Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով անկախ պետականության պայմաններում ազգային անվտանգության առջև կանգնած նոր խնդիրները, որոնք արմատականորեն տարբերվում են ամբողջատիրական համակարգի ընթացքում ձևավորված կառույցների գործունեության պահանջներից, որոշում եմ.

1. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ներքին կառուցվածքը:

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության օպերատիվ ծառայությունները և կասեցնել դրանց աշխատակիցների գործունեությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության և ռեժիմային ծառայությունների: Պետական վարչության տեխնիկական , ֆինանսատնտեսական, բժշկական ծառայությունները շարունակում են իրենց գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ` գործունեությունը կասեցված աշխատակիցների համար պահպանել միջին աշխատավարձը երեք ամսվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար նշանակել Դավիթ Գուրգենի Շահնազարյանին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարին` եռամսյա ժամկետում`

անցկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ծառայողների որակավորման ստուգում.

մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը:

 

14 հունվարի 1994 թ.

ՆՀ-275

 

 

pin
ՀՀ Նախագահ
14.01.1994
N ՆՀ-275
Հրամանագիր