040.0547.040998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1998 թվական թիվ 547
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՂԱՆԱԿՈՎ ՀՈՂԻ ԵՎ ԱՍՖԱԼՏԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ C-75 ՍԱՐՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերահսկման և շինարարության որակի ապահովման անհրաժեշտությունից` թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանրապետություն ներկրել հողի և ասֆալտի խտությունը որոշող, ռադիոակտիվ անվտանգ C-75 դյուրատար սարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից: