Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԳԵՐԱԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տեղական խորհուրդների պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին, Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուներին, շրջանային եվ քաղաքային ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորներին, ժողովրդական ատենակալներին քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից քննարկվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը ներկայացնում է իր եզրակացությունը միջնորդության վերաբերյալ:

3. Բացառիկ դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից ներկայացվում են հիմնավորումներ` միջնորդությունը հրատապ կարգով քննարկելու անհրաժեշտության վերաբերյալ, հրավիրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության արտահերթ նիստ, կամ եթե հիմնավորման ներկայացումը համընկնի նախագահության հերթական նիստին, ապա հարցը նիստում պետք է քննարկվի առաջնահերթ:

4. Միջնորդությունը հրատապ քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունում է հատուկ որոշում:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
14.10.1994
N ՀՆԽ-680-I
Որոշում