Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԱՌԵՑՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՐՏՔ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի Հայկական Հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված հաշիվներում եղած արտարժութային միջոցները վերաձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության ներքին արտարժութային պարտք:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ ապահովել նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի Հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց պետական ներքին արտարժութային պարտքի մարումը հետևյալ կերպ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով 1994 թվականի օգոստոսի 1-ից մարել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց պարտքը: Պարտավորությունների կատարումն ապահովելու համար օգտագործել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից` իբրև նախկին ԽՍՀՄ իրավահաջորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մասով նախկին ԽՍՀՄ ֆիզիկական անձանց առջև ունեցած պարտավորությունները մարելու նպատակով Ռուսաստանի Դաշնության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 7-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին արտարժութային պարտքի կարգավորման միջոցառումների մասին» հ. 1565 հրամանագրի համաձայն հատկացվող միջոցները.

բ) քլիրինգային և փակ արտարժութային, նախկին սոցիալիստական երկրների արտարժույթով հաճախորդների միջոցների փոխարկելիությունը ազատ փոխարկելի արտարժույթով (ԱՄՆ-ի դոլար) իրականացնել հետևյալ համամասնությամբ`

քլիրինգային և փակ արտարժույթի համար` 2 : 1,

նախկին սոցիալիստական երկրների արտարժույթի համար ` 5 : 1:

1994թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային միջոցների (ավանդների) վրա կիրառել տոկոսաճ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ 1993 թվականի սեպտեմբերին ստորագրված Տնտեսական միության, ինչպես նաև համաձայնեցված ֆինանսավարկային քաղաքականության վերաբերյալ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի սկզբունքները`

ա) մինչև 1994 թվականի հուլիսի 1-ը մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող և նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի Հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող ֆիզիկական անձանց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման կարգը` սահմանելով առաջին պահանջի դեպքում նրանց տրվող նվազագույն գումարի չափը:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող և նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի Հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող ֆիզիկական անձանց հանդեպ Հայաստանի Հանրապետության ներքին արտարժութային պարտքի մարումն ավարտել մինչև 1994 թվականի դեկտեմբերի 31-ը:

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց պարտքի վճարումը կատարել Հայներարտբանկի միջոցով:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
25.05.1994
N ՀՆ-1069-I
Որոշում