Սեղմել Esc փակելու համար:
«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2010  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 
i

(ուժը կորցնելու է ՀՀ Սահմանադրության 127-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից` 15.11.17 ՀՕ-196-Ն օրենք)

010.0227.261209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «ռազմատրանսպորտային պարտականություն» բառերը փոխարինել «պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «օժանդակել» բառից առաջ լրացնել «ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաև» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ծանր» բառից հետո լրացնել «և առանձնապես ծանր» բառերով, իսկ չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետը «զինվորական» բառից առաջ լրացնել «պատերազմի ժամանակ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ և ռազմական դրության ժամանակ զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է տրանսպորտային միջոցների օգտագործում:

Տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

26 դեկտեմբերի 2009 թվականի

ՀՕ-227-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2009
N ՀՕ-227-Ն օրենք