Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Զ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 1995 թվականի ընթացքում պետական բյուջեի եկամուտների ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առջև ծառացած խնդիրների լուծման գործում համապատասխան արտաբյուջետային ֆոնդերի կարևորությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը  որոշում  է.

i

1. Մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը վերահաստատել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդը», «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը»:

i

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական ու սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի» կանոնադրությունները:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
23.12.1994
N ՀՆԽ-695-I
Որոշում