Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ծ ...

 

 

041.0013.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2010 թվականի N 13-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով`

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող լրացուցիչ 5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թ. հունվարի 18-ի

N 13-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ 5 ՄԼՆ ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հայկական

                         պատվիրակության ղեկավար)   

 

    Մ. Թումասյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Հ. Դավթյան         - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Գ. Այվազյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին

                         աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային

                         միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության

                         պետ

 

    Ժ. Ասատրյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                         վարչության պետ

 

    Ի. Վարդիկյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         գույքի մասնավորեցման և օտարման գործարքների

                         ֆինանսական փորձաքննության բաժնի պետ

 

    Ա. Մարության       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         պարտքի կառավարման վարչության արտաքին պետական

                         պարտքի կառավարման բաժնի պետ - վարչության պետի

                         տեղակալ

 

    Է. Ավետյան         - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                         ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի

                         տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.01.2010
N 13-Ա
Որոշում