Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Նախկին փոխանցումների և ստացումների հայտարարությունը

 

5. 1946 թվականի հունվարի 1-ից քիմիական զենք փոխանցած կամ ստացած մասնակից պետությունը հայտարարում է այդ փոխանցումները կամ ստացումները` համաձայն 3-րդ հոդվածի 1.ա iv կետի, եթե փոխանցված կամ ստացված քանակությունը կազմում է տարողունակություններով և/կամ ռազմամթերքի տեսքով տարեկան քիմիկատի 1 տոննայից ավելի: Այդպիսի հայտարարությունը արվում է գույքագրային գծագրին համապատասխան` նշված 1-ին և 2-րդ կետերում: Այդ հայտարարության մեջ նաև նշվում են մատակարարող երկրները և ստացող երկրները, ստացումների կան փոխանցումների ժամկետները, որքան հնարավոր է հստակ, փոխանցված առարկաների ներկայիս գտնվելու վայրը: Եթե առկա է քիմիական զենքի փոխանցումների կամ ստացումների մասին ոչ նախատեսված ամբողջական տեղեկատվություն 1946 թվականի հունվարի 1-ից 1970 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, մասնակից պետությունը հայտարարում է իր մոտ եղած ցանկացած տեղեկատվություն և ներկայացնում է բացատրություններ, թե ինչու ինքը չի կարող ներկայացնել առավել լրիվ հայտարարություն:

 

Քիմիական զենքի ոչնչացման ընդհանուր ծրագրի ներկայացում

 

6. 3-րդ հոդվածի «ա» v կետի համաձայն ներկայացվող` քիմիական զենքի ոչնչացման ընդհանուր տեսակետում տրվում է մասնակից պետության քիմիական զենքի ոչնչացման ամբողջ ազգային ծրագրի ակնարկը, և բերվում է տեղեկատվություն մասնակից պետության ջանքերի մասին սույն Կոնվենցիայում պարունակվող ոչնչացման պահանջների կատարման վերաբերյալ: Այդ տեսակետից նշվում է.

ա) ոչնչացման ընդհանուր ծրագիրը` քիմիական զենքի տեսակների և օրինակելի քանակությունների նշումով, որոնք նախատեսված են ոչնչացման համար ոչնչացման յուրաքանչյուր տարեկան ժամանակահատվածի ընթացքում` ըստ քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի և, ըստ հնարավորության, քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր նախատեսվող օբյեկտով,

բ) քիմիական զենքի ոչնչացման առկա և նախատեսվող օբյեկտների քանակությունը, որոնք կարող են գործել ոչնչացման ժամանակահատվածում,

գ) քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր գոյություն ունեցող կամ նախատեսվող օբյեկտի առնչությամբ,

i) անվանումը և տեղակայումը, և

ii) քիմիական զենքի տեսակները և օրինակելի քանակությունները, ինչպես նաև (օրինակ` ՍՍ նյարդապարալիտիկ գործողության կամ ՍՍ մաշկաթարախահարույց գործողության) ոչնչացման ենթակա քիմիական հանդերձանքի օրինակելի քանակություն,

դ) ոչնչացման օբյեկտների շահագործման համար անձնակազմի նախապատրաստման ծրագրերը և նախագծերը,

ե) անվտանգության և արտանետվածքների առնչությամբ ազգային ստանդարտները, որոնց պետք է համապատասխանեն ոչնչացման օբյեկտները,

զ) տեղեկատվություն քիմիական զենքի ոչնչացման նոր մեթոդների մշակման և գոյություն ունեցող մեթոդների կատարելագործման մասին,

է) քիմիական զենքի ոչնչացման ծախսերի նախահաշիվ, և

ը) ցանկացած խնդիր, որը կարող էր անբարենպաստ ազդեցություն ունենալ ոչնչացման ազգային ծրագրի վրա:

 

Բ. Պահպանման օբյեկտի պաշարման միջոցները և պահպանման օբյեկտի

նախապատրաստումը

 

7. Ոչ ուշ, քան քիմիական զենքի իր հայտարարությունը ներկայացնելիս մասնակից պետությունը ձեռնարկում է այնպիսի միջոցառումներ, որոնք ինքը նպատակահարմար է գտնում պահպանման իր օբյեկտների պաշարման համար և կանխում է իր քիմիական զենքի տեղափոխումը օբյեկտներից` բացառությամբ ոչնչացման նպատակով արտահանումը:

8. Մասնակից պետությունը ապահովում է քիմիական զենքի տեղադրման այնպիսի ընդհանուր ուրվագիծը, որն ապահովում է անխոչընդոտ մուտքը ստուգման նպատակներով` 37-49-րդ կետերի համաձայն:

9. Քանի դեռ պահպանման օբյեկտը մնում է փակ օբյեկտից քիմիական զենքի ցանկացած տեղափոխման համար, բացառությամբ ոչնչացման համար դրա արտահանումը, մասնակից պետությունը կարող է շարունակել օբյեկտում սպասարկման ստանդարտ գործունեությունը, ներառյալ քիմիական զենքի ստանդարտ սպասարկումը, անվտանգության նկատմամբ հսկողությունը և ֆիզիկական պաշտպանության առնչությամբ գործունեությունը, ինչպես նաև քիմիական զենքի նախապատրաստումը ոչնչացման համար:

10. Քիմիական զենքի սպասարկման միջոցառումների թվին չի պատկանում հետևյալը.

ա) թունավոր նյութի կամ ռազմամթերքի կորպուսների փոխարինումը,

բ) ռազմամթերքի կամ նրա մասերի կամ բաղադրիչների նախնական բնութագրերի փոփոխությունը:

11. Սպասարկման բոլոր միջոցառումները ենթակա են հսկողության Տեխնիկական քարտուղարության կողմից:

 

Գ. Ոչնչացում

 

Քիմիական զենքի ոչնչացման սկզբունքները և մեթոդները

 

12. «Քիմիական զենքի ոչնչացում» նշանակում է` գործընթաց ըստ էության քիմիկատների անդառնալի վերաձևավորման քիմիական զենքի արտադրության համար ոչ պիտանի վիճակի, որը անդառնալիորեն ոչ պիտանի է դարձնում օգտագործման համար ռազմամթերքը և այլ սարքերը, եթե այդպիսիք կան:

13. Յուրաքանչյուր մասնակից պետություն որոշում է, թե ինչ միջոցով ինքը պետք է ոչնչացնի քիմիական զենքը, սակայն դրա համար չեն կարող կիրառվել հետևյալ միջոցները. որևէ ջրամբարում ջրածածկ անելը, թաղելը հողում կամ բաց օդում վառելը: Նա ոչնչացնում է քիմիական զենքը միայն հատուկ նախատեսված և համապատասխան ձևով կառուցված ու սարքավորված օբյեկտներում:

14. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ քիմիական զենքի ոչնչացման իր օբյեկտները կառուցվեն և շահագործվեն այնպես, որ ապահովվի քիմիական զենքի ոչնչացումը, ինչպես նաև` որպեսզի ապահովի ոչնչացման ընթացքի ստուգման հնարավորությունը` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Ոչնչացման կարգը

 

15. Քիմիական զենքի ոչնչացման կարգը հիմնվում է 1-ին և այլ հոդվածներում նշված պարտավորությունների վրա, ներառյալ տեղում պարբերաբար ստուգման վերաբերյալ պարտավորությունները: Այն հաշվի է առնում մասնակից պետությունների շահագրգռվածությունը ոչնչացման ընթացքում անվտանգության չնվազեցման մեջ, ոչնչացման նախնական փուլում վստահության ամրապնդման մեջ, քիմիական զենքի ոչնչացման և կիրառելիության ընթացքում փորձի աստիճանաբար կուտակման մեջ` պաշարների փաստացի կազմից և քիմիական զենքի ոչնչացման ընտրված մեթոդներից անկախ: Ոչնչացման կարգը հիմնվում է հավասարեցման սկզբունքի վրա:

16. Յուրաքանչյուր մասնակից պետության կողմից ոչնչացման նպատակի համար հայտարարվող քիմիական զենքը բաժանվում է 3 տեսակի.

Տեսակ 1. Քիմիական զենք Քիմիկատների 1-ին ցուցակի հիման վրա և նրա մասերն ու բաղադրիչները,

Տեսակ 2. Մնացած բոլոր քիմիկատների հիման վրա և նրա մասերն ու բաղադրիչները,

Տեսակ 3. Չլիցքավորված ռազմամթերք և սարքավորումներ, ինչպես նաև քիմիական զենքի անմիջական կիրառման հետ կապված հատուկ նախատեսված սարքավորում:

17. Մասնակից պետությունը.

ա) սկսում է քիմիական զենքի 1-ին տեսակի ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 2 տարի հետո և ավարտում է ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց տասը տարի հետո: Մասնակից պետությունը ոչնչացնում է քիմիական զենքը ոչնչացման հետևյալ ժամկետներին համապատասխան.

i) 1-ին փուլ. ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո ավարտվում է ոչնչացման իր առաջին օբյեկտի ապրոբացումը: Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 տարի հետո ոչնչացվում է 1-ին տեսակի քիմիական զենքի մեկ տոկոսից ոչ պակաս,

ii) երկրորդ փուլ. ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ոչնչացվում է 1-ին տեսակի քիմիական զենքի ոչ պակաս, քան 20 տոկոսը,

iii) երրորդ փուլ. ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց յոթ տարի հետո ոչնչացվում է 1-ին տեսակի քիմիական զենքի ոչ պակաս, քան 45 տոկոսը,

iv) չորրորդ փուլ. ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո ոչնչացվում է 1-ին տեսակի ամբողջ քիմիական զենքը,

բ) սկսում է 2-րդ տեսակի քիմիական զենքի ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո և ավարտում է ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո: 2-րդ տեսակի քիմիական զենքը ոչնչացվում է հավասար տարեկան աճող քանակություններով` ոչնչացման ողջ ժամանակահատվածում: Այդպիսի զենքի համեմատման հիմք է հանդիսանում քիմիկատների քաշը 2-րդ տեսակի շրջանակներում, և

գ) սկսում է 3-րդ տեսակի քիմիական զենքի ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո և ավարտում է ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո: 3-րդ տեսակի քիմիական զենքը ոչնչացվում է հավասար տարեկան աճող քանակություններով` ոչնչացման ողջ ժամանակահատվածում: Չլիցքավորված ռազմամթերքի և սարքերի համար համեմատման հիմքը արտահայտվում է հանդերձանքի նոմինալ ծավալով (m3), իսկ սարքավորման համար` միավորների քանակով:

18. Բինարային քիմիական զենքի ոչնչացման առնչությամբ կիրառվում է հետևյալը.

ա) ոչնչացման կարգի նպատակների համար հիմնական բաղադրիչի հայտարարված քանակությունը (տոննաներով), որը նախատեսված է կոնկրետ թունավոր վերջնական արտադրանքի համար` հաշվարկվող ստեխիոմետրիկ հիմքով` ելնելով 100 տոկոսանոց ելքից,

բ) հիմնական բաղադրիչի տվյալ քանակության ոչնչացման մասին պահանջը առաջացնում է պահանջ այլ բաղադրիչի համապատասխան քանակության ոչնչացման մասին, որը հաշվարկվում է բինարային քիմիական ռազմամթերքի/սարքավորման համապատասխան տեսակի բաղադրիչների փաստացի քաշային հարաբերակցության հիման վրա,

գ) եթե փաստացի քաշային հարաբերակցության հիման վրա բաղադրիչների միջև հայտարարվում է այլ բաղադրիչի քանակությունը առավել, քան անհրաժեշտ է, ապա ավելցուկի ոչնչացումը իրականացվում է ոչնչացման գործողությունների սկզբից ոչ ուշ, քան առաջին երկու տարիների ընթացքում,

դ) աշխատանքի յուրաքանչյուր հաջորդ տարվա ավարտին մասնակից պետությունը կարող է պահպանել մյուս հայտարարված բաղադրիչը բինարային քիմիական ռազմամթերքի/սարքավորման համապատասխան տեսակի բաղադրիչների փաստացի քաշային հարաբերակցության հիման վրա որոշվող քանակությամբ:

19. Բազմաբաղադրիչ քիմիական զենքի համար ոչնչացման կարգը համապատասխանում է բինարային քիմիական զենքի համար նախատեսված ոչնչացման կարգին:

 

Ոչնչացման միջանկյալ ժամկետների փոփոխություն

 

20. Գործադիր խորհուրդը քննարկում է քիմիական զենքի ոչնչացման ընդհանուր ծրագրերը, որոնք ներկայացվում են 3-րդ հոդվածի 1.ա v կետի և 6-րդ կետի համաձայն, ի թիվս այլոց, դրանց ոչնչացման կարգին համապատասխանության գնահատման համար` շարադրված 15-19-րդ կետերում: Գործադիր խորհուրդը անց է կացնում խորհրդակցություններ ցանկացած մասնակից պետության հետ, որի ծրագիրը չի համապատասխանում այդպիսի կարգին, այդ ծրագիրը այդպիսի համապատասխանեցման բերելու նպատակով:

21. Եթե մասնակից պետությունը իրենից անկախ բացառիկ հանգամանքներով համարում է, որ ինքը չի կարող դուրս գալ 1-ին տեսակի քիմիական զենքի ոչնչացման կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի համար նախատեսված ոչնչացման մակարդակի, ապա կարող է առաջարկել փոփոխություններ այդ մակարդակների առնչությամբ: Այդպիսի առաջարկը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 120 օր հետո, և դրանում տրվում է այդպիսի առաջարկի համար մանրամասն բացատրություն:

22. Յուրաքանչյուր մասնակից պետություն ընդունում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովի 1-ին տեսակի քիմիական զենքի ոչնչացումը 17.ա կետում նախատեսված ոչնչացման ժամկետներին համապատասխան` փոփոխված 21-րդ կետին համապատասխան: Սակայն եթե մասնակից պետությունը համարում է, որ ինքն ի վիճակի չի լինի ապահովելու 1-ին տեսակի քիմիական զենքի տոկոսային մասի ոչնչացումը, որը պահանջվում է ոչնչացման միջանկյալ ժամկետի համար, կարող է խնդրել Գործադիր խորհրդին` առաջարկել Համաժողովին ներկայացնել տարկետում իր պարտավորությունների կապակցությամբ այդ ժամկետի պահպանման վերաբերյալ: Այդպիսի խնդրանքը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան ոչնչացման միջանկյալ ժամկետից 180 օր առաջ և բովանդակի այդպիսի խնդրանքի համար հիմքերի մանրամասն բացատրություն և մասնակից պետության ծրագրերը, որպեսզի երաշխավորի, որ ինքը ի վիճակի կլինի կատարելու իր պարտավորությունները ոչնչացման հաջորդ միջանկյալ ժամկետի պահպանման առնչությամբ:

23. Տարկետում տրամադրելու դեպքում մասնակից պետությունը կրում է ոչնչացման միասնական պահանջները պահպանելու պարտավորություն` նախատեսված ոչնչացման հաջորդ ժամկետի համար: Սույն բաժնին համապատասխան ներկայացվող տարկետումները ոչ մի կերպ չեն փոփոխում մասնակից պետության պարտավորությունը` ոչնչացնել 1-ին տեսակի ողջ քիմիական զենքը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

 

Ոչնչացման ավարտի համար ժամկետի երկարաձգում

 

24. Եթե մասնակից պետությունը համարում է, որ ինքը ի վիճակի չի լինի ապահովելու 1-ին տեսակի ամբողջ քիմիական զենքի ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո, կարող է Գործադիր խորհուրդ ներկայացնել խնդրանք այդպիսի քիմիական զենքի ոչնչացման ավարտի համար ժամկետի երկարաձգման մասին: Այդպիսի խնդրանքը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 9 տարի հետո:

25. Այդ խնդրանքում շարադրվում է հետևյալը.

ա) առաջարկվող տարկետման երկարատևությունը,

բ) առաջարկվող տարկետման համար պատճառների մանրամասն բացատրությունը,

գ) ոչնչացման մանրամասն ծրագիրը առաջարկվող տարկետման ժամանակահատվածի համար:

26. Ըստ խնդրանքի` որոշումը ընդունվում է Համաժողովի կողմից` նրա հաջորդ նիստում, Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Ցանկացած տարկետում բերվում է անհրաժեշտ մինիմումի, սակայն մասնակից պետության կողմից ողջ քիմիական զենքի` իր ոչնչացման ավարտի ժամկետը ոչ մի դեպքում չի գերազանցում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 15 տարին: Գործադիր խորհուրդը որոշում է տարկետման ներկայացման պայմանները, ներառյալ ստուգման կոնկրետ միջոցները, որոնք ինքը համարում է անհրաժեշտ, ինչպես նաև ստուգման կոնկրետ գործողությունները, որոնք պետք է ձեռք առնվեն մասնակից պետության կողմից` ոչնչացման իր ծրագրի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ստուգման ծախսերը տարկետման ժամանակահատվածում բաշխվում են 4-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան:

27. Տարկետում տրամադրելիս մասնակից պետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հետագա բոլոր ժամկետների պահպանման նպատակով:

28. Մասնակից պետությունը շարունակում է ներկայացնել ոչնչացման մանրամասն տարեկան ծրագրեր` 29-րդ կետին համապատասխան, և տարեկան զեկույցներ` 1-ին տեսակի քիմիական զենքի ոչնչացման մասին 36-րդ կետին համապատասխան, մինչև 1-ին տեսակի ամբողջ քիմիական զենքի ոչնչացումը: Բացի դա` ոչ ուշ, քան տարկետման ժամկետի յուրաքանչյուր 90 օրվա ավարտին մասնակից պետությունը Գործադիր խորհրդին է ներկայացնում ոչնչացման իր գործունեության մասին հաշվետվություն: Գործադիր խորհուրդը քննարկում է ոչնչացման ավարտի առաջընթացը և ընդունում է անհրաժեշտ միջոցներ այդ առաջընթացի փաստաթղթավորման ուղղությամբ: Տարկետման ժամանակահատվածում ոչնչացման գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը համապատասխան խնդրանքի առկայության դեպքում մասնակից պետություններին ներկայացվում է Գործադիր խորհրդի կողմից:

 

Ոչնչացման տարեկան մանրամասն ծրագրեր

 

29. Ոչնչացման տարեկան մանրամասն ծրագրերը ներկայացվում են Տեխնիկական քարտուղարությանը ոչ ուշ, քան ոչնչացման յուրաքանչյուր ժամանակահատվածի սկզբից 60 օր առաջ` համաձայն 4-րդ հոդվածի 7.ա կետի, և դրանցում նշվում են.

ա) ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտում ոչնչացման ենթակա յուրաքանչյուր քիմիական զենքի կոնկրետ տեսակի քանակությունը և քիմիական զենքի յուրաքանչյուր տեսակի ոչնչացման վերջնական ժամկետները,

բ) ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի առնչությամբ տեղի մանրամասն գծագիրը և դրանից շուտ ներկայացված գծագրերում ցանկացած փոփոխություն, և

գ) ըստ քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի գործունեության` մանրամասն աղյուսակ հաջորդ տարվա համար` նշելով այն ժամկետը, որն անհրաժեշտ է օբյեկտի նախագծման, կառուցման կամ վերափոխման համար, սարքավորման մոնտաժի, ստուգման համար և օպերատորների պատրաստման, քիմիական զենքի յուրաքանչյուր տեսակի ոչնչացման գործողությունների, ինչպես նաև պարապուրդի նախատեսված ժամանակահատվածների համար:

30. Մասնակից պետությունը ներկայացնում է քիմիական զենքի ոչնչացման իր օբյեկտներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն օբյեկտի մասին` Տեխնիկական քարտուղարությանը օբյեկտում օգտագործման համար տեսչական ստուգումների նախնական ընթացակարգերի մշակման գործում աջակցելու նպատակով:

31. Մանրամասն տեղեկատվությունը օբյեկտի մասին, ըստ քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի, ներառում է հետևյալը.

ա) անվանումը, հասցեն և տեղը,

բ) օբյեկտի մանրամասն գծագրերը` բացատրություններով,

գ) օբյեկտի աշխատանքային գծագրերը, տեխնոլոգիական գծագրերը և խողովակաշարային կապի ու սարքային զինման աշխատանքային գծագրերը,

դ) մանրամասն տեխնիկական նկարագրերը, ներառյալ սարքերի աշխատանքային գծագրերը և առանձնահատկությունները, սարքավորումների առնչությամբ, որոնք պահանջվում են` ռազմամթերքից, սարքերից և բեռնարկղերից քիմիական լիցքը հանելու համար, էվակուացված քիմիական հանդերձանքի ժամանակավոր պահպանման համար, թունավոր նյութի ոչնչացման համար, ռազմամթերքի, սարքերի և բեռնարկղերի ոչնչացման համար,

ե) ոչնչացման ընթացքի մանրամասն տեխնիկական նկարագրությունները, ներառյալ նյութերի շարժման արագությունը, ջերմությունը և ճնշումը, ինչպես նաև ոչնչացման հաշվարկային արդյունավետությունը,

զ) ըստ քիմիական զենքի յուրաքանչյուր տեսակի` հաշվարկային հզորությունը,

է) ոչնչացման արտադրանքի և դրանց վերջնական հեռացման մեթոդի մանրամասն նկարագրությունը,

ը) սույն Կոնվենցիային համապատասխան տեսչական ստուգումների հեշտացման միջոցների մանրամասն տեխնիկական նկարագրերը,

թ) ոչնչացման օբյեկտում պահպանման յուրաքանչյուր ժամանակավոր տարածքի մանրամասն նկարագրությունը, որը կօգտագործվի քիմիական զենքը անմիջապես ոչնչացման օբյեկտ հասցնելու համար, ներառյալ օբյեկտի և տեղի գծագրերը, ինչպես նաև պահեստային տարողունակության մասին տեղեկատվությունը` ըստ քիմիական զենքի կոնկրետ տեսակի, որը ենթակա է ոչնչացման օբյեկտում,

ժ) օբյեկտում գործող անվտանգության միջոցների և բժշկասանիտարական միջոցների մանրամասն նկարագրությունը,

ժա) տեսուչների համար բնակելի և աշխատանքային վայրերի մանրամասն նկարագրությունը, և

ժբ) միջազգային ստուգման առաջարկվող միջոցները:

32. Ըստ քիմիական զենքի ոչնչացման` յուրաքանչյուր իր օբյեկտի վերաբերյալ մասնակից պետությունը ներկայացնում է ձեռնարկության շահագործման հրահանգները, անվտանգության տեխնիկայի կանոնները և բժշկասանիտարական սպասարկման ծրագրերը, լաբորատորիաների շահագործման հրահանգները և որակի ապահովման ու հսկողության հրահանգները, ինչպես նաև ստացված էկոլոգիական լիցենզիաներ` պայմանով, որ դրանք չեն մտնում ավելի վաղ ներկայացված նյութերի կազմի մեջ:

33. Մասնակից պետությունը անհապաղ տեղեկացնում է Տեխնիկական քարտուղարությանը յուրաքանչյուր միջոցառման մասին, որը կարող է անդրադառնալ ոչնչացման օբյեկտներում տեսչական ստուգումների գործունեության վրա:

34. Տեղեկատվության տրամադրման ժամկետները, նշված 30-32-րդ կետերում, քննարկվում և հաստատվում են Համաժողովի կողմից` 8-րդ հոդվածի 21 i կետի համաձայն:

35. Ըստ օբյեկտի մանրամասն տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի առնչությամբ Տեխնիկական քարտուղարությունը անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ է անցկացնում համապատասխան մասնակից պետության հետ, որպեսզի քիմիական զենքի ոչնչացման նրա օբյեկտների կառուցվածքը երաշխավորի քիմիական զենքի ոչնչացումը, որպեսզի նախօրոք հնարավոր լինի նախատեսել ստուգման միջոցառումների հնարավոր կիրառման միջոցները և ապահովել ստուգման միջոցառումների կիրառման համատեղելիությունը օբյեկտի պատշաճ շահագործման հետ, և որպեսզի օբյեկտի շահագործումը թույլատրի համապատասխան ստուգում:

 

Ոչնչացման մասին տարեկան զեկույցներ

 

36. Քիմիական զենքի ոչնչացման ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է Տեխնիկական քարտուղարությանը 4-րդ հոդվածի 7.բ կետի համաձայն` ոչ ուշ, քան ոչնչացման տարեկան ժամանակահատվածի ավարտից 60 օր հետո, և դրանում նշվում է քիմիական զենքի փաստացի քանակությունը, որը ոչնչացվել է ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտում նախորդ տարվա ընթացքում: Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել այն պատճառները, որոնք թույլ չեն տվել հասնել ոչնչացման նպատակներին:

 

Դ. Ստուգում

 

Տեղում տեսչական ստուգման միջոցով քիմիական զենքի հայտարարությունների

ստուգում

 

37. Քիմիական զենքի հայտարարությունների ստուգման նպատակը այն է, որ տեղում տեսչական ստուգման միջոցով հաստատվի համապատասխան հայտարարությունների ճշգրտությունը, որոնք ներկայացված են 3-րդ հոդվածին համապատասխան:

38. Տեսուչները անց են կացնում այդպիսի ստուգում անմիջապես հայտարարությունը ներկայացնելուց հետո: Նրանք, ի թիվս այլոց, ստուգում են քիմիկատների քանակությունը և բնույթը, ռազմամթերքի, սարքերի և այլ սարքավորումների տեսակներն ու քանակությունը:

39. Պահպանման յուրաքանչյուր օբյեկտում քիմիական զենքի գույքագրման հստակությունը հեշտացնելու համար տեսուչները օգտագործում են համապատասխան համաձայնեցված կապարակնիքներ, պիտակավորում և գույքագրման հսկողության այլ ընթացակարգեր:

40. Գույքագրման ընթացքում տեսուչները սահմանում են այնպիսի համաձայնեցված կապարակնիքներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել որևէ պաշարի արտահանման փաստերը հստակորեն ամրագրելու համար, ինչպես նաև ապահովել պահպանման օբյեկտի պաշարումը գույքագրման ընթացքում: Գույքագրման ավարտից հետո այդպիսի կապարակնիքները հանվում են, եթե այլ պայմանավորվածություն չկա:

 

Պահպանման օբյեկտների պարբերաբար ստուգում

 

41. Պահպանման օբյեկտների պարբերաբար ստուգման նպատակը այն է, որ ապահովվի այդպիսի օբյեկտից քիմիական զենքի որևէ չհայտնաբերված դուրս հանման անհնարինությունը:

42. Պարբերաբար ստուգումը սկսվում է քիմիական զենքի հայտարարությունը ներկայացնելուց հետո որքան հնարավոր է շուտ և տևում է մինչև պահպանման օբյեկտից ամբողջ քիմիական զենքի լրիվ դուրս հանումը: Այն իրականացվում է օբյեկտի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան` համադրված տեղում տեսչական ստուգման և տեղում տեղադրվող սարքերի միջոցով դիտարկումների հետ:

43. Պահպանման օբյեկտից քիմիական զենքը դուրս հանելուց հետո Տեխնիկական քարտուղարությունը հաստատում է մասնակից պետության համապատասխան հայտարարությունը: Այդպիսի հաստատումից հետո Տեխնիկական քարտուղարությունը դադարեցնում է պահպանման օբյեկտի պարբերաբար ստուգումները և անհապաղ հանում է տեսուչների կողմից տեղադրված ցանկացած հսկողական սարք:

 

Տեսչական ստուգում և այցելություններ

 

44. Պահպանման կոնկրետ օբյեկտը, որը ենթակա է տեսչական ստուգման, ընտրվում է Տեխնիկական քարտուղարության կողմից այնպես, որ բացառվի օբյեկտի տեսչական ստուգման ճշգրիտ ժամանակը: Տեղում պարբերաբար տեսչական ստուգումների հաճախականության որոշման հիմնական սկզբունքները մշակվում են Տեխնիկական քարտուղարության կողմից` հաշվի առնելով 8-րդ հոդվածի 21 i կետի համաձայն Համաժողովի կողմից քննարկման և հաստատման ենթակա բանաձևերը:

45. Տեխնիկական քարտուղարությունը ծանուցում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը տեսչական ստուգում անցկացնելու կամ պահպանման օբյեկտ այցելելու իր որոշման մասին տեսչական ստուգման կամ այցելության նպատակով տեսչական խմբի օբյեկտ նախատեսվող ժամանումից 48 ժամ առաջ: Հրատապ խնդիրները կարգավորելու համար տեսչական ստուգումների կամ այցելությունների դեպքում այդ ժամկետը կարող է կրճատվել: Տեխնիկական քարտուղարությունը նշում է տեսչական ստուգման կամ այցելության նպատակը:

46. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրականացնում է ցանկացած անհրաժեշտ նախապատրաստում տեսուչների ժամանման համար և ապահովում է նրանց անհապաղ տեղափոխումը մուտքի կետից դեպի պահպանման օբյեկտ: Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրում նշվում են տեսուչների համար վարչական ընթացակարգերը:

47. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին տեսչական ստուգում անցկացնելու նպատակով քիմիական զենքի պահպանման օբյեկտ ժամանելուն պես ներկայացնում է օբյեկտի մասին հետևյալ տվյալները.

ա) պահեստային շենքերի և պահպանման տարածքների քանակությունը,

բ) ըստ յուրաքանչյուր պահեստային շենքի և պահպանման տարածքի` տեսակը և նույնացման համարը կամ նշումը տեղի գծագրի վրա նշումով, և

գ) ըստ յուրաքանչյուր պահեստային շենքի և օբյեկտում պահպանման տարածքի` քիմիական զենքի յուրաքանչյուր կոնկրետ տեսակի միավորների քանակը, իսկ բեռնարկղերի առնչությամբ, որոնք չեն հանդիսանում բինարային ռազմամթերքի բաղադրիչներ` յուրաքանչյուր բեռնարկղում քիմիական հանդերձանքի փաստացի քանակությունը:

48. Հատկացված ժամանակահատվածի շրջանակներում գույքագրում անցկացնելիս տեսուչները իրավունք ունեն.

ա) օգտագործել տեսչության հետևյալ մեթոդներից յուրաքանչյուրը.

i) օբյեկտում պահվող ամբողջ քիմիական զենքի գույքագրային ստուգում,

ii) կոնկրետ շենքերում կամ օբյեկտի կոնկրետ տարածքներում պահվող ամբողջ քիմիական զենքի գույքագրային ստուգում` ըստ տեսուչների ընտրության, կամ

iii) օբյեկտում պահվող ամբողջ քիմիական զենքի մեկ կամ մի քանի տեսակների գույքագրային ստուգում` ըստ տեսուչների ընտրության, և

բ) համեմատել գույքագրվող բոլոր առարկաները համաձայնեցված հաշվառման փաստաթղթերով:

49. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրերին համապատասխան` տեսուչները.

ա) ունեն անարգել մուտք դեպի պահպանման օբյեկտների բոլոր մասերը, ներառյալ դրանցում եղած ցանկացած ռազմամթերքը, սարքերը, տարողությունները կամ այլ բեռնարկղերը: Իրենց գործունեության իրականացման ժամանակ տեսուչները պահպանում են օբյեկտում անվտանգության կանոնները: Տեսչական ստուգման ենթակա առարկաները ընտրվում են տեսուչների կողմից, և

բ) իրավունք ունեն քիմիական զենքի պահպանման օբյեկտի առաջին և յուրաքանչյուր հաջորդ տեսչական ստուգման ժամանակ նշել այն ռազմամթերքը, սարքերը և բեռնարկղերը, որոնցից պետք է ընտրվեն նմուշներ, պիտակավորել այդպիսի ռազմամթերքը, սարքերը և բեռնարկղերը հատուկ պիտակով, որը թույլ կտա հայտնաբերել այդ պիտակը պոկելու կամ փոփոխելու յուրաքանչյուր փորձ: Նմուշների ընտրությունը պիտակավորված առարկայից իրականացվում է քիմիական զենքի պահպանման օբյեկտում կամ քիմիական զենքի ոչնչացման օբյեկտում` հնարավորինս կարճ ժամկետներում` համաձայն ոչնչացման համապատասխան ծրագրերի և յուրաքանչյուր դեպքում ոչ ուշ, քան ոչնչացման գործողությունների ավարտից առաջ:

 

Քիմիական զենքի ոչնչացման պարբերաբար ստուգում

 

50. Քիմիական զենքի ոչնչացման ստուգման նպատակը հետևյալն է.

ա) հաստատել ոչնչացման ենթակա քիմիական զենքի քանակությունը և բնույթը, և

բ) հաստատել, որ այդ պաշարները ոչնչացված են:

51. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` առաջին 390 օրվա ընթացքում, քիմիական զենքի ոչնչացման գործողությունները կարգավորվում են ստուգման անցումային միջոցառումներով: Այդպիսի միջոցառումները, ներառյալ օբյեկտի վերաբերյալ անցումային համաձայնագիրը, տեղում տեսչական ստուգման և տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ դիտարկման միջոցով ստուգման մասին դրույթները, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման ժամկետները համաձայնեցվում են Կազմակերպության և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև: Այդ միջոցառումները հաստատվում են Գործադիր խորհրդի կողմից ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 60 օր հետո` հաշվի առնելով Տեխնիկական քարտուղարության առաջարկությունները, որոնք նախապատրաստվել են օբյեկտի մասին մանրամասն տեղեկատվության գնահատման հիման վրա, որը ներկայացվում է 31-րդ կետին համապատասխան, ինչպես նաև օբյեկտի այցելության հիման վրա: Գործադիր խորհուրդը իր առաջին նիստի ժամանակ որոշում է ստուգման այդպիսի անցումային միջոցառումների համար հիմնական սկզբունքները առաջարկությունների հիման վրա, որոնք ենթակա են Համաժողովի կողմից քննարկման և հաստատման` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի: Ստուգման անցումային միջոցառումները հաշվարկված են ողջ անցումային շրջանի ընթացքում քիմիական զենքի ոչնչացման իրականացման ստուգման 50-րդ կետում շարադրված նպատակներին համապատասխան և ոչնչացման ընթացիկ գործողությունների համար խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության համար:

52. 53-61-րդ կետերի դրույթները կիրառվում են քիմիական զենքի ոչնչացման գործողությունների նկատմամբ, որոնք պետք է սկսվեն ոչ շուտ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 390 օր հետո:

53. Սույն Կոնվենցիայի և ոչնչացման օբյեկտի մասին մանրամասն տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև, կախված կոնկրետ դեպքից, ելնելով նախկին տեսչական ստուգումներից, Տեխնիկական քարտուղարությունը նախապատրաստում է ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտում քիմիական զենքի ոչնչացման տեսչական ստուգման ծրագրի նախագիծը: Այդ նախագիծը կազմվում և տրամադրվում է արձանագրություն տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը ոչ պակաս, քան 270 օր առաջ այն բանից, երբ այդ օբյեկտը անցնում է ոչնչացման գործողությունների` համաձայն սույն Կոնվենցիայի: Ցանկացած տարաձայնություն Տեխնիկական քարտուղարության և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև պետք է կարգավորվի խորհրդակցությունների միջոցով: Ցանկացած չլուծված հարց փոխանցվում է Գործադիր խորհրդին համապատասխան միջոցառումների նախաձեռնման համար` սույն Կոնվենցիայի լրիվ իրականացման նպատակով:

54. Տեխնիկական քարտուղարությունը իրականացնում է քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտի նախնական այցելություն ոչ պակաս, քան 240 օր առաջ այն բանից, երբ յուրաքանչյուր օբյեկտ անցնում է, սույն Կոնվենցիայի համաձայն, ոչնչացման գործողությունների, որպեսզի ստանա հնարավորություն` ծանոթանալու օբյեկտին և գնահատելու տեսչական ստուգման ծրագրի համապատասխանությունը:

55. Գոյություն ունեցող օբյեկտի դեպքում, որտեղ արդեն սկսվել են քիմիական զենքի ոչնչացման գործողությունները, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունից չի պահանջվում օբյեկտի ապագազացում մինչև Տեխնիկական քարտուղարության կողմից նախնական այցելությունը: Այցելության տևողությունը չի գերազանցում 5 օրը, իսկ այցելուների թիվը չի գերազանցում 15 հոգին:

56. Ստուգման համաձայնեցված մանրամասն ծրագրերը Տեխնիկական քարտուղարության համապատասխան առաջարկությամբ ուղարկվում են Գործադիր խորհրդի քննարկմանը: Գործադիր խորհուրդը քննարկում է իրենց համաձայնության առարկայի վերաբերյալ ծրագրերը ստուգման նպատակներին և սույն Կոնվենցիայով վերցված պարտավորությունների համապատասխան: Այդպիսի քննարկումը նույնպես պետք է հաստատի ոչնչացման ստուգման ծրագրերի համապատասխանությունը ստուգման նպատակներին, ինչպես նաև դրանց արդյունավետությունը և պրակտիկ իրականացումը: Քննարկումը պետք է ավարտվի ոչ պակաս, քան ոչնչացման ժամանակահատվածի սկզբից 180 օր առաջ:

57. Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է խորհրդակցել Տեխնիկական քարտուղարության հետ ցանկացած հարցով, որը վերաբերում է ստուգման ծրագրի համապատասխանությանը: Եթե Գործադիր խորհրդի անդամներից ոչ մեկն առարկություն չունի, ապա այդ ծրագիրը կյանքի է կոչվում:

58. Ցանկացած դժվարության առաջացման դեպքում Գործադիր խորհուրդը խորհրդակցությունների մեջ է մտնում մասնակից պետության հետ` դրանց վերացման կապակցությամբ: Եթե որևէ դժվարություն մնում է չհաղթահարված, ապա դա փոխանցվում է Համաժողովին:

59. Օբյեկտի վերաբերյալ մանրամասն համաձայնագրերում քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների համար, հաշվի առնելով ոչնչացման օբյեկտի կոնկրետ առանձնահատկությունները և դրա շահագործման ռեժիմը, նշվում է հետևյալը.

ա) տեղում տեսչական ստուգումների մանրամասն ընթացակարգերը, և

բ) ստուգման մասին դրույթները տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ դիտարկումների և տեսուչների ֆիզիկական ներկայության միջոցով:

60. Տեսուչներին տրվում է հնարավորություն քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտ գնալ ոչ պակաս, քան օբյեկտում ոչնչացման սկզբից 60 օր առաջ` սույն Կոնվենցիային համաձայն: Այդպիսի հնարավորությունը տրվում է տեսչական ստուգման սարքավորման սարքերի նկատմամբ հսկողության, այդ սարքավորման ստուգման, դրա գործունեության փորձարկման, ինչպես նաև օբյեկտի վերջնական ինժեներական ուսումնասիրության նպատակներով: Գոյություն ունեցող օբյեկտի դեպքում, որտեղ արդեն սկսված են քիմիական զենքի ոչնչացման գործողությունները, ոչնչացման գործողությունները դադարում են պահանջվող մինիմալ ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում 60 օրը` տեսչական ստուգման սարքավորման փորձարկման և տեղադրման նպատակով: Կախված փորձարկումների արդյունքներից և ուսումնասիրությունից` մասնակից պետությունը և Տեխնիկական քարտուղարությունը կարող են համաձայնեցնել օբյեկտի վերաբերյալ մանրամասն համաձայնագրի փոփոխությունները և լրացումները այդպիսի օբյեկտի վերաբերյալ:

61. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը գրավոր ծանուցում է տեսչական խմբի ղեկավարին քիմիական զենքի ոչնչացման օբյեկտից քիմիական զենքի յուրաքանչյուր խմբաքանակի ոչնչացման այդպիսի օբյեկտ դուրս բերելու մասին ոչ պակաս, քան 4 ժամ առաջ: Այդ ծանուցման մեջ նշվում են պահպանման օբյեկտի անվանումը, դուրս բերման և ժամանման նախատեսվող ժամանակը, տեղափոխվող քիմիական զենքի կոնկրետ տեսակները և քանակը, որևէ պիտակավորված առարկայի դուրս բերման փաստը, ինչպես նաև տեղափոխման միջոցը: Այդ ծանուցման մեջ կարող է ներառվել ծանուցում ավելի քան մեկ տեղափոխման մասին: Տեսչական խմբի ղեկավարը գրավոր անհապաղ ծանուցվում է այդ տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության մասին:

 

Քիմիական զենքի պահպանման օբյեկտները քիմիական զենքի ոչնչացման

օբյեկտներում

 

62. Տեսուչները ստուգում են քիմիական զենք բերելը ոչնչացման օբյեկտ և այդ քիմիական զենքի պահպանումը: Տեսուչները ստուգում են յուրաքանչյուր խմբաքանակի գույքագրային կազմը` համաձայնեցված միջոցառումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են օբյեկտում գործող անվտանգության տեխնիկայի կանոններին, մինչև քիմիական զենքի ոչնչացումը: Նրանք օգտագործում են համապատասխան համաձայնեցված կապարակնիքներ, պիտակավորում և գույքագրային հսկողության այլ ընթացակարգեր` մինչև ոչնչացումը քիմիական զենքի ճշգրիտ գույքագրումը հեշտացնելու համար:

63. Հենց որ քիմիական զենքը հասնում է, և քանի դեռ այն գտնվում է քիմիական զենքի պահպանման օբյեկտում, որը տեղադրված է քիմիական զենքի ոչնչացման օբյեկտներում, պահպանման այդ օբյեկտները ենթակա են պարբերաբար ստուգման` համաձայն օբյեկտի վերաբերյալ համապատասխան համաձայնագրերի:

64. Ոչնչացման ակտիվ փուլի վերջում տեսուչները կազմում են այն քիմիական զենքի գույքագրման ցանկը, որը դուրս է բերվել պահպանման օբյեկտից` ոչնչացման համար: Նրանք ստուգում են մնացած քիմիական զենքի գույքագրային կազմի ճշգրտությունը` օգտագործելով գույքագրման հսկողության ընթացակարգերը, որոնք նշված են 62-րդ կետում:

 

Քիմիական զենքի ոչնչացման օբյեկտներում տեղում պարբերաբար ստուգման

միջոցները

 

65. Տեսուչներին հնարավորություն է տրվում այդպիսի օբյեկտներում տեղակայված քիմիական զենքի ոչնչացման օբյեկտներում և քիմիական զենքի պահպանման օբյեկտներում իրենց գործունեությունն իրականացնել ոչնչացման ամբողջ ակտիվ փուլի ընթացքում:

66. Քիմիական զենքի ոչնչացման յուրաքանչյուր օբյեկտում, ստանալու համար վստահություն քիմիական զենքի ուղղվածությունը չփոխելու մեջ և ոչնչացման գործընթացի ավարտի մեջ, տեսուչները իրավունք ունեն իրենց ֆիզիկական ներկայության և տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ դիտարկումների միջոցով ստուգել.

ա) օբյեկտում քիմիական զենքի ընդունումը,

բ) քիմիական զենքի ժամանակավոր տարածքը և այդ տարածքում պահվող քիմիական զենքի կոնկրետ տեսակը և քանակությունը,

գ) ոչնչացող քիմիական զենքի կոնկրետ տեսակը և քանակը,

դ) ոչնչացման գործընթացը,

ե) ոչնչացման վերջնական արտադրանքը,

զ) մետաղական մասերի դեֆորմացումը, և

է) ոչնչացման գործընթացի և օբյեկտի ամբողջականությունը` ընդհանուր առմամբ:

67. Տեսուչները իրավունք ունեն նմուշների ընտրության նպատակների համար պիտակավորել ռազմամթերքը, սարքերը և բեռնարկղերը, որոնք գտնվում են քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների պահպանման ժամանակավոր տարածքներում:

68. Այն չափով, որ չափով այն համապատասխանում է տեսչական ստուգման պահանջներին, տեսչական ստուգման նպատակների համար օգտագործվում է օբյեկտի նորմալ շահագործման ժամանակ ստացված տեղեկատվությունը` տվյալների իսկության համապատասխան որոշմամբ:

69. Ոչնչացման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո Տեխնիկական քարտուղարությունը հաստատում է մասնակից պետության հայտարարությունը սահմանված քանակության քիմիական զենքի ոչնչացման ավարտի մասին:

70. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրերին համապատասխան` տեսուչները.

ա) ունեն անարգել մուտք դեպի քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների և քիմիական զենքի պահպանման օբյեկտների բոլոր մասերը, որոնք տեղակայված են այդպիսի օբյեկտներում, ներառյալ ցանկացած ռազմամթերք, սարք և տարողունակություն կամ դրանցում գտնվող այլ բեռնարկ: Տեսչական ստուգման ենթակա առարկաները ընտրվում են տեսուչների կողմից` ստուգման ծրագրին համապատասխան` համաձայնեցված մասնակից պետության հետ և համաձայնեցված Գործադիր խորհրդի հետ,

բ) ոչնչացման գործընթացի ընթացքում հսկողություն են իրականացնում նմուշների պարբերաբար անալիզի նկատմամբ, և

գ) անհրաժեշտության դեպքում ստանում են նմուշներ, որոնք ընտրվել են ըստ իրենց ցանկության` ոչնչացման օբյեկտում կամ դրան կից պահպանման օբյեկտում ցանկացած սարքից, տարողունակությունից և այլ բեռնարկղից:

 

Մաս 4 (Բ)

Հին քիմիական զենքը և թողնված քիմիական զենքը

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Հին քիմիական զենքը ոչնչացվում է, ինչպես նախատեսված է Բ բաժնում:

2. Թողնված քիմիական զենքը, այդ թվում նաև այն, որը համապատասխանում է 2-րդ հոդվածի 5.բ կետում պարունակվող սահմանմանը, ոչնչացվում է ինչպես նախատեսված է Գ բաժնում:

 

Բ. Ռեժիմ հին քիմիական զենքի համար

 

3. Մասնակից պետությունը, որն իր տարածքում ունի հին քիմիական զենք, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 5.ա կետում, ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում ամբողջ եղած տեղեկատվությունը, ներառյալ, ըստ հնարավորության, այդ հին քիմիական զենքի գտնվելու վայրը, տեսակը, քանակը և ներկայիս վիճակը:

Հին քիմիական զենքի դեպքում, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 5.բ կետում, մասնակից պետությունը Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում հայտարարություն` համաձայն 3-րդ հոդվածի 1.բ i կետի, ըստ հնարավորության, տեղեկատվություն` նշված սույն Հավելվածի 4 Ա մասի 1-3-րդ կետերում:

4. Մասնակից պետությունը, որը իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերել է հին քիմիական զենք, Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում 3-րդ կետում նշված տեղեկատվություն հին քիմիական զենքը հայտնաբերելուց ոչ ուշ, քան 180 օր հետո:

5. Տեխնիկական քարտուղարությունը անց է կացնում նախնական տեսչական ստուգում և հետագա բոլոր տեսչական ստուգումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել տեղեկատվության ստուգման համար, որը ներկայացվում է 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, և, մասնավորապես, քիմիական զենքի համապատասխանության հաստատման համար հին քիմիական զենքին, ինչպես նշված է 2-րդ հոդվածի 5-րդ կետում: 1925 և 1946 թվականների ժամանակահատվածում արտադրված քիմիական զենքի պիտանության աստիճանի որոշման հիմնական սկզբունքները քննարկվում և հաստատվում են Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

6. Մասնակից պետությունը դիտում է հին քիմիական զենքը, որը, ինչպես հաստատվել է Տեխնիկական քարտուղարության կողմից, համապատասխանում է 2-րդ հոդվածի 5.ա կետում պարունակվող սահմանմանը, որպես թունավոր արտանետվածք: Նա տեղեկացնում է Տեխնիկական քարտուղարությանը այդպիսի քիմիական զենքի այլ կերպ ոչնչացման կամ հեռացման ձեռնարկվող քայլերի մասին` որպես թունավոր արտանետվածքի, իր ազգային օրենսդրության համաձայն:

7. Հաշվի առնելով 3-5-րդ կետերը` մասնակից պետությունը ոչնչացնում է հին քիմիական զենքը, ինչպես հաստատվել է Տեխնիկական քարտուղարության կողմից, համապատասխան 2-րդ հոդվածի 5.բ կետում նշված սահմանմանը, 4-րդ հոդվածին և սույն Հավելվածի 4 Ա մասին համապատասխան: Սակայն, մասնակից պետության խնդրանքով, Գործադիր խորհուրդը կարող է փոփոխություններ կատարել այդ քիմիական զենքի ոչնչացման առավելագույն ժամկետների վերաբերյալ դրույթներում, եթե պարզի, որ զուգորդված չէր լինի սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար ռիսկի հետ:

 

Գ. Ռեժիմ` թողնված քիմիական զենքի համար

 

8. Մասնակից պետությունը, որի տարածքում կա թողնված քիմիական զենք (այսուհետ` տարածքային մասնակից պետություն), ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում ամբողջ եղած համապատասխան տեղեկատվությունը, որը վերաբերում է թողնված քիմիական զենքին: Այդ տեղեկատվությունը, ըստ հնարավորության, ներառում է թողնված քիմիական զենքի գտնվելու վայրը, տեսակը, քանակը և ներկայիս վիճակը, ինչպես նաև տեղեկություններ թողնելու վերաբերյալ:

9. Սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո քիմիական զենքը հայտնաբերած մասնակից պետությունը ոչ ուշ, քան այդպիսի հայտնաբերումից 180 օր հետո Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում եղած ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է թողնված քիմիական զենքին: Այդ տեղեկատվությունը, ըստ հնարավորության, իր մեջ ներառում է թողնված քիմիական զենքի գտնվելու վայրը, տեսակը, քանակը և ներկայիս վիճակը, ինչպես նաև թողնելու վերաբերյալ տեղեկություններ:

10. Այլ մասնակից պետության տարածքում քիմիական զենք թողած մասնակից պետությունը (այսուհետ` թողած մասնակից պետություն) ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում թողնված քիմիական զենքին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը ներառում է քիմիական զենքի գտնվելու վայրը, տեսակը, քանակը, ինչպես նաև թողնելու և վիճակի վերաբերյալ տեղեկություններ:

11. Տեխնիկական քարտուղարությունը նախնական տեսչական ստուգում և հետագա տեսչական ստուգումներ է անցկացնում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 8-ից 10-րդ կետերին համապատասխան ներկայացված ամբողջ տեղեկատվության ստուգման համար և պարբերաբար ստուգման պահանջմունքի որոշման համար` սույն Հավելվածի 4 Ա մասի 41-43-րդ կետերի համաձայն: Անհրաժեշտության դեպքում նա ստուգում է թողնված քիմիական զենքի ծագումը և հայտնաբերում է վկայություններ, որոնք վերաբերում են թողնելուն և թույլ են տալիս պարզել թողած պետությանը:

12. Տեխնիկական քարտուղարության զեկույցը ներկայացվում է Գործադիր խորհրդին, տարածքային մասնակից պետությանը և թողած մասնակից պետությանը կամ տարածքային մասնակից պետություն հայտարարված մասնակից պետությանը կամ Տեխնիկական քարտուղարության կողմից որպես քիմիական զենք թողած ճանաչված պետությանը: Եթե անմիջականորեն շահագրգռված մասնակից պետություններից մեկը բավարարված չէ այդ զեկույցով, նա իրավունք ունի կարգավորելու այդ հարցը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կամ փոխանցել այն Գործադիր խորհրդին` դրա անհապաղ կարգավորման նպատակով:

13. 1-ին հոդվածի 3-րդ կետին համաձայն` մասնակից պետությունը իրավունք ունի, 8-12-րդ կետերի համաձայն, որպես թողած մասնակից պետություն ճանաչված մասնակից պետությանը առաջարկել բանակցությունների մեջ մտնել թողնված քիմիական զենքի ոչնչացման նպատակով` տարածքային մասնակից պետության հետ համագործակցելով: Նա անհապաղ տեղեկացնում է Տեխնիկական քարտուղարությանը այդպիսի խնդրանքի մասին:

14. Տարածքային մասնակից պետության և թողած մասնակից պետության միջև խորհրդակցությունները, ոչնչացման համաձայնեցված ծրագրի մշակման նպատակով, սկսվում են ոչ ուշ, քան 13-րդ կետում նշված խնդրանքի մասին Տեխնիկական քարտուղարությանը ծանուցելուց 30 օր հետո: Ոչնչացման փոխադարձ համաձայնեցված ծրագիրը ներկայացվում է Տեխնիկական քարտուղարությանը ոչ ուշ, քան Տեխնիկական քարտուղարությանը 13-րդ կետում նշված խնդրանքի մասին ծանուցելուց 180 օր հետո: Թողած մասնակից պետության և տարածքային մասնակից պետության խնդրանքով` Գործադիր խորհուրդը կարող է երկարաձգել ոչնչացման փոխադարձ համաձայնեցված ծրագրի ներկայացման ժամկետը:

15. Թողած քիմիական զենքի ոչնչացման նպատակի համար թողած մասնակից պետությունը ապահովում է բոլոր անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական, փորձագիտական, արտադրական, ինչպես նաև այլ ռեսուրսները: Տարածքային մասնակից պետությունը ապահովում է համապատասխան համագործակցությունը:

16. Եթե թողած մասնակից պետությունը չի կարող նույնացվել կամ մասնակից պետություն չի հանդիսանում, ապա տարածքային մասնակից պետությունը այդ թողնված քիմիական զենքի ոչնչացման ապահովման նպատակներով կարող է խնդրել Կազմակերպությանը և այլ մասնակից պետություններին օգնություն տրամադրել այդ թողնված քիմիական զենքի ոչնչացման գործում:

17. Հաշվի առնելով 8-16-րդ կետերը` 4-րդ հոդվածը և սույն Հավելվածի 4 Ա մասը կիրառվում են նաև թողնված քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Թողնված քիմիական զենքի դեպքում, որը նաև համապատասխանում է 2-րդ հոդվածի 5.բ կետում պարունակվող հին քիմիական զենքի սահմանմանը, Գործադիր խորհուրդը, տարածքային մասնակից պետության խնդրանքով, ինքնուրույն կամ թողած մասնակից պետության հետ համատեղ կարող է փոփոխել կամ, բացառիկ դեպքերում, դադարեցնել ոչնչացման մասին դրույթների կիրառումը, եթե պարզի, որ դա զուգորդված կլիներ սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար ռիսկի հետ: Թողնված քիմիական զենքի դեպքում, որը չի համապատասխանում 2-րդ հոդվածի 5.բ կետում պարունակվող հին քիմիական զենքի սահմանմանը, Գործադիր խորհուրդը, տարածքային մասնակից պետության խնդրանքով, ինքնուրույն կամ թողած մասնակից պետության հետ համատեղ կարող է բացառիկ դեպքերում փոփոխություններ մտցնել դրույթներում ոչնչացման առավելագույն ժամկետների և կարգի վերաբերյալ, եթե պարզի, որ դա զուգորդված չէր լինի սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար ռիսկի հետ: Սույն կետում նշված ցանկացած խնդրանք պարունակում է դրույթների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ և առաջարկվող փոփոխության համար հիմքերի մանրամասն բացատրություն:

18. Մասնակից պետությունները միմյանց հետ կարող են կնքել համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ թողած քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Գործադիր խորհուրդը կարող է, տարածքային մասնակից պետության խնդրանքով, ինքնուրույն կամ թողած մասնակից պետության հետ համատեղ որոշում ընդունել այդպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների սահմանված դրույթների սույն բաժնի դրույթների նկատմամբ գերակայության մասին, եթե պարզի, որ այդպիսի համաձայնագիրը կամ պայմանավորվածությունը ապահովում են թողնված քիմիական զենքի ոչնչացումը` 17-րդ կետին համապատասխան:

 

Մաս 5

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացումը և դրանց

ստուգումը` 5-րդ հոդվածին համապատասխան

 

Ա. Հայտարարություններ

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների հայտարարություններ

 

1. Մասնակից պետության կողմից ներկայացվող քիմիական զենքի արտադրության օբյեկտների հայտարարության մեջ, համաձայն 3-րդ հոդվածի 1.գ ii կետի, յուրաքանչյուր օբյեկտի առնչությամբ բերվում է.

ա) օբյեկտի անվանումը, ընկերությունների կամ ձեռնարկությունների անվանումները և սեփականատերերի անունները, որոնք շահագործում են օբյեկտը 1946 թվականի հունվարի 1-ից,

բ) օբյեկտի գտնվելու ճշգրիտ տեղը, ներառյալ համալիրի հասցեն, գտնվելու վայրը, համալիրի սահմաններում օբյեկտի գտնվելու վայրը, ներառյալ շենքի և շինության կոնկրետ համարը, եթե այդպիսիք կան,

գ) հայտարարություն այն մասին, թե հանդիսանո՞ւմ է արդյոք այն քիմիկատների արտադրության օբյեկտ, որոնք սահմանված են որպես քիմիական զենք կամ քիմիական զենքի լիցքավորման օբյեկտ կամ և մեկը և մյուսը,

դ) օբյեկտի շինարարության ավարտի ժամկետը և ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է օբյեկտի ցանկացած փոփոխություն, ներառյալ նոր կամ փոփոխված սարքավորման տեղադրումը, որոնք էականորեն փոփոխել են օբյեկտի արտադրական գործընթացի բնույթները,

ե) օբյեկտում արտադրված քիմիկատների մասին տեղեկատվություն, որոնք սահմանված են որպես քիմիական զենք, օբյեկտում լիցքավորված ռազմամթերքի, սարքերի և բեռնարկղերի մասին, ինչպես նաև այդպիսի արտադրության կամ լիցքավորման սկզբի և ավարտի ամսաթվերը.

i) որպես քիմիական զենք սահմանված օբյեկտում արտադրված քիմիկատների համար այդպիսի տեղեկատվությունը արտահայտվում է արտադրված քիմիկատների կոնկրետ տեսակների տեսքով, քիմիական անվանման նշումով` համաձայն մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության գործող անվանացանկի, ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի կառուցվածքային բանաձևի և գրանցման համարի, եթե այդպիսին շնորհվել է, որպես յուրաքանչյուր քիմիկատի քանակություն, որն արտահայտվում է քիմիկատի քաշով` տոննաներով,

ii) օբյեկտներում լիցքավորված ռազմամթերքի, սարքերի և բեռնարկղերի համար այդպիսի տեղեկատվությունը արտահայտվում է լիցքավորված քիմիական զենքի կոնկրետ տեսակի ձևով և միավորին քիմիական զենքի քաշով,

զ) քիմիական զենքի արտադրության օբյեկտի արտադրական հզորությունը.

i) այն օբյեկտի համար, որտեղ արտադրվել է քիմիական զենքը, արտադրական հզորությունը արտահայտվում է տարեկան քանակական ներուժի տեսքով կոնկրետ նյութի արտադրության համար` ելնելով փաստացիորեն օգտագործվող տեխնոլոգիական գործընթացից կամ, դեռ չօգտագործված գործընթացների դեպքում, ելնելով այդ գործընթացից, որը նախատեսվում է օգտագործել օբյեկտում,

ii) օբյեկտում, որտեղ լիցքավորվել է քիմիական զենքը, արտադրական հզորությունը արտահայտվում է քիմիկատի քանակության տեսքով, որով օբյեկտը կարող է տարեկան լիցքավորել քիմիական զենքի յուրաքանչյուր կոնկրետ տեսակը,

է) քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր ոչնչացված օբյեկտի վերաբերյալ օբյեկտի նկարագրությունը` նշելով.

i) տեղի գծագիրը,

ii) օբյեկտի տեխնոլոգիական բլոկ-գծագիրը, և

iii) օբյեկտում շենքերի գույքագրային ցանկը, ինչպես նաև օբյեկտում մասնագիտացված սարքավորման և այդպիսի սարքավորման համար ցանկացած պահեստամասը,

ը) օբյեկտի ներկայիս վիճակը` նշելով.

i) ամսաթվերը, երբ օբյեկտում վերջին անգամ արտադրվել է քիմիական զենքը,

ii) եղե՞լ է արդյոք օբյեկտը ոչնչացված, ներառյալ դրա ոչնչացման ամսաթիվն ու միջոցը, և

iii) օգտագործվե՞լ է արդյոք օբյեկտը կամ փոփոխվել մինչև սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը քիմիական զենքի արտադրության հետ կապ չունեցող գործունեության համար, և, եթե եղել է, ապա ներկայացվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ փոփոխություններ են կատարվել, բերվում է այդպիսի գործունեության սկզբի ամսաթիվը, որը կապված չէ քիմիական զենքի հետ, և այդպիսի գործունեության բնույթը` նշելով, համապատասխան դեպքերում, արտադրանքի տեսակը,

թ) օբյեկտի փակման վերաբերյալ միջոցառումների բնույթը, որոնք ձեռնարկվել են մասնակից պետության կողմից, ինչպես նաև շահագործումից օբյեկտը հանելու միջոցառումների նկարագրությունը, որոնք ընդունվել կամ կընդունվեն մասնակից պետության կողմից,

ժ) շահագործումից դուրս եկած օբյեկտում աշխատանքի պահպանության և անվտանգության ապահովման ստանդարտ ռեժիմի նկարագրությունը, և

ժա) հայտարարություն այն բանի վերաբերյալ, թե օբյեկտը կվերասարքավորվի՞ քիմիական զենքի ոչնչացման համար, և, եթե այո, ապա այդպիսի վերասարքավորման ժամկետները:

 

3-րդ հոդվածի 1.գ iii կետի համաձայն` քիմիական զենքի արտադրության

օբյեկտների հայտարարություններ

 

2. 3-րդ հոդվածի 1.գ iii կետի համաձայն` քիմիական զենքի արտադրության օբյեկտների հայտարարության մեջ բերվում է վերոհիշյալ 1-ին կետում նշված տեղեկատվությունը: Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում կամ գտնվել է օբյեկտը, պատասխանատվություն է կրում այլ պետության հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման համար, որպեսզի ապահովվի հայտարարությունների ներկայացումը: Եթե մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում կամ գտնվել է օբյեկտը, ի վիճակի չէ կատարելու այդ պարտավորությունը, ապա նա նշում է համապատասխան պատճառները:

 

Նախկին փոխանցումների և ստացումների հայտարարություններ

 

3. 1946 թվականի հունվարի 1-ից քիմիական զենքի արտադրության համար սարքավորում փոխանցած կամ ստացած մասնակից պետությունը հայտարարում է այդ փոխանցումները և ստացումները` համաձայն 3-րդ հոդվածի 1.գ iv կետի և ներքոհիշյալ 5-րդ կետի: Այն դեպքերում, երբ 1946 թվականի հունվարի 1-ի և 1970 թվականի հունվարի 1-ի միջև ընկած ժամանակահատվածի համար առկա չէ այդպիսի սարքավորման փոխանցման և ստացման վերաբերյալ ամբողջ եղած տեղեկատվությունը, մասնակից պետությունը հայտարարում է իր մոտ եղած ցանկացած տեղեկատվությունը և ներկայացնում է հայտարարություն, թե ինչու ինքը չի կարող ներկայացնել ամբողջական հայտարարություն:

4. Քիմիական զենքի արտադրության համար սարքավորում, որը նշված է 3-րդ կետում, նշանակում է.

ա) մասնագիտացված սարքավորում,

բ) սարքավորում, որն անմիջապես նախատեսված է քիմիական զենքի կիրառման հետ կապված օգտագործման համար հատուկ սարքավորման արտադրության համար, և

գ) սարքավորում, որը նախատեսված է կամ օգտագործվում է բացառապես քիմիական ռազմամթերքի ոչ քիմիական մասերի արտադրության համար:

5. Քիմիական զենքի արտադրության համար սարքավորման փոխանցման կամ ստացման հայտարարությունում նշվում է.

ա) ով է ստացել/փոխանցել քիմիական զենքի արտադրության սարքավորումը,

բ) այդպիսի սարքավորման բնույթը,

գ) փոխանցման և ստացման ամսաթիվը,

դ) ոչնչացվա՞ծ է եղել արդյոք սարքավորումը, եթե դա հայտնի է, և

ե) ներկայիս գտնվելու վայրը, եթե դա հայտնի է:

 

Ոչնչացման ընդհանուր ծրագրերի ներկայացումը

 

6. Քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի վերաբերյալ մասնակից պետությունը ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) կիրառվող միջոցառումների նախատեսվող ժամկետները, և

բ) ոչնչացման մեթոդները:

7. Քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի վերաբերյալ, որը մասնակից պետությունը մտադիր է ժամանակավորապես վերասարքավորել քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի, մասնակից պետությունը ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) ոչնչացման օբյեկտ վերասարքավորելու նախատեսվող ժամկետները,

բ) օբյեկտի օգտագործման նախատեսվող ժամկետները որպես քիմիական զենքի ոչնչացման օբյեկտ,

գ) նոր օբյեկտի նկարագրությունը,

դ) հատուկ սարքավորման ոչնչացման մեթոդը,

ե) վերասարքավորված օբյեկտի ոչնչացման ժամկետները դրա` քիմիական զենքի ոչնչացման համար օգտագործելուց հետո, և

զ) վերասարքավորված օբյեկտի ոչնչացման մեթոդը:

 

Ոչնչացման տարեկան ծրագրերի և ոչնչացման մասին տարեկան զեկույցների

ներկայացում

 

8. Մասնակից պետությունը ներկայացնում է ոչնչացման տարեկան ծրագիրը ոչ պակաս, քան ոչնչացման հաջորդ տարվա սկզբից 90 օր առաջ: Տարեկան ծրագրում նշվում է հետևյալը.

ա) ոչնչացման ենթակա հզորությունները,

բ) օբյեկտների անվանումները և գտնվելու վայրը, որտեղ կիրականացվի ոչնչացումը,

գ) շենքերի և սարքավորման ցանկը, որոնք ոչնչացվելու են յուրաքանչյուր օբյեկտում, և

դ) ոչնչացման նախատեսվող մեթոդը (մեթոդները):

9. Մասնակից պետությունը ներկայացնում է տարեկան զեկույց ոչնչացման մասին ոչ ուշ, քան ոչնչացման նախորդ տարվա ավարտից 90 օր հետո: Տարեկան զեկույցում նշվում է հետևյալը.

ա) ոչնչացված հզորությունները,

բ) յուրաքանչյուր օբյեկտի, որտեղ իրականացվել է ոչնչացումը, անվանումը և գտնվելու վայրը,

գ) շենքերի և սարքերի ցանկը, որոնք ոչնչացվել են յուրաքանչյուր օբյեկտում,

դ) ոչնչացման մեթոդները:

10. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի դեպքում, որը հայտարարվում է 3-րդ հոդվածի 1.գ iii կետի համաձայն, մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է կամ գտնվել է այդ օբյեկտը, պատասխանատվություն է կրում համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման համար, որպեսզի ապահովի վերոհիշյալ 6-9 կետերում նշված հայտարարությունների ներկայացումը: Եթե մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է կամ գտնվել է օբյեկտը, ի վիճակի չէ կատարելու այդ պարտավորությունը, ապա նա նշում է համապատասխան պատճառները:

 

Բ. Ոչնչացում

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման ընդհանուր

կանոնները

 

11. Յուրաքանչյուր մասնակից պետություն որոշում է այն մեթոդները, որոնք պետք է կիրառի քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման համար` 5-րդ հոդվածում և սույն մասում շարադրված սկզբունքների համաձայն:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտի փակման սկզբունքները և

մեթոդները

 

12. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի փակման նպատակը այն է, որ դուրս հանի այն շահագործումից:

13. Փակման առնչությամբ համաձայնեցված միջոցառումները կիրառվում են` պատշաճորեն հաշվի առնելով յուրաքանչյուր օբյեկտի կոնկրետ առանձնահատկությունները: Այդպիսի միջոցառումները ներառում են, այլոց շարքում.

ա) օբյեկտի մասնագիտացված շենքերի և ստանդարտ շենքերի զբաղեցնելը արգելելը` բացառությամբ գործունեության համաձայնեցված ձևերի,

բ) սարքավորման անջատումը, անմիջականորեն քիմիական զենքի արտադրության հետ կապված, ներառյալ, այլոց շարքում, հսկողական-տեխնոլոգիական սարքավորումը և հաղորդակցությունները,

գ) շահագործումից պաշտպանական սարքերը և սարքավորումները հանելը, որոնք օգտագործվում են բացառապես քիմիական զենքի արտադրության օբյեկտի անվտանգ շահագործման ապահովման համար,

դ) փականների և այլ սարքերի տեղադրում քիմիկատների ավելացման կանխարգելման համար ցանկացած մասնագիտացված տեխնոլոգիական սարքավորման մեջ` սինթեզի նպատակով, քիմիկատների դուրս հանման կամ մաքրման համար, որոնք որակված են որպես քիմիական զենք, պահպանման ցանկացած տարողունակություն կամ քիմիական զենքի լիցքավորման համար ցանկացած մեխանիզմ կամ այդպիսի քիմիկատներից հանումները խափանելու համար, ինչպես նաև կանխարգելելու ջերմամատակարարումը, սառեցումը կամ էլեկտրա- և այլ էներգամատակարարումը այդպիսի սարքավորման, պահպանման տարողունակությունների կամ մեխանիզմների համար, և

ե) երկաթուղային, ավտոմոբիլային և այլ մերձատար ուղիների պաշարում ծանր տրանսպորտը քիմիական զենքի արտադրության օբյեկտ հասցնելու համար` բացառությամբ նրանց, որոնք պահանջվում են գործունեության համաձայնեցված ձևերի համար:

14. Քանի դեռ քիմիական զենքի արտադրության օբյեկտը փակ է, մասնակից պետությունը կարող է շարունակել օբյեկտում գործունեությունը անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ապահովման վերաբերյալ:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների տեխնիկական սպասարկումը

մինչև դրանց ոչնչացումը

 

15. Մասնակից պետությունը կարող է իրականացնել քիմիական զենքի արտադրության օբյեկտներում սպասարկման ստանդարտ գործունեություն բացառապես անվտանգության գաղափարներից ելնելով, ներառյալ տեսողական ուսումնասիրությունները, պրոֆիլակտիկ սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը:

16. Սպասարկման ողջ նախատեսված գործունեությունը նշվում է ոչնչացման ընդհանուր և մանրամասն ծրագրում: Սպասարկման գործունեությունը չի ներառում.

ա) ցանկացած տեխնոլոգիական սարքավորման փոխարինումը,

բ) քիմիատեխնոլոգիական սարքավորման բնութագրերի փոփոխությունը,

գ) ցանկացած տեսակի քիմիկատի արտադրությունը:

17. Սպասարկման ողջ գործունեությունը ենթակա է հսկողության Տեխնիկական քարտուղարության կողմից:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտները քիմիական զենքի ոչնչացման

օբյեկտների ժամանակավոր վերասարքավորման սկզբունքները և մեթոդները

 

18. Քիմիական զենքի արտադրության օբյեկտները քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների ժամանակավոր վերասարքավորմանը վերաբերող միջոցառումները ապահովում են, որ ժամանակավորապես վերասարքավորված օբյեկտների համար ռեժիմը լինի, ծայրահեղ դեպքում, այնքան խիստ, ինչքան չվերասարքավորված քիմիական զենքի արտադրության օբյեկտների համար ռեժիմն է:

19. Քիմիական զենքի արտադրության օբյեկտները, որոնք վերասարքավորվել են քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, հայտարարվում են ըստ քիմիական զենքի արտադրության օբյեկտների տեսակների:

Դրանք ենթակա են տեսուչների կողմից նախնական այցելության, որոնք հաստատում են այդ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ճշտությունը: Պահանջվում է նաև ստուգել այն, որ այդ օբյեկտների վերասարքավորումը իրականացվել է այնպես, որ դրանք բերվեն ոչ աշխատանքային վիճակի` որպես քիմիական զենքի արտադրության օբյեկտներ. ընդ որում, այդպիսի ստուգումը իրականացվում է այն միջոցառումների շրջանակում, որոնք նախատեսված են այն օբյեկտների համար, որոնք պետք է բերվեն ոչ աշխատանքային վիճակի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

20. Մասնակից պետությունը, որը մտադիր է իրականացնել քիմիական զենքի արտադրության օբյեկտների վերասարքավորում, ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո կամ ոչ ուշ, քան ժամանակավոր վերասարքավորման մասին որոշում ընդունելուց 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում օբյեկտի վերասարքավորման ընդհանուր ծրագիրը, իսկ հետագայում ներկայացնում է տարեկան ծրագրեր:

21. Եթե մասնակից պետությունը անհրաժեշտություն է զգում վերասարքավորել ևս մեկ օբյեկտ քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի, որը փակ է եղել սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո, նա տեղեկացնում է այդ մասին Տեխնիկական քարտուղարությանը ոչ պակաս, քան վերասարքավորումից 150 օր առաջ: Տեխնիկական քարտուղարությունը մասնակից պետության հետ համատեղ հավաստիանում է անհրաժեշտ միջոցառումների ընդունման մեջ, որպեսզի օբյեկտի վերասարքավորումից հետո օբյեկտը բերվի ոչ աշխատանքային վիճակի` որպես քիմիական զենքի արտադրության օբյեկտ:

22. Օբյեկտը, որը փակ է եղել, վերասարքավորվել է քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի, չպետք է ավելի մեծ չափով պիտանի լինի քիմիական զենքի արտադրության վերսկսման համար, գտնվում է սպասարկման մեջ: Դրա գործունեության վերսկսման համար պետք է պահանջվի ոչ պակաս ժամանակ, քան փակ կամ սպասարկման մեջ գտնվող քիմիական զենքի արտադրության օբյեկտի դեպքում:

23. Քիմիական զենքի արտադրության վերասարքավորված օբյեկտները ոչնչացվում են ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

24. Քիմիական զենքի արտադրության ցանկացած օբյեկտի վերասարքավորման ցանկացած միջոցառում կապվում է կոնկրետ օբյեկտի հետ և կախված է նրա անհատական առանձնահատկություններից:

25. Քիմիական զենքի արտադրության օբյեկտը քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի վերասարքավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիրը ոչ ավելի լայն է, քան միջոցառումների համալիրը, որոնք նախատեսված են քիմիական զենքի արտադրության այլ օբյեկտները շահագործումից հանելու համար, որոնք ենթակա են իրականացման ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
13.01.1993
Միջազգային պայմանագիր