Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ...

 

 

050.0365.211207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        12            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2007 թվականի N 365-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2007թ. նոյեմբերի 16-ի թիվ

365-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:

1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կանոնակարգ 3/04 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները և ժամկետները» Կանոնակարգ 3/04,

2) Կանոնակարգ 3/02 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 3/02,

3) Կանոնակարգ 3/09 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն որոշում)

6) Ընդհանուր նորմատիվային կապիտալ - Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափ (Ն1.1 նորմատիվ),

7) Հաշվետու եռամսյակ - եռամսյակ, որի համար հաշվարկվում են ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները:

(1.1-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն որոշումներ)

1.2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(1.2-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն որոշում)

2. ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), վերաապահովագրության (Ռ), ակտուարական հաշվարկների և տեխնիկական պահուստների (Ա (ԱՊ)), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ), շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունության` (Ս) (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ-ի տարրեր)` սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված գնահատականների կշռված միջին` կիրառելով հետևյալ կշիռները.

 

.___________________________________________________________________.

|ՔԱՌԱՄԵԼՍ համակարգի տարրերը                                 |  Կշիռ |

|___________________________________________________________|_______|

|(Ք) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքություն     |   0.15|

|___________________________________________________________|_______|

|(Ա) ակտիվների որակ                                         |   0.1 |

|___________________________________________________________|_______|

|(Ռ) վերաապահովագրություն                                   |   0.15|

|___________________________________________________________|_______|

|(Ա) ակտուարական հաշվարկներ և  տեխնիկական պահուստներ        |   0.15|

|___________________________________________________________|_______|

|(Մ) կառավարում                                             |   0.2 |

|___________________________________________________________|_______|

|(Ե) եկամտաբերություն                                       |   0.1 |

|___________________________________________________________|_______|

|(Լ) իրացվելիություն                                        |   0.05|

|___________________________________________________________|_______|

|(Ս) շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն             |   0.1 |

.___________________________________________________________________.

(2-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն, 02.03.18 թիվ 20-Ն որոշումներ)

3. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկված և Հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:

4. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից «Կանոնակարգ 3/04-ի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա: ՔԱՌԱՄԵԼՍ-ի բոլոր հարաբերակցությունների հաշվարկը կիրառելի է կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

(4-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն որոշում)

5. ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:

6. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև. Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:

7. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալի հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

(7-րդ կետը փոփ. 24.05.11 թիվ 155-Ն որոշում)

7.1. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով խախտում է արտարժույթի տնօրինման նորմատիվը (Ն6.1, Ն6.2), ապա «Ս» տարրը գնահատվում է 1:

(7.1-ին կետը լրաց. 22.01.13 թիվ 18-Ն որոշում)

8. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալը բացասական մեծություն է, ապա այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում են 1:

9. Եթե ապահովագրական ընկերության ընթացիկ ժամանակաշրջանի հարկումից հետո զուտ շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրը գնահատվում է 1:

(9-րդ կետը փոփ. 22.01.13 թիվ 18-Ն որոշում)

10. Եթե ապահովագրական ընկերությունը եռամսյակի ընթացքում խախտում է Կենտրոնական բանկի սահմանած իրացվելիության նորմատիվը` Ն 2, ապա Լ տարրի գնահատականը յուրաքանչյուր խախտման համար իջնում է 0,5-ով:

11. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են առնվազն եռամսյակը մեկ` հեռակա վերահսկողության արդյունքում: ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև ապահովագրական ընկերություններում ստուգումների արդյունքներով:

12. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ եռամսյակային գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է ապահովագրական ընկերություններին, ընդ որում, յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը` իր անհատական ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը:

(13-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն որոշում)

14. Այն հարաբերակցություններում, որտեղ հաշվարկվում է վերջին երեք տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշ, երկուսից երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար հաշվարկվում է երկու տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշը, մեկից երկուսից երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` մեկ տարվա գործունեության ցուցանիշը, մեկ տարուց պակաս գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` գործունեության ողջ ժամանակահատվածի ցուցանիշը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(14-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն որոշումներ)

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

ապահովագրական ընկերությունների գործունեության

ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ)

հաշվարկման մեթոդաբանությունը»

կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք - կապիտալի համարժեքություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հիմնական տնտեսական նորմատիվները բավարարելու և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխանելու առումով: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

.____________________________________________________________________.

|Հարա- |Հարաբերակցության      |Հարաբերակցության|Հարաբերակցության     |

|բերակ-|սահմանումը            |միջակայքը և  դրա|բնութագիրը           |

|ցու-  |                      |համապատասխան    |                     |

|թյուն |                      |գնահատականը     |                     |

|______|______________________|________________|_____________________|

| Ք 1  |(Ընդհանուր            |140%<=Ք1=5      |Հարաբերակցությունը   |

|      |նորմատիվային          |120%<=Ք1<140%=4 |հանդիսանում է Ն1.2   |

|      |կապիտալ/              |100%<=Ք1<120%=3 |տնտեսական նորմատիվը: |

|      |(վճարունակության      |80%<=Ք1<100%=2  |Հարաբերակցության     |

|      |պահանջվող մեծություն +|Ք1<80%=1        |ցուցանիշները         |

|      |ռիսկով կշռված         |                |հաշվարկվում են       |

|      |ակտիվներ)) *100       |                |Կանոնակարգ 3/02-ի    |

|      |                      |                |համաձայն:            |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |ցուցանիշները         |

|      |                      |                |հաշվարկվում են       |

|      |                      |                |Կանոնակարգ 3/04-ի թիվ|

|      |                      |                |3 հաշվետվության      |

|      |                      |                |տվյալների հիման վրա: |

|______|______________________|________________|_____________________|

|  Ք2  |((Ընդհանուր           |250%<=Ք2=5      |Հարաբերակցությունը   |

|      |նորմատիվային կապիտալ +|150%<=Ք2<250%=4 |գնահատում է          |

|      |հնարավոր կորուստների  |125%<=Ք2<150%=3 |ապահովագրական        |

|      |պահուստ - չաշխատող    |100%<=Ք2<125%=2 |ընկերության կողմից   |

|      |ակտիվներ)/ Ընդհանուր  |Ք2<100%=1       |ընդհանուր կապիտալի   |

|      |կապիտալի նվազագույն   |                |նվազագույն           |

|      |չափ) *100             |                |սահմանաչափի          |

|      |                      |                |գերազանցման չափը`    |

|      |                      |                |չաշխատող ակտիվները   |

|      |                      |                |դիտարկելով հավանական |

|      |                      |                |կորուստ:             |

|      |                      |                |Ք2 հարաբերակցության  |

|      |                      |                |հաշվարկում ընդհանուր |

|      |                      |                |նորմատիվային կապիտալը|

|      |                      |                |վերցվում է հաշվետու  |

|      |                      |                |եռամսյակի վերջին օրվա|

|      |                      |                |դրությամբ:           |

|      |                      |                |Հնարավոր կորուստների |

|      |                      |                |պահուստը ներառում է  |

|      |                      |                |հսկվող, ոչ ստանդարտ, |

|      |                      |                |կասկածելի ակտիվների  |

|      |                      |                |(բացառությամբ`       |

|      |                      |                |ինվեստիցիոն          |

|      |                      |                |արժեթղթերի), ինչպես  |

|      |                      |                |նաև  ռիսկային, միջին |

|      |                      |                |ռիսկային և  բարձր    |

|      |                      |                |ռիսկային ինվեստիցիոն |

|      |                      |                |արժեթղթերի գծով      |

|      |                      |                |Կանոնակարգ 3/09-ի    |

|      |                      |                |համաձայն ձևավորված   |

|      |                      |                |հնարավոր կորուստների |

|      |                      |                |պահուստը` հաշվետու   |

|      |                      |                |եռամսյակի վերջին օրվա|

|      |                      |                |դրությամբ:           |

|      |                      |                |Չաշխատող ակտիվները   |

|      |                      |                |ներառում են համաձայն |

|      |                      |                |Կանոնակարգ 3/09-ի    |

|      |                      |                |հսկվող, ոչ ստանդարտ  |

|      |                      |                |և  կասկածելի         |

|      |                      |                |դասակարգված ակտիվները|

|      |                      |                |(բացառությամբ        |

|      |                      |                |ինվեստիցիոն          |

|      |                      |                |արժեթղթերի) և        |

|      |                      |                |ռիսկային, միջին      |

|      |                      |                |ռիսկային և  բարձր    |

|      |                      |                |ռիսկային դասակարգված |

|      |                      |                |ինվեստիցիոն          |

|      |                      |                |արժեթղթերը` հաշվետու |

|      |                      |                |եռամսյակի վերջին օրվա|

|      |                      |                |դրությամբ: Ընդ որում,|

|      |                      |                |հարաբերակցության     |

|      |                      |                |հաշվարկում հսկվող    |

|      |                      |                |ակտիվները ներառվում  |

|      |                      |                |են 20, ռիսկային      |

|      |                      |                |արժեթղթերը` 25, ոչ   |

|      |                      |                |ստանդարտ ակտիվները`  |

|      |                      |                |50, միջին ռիսկային   |

|      |                      |                |արժեթղթերը` 70,      |

|      |                      |                |կասկածելի ակտիվները  |

|      |                      |                |և  բարձր ռիսկային    |

|      |                      |                |արժեթղթերը` 100 տոկոս|

|      |                      |                |կշիռներով: Ընդ որում,|

|      |                      |                |չաշխատող             |

|      |                      |                |ակտիվների հաշվարկում |

|      |                      |                |չեն ընդգրկվում դրանց |

|      |                      |                |գծով կանոնակարգ 3/09-|

|      |                      |                |ի համաձայն ձևավորված |

|      |                      |                |հնարավոր կորուստների |

|      |                      |                |պահուստները:         |

|      |                      |                |Որպես ընդհանուր      |

|      |                      |                |կապիտալի նվազագույն  |

|      |                      |                |չափ վերցվում է       |

|      |                      |                |հաշվետու եռամսյակի   |

|      |                      |                |վերջին օրվա համար    |

|      |                      |                |տվյալ ապահովագրական  |

|      |                      |                |ընկերության համար    |

|      |                      |                |Կանոնակարգ 3/02-ով   |

|      |                      |                |սահմանված ընդհանուր  |

|      |                      |                |կապիտալի նվազագույն  |

|      |                      |                |չափը:                |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |ցուցանիշները         |

|      |                      |                |հաշվարկվում են       |

|      |                      |                |Կանոնակարգ 3/04-ի թիվ|

|      |                      |                |3, թիվ 19            |

|      |                      |                |հաշվետվությունների   |

|      |                      |                |տվյալների հիման վրա: |

|______|______________________|________________|_____________________|

| Ք 3  |((Ապահովագրական գումար|10%<Ք3<=15%=2   |Հարաբերակցությունը Ն3|

|      |(մեկ ապահովագրության  |15%<Ք3=1        |տնտեսական նորմատիվն  |

|      |օբյեկտը և  դրա հետ    |                |է` հաշվարկված        |

|      |փոխկապակցված          |                |համաձայն Կանոնակարգ  |

|      |օբյեկտները ծածկող     |                |3/02-ի:              |

|      |պայմանագր(եր)ով       |                |Հարաբերակցությունը   |

|      |ստանձնած              |                |հաշվարկվում է մեկ    |

|      |պարտավորության չափ) - |                |ապահովագրության      |

|      |Ապահովագրական         |                |օբյեկտը և  դրա հետ   |

|      |գումարում             |                |փոխկապակցված         |

|      |վերաապահովագրողի      |                |օբյեկտները ծածկող    |

|      |բաժինը)/Ընդհանուր     |                |ապահովագրության      |

|      |նորմատիվային          |                |պայմանագր(եր)ով      |

|      |կապիտալ) *100         |                |նախատեսված           |

|      |                      |                |ապահովագրական        |

|      |                      |                |գումարների           |

|      |                      |                |հանրագումարներից     |

|      |                      |                |(նվազեցված Կանոնակարգ|

|      |                      |                |3/02-ով նախատեսված   |

|      |                      |                |վերաապահովագրողի     |

|      |                      |                |մասնաբաժնով)         |

|      |                      |                |(այսուհետ` Զուտ      |

|      |                      |                |ապահովագրական գումար)|

|      |                      |                |առավելագույն         |

|      |                      |                |մեծության գծով:      |

|      |                      |                |Եթե Ք3<=10%, ապա     |

|      |                      |                |հարաբերակցությունը Ք |

|      |                      |                |տարրի հաշվարկին չի   |

|      |                      |                |մասնակցում:          |

|      |                      |                |Եթե 10%<Ք3<=15%, ապա |

|      |                      |                |հարաբերակցությունը   |

|      |                      |                |հաշվարկվում է նաև    |

|      |                      |                |հաջորդ 4 ամենամեծ    |

|      |                      |                |Զուտ ապահովագրական   |

|      |                      |                |գումարների գծով: Եթե |

|      |                      |                |նշված 4 Զուտ         |

|      |                      |                |ապահովագրական        |

|      |                      |                |գումարների գծով      |

|      |                      |                |հաշվարկված           |

|      |                      |                |հարաբերակցությունները|

|      |                      |                |ևս  գտնվում են (10%, |

|      |                      |                |15%] միջակայքում, ապա|

|      |                      |                |հարաբերակցությունը   |

|      |                      |                |գնահատվում է 1:      |

|      |                      |                |Ք3 հարաբերակցության  |

|      |                      |                |հաշվարկում ընդհանուր |

|      |                      |                |նորմատիվային կապիտալը|

|      |                      |                |մասնակցում է հաշվետու|

|      |                      |                |եռամսյակի վերջին     |

|      |                      |                |ամսվա միջին օրական   |

|      |                      |                |մեծությամբ:          |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |ցուցանիշները         |

|      |                      |                |հաշվարկվում են       |

|      |                      |                |Կանոնակարգ 3/04-ի թիվ|

|      |                      |                |3 հաշվետվության      |

|      |                      |                |տվյալների հիման վրա: |

|______|______________________|________________|_____________________|

|  Ք4  |(Մեկ փոխառուի         |20%<Ք4<=25%=2   |Հարաբերակցությունը Ն5|

|      |պարտավորությունների   |25%<Ք4=1        |նորմատիվն է`         |

|      |հանրագումար/Ընդհանուր |                |հաշվարկված համաձայն  |

|      |նորմատիվային          |                |Կանոնակարգ 3/02-ի:   |

|      |կապիտալ) *100         |                |Հարաբերակցությունը   |

|      |                      |                |հաշվարկվում է        |

|      |                      |                |ամենամեծ փոխառուի    |

|      |                      |                |գծով:                |

|      |                      |                |Եթե Ք4<= 20%, ապա այն|

|      |                      |                |Ք տարրի հաշվարկին չի |

|      |                      |                |մասնակցում:          |

|      |                      |                |Եթե 20%<Ք4<=25%, ապա |

|      |                      |                |հարաբերակցությունը   |

|      |                      |                |հաշվարկվում է նաև    |

|      |                      |                |հաջորդ 4 ամենամեծ    |

|      |                      |                |փոխառուների գծով: Եթե|

|      |                      |                |նշված 4 փոխառուների  |

|      |                      |                |գծով հաշվարկված      |

|      |                      |                |հարաբերակցությունները|

|      |                      |                |ևս  գտնվում են (20%, |

|      |                      |                |25%] միջակայքում, ապա|

|      |                      |                |հարաբերակցությունը   |

|      |                      |                |գնահատվում է 1:      |

|      |                      |                |Ք4 հարաբերակցության  |

|      |                      |                |հաշվարկում ընդհանուր |

|      |                      |                |նորմատիվային կապիտալը|

|      |                      |                |մասնակցում է հաշվետու|

|      |                      |                |եռամսյակի վերջին     |

|      |                      |                |ամսվա միջին օրական   |

|      |                      |                |մեծությամբ:          |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |ցուցանիշները         |

|      |                      |                |հաշվարկվում են       |

|      |                      |                |Կանոնակարգ 3/04-ի թիվ|

|      |                      |                |3 հաշվետվության      |

|      |                      |                |տվյալների հիման վրա: |

|______|______________________|________________|_____________________|

|  Ք5  |((Վերաապահովագրողներից|50%<Ք5<=70%=2   |Հարաբերակցությունը   |

|      |ստացվելիք հատուցումներ|Ք5>70%=1        |գնահատում է          |

|      |+ վերաապահովագրողներից|                |ապահովագրական        |

|      |ստացվելիք             |                |ընկերության          |

|      |պարգևավճարներ  և  այլ |                |կախվածության աստիճանը|

|      |գումարներ)/ Ընդհանուր |                |վերաապահովագրողներից:|

|      |նորմատիվային          |                |Այս հարաբերակցության |

|      |կապիտալ) *100         |                |բարձր ցուցանիշը      |

|      |                      |                |վկայում է ընկերության|

|      |                      |                |ֆինանսական           |

|      |                      |                |կայունության         |

|      |                      |                |անընդհատության       |

|      |                      |                |վտանգվածության մասին:|

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |ցուցանիշները վերցվում|

|      |                      |                |են հաշվետու եռամսյակի|

|      |                      |                |վերջին օրվա          |

|      |                      |                |դրությամբ:           |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |համարիչի ցուցանիշները|

|      |                      |                |հարաբերակցության     |

|      |                      |                |հաշվարկում մտնում են |

|      |                      |                |համախառն հաշվեկշռային|

|      |                      |                |արժեքով:             |

|      |                      |                |Ք5 հարաբերակցությունը|

|      |                      |                |չի մասնակցում Ք տարրի|

|      |                      |                |հաշվարկին, եթե Ք5<=  |

|      |                      |                |50%:                 |

|      |                      |                |Հարաբերակցության     |

|      |                      |                |հաշվարկը կատարվում է |

|      |                      |                |Կանոնակարգ 3/04-ի թիվ|

|      |                      |                |1, 3                 |

|      |                      |                |հաշվետվությունների   |

|      |                      |                |տվյալների հիման վրա: |

.____________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն, 22.01.13 թիվ 18-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.11.2007
N 365-Ն
Որոշում