Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

020.0847.181209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 24.11.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009 թվականի հունիսի 14-ին:

2. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երկու հավելված` Հավելված 1. «Կանոնադրություն» և Հավելված 2. «ՕԱՀՈՒ-ի ուժի կիրառման կանոնները»:

3. Նշված համաձայնագրի նպատակն է զինված հարձակման, այդ թվում` ագրեսիային դիմագրավման և Կողմերի հավաքական անվտանգության հետ կապված այլ սպառնալիքների և մարտահրավերների հակազդման համար Կողմերի ջանքերը միավորելը, ինչպես նաև հաստատել Կողմերի ձգտումը` հավաքական հիմունքով ապահովել Կողմերի անվտանգությունը և կայունությունը:

4. Համաձայնագիրը հղում է կատարել մի շարք միջազգային համաձայնագրերի, մասնավորապես.

- 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է 2001թ. ապրիլի 4-ին` Ազգային ժողովի Ն-165-2 որոշմամբ (ՍԴՈ-294)),

- 2001 թվականի մայիսի 25-ի «Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության կարգի մասին» արձանագրությանը (ՀՀ կողմից վավերացվել է 2002թ. ապրիլի 3-ին` Ազգային ժողովի Ն-272-2 որոշմամբ (ՍԴՈ-243)),

- 2007 թվականի հոկտեմբերի 6-ի «Ագրեսիայի առաջացման կամ ագրեսիայի գործողության դեպքերում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրությանը (ՀՀ կողմից վավերացվել է 2008 թ. դեկտեմբերի 3-ին` Ազգային ժողովի Ն-110-4 որոշմամբ (ՍԴՈ-775)):

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կոալիցիոն հիմքի վրա ստեղծել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (ՕԱՀՈՒ), որոնք Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների մշտական պատրաստականության բաղադրիչն են, և որոնք նախատեսված են անդամ պետությունների անվտանգությանն ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ կերպով արձագանքելու համար (հոդված 2, կետ 1 և կետ 2, մաս 1),

- ՕԱՀՈՒ-ի համալրման համար` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, տրամադրել զինվորական համակազմեր և հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ` զինված ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով, ինչպես նաև իրականացնել նրանց համալրումը, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը (հոդված 3, կետեր 2, 3),

- ընդունել ՕԱՀՈՒ-ի ուժի կիրառման կանոնները (հոդված 8),

- ինքնուրույն իրականացնել անձնակազմի նախապատրաստումը և ուսուցումը, ինչպես նաև օպերատիվ, մարտական և հատուկ պատրաստության համատեղ միջոցառումների ընթացքում, որոնք անցկացվում են ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատվող ամենամյա ծրագրերին համապատասխան (հոդված 10, մաս 1),

- ապահովել, որպեսզի առաջադրված խնդիրների կատարման համար զինվորական համակազմերի պատրաստականությունն ապահովեն ռազմական կառավարման ՀՀ մարմինները` Կողմերի կողմից համաձայնեցված այն պահանջներին համապատասխան, որոնք ներկայացվում են այդ ստորաբաժանումների պատրաստականության հետ կապված (հոդված 10, մաս 2),

- իրականացնել ՕԱՀՈՒ-ի կազմի համար տրամադրած զինվորական համակազմերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը (հոդված 11, մաս 1),

- ՕԱՀՈՒ-ի զինումը ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայի մատակարարման այն պահանջներին և պայմաններին համապատասխան, որոնք համաձայնեցվել են Կողմերի կողմից (հոդված 11, մաս 2),

- համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված` գաղտնի տեղեկատվություն պարունակող տեղեկությունների պաշտպանությունն իրականացնել ՀՀ օրենսդրությանը և ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան (հոդված 12, կետ 1),

- ապահովել Կողմերի անվտանգության մարմինների (հատուկ ծառայության) և ներքին գործերի մարմինների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների (մասնագետների խմբերի) մասնակցությամբ գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում դրանց կազմի, գործողությունների անցկացման հատուկ տեխնիկական հնարքների և տակտիկայի, սպառազինության, հատուկ միջոցների և հատուկ տեխնիկայի բնութագրությունների վերաբերյալ տեղեկատվության չտարածումը, ներառյալ այնպիսի տեղեկատվություն, որը բացահայտում է այլ տվյալներ, որոնց տարածումն արգելված է ուղարկող Կողմերի ազգային օրենսդրությամբ (հոդված 12, կետ 2):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-847

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.12.2009
N ՍԴՈ-847
Որոշում