Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ Հ ...

 

 

117.0282.251209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11709465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2009 թվականի N 282-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ) ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 168 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

(4-րդ մաս)

 

Հավելված 1-Զ

Արտադրական շենքերի կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի

վնասվածքների բնութագրերը և գնահատականը

 

1. Երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

Աղյուսակ 1 - Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե

կոնստրուկցիաներ

.______________________________________________________________.

|Վնասվածքի|Վնասվածքների բնութագիրը            |Վերականգնման    |

|աստիճանը |                                   |միջոցառումները  |

|_________|___________________________________|________________|

|Թույլ    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում,       |

|         |նվազեցնող` աննշան պոկումներ բետոնե |պոկումներով     |

|         |պաշտպանիչ շերտի հաստության         |տեղերի          |

|         |սահմաններում, ճաքեր ձգված գոտում   |քսահարթում և    |

|         |մինչև  0,5 մմ բացվածքով առանց      |սվաղում         |

|         |նախալարման տարրերում և  մինչև  0,2 |                |

|         |մմ նախալարված տարրերում, առանց     |                |

|         |ամրանի վնասվածքի                   |                |

|_________|___________________________________|________________|

|Միջին    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում բետոնի |

|         |նվազեցնող` պոկումներ, տարրի        |մասնակի         |

|         |հատվածքի 30% հասնող մակերեսով,     |կազմատմամբ,     |

|         |մինչև  30% բանվորական ամրանի խզում,|վնասված ամրանի  |

|         |մինչև  0,5 մմ բացվածքի ճաքեր       |ուղղմամբ, պոկված|

|         |նախալարված ձգվող և  ծռվող          |տեղերի          |

|         |էլեմենտներում, միջանցիկ ճաքեր      |վերաբետոնացմամբ,|

|         |մինչև  1 մմ բացվածքով և  ճկվածքներ |ճաքերի          |

|         |մինչև  թռիչքի 1/50 չափով           |ներարկմամբ      |

|         |                                   |հատվածքի        |

|         |                                   |մեծացմամբ կամ   |

|         |                                   |ուժեղացմամբ     |

|_________|___________________________________|________________|

|Ուժեղ    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում տարրի  |

|         |զգալիորեն նվազեցնող` տարրի հատվածքի|հատվածքի        |

|         |30%-ից ավելի քայքայում, բանվորական |մեծացմամբ,      |

|         |ամրանի 30-50%-ի խզում, ամրանի      |լրացուցիչ       |

|         |խարսխման գոտիների քայքայում,       |հենարանների,    |

|         |ճկվածքներ թռիչքի 1/50 ավելի չափով, |պահանգների      |

|         |ձգված գոտում ճաքեր 1 մմ-ից ավելի   |կառուցումով,    |

|         |բացվածքով                          |ամրանի          |

|         |                                   |ուժեղացմամբ     |

|         |                                   |առանձին տարրերի |

|         |                                   |կամ             |

|         |                                   |կոնստրուկցիաների|

|         |                                   |փոխարինմամբ     |

|         |                                   |նորերով         |

|_________|___________________________________|________________|

|Լրիվ     |Կոնստրուկցիաների կրիտիկական վիճակ` |Վերականգնումը   |

|         |բետոնի սեղմված գոտու քայքայում,    |նպատակահարմար չէ|

|         |հատվածքի 50%-ից ավելի չափով,       |                |

|         |բանվորական ամրանի հատվածքի 50%-ից  |                |

|         |ավելի խզում                        |                |

.______________________________________________________________.

 

Աղյուսակ 2 - Հրդեհի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե կոնստրուկցիաներ

.______________________________________________________________.

|Վնասվածքի|Վնասվածքների բնութագիրը            |Վերականգնման    |

|աստիճանը |                                   |միջոցառումները  |

|_________|___________________________________|________________|

|Թույլ    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում,       |

|         |չնվազեցնող` մրի հետքեր, բետոնի     |մակերևույթի     |

|         |մակերևույթի  առանձին շերտերի       |սվաղում,        |

|         |կճպում, բետոնի աննշան պոկումներ    |մածկում, ներկում|

|_________|___________________________________|________________|

|Միջին    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում բետոնի |

|         |նվազեցնող` բետոնի գույնի փոփոխում  |անջատված շերտերի|

|         |մինչև  վարդագույնի և  դարչնա-դեղին |հեռացմամբ,      |

|         |գույնի, տարրերը լրիվ ծածկված են    |վերաբետոնացում, |

|         |մրով, բետոնի պոկումներ             |ճաքերի          |

|         |անկյուններում, ամրանային ցանցի     |ներարկմամբ,     |

|         |մերկացում հարթ տարրերի մակերեսի մոտ|տարրերի լայնական|

|         |10%, անկյունային ամրանների         |հատվածքի        |

|         |մերկացում, բետոնի արտաքին շերտերի  |ավելացում       |

|         |անջատում առանց դրանց քանդման       |                |

|         |(թխթխկացնելիս լսվում է խուլ ձայն), |                |

|         |ճաքեր մինչև  0,5 մմ բացվածքի       |                |

|_________|___________________________________|________________|

|Ուժեղ    |Կոնստրուկցիաների կրողունակությունը |Նորոգում տարրի  |

|         |զգալիորեն նվազեցնող` բետոնի գույնը`|լայնական        |

|         |դեղին, բետոնի կոտրվածքներ` տարրի   |հատվածքի        |

|         |հատվածքի մինչև  30%, հարթ տարրերում|մեծացմամբ,      |

|         |ամրանային ցանցի մերկացում          |լրացուցիչ       |

|         |մակերեսի 10%-ից ավելի, ուղղանկյուն |հենարանների,    |

|         |տարրերի բանվորական ամրանի մինչև    |պահանգների      |

|         |50% մերկացում, մեկ ամրանաձողի      |տեղադրում,      |

|         |կքում, բետոնի մակերևութային        |ամրանի          |

|         |շերտերի պոկում, թխթխկացնելիս մնացած|ուժեղացում      |

|         |շերտերի ձայնը խուլ, ճաքեր մինչև    |                |

|         |1 մմ բացվածքով                     |                |

|_________|___________________________________|________________|

|Լրիվ     |Կոնստրուկցիաների կրիտիկական վիճակ` |Վերականգնումը   |

|         |բետոնի գույն` դեղին, բետոնի        |նպատակահարմար   |

|         |կոտրվածքներ` հատվածքի 30-50%,      |չէ, քայքայված   |

|         |ամրանի մինչև  90% մերկացում, մեկից |կոնստրուկցիաների|

|         |ավելի ամրանների կքում, ամրանի      |փոխարինում      |

|         |խարսխման և  բետոնի հետ շաղկապման   |նորերով         |

|         |խախտում, ամրանի տաքացում 300oC     |                |

|         |ավելի, միջադիր և  հենարանային      |                |

|         |մասերի պոկում, կոնստրուկցիայի      |                |

|         |ճոճունություն, ճկվածքներ թռիչքի    |                |

|         |1/50-ից ավելի չափով, ճաքեր 1 մմ-ից |                |

|         |ավելի բացվածքով                    |                |

.______________________________________________________________.

 

2. Պողպատե կոնստրուկցիաներ

 

Աղյուսակ 3 - Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված պողպատե

կոնստրուկցիաներ

._________________________________________________________________.

| N|  Կոնստրուկցիայի վնասվածքի տեսքը |Վնասվածքների   |Վնասվածքի   |

|  |                                 |մեծությունը և  |ուղղման     |

|  |                                 |բնութագիրը     |եղանակը     |

|  |                                 |_______________|            |

|  |                                 |կրիտի- | նշանա-|            |

|  |                                 |կական  | կալի  |            |

|_________________________________________________________________|

|              Ա. Ծռվող տարրերի ճկվածքները (թռիչքի համեմատ)       |

|_________________________________________________________________|

|1 |Պարզունակների կորացում           |f>l/100|f=l/100|ապամոնտաժում|

|  |առավելագույն իներցիայի մոմենտի   |       |       |և  ուղղում  |

|  |հարթությունում (տանիքից բեռնվածքի|       |       |            |

|  |առկայությամբ)                    |       |       |            |

|__|_________________________________|_______|_______|____________|

|2 |Նույնը` առանց տանիքից բեռնվածքի  |f>l/150|f=l/150|նույնը      |

|__|_________________________________|_______|_______|____________|

|3 |Արտադրական շենքերի բանվորական    |f>l/300|f=l/300|նույնը      |

|  |հարթակների գլխավոր հեծանների,    |       |       |            |

|  |միջհարկային ծածկերի և  այլնի     |       |       |            |

|  |կորացում առավելագույն իներցիայի  |       |       |            |

|  |մոմենտի հարթությունում           |       |       |            |

|__|_________________________________|_______|_______|____________|

|4 |Ենթաամբարձչային հեծանների        |f>l/500|f=l/500|նույնը      |

|  |(ամբարձիչների Q= 50տ) կորացում   |       |       |            |

|  |առավելագույն իներցիայի մոմենտի   |       |       |            |

|  |հարթությունում                   |       |       |            |

|__|_________________________________|_______|_______|____________|

|5 |Ֆերմայի ճկում ուղղաձիգ           |f>l/200|f=l/200|իջեցնել     |

|  |հարթությունում (տանիքի վրա       |       |       |ճկվածքը     |

|  |բեռնվածքի առկայությամբ)          |       |       |մինչև  / 500|

|  |                                 |       |       |            |

|_________________________________________________________________|

|   Բ. ֆերմայի սեղմված և  ձգված ձողերի ծռում (երկարության համեմատ)|

|_________________________________________________________________|

|1 |Սեղմված ձողերի ծռում              f>l/400|f=l/400 ձողի ուղղում|

|__|_________________________________|_______|_______|____________|

|2 |Ձգված ձողերի ծռում                f>l/100|f=l/100 նույնը      |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 4 - Հրդեհի ազդեցությանը ենթարկված պողպատե կոնստրուկցիաներ

.___________________________________________________________________.

|Արտաքին          |Ջերմաստի- |Ամրությունը,|Եզրակացություն |Ամրության|

|հատկանիշներ      |ճանի      |ըստ         |տարրի          |ստուգումը|

|                 |ազդման    |փորձարկման  |օգտագործման    |         |

|                 |ռեժիմը    |արդյունքների|մասին          |         |

|_________________|__________|____________|_______________|_________|

|Սակավ դեֆորմացված|կարճատև,  |ամրությունը |օգտագործվում է |թույլա-  |

|են և  մակերեսի   |400o-     |համապա-     |առանց          |տրվում է |

|վրա ունեն հեշտ   |600oC     |տասխանում է |սահմանափակման  |չկատարել |

|մաքրվող այրուք և |          |պողպատի     |               |         |

|մակայրված եզրեր  |          |մակնիշին    |               |         |

|_________________|__________|____________|_______________|_________|

|Սակավ դեֆորմացված|կարճատև,  |նույնը      |օգտագործվում է |ստուգվում|

|են և  մակերեսի   |700-900oC |            |առանց          |է        |

|վրա ունեն այրուք |          |            |սահմանափակման, |կասկածելի|

|և  բարակ, դժվար  |          |            |բայց տաք       |դեպքերում|

|մաքրվող հրաթեփի  |          |            |մշակման        |         |

|շերտ             |          |            |արգելմամբ      |         |

|_________________|__________|____________|_______________|_________|

|Սակավ դեֆորմացված|կարճատև,  |ամրությունը |օգտագործվում է |նույնը   |

|են և  ունեն      |900oC-ից  |նվազել է    |կրողունակության|         |

|տեղական          |ավելի     |մինչև  15%  |սահմանափակմամբ |         |

|շերտատումով      |          |            |(ոչ ավելի 75%) |         |

|հրաթեփի շերտ     |          |            |               |         |

|_________________|__________|____________|_______________|_________|

|Խիստ դեֆորմացված |երկարատև, |ամրությունը |որպես կանոն    |պարտադիր |

|են և  ունեն      |900oC-ից  |նվազել է    |օգտագործվում է |է        |

|հրաթեփի հաստ շերտ|ավելի     |մինչև  30%  |ոչ բանվորական  |         |

|                 |          |և  ավելի    |տարրերի համար  |         |

|_________________|__________|____________|_______________|_________|

|Խիստ դեֆորմացված |երկարատև, |    ----    |օգտագործման    | -----   |

|են, ունեն        |մոտ       |            |պիտանի չէ      |         |

|կոտրվածքներ,     |1400oC    |            |               |         |

|պատռվածքներ,     |          |            |               |         |

|հալվածք և        |          |            |               |         |

|գերայրում        |          |            |               |         |

.___________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009թ. դեկտեմբերի 8-ի

N 282-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ)

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները կրում են խորհրդատվական բնույթ և նախատեսված են օգտագործելու բնակելի, հասարակական և որոշ արտադրական շենքերի ու շինությունների անձնագրավորման համար, որոնց ցանկը բերված է հավելված N 2-ի 1-ին աղյուսակում:

2. Անձնագրավորման հիմնական խնդիրը գոյություն ունեցող շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակի գնահատումն է դրանց սեյսմակայունության տեսանկյունից:

3. Հետազննության արդյունքների հիման վրա կազմվում է օբյեկտի անձնագիրը, որտեղ հիմնական բնութագրերի հետ միասին արվում են եզրահանգումներ դրա հետագա շահագործման, ուժեղացման, վերակառուցման կամ քանդման վերաբերյալ:

4. Օբյեկտի հետագա քանդման վերաբերյալ վերջնական լուծումն ընդունվում է դրա տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա` սեփականատիրոջ կամ հաշվեկշռային պատկանելության կազմակերպության կողմից:

5. Անձնագրեր պետք է կազմվեն նաև նոր ավարտված շինարարական օբյեկտների համար և դրանք պետք է մտցվեն օբյեկտի ընդունման անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մեջ:

6. Անձնագրի ձևը բերված է հավելված N 2-ի 2-Բ հավելվածում:

7. Անձնագրում բերվում է նաև շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ համառոտ եզրակացությունը, որի օրինակը ներկայացված է Հավելված N 2-ի 2-Գ հավելվածում:

8. Անձնագրերը անհրաժեշտ են օբյեկտի տեխնիկական վիճակի հետագա դիտարկման համար:

9. Շենքերի (շինությունների) անձնագրավորման աշխատանքները կատարվում են լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից:

10. Անձնագրերը հիմք են հանդիսանում շենքերի տեխնիկական տվյալների միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և համալրման համար:

 

2. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Հետազննությունը, որը կատարվում է սպասվելիք սեյսմիկ ազդեցությունների ժամանակ շենքերի (շինությունների) հավանական վարքի գնահատման համար, ներառում է աշխատանքների հետևյալ տեսակները.

1) հետազննվող օբյեկտը բնութագրող տեխնիկական փաստաթղթերի և այլ նյութերի հավաքումը և ուսումնասիրությունը, այդ թվում.

ա. կատարողական փաստաթղթեր (եթե այդպիսիք պահպանվել են),

բ. ուժեղ երկրաշարժից հետո (օրինակ 1968, 1988 թթ. և այլն) շենքերի (շինությունների) հետազննության ակտեր,

գ. նախագծային փաստաթղթեր, որոնց հիման վրա երկրաշարժից կամ վթարային վիճակներից հետո կատարվել են վերականգնման աշխատանքներ,

դ. տվյալներ` շենքի վերակառուցման կամ նախագծի մեջ սկզբունքային փոփոխություններ մտցնելու մասին (կրող կոնստրուկցիաների փոխարինում, սենյակների վերահատակագծում և այլն),

ե. տեղեկություններ տվյալ շենքի (կառուցվածքի) ընդունված հաշվարկային սեյսմակայունության մասին:

2) Օբյեկտի դիտողական հետազննությունը, անհրաժեշտության դեպքում` առանձին կոնստրուկտիվ էլեմենտների բացումով: Այդ դեպքում նշվում է`

ա. կատարված կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը նախագծին (ըստ կոնստրուկտիվ հաշվարկային սխեմայի, հիմնական կրող կոնստրուկցիաների, հակասեյսմիկ միջոցառումների իրականացման), կապերի և հանգույցների միացությունների հուսալիությունը, որոնք ապահովում են շենքի (շինության) կայունությունը և այլն,

բ. կառուցված կոնստրուկցիաների որակը, միջնապատերի ու պատերի տիպը, ոչ կրող էլեմենտների միացման հուսալիությունը և այլն,

գ. կոնստրուկցիաների ուժեղացման կամ վերականգնման աշխատանքների որակը (եթե այդպիսիք կատարվել են),

դ. վնասվածքների առկայությունը և դրանց աստիճանը:

3) Օբյեկտի գործիքային հետազննությունը, այդ թվում`

ա. օբյեկտի դինամիկ բնութագրերի որոշումը (միկրոսեյսմերի օգնությամբ կամ փոքր չափի թրթռիչների օգնությամբ հարկադրական տատանումների առաջացումով, ինչպես նաև հարվածից առաջացած ազատ տատանումների առաջացումով) դրա երկայնական և լայնական ուղղություններով,

բ. հետազննվող օբյեկտի տարածքի գրունտների ազատ տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը,

գ. կրող կոնստրուկցիաների նյութերի ամրության որոշումը չքայքայող մեթոդներով:

12. Հետազննության արդյունքներն, ըստ վերը նշված կետերի, ներառվում են անձնագրում:

13. Օբյեկտի սեյսմակայունության գնահատականը, եզրակացությունը և դրա անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները տրվում են անձնագրավորման նյութերի վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև հավելված N 2-ի 2-Ա հավելվածում բերված լրացուցիչ անբարենպաստ գործոնները:

14. Եթե օբյեկտի հետազննության բոլոր նյութերի վերլուծության և ընդհանրացման հիման վրա պարզվի, որ այն ոչ լրիվ չափով է բավարարում սեյսմակայունության պահանջներին, ապա այդ դեպքում դիտարկվում է կոնստրուկցիաների ուժեղացման նպատակահարմարության հարցը, նկատի ունենալով տնտեսական, տեխնիկական, սոցիալական և այլ գործոններ:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Շենքերի (շինությունների) անձնագրավորումը ելակետային փուլ է հանդիսանում այն աշխատանքների համար, որոնք կարող են ապահովել տարբեր պատասխանատվության աստիճանի շինարարական օբյեկտների սոցիալապես անհրաժեշտ և տնտեսապես նպատակահարմար սեյսմապաշտպանության մակարդակ (առաջին հերթին քաղաքացիական շենքերի համար):

16. Հետազննության արդյունքների և լրացված վկայագրավորման թերթերի հիման վրա կազմվում է շենքի (շինության) անձնագիրը, որի մեջ տրվում է նախնական եզրակացություն դրա սեյսմակայունության մասին և կարծիք շենքի քանդման, ուժեղացման (նշելով ուժեղացման մակարդակը և եղանակը) կամ դրա նշանակության փոփոխության նպատակահարմարության մասին:

17. Հետազննության փաստաթղթերի կազմը և ձևակերպումը.

1) Հիմնական բնութագրերը

ա. շենքի (շինության) լրացված վկայագրավորման թերթը եզրակացության հետ միասին, որտեղ նշվում են սեյսմակայունության գնահատականը և համապատասխան միջոցառումները (ուժեղացում, նշանակության փոփոխություն, քանդում և այլն):

2) Օժանդակ փաստաթղթեր

ա. օբյեկտի լուսանկարը.

բ. նյութեր շինության սեյսմակայունության վերաբերյալ:

3) Լրացուցիչ ներդիրներ

ա. օբյեկտի ելակետային փաստաթղթերը.

բ. ինժեներական համակարգերի և ենթակառուցվածքների սխեմաները:

Անձնագրավորման թերթերի լրացման ժամանակ պետք է օգտվել հավելված N 2-ի ստորև բերվող 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակներից:

 

Աղյուսակ 1 - Քաղաքացիական և արտադրական շենքերի հիմնական տեսակները

._____________________________________________________________________.

|Կոդը|                      Շենքի նշանակությունը                      |

|____|________________________________________________________________|

|  1 |Բացառիկ պատասխանատու շենքեր, որոնք վերաբերում են ՀՀՇՆ II-6.02   |

|    |7-րդ աղյուսակի 1 կետին                                          |

|  2 |Հիվանդանոցային շենքեր, որտեղ գտնվում են հիվանդներ               |

|  3 |Բնակելի մեկսեկցիանոց տներ, 4 և  ավելի հարկանի                   |

|  4 |Բնակելի բազմասեկցիանոց տներ, 4 և  ավելի հարկանի                 |

|  5 |Բնակելի 2-3 հարկանի տներ                                        |

|  6 |Առանձնատնային տիպի բնակելի տներ, մշտական բնակության համար       |

|  7 |Բնակելի այգետնակներ, ամառանոցային և  այլ տիպի տներ ժամանակավոր  |

|    |բնակության համար                                                |

|  8 |Հանրակացարաններ                                                 |

|  9 |Հյուրանոցներ                                                    |

| 10 |Մանկական նախադպրոցական հաստատություններ, երեխաների շուրջօրյա    |

|    |բնակությամբ                                                     |

| 11 |Գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքեր                        |

| 12 |Մանկական նախադպրոցական հաստատություններ (մանկապարտեզներ,        |

|    |մանկամսուրներ)                                                  |

| 13 |Դպրոցներ                                                        |

| 14 |Միջնակարգ մասնագիտական և  բարձրագույն ուսումնական               |

|    |հաստատություններ                                                |

| 15 |Հիվանդանոցներ                                                   |

| 16 |Պոլիկլինիկաներ, դեղատներ                                        |

| 17 |Թատրոններ, սպորտի և  հանգստի փակ կառույցներ (դիսկոտեկներ,       |

|    |խաղասրահներ և  այլն), դահլիճում 300-ից ավելի մարդու միաժամանակ  |

|    |ներկայությամբ                                                   |

| 18 |Կուլտուրայի տներ և  պալատներ, այդ թվում` պատանիների ու          |

|    |երիտասարդների համար, դահլիճում 300-ից պակաս մարդու              |

|    |միաժամանակյա ներկայությամբ                                      |

| 19 |Կինոթատրոններ                                                   |

| 20 |Կենցաղսպասարկման շենքեր և  կառուցվածքներ (բացի բաղնիքներից) -   |

|    |կենցաղի տներ, լվացքատներ, արհեստանոցներ և  այլն                 |

| 21 |Առևտրի  կազմակերպություններ (հանրախանութներ, առևտրի             |

|    |կենտրոններ, խանութներ)                                          |

| 22 |Սանատորիաներ, պրոֆիլակտորիաներ, շուրջօրյա գործողության          |

|    |հանգստի տներ                                                    |

| 23 |Նույնը, սեզոնային գործողությամբ մանկական ճամբարներ              |

| 24 |Վարչական շենքեր, նախագծային և  գիտահետազոտական ինստիտուտներ     |

| 25 |Կապի կազմակերպություններ (փոստեր, ԱՀԿ և  այլն)                  |

| 26 |Բանկերի (խնայդրամարկղների, պահեստարանների) շենքեր               |

| 27 |Երկրաշարժերի հետևանքների  վերացման հրամանատարական կետերի        |

|    |շենքեր (քաղաքացիական պաշտպանության շենքեր, ներքին գործերի       |

|    |վարչությունների շենքեր և  այլն)                                 |

| 28 |Հրշեջ դեպոներ                                                   |

| 29 |Էլեկտրա- և  ջրամատակարարման կառույցներ                          |

| 30 |Ջրամաքրման և  ջրահեռացման կառուցվածքներ 1-ին, 2-րդ կարգի        |

|    |հուսալիությամբ                                                  |

| 31 |Նույնը, 3-րդ կարգի հուսալիությամբ                               |

| 32 |Գյուղատնտեսական կազմակերպությունների վարչակենցաղային մասնաշենքեր|

| 33 |Նույնը, արդյունաբերական կազմակերպությունների դեպքում            |

| 34 |Գյուղատնտեսական կազմակերպությունների ղեկավարման վարչական շենքեր |

| 35 |Նույնը, արդյունաբերական կազմակերպությունների դեպքում            |

| 36 |Թանկարժեք սարքավորումներ պարունակող արդյունաբերական             |

|    |կազմակերպությունների բազմահարկ շենքեր                           |

| 37 |Նույնը, որը չի պարունակում թանկարժեք սարքավորումներ             |

| 38 |Բազմահարկ անասնապահական և  թռչնապահական շենքեր                  |

| 39 |Հացահատիկի պահպանության և  մշակման բազմահարկ շենքեր             |

|    |(էլևատորներ,  ալրաղաց կոմբինատներ)                              |

| 40 |Նույնը, սիլոսային տիպի                                          |

| 41 |Այլ բազմահարկ գյուղատնտեսական շենքեր (կոմբինացված կերերի        |

|    |գործարաններ և  այլն)                                            |

| 42 |Արդյունաբերական կազմակերպությունների միահարկ շենքեր, որոնք      |

|    |պարունակում են թանկարժեք սարքավորումներ                         |

| 43 |Նույնը, որը չի պարունակում թանկարժեք սարքավորումներ             |

| 44 |Միահարկ շենքեր, գյուղատնտեսական արտադրանքի մշակման և            |

|    |վերամշակման համար                                               |

| 45 |Հացահատիկի ընդունման և  բացթողման, հումքի ու պատրաստի արտադրանքի|

|    |կառույցներ, հացահատիկաչորանոցներ, հացահատիկի պահպանության և     |

|    |վերամշակման կազմակերպությունների մնացուկների ցեխեր              |

| 46 |Միահարկ անասնաբուծական, անասնաբուժական և  ագրոնոմիկական         |

|    |շենքեր և  կառուցվածքներ (անասնաբուժական լաբորատորիաներ,         |

|    |մորթման-սանիտարական պունկտեր և  այլն)                           |

| 47 |Գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և  տեխսպասարկման             |

|    |կազմակերպությունների շենքեր և  կառույցներ, որոնց մեքենաների     |

|    |քանակը 25-ից ավելի է                                            |

| 48 |Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների պահեստներ, որոնց      |

|    |տարողությոնը 100 տոննայից ավելի է                               |

| 49 |Արդյունաբերական շենքեր և  կառուցվածքներ, որոնք նախագծվում են    |

|    |առանց սեյսմիկ ազդեցությունների հաշվառման                        |

| 50 |Նույնը, գյուղատնտեսական շենքեր                                  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2 - Շենքերի կոնստրուկտիվ լուծումների տիպերը

.____________________________________________________________________.

|Կոդը|               Կոնստրուկտիվ լուծման նկարագրությունը            |

|____________________________________________________________________|

|          Ա. Քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքեր         |

|____________________________________________________________________|

| 1  |Չամրանավորված շարվածքով, առանց հակասեյսմիկ միջոցառումների      |

| 2  |Առանց ուժեղացման, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկներով             |

| 3  |Ոչ կանոնավոր ուղղաձիգ միջուկներով, միջնապատերի ուժեղացումով,   |

|    |պատուհանների շրջանակումով                                      |

| 4  |Կանոնավոր, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկներով, 3,0 մ ավելի քայլի |

|    |դեպքում                                                        |

| 5  |Համալիր կոնստրուկցիաներից, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկների     |

|    |3,0 մ-ից փոքր քայլի դեպքում, առանց հստակ կարկասային համակարգի  |

| 6  |Որոնց երկաթբետոնե ներառուկները (միջուկները) և  գոտիները կազմում|

|    |են հստակ կարկասային համակարգ                                   |

| 7  |Որոնց կրող պատերը միաձույլ բետոնից են                          |

| 8  |Որոնց ծածկերը միաձույլ երկաթբետոնից են                         |

|    |                                                               |

|____________________________________________________________________|

|                       Բ. Խոշորաբլոկային շենքեր                     |

|____________________________________________________________________|

|                       Գ. Խոշորապանելային շենքեր                    |

|____________________________________________________________________|

|                         Դ. Կարկասային շենքեր                       |

|____________________________________________________________________|

| 1  |Շրջանակային կարկասով և  քարե շարվածքի լցվածքով                 |

| 2  |Ոչ լրիվ կարկասով (ծածկերի հենարանները - կարկասի էլեմենտները և  |

|    |կրող պատերն են)                                                |

| 3  |Ինքնակրող պատերով, իրականացված «միդիս» տիպի շարվածքով          |

| 4  |Պանելային ինքնակրող պատերով                                    |

| 5  |Պանելային կախովի պատերով                                       |

| 6  |Թեթև  պարփակող կոնստրուկցիաներով` պրոֆիլային վրաքաշից          |

| 7  |Շենքեր եռհոդանի շրջանակներով                                   |

| 8  |Ամբողջական հավաքովի մետաղե շենքեր, շենքեր տարածական ֆերմաներով |

| 9  |Հիմնակմախքի տարածական էլեմենտները իրականացված են միաձույլ      |

|    |բետոնից                                                        |

| 10 |Հիմնակմախքի տարածական էլեմենտները իրականացված են պողպատից      |

| 11 |Հավաքովի-միաձույլ տարածական հիմնակմախքով                       |

|____________________________________________________________________|

|                      Ե. Կարկասապանելային շենքեր                    |

|____________________________________________________________________|

|           Զ. Ծածկերի բարձրացման եղանակով կառուցված շենքեր          |

|____________________________________________________________________|

|                           Է. Փայտե շենքեր                          |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3 - Հիմքային կոնստրուկցիաների տիպերը

.___________________________________________________________.

|Կոդը|        Կոնստրուկտիվ լուծումը     |   Ծանոթություն    |

|____|__________________________________|___________________|

|  1 |Սալային                           |                   |

|  2 |Հոծ ժապավենային                   |                   |

|  3 |Խզված ժապավենային                 |                   |

|  4 |Կենտրոնական սեղմված, սյունավոր    |փայտե հիմքերը      |

|  5 |Արտակենտրոն սեղմված, առանց բաժակի |ինդեքսավորվում են  |

|  6 |Արտակենտրոն սեղմված, բաժակաձև     |«Փ» լրացուցիչ տառով|

|  7 |Հատուկ տիպի գրունտի հետ ներբանի ոչ|                   |

|    |լրիվ կոնտակտով                    |                   |

|  8 |Ցցեր-կանգնակներից                 |                   |

|  9 |Կախված ցցերից                     |                   |

| 10 |Հորատալցովի, հորատախփովի ցցերից   |                   |

| 11 |Ցցերից, միջանկյալ բարձով          |                   |

.___________________________________________________________.

 

Հավելված 2-Ա

 

1. Լրացուցիչ անբարենպաստ գործոններ

1) Բնական գործոններ

ա. փաստացի ձյան բեռնվածքը գերազանցում է նախագծայինին,

բ. փաստացի քամու ճնշումը գերազանցում է նախագծայինին,

գ. փաստացի օգտակար բեռները գերազանցում են նախագծայինին,

դ. տարածքը գտնվում է հեղեղավտանգ գոտում,

ե. տարածքը գտնվում է սելավային գոտում,

զ. հարթակը գտնվում է հրաբխակարստային գոտում,

է. գրունտային ջրերի մակարդակը բարձր է նախագծայինից,

ը. գրունտային ջրերը ագրեսիվ են (նշել դրանց տեսակը նորմալ խտությամբ բետոնի նկատմամբ, աստիճանը (թույլ, միջին, ուժեղ),

թ. հարթակը գտնվում է սողանքավտանգ գոտում:

2) Արտադրական գործոններ

ա. արդյունաբերական թրթռման աղբյուրի առկայությունը (նշել աղբյուրը և դրա բնութագրերը` գրգռիչ ուժը, հաճախականությունը),

բ. ծանր աշխատանքային ռեժիմի ամբարձիչների առկայությունը,

գ. 2-ից ավելի ամբարձիչների առկայությունը մեկ հատվածամասի յուրաքանչյուր թռիչքում,

դ. փաստացի շահագործման բեռները, որոնք գերազանցում են նախագծային հաշվարկայինին,

ե. արտադրության ագրեսիվությունը հիմնական կրող կոնստրուկցիաների նկատմամբ, աստիճանը (թույլ, միջին, ուժեղ),

զ. հեղեղման հնարավորությունը հոսող, արդյունաբերական և այլ ջրերով:

1. Պաշարի գործոններ

ա. շինությունը (կամ դրա մի մասը) հաշվարկված է հատուկ զուգակցման ավելի մեծ բեռների ազդեցության տակ, ունի պաշարներ, որոնք գերազանցում են նորմատիվայինին,

բ. նախագծման և շինարարության ժամանակ հաշվի են առնվել քաղաքացիական պաշտպանության նպատակները,

գ. ամրության այլ հաշվարկային պաշարներ (բացատրել):

2. Բեռների հիմնական զուգակցման անհամապատասխանության գործոնները

ա. շինությունը կամ դրա մի մասը ակնհայտորեն չի համապատասխանում զուգակցման բարձր մակարդակին, վերակառուցման պատճառով, շենքի նշանակության փոփոխության պատճառով, շահագործման պայմանների փոփոխման, շինարարության անորակության կամ այլ պատճառներով:

2. Շենքերի դասակարգումն ըստ վնասվածության աստիճանների

ա. այն շենքերը, որոնցում ընդհանրապես բացակայում են վնասվածքները, ըստ վնասվածության դասակարգման սանդղակի մեջ չեն ընդգրկվում, ունեն զրոյական աստիճանի վնասվածություն,

բ. 1-ին աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնցում նկատված առանձին, ոչ էական արատներն ու վնասվածքները կարող են վերացվել ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելիս: Շենքերը գտնվում են լավ տեխնիկական վիճակում,

գ. 2-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնք ընդհանուր առմամբ շահագործման համար պիտանի են: Շենքերը գտնվում են բավարար տեխնիկական վիճակում: Առանձին կոնստրուկտիվ տարրերում նկատված թերություններն ու վնասվածքները ենթակա են վերացման նորոգման- վերականգնման աշխատանքներ կատարելիս,

դ. 3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով` սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա: Շենքերը գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում,

ե. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները ենթակա են տարհանման: Շենքերը հիմնականում ենթակա են քանդման, քանի որ դրանց վերականգնման-ուժեղացման աշխատանքների կատարումը տնտեսապես աննպատակահարմար է: Բացառություն են կազմում ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում,

զ. 5-րդ աստիճանի վնասվածություն ունեն մասնակի կամ լրիվ փլված շենքերը, որոնց շահագործումը, որպես կանոն, եղել է դադարեցված:

 

Հավելված 2-Բ

 

«Հաստատում եմ»

________________________________

                                  (կատարող կազմակերպության անվանումը)

                                  տնօրեն _________________________

                                             (անուն, ազգանուն)

                                  ________________________________

                                  (օրը, ամիսը, տարեթիվը)

 

ԱՆՁՆԱԳԻՐ N

 

____________________________

 

____________________________

                          Շենքի ընդհանուր տեսքը

 

     1   Մարզը -                                          Շիրակի

     2   Բնակավայրը -                                     ք. Արթիկ

     3   Գտնվելու վայրը -                                 Աբովյան 22

     4   Միկրոշրջանը, թաղամասը, տեղամասը -                Լմբատի

     5   Օբյեկտի անվանումը -                              բնակելի շենք

     6   Քարտեզի (գլխավոր հատակագծի, սխեմայի) համարը -         1

     7   Շենքի համարը ըստ քարտեզի -                           20

     8   Կառուցվածքի տիպը (ըստ 1Է աղյուսակի) -                 3

     9   Օբյեկտի լրիվ անվանումը և  նշանակությունը,        բնակելի շենք

         հզորության ցուցանիշը (բնակարանների, բանվորական    1 մուտք,

         տեղերի, մահճակալների, սովորողների, անասունների   20 բնակարան

         գլխաքանակի թիվը, արտադրողականությունը, մեկ

         հերթափոխում աշխատողների թիվը և այլն) -

    10   Կառուցվածքի դասը, հուսալիության կարգը -          2-րդ, 2-րդ

    11   Նախագծող կազմակերպությունը -                     Հայպետնախագիծ

    12   Նախագծի կատարման տարեթիվը -                          1984

    13   Նախագծի տեսակը (1 - անհատական, 2 - տիպարային) -       2

    14   Շահագործման հանձնելու տարեթիվը -                     1986

    15   Կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ 2Է աղյուսակի) -           6

    16   Հիմքային կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ 2Է               2

         աղյուսակի) -

    17   Կոնստրուկտիվ սերիան -                             1Ա 450 20C

    18   Կոնստրուկցիայի հիմնական նյութը և  ամրությունը        քար,

         բնորոշող բնութագրերը -                           երկաթբետոն,

                                                          շաղախ Մ-15

19   Ծավալահատկագծային լուծումները.

         1 Հատակագծում շենքը ուղղանկյունաձև  է                 1

         2 թ-ա ձև, 3 կ-ա ձև, 4 T-ա ձև, 5 H-ա ձև,

         6 - կլոր է,

         7 Բարդ եզրագիծ ունի

20   Ուրվագիծը ըստ բարձրության.

         1-կա բարձրությունների տարբերություն,                  2

         2-չկա բարձրությունների տարբերություն

21   Շենքի բաժանումը մասերի.

         1-կան հակասեյսմիկ կարաններ                            2

         2 -չկան հակասեյսմիկ կարաններ

    22   Շենքի հարկայնությունը -                               5

    23   Հարկի բարձրությունը (մ) -                             3

    24   Նկուղի առկայությունը.                                 1

         1-չկա, 2-կա ամբողջ շենքի տակ, 3 -կա շենքի մի

         մասի տակ

    25   Հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը -            1

         1 -կա, 2 -չկա, 3 -կա ոչ լրիվ ծավալով

    26   Միջհարկային ծածկի և  վերնածածկի կոնստրուկցիան.        1

         1-հավաքովի երկաթբետոնից է, 2-միաձույլ

         երկաթբետոնից է

         3-փայտից է

    27   Տանիքի կոնստրուկցիան.                                 2

         1-փաթթոցային, 2-ասբոշիֆերային, 3-թիթեղյա

29   Միջնապատերը.

         1-քարից են, 2-պեմզաբետոնից են, 3 -                    2

         գիպսաբլոկներից են,

         4 - փայտից են, 5 - երկաթբետոնե պանելներից են

    30   Շրջանի սեյսմայնությունը ըստ նախագծման                 8

         (շինարարության) ժամանակ գործող նորմերի (բալ) -

    31   Կառուցվածքի հաշվարկային սեյսմայնությունն ըստ        8, 2,7

         նախագծի (բալ) և դինամիկական գործակցի արժեքը -

    32   Նախագծման ժամանակ գործող սեյսմիկ նորմերի             1981

         հաստատման տարեթիվը -

    33   Գրունտների կարգը ըստ սեյսմիկ հատկությունների -        2

34   Շին. հրապարակի նոր ընդունած սեյսմայնությունը -   9, 3-րդ գոտի

(բալ, գոտի)

    35   Շենքի տատանման պարբերության մեծությունը -        0,281, 0,279

         երկայնական և լայնական ուղղությամբ (վրկ)

    36   Նույնը գրունտների համար -                            0,252

    37   Շենքի բարձրությունը (մ) -                           15,00

    38   Շենքի երկարությունը (մ) -                           18,0

    39   Շենքի լայնությունը (մ) -                            18,0

    40   Շենքի հաշվեկշռային արժեքը (1000 դրամ) -            305,05

41   Այդ թվում` սարքավորումների արժեքը (1000 դրամ) -

42  Լրացուցիչ անբարենպաստ գործոններ

(ըստ Հավելվածի Ա-ի) -

43  Շենքի գնահատականը.

         1) սեյսմակայուն է,                                    3

         2) չի բավարարում սեյսմակայունության պահանջներին

         3) չի բավարարում սեյսմակայունության պահանջներին

         տեղանքի սեյսմայնության փոփոխման պատճառով

    44   Վնասվածության աստիճանը -                              2

         Մաշվածության աստիճանը (%) -                          20

    45   Եզրակացությունը շենքի (կառուցվածքի) վերաբերյալ.       1

         1) շենքը կարող է շահագործվել

         2) շենքի շահագործումը հնարավոր է դրա

         նշանակության փոփոխումից հետո

         3) պահանջվում է մասնակի ուժեղացում

         4) պահանջվում է լրիվ ուժեղացում

         5) շենքը ենթակա է քանդման

                                                                   

Հետազննությունը կատարեցին

1. _______________________________ 2.________________________________

 

Հավելված 2-Գ

Օրինակ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի տեխնիկական վիճակի մասին

Շենքը 5 հարկանի է, ունի 1 մուտք: Կառուցված է 1Ա 450-20C սերիայի տիպարային նախագծի հիման վրա: Հիմնական կրող կոնստրուկցիաները, 50 սմ հաստությամբ, երկայնական և լայնական քարե պատերն են, որոնք ունեն ներկառուցված երկաթբետոնե հիմնակմախք:

Որմածքը «միդիս» սիստեմի է:

Ծածկերը հավաքովի երկաթբետոնե բազմանցք հեծանային սալերից են:

Սանդուղքները հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից են:

Միջնորմները պեմզաբետոնե սալերից են:

Տանիքի կրող կոնստրուկցիաները փայտե ծպեղներն են, ծածկված ասբոցեմենտային թերթերով:

Շենքին վերաբերող մնացած տեխնիկական տվյալները բերված են անձնագրում:

Շենքի հետազննումը ցույց տվեց հետևյալը.

1) Շենքի և դրա կրող կոնստրուկցիաների երկրաչափական չափերը համապատասխանում են նախագծային տվյալներին:

2) Միջնորմներում կան ճաքեր, որոնց բացվածքը 2-3 մմ է:

3) Ծածկի սալերի միջև կարաններում նկատվում են մինչև 1 մմ բացվածքով ճաքեր:

Ընդհանուր առմամբ, շենքի կրողունակությունը համապատասխանում է նախագծայինին:

Շենքը կարող է շահագործվել: Շենքի վնասվածության մակարդակը գնահատվում է հավասար երկրորդ աստիճանի:

 

Կատարողներ ________________________

________________________

               ________________________

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
08.12.2009
N 282-Ն
Հրաման