկ նիստերը գումարվում են.

ա) Համաժողովի որոշմամբ,

բ) Գործադիր խորհրդի խնդրանքով,

գ) ցանկացած անդամի խնդրանքով,

դ) 22-րդ կետին համապատասխան` սույն Կոնվենցիայի գործողության ուսումնասիրման համար:

Բացառությամբ դեպքերի, նշված «դ» ենթակետում, հատուկ նիստերը գումարվում են ոչ ուշ, քան Տեխնիկական քարտուղարության Գլխավոր տնօրենի կողմից խնդրանքը ստանալուց 30 օր հետո, եթե խնդրանքում այլ բան նշված չէ:

13. Համաժողովը նաև գումարվում է որպես ուղղումների ուսումնասիրության Համաժողով` 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

14. Համաժողովի նիստերը անց են կացվում Կազմակերպության նստավայրում, եթե Համաժողովը այլ որոշում չի ընդունում:

15. Համաժողովը ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Յուրաքանչյուր նիստի սկզբում նա ընտրում է իր նախագահին և անհրաժեշտ այլ պաշտոնատար անձանց: Նրանք պաշտոնավարում են մինչև նոր նախագահի և այլ պաշտոնատար անձանց ընտրությունը մյուս նիստի ժամանակ:

16. Կազմակերպության անդամների մեծամասնությունը կազմում է Համաժողովի քվորումը:

17. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Համաժողովում ունի մեկ ձայն:

18. Համաժողովը որոշումներ է ընդունում ընթացակարգային հարցերով անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, որոնք ներկա են և մասնակցում են քվեարկությանը: Ըստ էության հարցերը հնարավորության սահմաններում պետք է ընդունվեն կոնսենսուսով: Եթե որևէ հարցով որոշում ընդունելիս կոնսենսուսի հասնել հնարավոր չէ, ապա նախագահը 24 ժամվա ընթացքում հետաձգում է յուրաքանչյուր քվեարկություն և հետաձգման այդ ժամանակահատվածում տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հեշտացնի կոնսենսուսին հասնելը, և մինչև այդ ժամանակահատվածի ավարտը ներկայացնում է Համաժողովին զեկույց: Եթե 24 ժամը լրանալուց հետո կոնսենսուսի հասնել հնարավոր չէ, Համաժողովը որոշում է ընդունում մեծամասնությամբ` անդամների ձայների 2/3-ով, որոնք ներկա են և մասնակցում են քվեարկությանը, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ: Տարաձայնություններ առաջանալու ընթացքում այն բանի վերաբերյալ` հանդիսանո՞ւմ է այդ հարցը ըստ էության հարց, թե ոչ, այդ հարցը համարվում է ըստ էության հարց, եթե Համաժողովը այլ որոշում չի ընդունում ձայների մեծամասնությամբ, որոնք անհրաժեշտ են ըստ էության որոշումների ընդունման համար:

 

Լիազորություններ և գործառույթներ

 

19. Համաժողովը հանդիսանում է Կազմակերպության գլխավոր մարմինը: Նա ուսումնասիրում է ցանկացած հարց, թեմա կամ խնդիր սույն Կոնվենցիայի ոլորտների շրջանակներում. ներառյալ նրանք, որոնք վերաբերում են Գործադիր խորհրդի և Տեխնիկական քարտուղարության լիազորություններին և գործառույթներին: Նա կարող է երաշխավորություններ տալ և որոշումներ ընդունել ցանկացած հարցով, թեմայով կամ խնդրով, որը վերաբերում են սույն Կոնվենցիային և բարձրացվում է մասնակից պետությունների կողմից կամ նրա տեղեկությանն են հասցվում Գործադիր խորհրդի կողմից:

20. Համաժողովը հսկողություն է իրականացնում սույն Կոնվենցիայի իրականացման նկատմամբ և միջոցներ է ձեռնարկում դրա առարկայի և նպատակի իրականացմանն աջակցելու ուղղությամբ: Համաժողովը ուսումնասիրում է սույն Կոնվենցիայի պահպանումը: Նա նաև հսկողություն է իրականացնում Գործադիր խորհրդի և Տեխնիկական քարտուղարության գործունեության նկատմամբ և կարող է, սույն Կոնվենցիային համապատասխան, սահմանել այդ մարմիններից ցանկացածի համար իրենց գործունեության իրականացման կապակցությամբ:

21. Համաժողովը.

ա) ուսումնասիրում և ընդունում է իր հերթական նստաշրջանի ժամանակ զեկույց, Կազմակերպության ծրագիրը և բյուջեն, որոնք ներկայացվում են Գործադիր խորհրդի կողմից, ինչպես նաև ուսումնասիրում է այլ զեկույցներ,

բ) որոշում է ընդունում ֆինանսական մուծումների սանդղակի վերաբերյալ, որոնք ենթակա են վճարման մասնակից պետությունների կողմից` 7-րդ կետին համապատասխան,

գ) ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին,

դ) նշանակում է Տեխնիկական քարտուղարության Գլխավոր տնօրենին (այսուհետ` Գլխավոր տնօրեն),

ե) հաստատում է Գործադիր խորհրդի ընթացակարգային կանոնները, որոնք ներկայացվում են վերջինիս կողմից,

զ) հիմնում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք ինքը համարում է անհրաժեշտ սույն Կոնվենցիային համապատասխան իր գործառույթների իրականացման համար,

է) աջակցում է միջազգային համագործակցության զարգացմանը խաղաղ նպատակներով քիմիական գործունեության բնագավառում,

ը) ուսումնասիրում է գիտատեխնիկական նվաճումները, որոնք կարող են ազդել սույն Կոնվենցիայի գործողության վրա, և այդ կապակցությամբ հանձնարարում է Գլխավոր տնօրենին հիմնել գիտախորհրդակցական խորհուրդ, որպեսզի տա նրան հնարավորություն որպես իր գործառույթների իրականացման` Համաժողովին, Գործադիր խորհրդին կամ մասնակից պետություններին ներկայացնելու մասնագիտացված խորհրդակցություններ գիտության և տեխնիկայի այն ոլորտներում, որոնք վերաբերում են սույն Կոնվենցիային: Գիտախորհրդակցական խորհրդի կազմի մեջ մտնում են անկախ փորձագետներ, որոնք նշանակվում են` համաձայն վարման շրջանակի` Համաժողովի կողմից ընդունված:

թ) ուսումնասիրում և հաստատում է իր առանձին նիստի ժամանակ համաձայնագրերի, դրույթների և հիմնական սկզբունքների ցանկացած նախագիծ` նախապատրաստական հանձնաժողովի կողմից մշակվող,

ժ) իր առաջին նիստի ժամանակ հիմնադրում է օգնության կամավոր հիմնադրամ` 10-րդ հոդվածին համապատասխան,

ժա) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայի պահպանումը ապահովելու և ցանկացած դրույթի ուղղման և շտկման համար, որը հակասում է սույն Կոնվենցիայի դրույթներին` 12-րդ հոդվածին համապատասխան:

22. Համաժողովը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 5-րդ և 10-րդ տարիները լրանալուց հետո և նման այլ ժամկետներում` այդ ժամանակահատվածի ընթացքում, որոնք կարող են համաձայնեցվել, հավաքվում է հատուկ նիստի սույն Կոնվենցիայի ուսումնասիրման համար: Այդպիսի ուսումնասիրությունների ընթացքում ուշադրության է առնվում ցանկացած համապատասխան գիտատեխնիկական նվաճում: Դրանից հետո` 10 տարի ընդմիջումով, եթե այլ որոշում չի ընդունվում, գումարվում են Համաժողովի հետագա նիստերը` նույն նպատակով:

 

Գ. Գործադիր խորհուրդ

 

Կազմը, ընթացակարգը և որոշումների ընդունումը

 

23. Գործադիր խորհուրդը կազմված է 41 անդամից: Յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի, ռոտացիայի սկզբունքին համապատասխան, մտնել Գործադիր խորհրդի կազմի մեջ: Գործադիր խորհրդի անդամները ընտրվում են Համաժողովի կողմից` 2 տարի ժամանակով: Սույն Կոնվենցիայի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով պատշաճ ուշադրությունը հատուկ արտահայտվում է արդարացի աշխարհագրական բաշխմանը, քիմիական արդյունաբերության նշանակալիությանը, ինչպես նաև քաղաքական շահերին և անվտանգության շահերին. Գործադիր խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ ձևով.

ա) Աֆրիկայից 9 մասնակից պետություններ, որոնք նշանակվում են մասնակից պետությունների կողմից, որոնք ընկած են այդ տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար նկատի է ունեցվում, որ այդ ինը մասնակից պետություններից երեքը, որպես կանոն, հանդիսանում են այն մասնակից պետությունները, որոնք ունեն առավել նշանակալի ազգային քիմիական արդյունաբերություն տարածաշրջանում, ինչը որոշվում է` ելնելով միջազգային մակարդակով հրապարակվող և հայտնվող տվյալներից. բացի դա` տարածաշրջանային խումբը համաձայնում է նաև այդ երեք անդամների նշանակման ժամանակ ուշադրության առնել այլ տարածաշրջանային գործոնները,

բ) Ասիայից 9 մասնակից պետություններ, որոնք նշանակվում են մասնակից պետությունների կողմից, ընկած են այդ տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար նկատի է առնվում, որ այդ 9 մասնակից պետություններից 4-ը, որպես կանոն, մասնակից պետություններ են, որոնք ունեն առավել նշանակալի ազգային քիմիական արդյունաբերություն տարածաշրջանում, ինչը որոշվում է` ելնելով միջազգային մակարդակով հրապարակվող և հայտնվող տվյալներից. բացի դա` տարածաշրջանային խումբը համաձայնում է նաև այդ չորս անդամների նշանակման ժամանակ ուշադրության առնել այլ տարածաշրջանային գործոնները,

գ) Արևելյան Եվրոպայի 5 մասնակից պետություններ, որոնք նշանակվում են մասնակից պետությունների կողմից և ընկած են տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար նկատի է առնվում, որ այդ 5 մասնակից պետություններից 1-ը, որպես կանոն, մասնակից պետություն է, որն ունի առավել նշանակալի ազգային քիմիական արդյունաբերություն տարածաշրջանում, ինչը որոշվում է` ելնելով միջազգային մակարդակով հրապարակվող և հայտնվող տվյալներից. բացի դա` տարածաշրջանային խումբը համաձայնում է նաև այդ չորս անդամների նշանակման ժամանակ ուշադրության առնել այլ տարածաշրջանային գործոնները,

դ) Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանից 7 մասնակից պետություններ, որոնք ներկայացվում են մասնակից պետությունների կողմից և ընկած են այդ տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար ընդունվում է, որ այդ 7 մասնակից պետություններից 3-ը, որպես կանոն, մասնակից պետություններ են, որոնք ունեն տարածաշրջանում առավել նշանակալի ազգային քիմիական արդյունաբերություն, ինչը որոշվում է` ելնելով միջազգային մակարդակով հրապարակվող և հայտնվող տվյալներից. բացի դա` տարածաշրջանային խումբը համաձայնում է նաև այդ 3 անդամների նշանակման ժամանակ ուշադրության առնել այլ տարածաշրջանային գործոնները,

ե) Արևմտյան Եվրոպայի և այլ պետությունների թվից 10 մասնակից պետություններ, որոնք ընկած են այդ տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար հաշվի է առնվում, որ այդ 10 մասնակից պետություններից 5-ը, որպես կանոն, մասնակից պետություններ են, որոնք ունեն տարածաշրջանում առավել նշանակալի ազգային քիմիական արդյունաբերություն, ինչը որոշվում է` ելնելով միջազգային մակարդակով հրապարակվող և հայտնվող տվյալներից. բացի դա` տարածաշրջանային խումբը համաձայնում է նաև այդ 5 անդամների նշանակման ժամանակ ուշադրության առնել այլ տարածաշրջանային գործոնները,

զ) մեկ լրացուցիչ մասնակից պետություն, որը հաջորդաբար նշանակվում է մասնակից պետությունների կողմից` ընկած Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում: Որպես հիմք այդ նշանակման համար հաշվի է առնվում, որ այդ մասնակից պետությունը հանդիսանում է այդ տարածաշրջանից ռոտացիայի ենթարկված անդամ:

24. Գործադիր խորհրդի կազմում առաջին ընտրությունների ժամանակ 20 անդամ ընտրվում է 1 տարի ժամկետով, ընդ որում պատշաճ ուշադրություն է դարձվում հաստատված թվային համամասնություններին, ինչպես դա շարադրված է 23-րդ կետում:

25. 4-րդ և 5-րդ հոդվածների լրիվ իրականացումից հետո Համաժողովը կարող է, Գործադիր խորհրդի անդամների մեծամասնության խնդրանքով, ուսումնասիրել Գործադիր խորհրդի կազմը` հաշվի առնելով 23-րդ կետում նշված սկզբունքների փոփոխությունները, որոնք կանոնակարգում են նրա կազմը:

26. Գործադիր խորհուրդը մշակում է ընթացակարգի իր կանոնները և ներկայացնում է դրանք Համաժողովի հաստատմանը:

27. Գործադիր խորհուրդը ընտրում է իր նախագահին իր անդամների թվից:

28. Գործադիր խորհուրդը հավաքվում է հերթական նիստերի: Հերթական նիստերի միջև ընկած ժամանակահատվածում նա հավաքվում է նիստերի այնքան հաճախ, որքան կարող է պահանջվել նրա իրավասությունների և գործառույթների իրականացման համար:

29. Գերագույն խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե սույն Կոնվենցիայում նախատեսված չէ այլ բան, ապա Գործադիր խորհուրդը որոշումներ է ընդունում, ըստ էության հարցերով, բոլոր անդամների 2/3 ձայների մեծամասնությամբ: Գործադիր խորհուրդը որոշումներ է ընդունում, ընթացակարգային հարցերով, բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Տարաձայնություններ առաջանալու դեպքում, թե այս կամ այն հարցը ըստ էության հարց է, թե ոչ, այն համարվում է ըստ էության, եթե Գործադիր խորհուրդը այլ որոշում չի ընդունում ձայների մեծամասնությամբ` ըստ էության հարցերով որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ:

 

Իրավասություններ և գործառույթներ

 

30. Գործադիր խորհուրդը հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմին: Նա հաշվետու է Համաժողովին: Գործադիր խորհուրդը իրականացնում է իրեն հանձնարարված իրավասությունները և գործառույթները, ինչպես նաև այն գործառույթները, որոնք պատվիրակվում են իրեն Համաժողովի կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան: Ընդ որում` նա գործում է Համաժողովի երաշխավորություններին, որոշումներին և ցուցումներին համապատասխան և ապահովում է դրանց պատշաճ և անշեղորեն կատարումը:

31. Գործադիր խորհուրդը աջակցում է սույն Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը: Նա իրականացնում է Տեխնիկական քարտուղարության գործունեության նկատմամբ հսկողություն և համագործակցում է յուրաքանչյուր մասնակից պետության Ազգային մարմնի հետ ու աջակցում է մասնակից պետությունների միջև խորհրդակցություններին և համագործակցությանը` նրանց խնդրանքով:

32. Գործադիր խորհուրդը.

ա) ուսումնասիրում և ներկայացնում է Համաժողովին Կազմակերպության ծրագրի նախագիծը և բյուջեն,

բ) Համաժողովին է ներկայացնում և ուսումնասիրում սույն Կոնվենցիայի իրականացման մասին զեկույցի նախագիծը, իր սեփական գործունեության իրականացման մասին զեկույցը և այնպիսի հատուկ զեկույցներ, որոնք նա համարում է անհրաժեշտ, կամ որոնք կարող է խնդրել Համաժողովը:

գ) կազմակերպում է Համաժողովի նիստերը, ներառյալ օրակարգի նախագծի նախապատրաստումը:

33. Գործադիր խորհուրդը կարող է խնդրել Համաժողովի հատուկ նիստի գումարում:

34. Գործադիր խորհուրդը.

ա) Համաժողովի նախնական հավանությամբ Կազմակերպության անունից կնքում է համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ,

բ) Կազմակերպության անունից կնքում է համաձայնագրեր մասնակից պետությունների հետ 10-րդ հոդվածի առնչությամբ և հսկողություն է իրականացնում 10-րդ հոդվածում նշված կամավոր հիմնադրամի նկատմամբ,

գ) հավանություն է տալիս համաձայնագրերին և պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են հսկողության ստուգման գործունեությանը և մշակվում Տեխնիկական քարտուղարության կողմից` մասնակից պետությունների հետ բանակցությունների հիման վրա:

35. Գործադիր խորհուրդը ուսումնասիրում է ցանկացած խնդիր կամ հարց իր իրավասության շրջանակներում, որը վերաբերում է սույն Կոնվենցիային և դրա իրականացմանը, և, համապատասխանաբար, տեղեկացնում է մասնակից պետություններին, և հասցնում է այդ հարցը մինչև Համաժողովի տեղեկություն:

36. Կասկածների և մտահոգությունների ուսումնասիրման ժամանակ ուսումնասիրությունների ու դեպքերի և պահպանման վերաբերյալ, ներառյալ, այլոց շարքում, սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքների չարաշահումը, Գործադիր խորհուրդը խորհրդակցում է շահագրգիռ մասնակից պետությունների հետ և, համապատասխանաբար, առաջարկում է մասնակից պետություններին միջոցառումներ ձեռնարկել դրությունը ուղղելու ուղղությամբ: Եթե Գործադիր խորհուրդը համարում է անհրաժեշտ հետագա գործողությունները, նա ձեռնարկում է, այլոց շարքում, հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը.

ա) տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին այդ խնդրի կամ հարցի մասին,

բ) տեղեկացնում է այդ խնդրի կամ հարցի մասին Համաժողովին,

գ) ներկայացնում է Համաժողովին երաշխավորություններ դրությունը ուղղելու և պահպանումը ապահովելու ուղղությամբ միջոցների վերաբերյալ:

Հատուկ լուրջ և ծայրահեղ դեպքերում Գործադիր խորհուրդը հասցնում է տվյալ հարցը կամ խնդիրը, ներառյալ համապատասխան տեղեկատվությունը և եզրակացությունները, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի տեղեկությանը և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին: Միաժամանակ նա տեղեկացնում է այդ քայլի մասին բոլոր մասնակից պետություններին:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
13.01.1993
Միջազգային պայմանագիր