Սեղմել Esc փակելու համար:
ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2014  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0525.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 525

 

i

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասին և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի պահանջներն ու նպատակ ունենալով ուժեղացնելու վերահսկողությունը հարկ վճարողների (այդ թվում` ֆիզիկական անձանց) կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի շրջանառության օրինականության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել նյութական և ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 07.08.08 թիվ 1018-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

ա) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե դրանք որպես ծախս հաշվեգրելու համար ակտիվների ձեռքբերման գծով իրականացված տնտեսական գործառնությունները հարկ վճարողի մոտ ձևակերպված են սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերով (հաշվարկային ու այլ փաստաթղթերով), և եթե ծախս ձևակերպող հարկ վճարողների մոտ փաստացի կատարված գործառնություններին վերաբերող առկա սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերն ունեն հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով ու իրավական այլ ակտերով ծախսերի (ծախսումների) հավաստիության (հիմնավորվածության) նկատմամբ ներկայացվող պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները և տարրերը, իսկ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների, այլ ակտիվների ձեռքբերման դեպքում` նաև այլ անհրաժեշտ տվյալներ ու տարրեր.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմված ծախսերը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում է նաև գործարքի մյուս կողմի եկամուտները հիմնավորող փաստաթուղթ.

գ) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ.

դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վրա.

ե) էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է եկամուտը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ:

Էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի և հարկային հաշիվն ստացողի էլեկտրոնային ստորագրություններով:

(2-րդ կետը փոփ. 30.10.00 թիվ 693, 07.08.08 թիվ 1018-Ն, 22.01.09 թիվ 78-Ն, 23.12.10 թիվ 1708-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 թիվ 693 որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 թիվ 693 որոշում)

i

(նախաբանը փոփ. 27.09.12 թիվ 1230-Ն, 11.12.14 թիվ 1399-Ն որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

օգոստոսի 25-ի թիվ 525 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

I. ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

1. Ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր կարող են համարվել, մասնավորապես`

ա) հարկային հաշիվը.

բ) հաշիվ-ապրանքագիրը.

գ) կրճատ հաշիվ-ապրանքագիրը.

դ) ապրանքանյութական բեռնագիրը.

ե) պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը).

զ) կատարողական ակտը.

է) աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագիրը.

ը) քարտային անդորրագիրը.

թ) բանկային ծառայությունների մատուցումը հավաստող անդորրագիրը կամ քաղվածքը կամ այլ փաստաթուղթ.

ժ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված` վճարների կատարումը հավաստող փաստաթղթերը.

ժա) հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը.

ժբ) միակողմանի գնման ակտը:

Սույն կետում նշված փաստաթղթերի (բացառությամբ «ժբ» ենթակետում նշվածի) ամբողջությունն անվանվում է նաև հաշվարկային փաստաթուղթ, ընդ որում, կրճատ հաշիվ-ապրանքագիրը, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը և միակողմանի գնման ակտն այսուհետ կանվանվեն նաև միակողմանի փաստաթուղթ, իսկ սույն կետում նշված մնացած բոլոր փաստաթղթերը` երկկողմանի փաստաթուղթ:

Սույն կարգի իմաստով կրճատ հաշիվ-ապրանքագիր է համարվում այն հաշվարկային փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները, ինչպես նաև ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող)` հարկ վճարող իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը և փաստացի գործունեության վայրը (հասցեն) կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը:

Սույն կարգի իմաստով միակողմանի գնման ակտ է համարվում այն փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները:

(1-ին կետը փոփ. 01.03.07 թիվ 507-Ն, 07.08.08 թիվ 1018-Ն որոշումներ)

i

2. Հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է, որում արտացոլված են (ներառված են ըստ էության) հետևյալ վավերապայմանները`

ա) հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ակտիվներ օտարող կամ ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) հարկ վճարողի`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,

- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

գ) ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող) հարկ վճարողի`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,

- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

դ) ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը,

ե) ակտիվների միավորի գինը` դրա առանձնացումը հնարավոր լինելու դեպքում և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:

(2-րդ կետը փոփ. 30.10.00 թիվ 693, 10.07.03 թիվ 864-Ն, 07.08.08 թիվ 1018-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

 

II. ԾԱԽՍԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ

 

i

3. Սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի որոշ վավերապայմաններ հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում այդ ենթակետերի պահանջները համարվում են բավարարված, եթե`

առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր, որում արտացոլված են այդ վավերապայմանները, իսկ հաշվարկային փաստաթղթում առկա է հատուցման ենթակա ընդհանուր գումարը, գործարքն իրականացրած հարկ վճարողների լիազորված անձանց պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը և կատարված է հղում պայմանագրի ամսաթվին.

գործարքն իրականացվում է լիազորագրի (տեղեկանքի) հիման վրա (առանց կողմերի միջև գրավոր պայմանագրի կնքման), որում արտացոլված են`

ակտիվներ վաճառող (տրամադրող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը.

ակտիվներ վաճառող (տրամադրող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը:

Կազմվող հաշվարկային փաստաթղթում պարտադիր ներառվում են սույն կարգի 2-րդ կետում նշված մնացած վավերապայմանները, ինչպես նաև հղումը լիազորագրին (տեղեկանքին) և լիազորված ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը».

(3-րդ կետը փոփ. 30.10.00 թիվ 693, 10.07.03 թիվ 864-Ն, 07.08.08 թիվ 1018-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

3.1. Վճարային քարտերով վճարման դեպքում` վճարային քարտերով գործառնության ընթացքում ձևավորված անդորրագրերում (այսուհետ` քարտային անդորրագիր) սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները համարվում են բավարարված, եթե`

ա) առկա է ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարող`

- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),

- անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) հասցեն և «Ա/Ձ» նշումը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առկա է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարող`

- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված իրավաբանական անձին, իրավաբանական անձանց հիմնարկներին, իրավաբանական անձի մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը նույնականացնող քարտային համարը,

- անհատ ձեռնարկատիրոջ և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված անհատ ձեռնարկատիրոջը նույնականացնող քարտային համարը,

- ֆիզիկական անձի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված ֆիզիկական անձին նույնականացնող քարտային համարը, ինչպես նաև այդ ֆիզիկական անձի գործատուի կողմից սահմանված կարգով դուրս գրված փաստաթուղթ (հանձնարարություն, կարգադրություն և այլ), որով հավաստվում է գործատուի հաշվին տվյալ ֆիզիկական անձի կողմից այդ գնումները կատարելու իրավասությունը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) կամ այն առկա է ակտիվներ (ծառայություններ) ստացող հարկ վճարողի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրում.

գ) առկա է ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում արտացոլված են նույն գումարի չափով ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը.

դ) առկա է ակտիվների միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում առկա է նույն գումարի չափով միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը».

(3.1-րդ կետը լրաց. 01.03.07 թիվ 507-Ն որոշում)

i

4. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները բավարարված են համարվում նաև այն դեպքերում, եթե`

ա) ակտիվներ վաճառող (տրամադրող) հարկ վճարողի եկամուտները հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա» , «բ» , «դ» , «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները և ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի կնիքը, եթե կնիք ունի, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը ու ՀՎՀՀ-ն.

բ) ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի ծախսերը հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա» , «գ» , «դ» , «ե» ենթակետերով սահմանված վավերապայմանները և ակտիվներ առաքող հարկ վճարողի կնիքը, եթե կնիք ունի, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը ու ՀՎՀՀ-ն:

(4-րդ կետը փոփ. 10.07.03 թիվ 864-Ն, 07.08.08 թիվ 1018-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

i

5. Կրճատ հաշիվ-ապրանքագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող ՀԴՄ-ների կտրոնները (սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված վավերապայմանները ձեռք բերողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում` անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եթե դրանց հանրագումարը չի գերազանցում ամսական 3.0 մլն դրամը` միանվագ գործարքը 300 հազ. դրամը չգերազանցելու դեպքում:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են նաև ժամանակի ընթացքում մաշված ՀԴՄ-ների կտրոնների վրա, եթե հարկ վճարողի մոտ առկա է դրան համապատասխանող պարզեցված հաշվարկային փաստաթուղթը կամ այդ ՀԴՄ-ի կտրոնի ընթեռնելի պատճենը, ինչպես նաև` այն դեպքերում, երբ ՀԴՄ-ի կտրոնի վրա բացակայում են սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում նշված վավերապայմանները` դրանք հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում (անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում):

(5-րդ կետը փոփ. 30.10.00 թիվ 693, 07.08.08 թիվ 1018-Ն որոշումներ)

5.1. (5.1-ին կետն ուժը կորցրել է 17.06.11 թիվ 829-Ն որոշում)

i

(5.1-ին կետը լրաց. 01.02.07 թիվ 87-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

i

5.2. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված, բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալներ պարունակող և հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային հարկային հաշիվներն ընդունվում են որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ:

Ծախսը (եկամուտը) հիմնավորելու համար հարկ վճարողը (հարկային մարմինը) կարող է բիլինգային համակարգով հարկային հաշիվներ դուրս գրող անձից թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պահանջել այն հարկային հաշիվները, որոնց ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշիվներն ստացվել են (ուղարկվել են ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողներին) հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ:

(5.2-րդ կետը լրաց. 23.12.10 թիվ 1708-Ն որոշում)

i

5.3. Եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) նախատեսված է, որ օպերատորի կողմից կառուցված և (կամ) բարելավված ենթակառուցվածքների շահագործման իրավունքը շնորհատուի կողմից հանձնվում է օպերատորին, ապա օպերատորի և շնորհատուի կողմից կնքված` ենթակառուցվածքների կառուցման և (կամ) բարելավման աշխատանքների հանձնման-ընդունման փաստաթղթերը միաժամանակ հանդիսանում են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե վերջիններս պարունակում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված վավերապայմանները:

(5.3-րդ կետը լրաց. 15.09.11 թիվ 1381-Ն որոշում)

i

5.4. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար գործունեության այդ տեսակի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող` օտարերկրյա անձանց կողմից տրամադրված փաստաթղթերին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ապրանքների ձեռքբերման` մատակարարի կողմից հաստատված փաստաթղթերում արտացոլված են մատակարարի անվանումը, փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները` անկախ այդ փաստաթղթերի` մաքսային մարմնի կողմից կնքված (հաստատված) լինելու հանգամանքից:

(5.4-րդ կետը լրաց. 11.12.14 թիվ 1399-Ն որոշում, որը կիրառվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ)

 

III. ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԼԻՆԵԼԸ

 

i

6. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հարկման նպատակով հիմնավորված չեն համարվում (և, համապատասխանաբար, հարկային պարտավորությունը հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկելու համար հիմք չեն հանդիսանում, բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերի), եթե էականորեն խախտվել են սույն կարգի 2-րդ, 3-րդ, 3.1-րդ, 4-րդ, 5-րդ և 5.2-րդ կետերի պահանջները: Ընդ որում, նշված որևէ պահանջի (պահանջների) չկատարումն ինքնին չի նշանակում, որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հարկման նպատակով չեն ընդունվում, քանի դեռ նշված այլ վավերապայմաններ, ըստ էության, հիմնավորում են կատարված ծախսերը:

(6-րդ կետը փոփ. 30.10.00 թիվ 693, 01.03.07 թիվ 507-Ն, 07.08.08 թիվ 1018-Ն 23.12.10 թիվ 1708-Ն, 17.06.11 թիվ 829-Ն որոշումներ)

i

6.1. Անկախ սույն կարգի 6-րդ կետի դրույթներից` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստացված ծառայությունների (ընդունված աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են էականորեն խախտված, եթե այդ փաստաթղթերում առկա չէ ստորև նշված վավերապայմաններից որևէ մեկը`

ա) ծառայություններ մատուցողը (աշխատանքներ կատարողը),

բ) ծառայությունների (աշխատանքների) տեսակը,

գ) ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվել (կատարվել) են հաշվարկային փաստաթղթերում նշված ծառայությունները (աշխատանքները):

Սույն կետի «գ» ենթակետում նշված պայմանը հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում` այդ կետի պահանջը համարվում է բավարարված, եթե ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ժամանակահատվածն արտացոլվել է ծառայության մատուցման (աշխատանքների կատարման) գործարքի կողմերի միջև կնքված պայմանագրում (դրա հավելվածում) և (կամ) կատարողական ակտում և (կամ) հանձնման-ընդունման ակտում, և հաշվարկային փաստաթղթում կատարված է հղում այդ փաստաթղթին (փաստաթղթերին):

(6.1-ին կետը լրաց. 20.12.12 թիվ 1607-Ն որոշում)

 

IV. ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱԶՄԵԼԸ (ԼՐԱՑՆԵԼԸ)

 

i

7. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմվում են առնվազն 2 օրինակից (օրենսդրությամբ, մասնավորապես, բանկային գործառնությունները կարգավորող, նախատեսված լինելու դեպքերում` նաև ավելի), որոնք պետք է լինեն նույնական (առանձին-առանձին ստորագրված): Դրա մի օրինակը պետք է գտնվի ապրանքն առաքող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի, իսկ մյուսը` ապրանքներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի մոտ: Գործարքի իրականացման պահին բնօրինակի չտրամադրման դեպքում այն ուղարկվում է փոստով:

(7-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1666-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հայերեն: Գնորդի (ծառայությունից օգտվողի) համաձայնությամբ (պահանջով) նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 թիվ 693 որոշում)

i

10. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կարող են լրացվել (կազմվել)` ներառելով նաև այլ (սույն կարգի 2-րդ կետում չնշված) տվյալներ ու տեղեկություններ (մասնավորապես, սահմանված դեպքերում` նշում անուղղակի հարկերի մասին:

(10-րդ կետը փոփ. 07.08.08 թիվ 1018-Ն որոշում)

(կարգը փոփ. 30.10.00 թիվ 693 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 525
Որոշում