Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

|___|_____________________________________________________________________|

| 1 |                             2                                       |

|___|_____________________________________________________________________|

|12.|«Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում» գերակա խնդրի վերաբերյալ|

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված              |

|   |միջոցառումների շարքում առաջնայիններից մեկը ՀՀ կառավարությանն առընթեր |

|   |պետական եկամուտների կոմիտեի համակարգում էլեկտրոնային կառավարման      |

|   |համակարգի ներդրումն է, որն ուղղված է հարկային մարմնում իրականացվող   |

|   |գործընթացների ավտոմատացմանը, հարկային ծառայողների աշխատանքի          |

|   |արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև  հարկ վճարողներին որակյալ  |

|   |ծառայությունների մատուցմանը` այդ թվում` հաշվետվությունները հարկային  |

|   |մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:                           |

|   |   Կարևորվում  է ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «ՀՀ    |

|   |կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և  կենսաթոշակային              |

|   |բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը   |

|   |հաստատելու մասին» N 1487-Ն որոշումից բխող` կենսաթոշակային            |

|   |բարեփոխումների ներքո անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և        |

|   |կուտակային վճարի հավաքագրման համակարգի ներդրումն ապահովող ՀՀ         |

|   |կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի     |

|   |սահմանումն ու իրագործումը:                                           |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնման |

|   |և  դրանց որակի բարելավման գործընթացի ամբողջովին ավարտված չլինելով    |

|   |պայմանավորված հարկ վճարողների սպասարկման մակարդակը դեռևս  ցածր է:    |

|   |Հարկ վճարողների մոտ դեռևս  որոշակի անհարմարություններ են առաջանում   |

|   |նաև  հաշվետվությունների ներկայացման ընթացքում` կապված ժամանակի կորստի|

|   |և  վարչարարական ծախսերի հետ: Բացի դրանից, հարկ վճարողների անձնական   |

|   |հաշվի քարտերի վարումը, ծանուցագրերի պատրաստումն ու տրամադրումը և  այլ|

|   |գործընթացների ոչ ամբողջական ավտոմատացումը նույնպես իր բացասական      |

|   |ազդեցությունն է թողնում հարկային մարմնի գործառույթների իրականացման   |

|   |վրա` հանգեցնելով լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավմանը և       |

|   |ժամանակի կորստին:                                                    |

|   |   ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, լինելով    |

|   |ՀՀ-ում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների կարևոր  մասնակից,   |

|   |իրականացնելու է եկամտային հարկի, կուտակային վճարների և  դրանց առնչվող|

|   |տեղեկատվության հավաքագրման աշխատանքները, ինչպես նաև  եկամտային հարկ  |

|   |վճարող և  պարտադիր կուտակային կենասթոշակային վճարումներ կատարող      |

|   |անձանց անհատական հաշվառումը:                                         |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է`                 |

|   |   ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն     |

|   |կընձեռի իրականացնել հաշվետվությունները հարկային մարմին էլեկտրոնային  |

|   |եղանակով ներկայացնելը, հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների       |

|   |ուղարկման համակարգի ավտոմատացումը: Էլեկտրոնային կառավարման համակարգի |

|   |ներդրմամբ կավտոմատացվեն 3-րդ անձանցից ստացվող տեղեկությունները,      |

|   |հարկային մարմիններում իրականացվող բոլոր հիմնական գործընթացները` սկսած|

|   |էլեկտրոնային հաշվարկների (հաշվետվությունների) և  այլ տեղեկությունների|

|   |ստացումից, անձնական հաշվի քարտերի վարումից մինչև  անհրաժեշտ բոլոր    |

|   |վերլուծությունների իրականացումը, կընդլայնվի հարկ վճարողներին         |

|   |մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը (տեղեկատվության     |

|   |փոխանակում, իրազեկում, ծանուցումներ և  այլն),                        |

|   |   եկամտային հարկի և  կուտակային վճարի անձնավորված հաշվառման         |

|   |համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՀՀ կառավարությանն առընթեր     |

|   |պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի սահմանում և  իրագործում,   |

|   |մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և  ուսուցում,               |

|   |   հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում, ծառայությունների     |

|   |շրջանակների ընդլայնում:                                              |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում           |

|   |էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում                           |

|   |   հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկում.                |

|   |   անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և  կուտակային վճարի        |

|   |հավաքագրման համակարգի ներդրում:                                      |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքում կիրականացվի|

|   |հարկային համակարգի էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազայի        |

|   |վերակառուցում, արդիականացում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական      |

|   |եկամուտների կոմիտեի գործընթացների ավտոմատացում և  ինտեգրում          |

|   |էլեկտրոնային կառավարման այլ համակարգերին, ինչպես նաև  հարկային       |

|   |հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ընդունման ընդլայնում.       |

|   |   անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և  կուտակային վճարի        |

|   |հավաքագրման համակարգի ներդրմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական    |

|   |եկամուտների կոմիտեն կիրականացնի կենսաթոշակային բարեփոխումների        |

|   |շրջանակում իրեն վերագրվող գործառույթները, մասնավորապես, եկամտային    |

|   |հարկ և  կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարողների անհատական   |

|   |հաշվառում,անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազայի վարում,   |

|   |այլ իրավասու մարմիններին տեղեկությունների տրամադրում.                |

|   |   Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծումը դրական           |

|   |ազդեցություն կունենա հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման     |

|   |հարցում: Սպասարկման կենտրոնների ստեղծման միջոցով հնարավոր կլինի      |

|   |բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը` խթանելով հարկ       |

|   |վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացումը և  հնարավորինս        |

|   |նվազեցնելով հարկ վճարողների վարչարարական ծախքերը:                    |

|___|_____________________________________________________________________|

|13.|«Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրում» գերակա խնդրի   |

|   |վերաբերյալ                                                           |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)            |

|   |    «Կանաչ ուղու» համակարգի ներդրումը հնարավորություն կտա            |

|   |հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` կիրառելով      |

|   |էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը: Բացի դրանից,            |

|   |հնարավորություն կստեղծվի վճարումները կատարել էլեկտրոնային վճարման    |

|   |համակարգի միջոցով:                                                   |

|   |   1.1. կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն բոլոր հաշվետվությունները,  |

|   |այդ թվում` մաքսային հայտարարագրերը, ներկայացվում են թղթային          |

|   |տարբերակով: Իսկ մաքսավճարների վճարման համար տնտեսավարող սուբյեկտները |

|   |ստիպված են լինում այցելել բանկ այն դեպքում, երբ հնարավորություն կա   |

|   |այդ պրոցեսն իրականացնել տնտեսավարողի գրասենյակից, ինչը զգալիորեն     |

|   |երկարացնում է ապրանքների մաքսային հայտարարագրման պրոցեսը:            |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ստորագրության և  էլեկտրոնային  |

|   |վճարումների համակարգեր և  համապատասխան փոփոխություններ կատարել «ԹԻ ՎԻ|

|   |ԷՄ» ավտոմատ համակարգչային ծրագրում` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան:  |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգը վերաբերում է ֆիզիկական|

|   |անձանց և  տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղափոխվող ապրանքների      |

|   |մաքսային հայտարարագրման գործընթացին:                                 |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները          |

|   |   «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրմամբ նախատեսվում |

|   |է պարզեցնել մաքսային հայտարարագրման գործընթացը և  կրճատել մաքսային   |

|   |ձևակերպումների  համար պահանջվող ժամանակահատվածը:                     |

|_________________________________________________________________________|

|    ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն      |

|_________________________________________________________________________|

|14.|   Նախկինում պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված 4622 միավոր |

|   |անշարժ գույքից մոտ 1700-ը չունեին սեփականության իրավունքի պետական    |

|   |գրանցում: 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է 87     |

|   |միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության        |

|   |իրավունքի գրանցում: Ներկայումս պետական գույքի հաշվառման բազայում     |

|   |հաշվառված պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի կազմում     |

|   |ընդգրկված 389 միավոր անշարժ գույքից 184-ը չունեն սեփականության       |

|   |իրավունքի պետական գրանցում:                                          |

|   |   Երևանը  համայնք դառնալու հետ կապված` ՀՀ կառավարության 2009 թվականի|

|   |հուլիսի 9-ի N 753-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի  |

|   |26-ի N 346-Ն որոշմամբ հանրակրթական դպրոցների համար սահմանված         |

|   |բացառությունը հանվել է, այսինքն` հանրակրթական դպրոցներ պետական ոչ    |

|   |առևտրային  կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով    |

|   |ամրացված անշարժ գույքը ևս  ենթակա է հանձնման ՀՀ կառավարությանն       |

|   |առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նշվածը ենթադրում է    |

|   |հանձնման-ընդունման աշխատանքներից հետո կազմակերպությունների հետ       |

|   |ամրացված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքում և   |

|   |պայմանագրից բխող գույքային իրավունքների գրանցում:                    |

|   |   Պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների ներկայիս   |

|   |կարգավիճակի ճշգրտման հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ,           |

|   |մասնավորապես, 63 պետական մասնակցությամբ առևտրային                    |

|   |կազմակերպությունների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ վերադաս         |

|   |մարմինները տեղեկատվություն չունեն, 42 պետական մասնակցությամբ         |

|   |սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պետական գրանցման      |

|   |հիմքերը ճշտելուց հետո պարզվել է, որ դրանցից 39-ը չունեն պետական      |

|   |մասնակցություն, վերակազմակերպված կազմակերպությունները մնացել են      |

|   |գրանցված իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ընդ որում, գրանցվել |

|   |են նաև  նոր ստեղծված ընկերություններ և  նման այլ խնդիրներ: 2010 թ.   |

|   |նախատեսվում է ավարտել պետական մասնակցությամբ առևտրային               |

|   |կազմակերպությունների հաշվառման աշխատանքները, ամփոփել արդյունքները և  |

|   |համապատասխան տեղեկատվությունը ներառել պետական գույքի հաշվառման       |

|   |բազայում:                                                            |

|   |   Հետևաբար,  պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանն|

|   |ուղղված պետական գույքի նկատմամբ պետության իրավունքների գրանցումը,    |

|   |պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի սեփականության         |

|   |իրավունքի պետական գրանցումը, պետական ոչ առևտրային                    |

|   |կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված      |

|   |անշարժ գույքի օգտագործման իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև |

|   |պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների հաշվառման     |

|   |աշխատանքների իրականացումը շարունակում է մնալ գերակա խնդիր:           |

|_________________________________________________________________________|

|                    ՀՀ պաշտպանության նախարարություն                      |

|_________________________________________________________________________|

|15.|1-ին գերակա խնդրի կատարումը բխում է ՀՀ Նախագահի 2008թ. սեպտեմբերի    |

|   |17-ի N ՆԿ-158-Ն կարգադրությամբ (փոփոխված ՀՀ Նախագահի 2009 թ. օգոստոսի|

|   |4-ի N ՆԿ-121-Ն կարգադրությամբ) հաստատված` ՀՀ պաշտպանության           |

|   |ռազմավարական վերանայման փուլերի կատարման անհրաժեշտությունից:         |

|   |Հաստատված ժամանակացույցի համաձայն գերակա խնդիրը և  դրա լուծմանն      |

|   |ուղղվող միջոցառումները ենթակա են իրականացման 2010 թվականի ընթացքում: |

|___|_____________________________________________________________________|

|16 |2-րդ գերակա խնդրի կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները     |

|   |հնարավորություն կտան բավարարել ՀՀ զինված ուժերի անհրաժեշտ հաստիքային |

|   |պահանջարկը, քանակական և  որակական համալրումը, ինչպես նաև             |

|   |պատերազմական ժամանակաշրջանում իրականացնել ՀՀ զինված ուժերի           |

|   |զորահավաքային ծավալման ու մարտական պատրաստականության ապահովումը:     |

|___|_____________________________________________________________________|

|17.|3-րդ գերակա խնդրի կատարումը բխում է ՀՀ զինված ուժերի արդիականացման   |

|   |պահանջներից: Այն ներառում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների      |

|   |առաջնահերթության որոշումը, երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու պետական |

|   |պատվերի նախագծում ներառումը, պայմանագրերի կնքումն ու կատարման ընթացքի|

|   |վերահսկումը, արդյունքների զորային փորձաքննության անցկացումն ու ՀՀ    |

|   |զինված ուժերում ներդրումը:                                           |

|_________________________________________________________________________|

|           ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն             |

|_________________________________________________________________________|

|18.|I. Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական  |

|   |վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և  իրագործում            |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Ժողովրդագրական գործոնը, ի թիվս տնտեսական, քաղաքական,              |

|   |հասարակական-մշակութային և  այլ գործոնների, ձեռք է բերել մարդկության  |

|   |զարգացումները պայմանավորող կարևորագույն  նշանակություն:              |

|   |   Հաշվի առնելով հանրապետությունում առկա ժողովրդագրական իրավիճակը,   |

|   |հետխորհրդային ժամանակահատվածում հիմնական ցուցանիշների անկումը,       |

|   |ժողովրդագրական գործընթացների դրական փոփոխությունների համար պահանջվող |

|   |երկարատև  ժամկետները, ինչպես նաև  սոցիալական ոլորտի վրա դրանց ուղղակի|

|   |և  անուղղակի ազդեցությունների լայն շրջանակները` ժողովրդագրական       |

|   |իրավիճակի բարելավման խնդիրը շարունակում է դիտվել հանրապետության      |

|   |սոցիալական ոլորտի գերակա խնդիր:                                      |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական զարգացումները         |

|   |հակասական են, հիմնականում անբարենպաստ, հղի բացասական հետևանքներով:   |

|   |Ելնելով առկա իրողություններից` ՀՀ կառավարությունը 2009 թ. հուլիսի    |

|   |2-ին հավանություն տվեց` ՀՀ ժողովրդագրական քաղաքականության            |

|   |ռազմավարությանը և  դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին,  |

|   |ըստ որի նախատեսվում է յուրաքանչյուր տարի ՀՀ պետական կառավարման       |

|   |մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակել և  սահմանված |

|   |կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ժողովրդագրական        |

|   |իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագիրը:                       |

|   |   Երկրի` ներկայումս տիրող իրավիճակը, մասնավորապես, բնակչության      |

|   |ժողովրդագրական ծերացումը, կայացած ծավալուն միգրացիոն արտահոսքն ու դրա|

|   |շարունակական բնույթը, ծնելիության մակարդակի անկումը, մահացության     |

|   |մակարդակի աճի միտումն ու դրա խորացման բարձր հավանականությունը, բնական|

|   |աճը բնական նվազման վերածվելու միանգամայն առարկայական վտանգը, ինչպես  |

|   |նաև  ժողովրդագրական զարգացման ընթացքի տեղեկատվական և  մոնիթորինգային |

|   |համակարգերի բացակայությունը բավարար հիմքեր են ստեղծում ժողովրդագրական|

|   |ակտիվ քաղաքականությունը ՀՀ կառավարության գործունեության              |

|   |գերակայություն, ազգային անվտանգության կարևորագույն  բաղադրիչ         |

|   |դիտարկելու համար:                                                    |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը և  ժողովրդագրական դրական     |

|   |տեղաշարժերին հնարավոր է հասնել բնակչության բնական դինամիկայի         |

|   |գործընթացների վրա նպատակային կերպով ազդելու միջոցով: Հայաստանի       |

|   |Հանրապետության ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը ենթադրում է    |

|   |ծնունդների խրախուսմանը, կյանքի սպասվող տևողության  մեծացմանը,        |

|   |արտագաղթի ծավալների նվազեցմանն ու ներգաղթի խթանմանը, բնակչության     |

|   |ծերացման հետևանքների  հաղթահարմանը, բնակչության վերարտադրողական      |

|   |առողջության բարելավմանը, ընդհանուր կրթության, բնակչության            |

|   |գիտելիքների, սեռական և  վերարտադրողական մշակույթի մակարդակի          |

|   |բարձրացմանը, սոցիալական բոլոր խմբերի համար առողջ վերարտադրողական     |

|   |կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը, բնակչության տարածքային|

|   |բաշխվածության անհամամասնության սահմանափակմանն ուղղված սոցիալական     |

|   |բազմաբնույթ միջոցառումների իրականացմանը, որն իր արտացոլումը կգտնի    |

|   |«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011   |

|   |թվականի պետական ծրագիրը և  դրա իրականացում ապահովող միջոցառումների   |

|   |ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ:       |

|   |   Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ պաշտոնական և   |

|   |փորձագիտական գնահատումների քանակական, որակական տարբերությունները     |

|   |վկայում են ժողովրդագրության վերաբերյալ տեղեկատվության անլիարժեքության|

|   |մասին: Նման պայմաններում ժողովրդագրական մարտահրավերներին համարժեք    |

|   |արձագանքումը հնարավոր կդառնա ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ     |

|   |տեղեկատվության ստացման համակարգի ներդրման և  ժողովրդագրական զարգացման|

|   |ընթացքի մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծման միջոցով, որն        |

|   |առավելագույնս կամբողջացնի հավաքված տեղեկատվությունը և  կկարողանա տալ |

|   |առավել լիարժեք վերլուծական պատկեր:                                   |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   «Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական |

|   |վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և  իրագործում» գերակա    |

|   |խնդիրն ուղղված է բնակչության վերարտադրության, բնակչության թվի ու     |

|   |կառուցվածքի, դրանց փոփոխման գործընթացների, ծնելիության, մահացության, |

|   |ընտանեկան կազմի, միգրացիայի առկա միտումների կարգավորմանը` սահմանելով |

|   |բարեփոխումների նպատակները, սկզբունքները և  գերակա ուղղությունները:   |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացման, ժողովրդագրական  |

|   |վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և  իրագործման արդյունքում|

|   |ակնկալվում է ժողովրդագրական երևույթների  բացասական միտումների ու     |

|   |զարգացումների հնարավորինս մեղմացում, իսկ ժողովրդագրական իրավիճակի    |

|   |վերաբերյալ տեղեկատվության ստացման և  ժողովրդագրական զարգացման ընթացքի|

|   |վերաբերյալ մոնիթորինգի միասնական համակարգերի ստեղծումը միմիայն       |

|   |կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ուղղորդված       |

|   |քաղաքականության իրականացմանը:                                        |

|___|_____________________________________________________________________|

|19.|II. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում                        |

|   |                                                                     |

|   |   1. Առկա իրավիճակը                                                 |

|   |   Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն    |

|   |որոշման` կենսաթոշակային բարեփոխումները պետք է իրականացվեն հետևյալ    |

|   |ուղղություններով`                                                    |

|   |   1) կենսաթոշակների չափերի բարձրացում.                              |

|   |   2) կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի       |

|   |ներդրում:                                                            |

|   |   Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն    |

|   |որոշման` նախատեսվում էր կենսաթոշակային բարեփոխումները (կուտակային    |

|   |բաղադրիչի ներդրումը) սկսել 2010 թվականի հունվարի 1-ից: Սակայն, հաշվի |

|   |առնելով առկա խնդիրները, ՀՀ վարչապետի մոտ հունիսի 24-ին տեղի ունեցած  |

|   |խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել կենսաթոշակային           |

|   |բարեփոխումները (կուտակային բաղադրիչի ներդրումը) սկսել 2011 թվականից  |

|   |(տես ՀՀ վարչապետի մոտ 2009 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցած        |

|   |խորհրդակցության N 124-253 արձանագրությունը):                         |

|   |   Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով  2010 թվականին կենսաթոշակների |

|   |չափերի բարձրացում չի նախատեսվում:                                    |

|   |   Անցած ժամանակահատվածում մշակվել և  ՀՀ կառավարություն են           |

|   |ներկայացվել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող`     |

|   |«Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին»,   |

|   |«Եկամտային հարկի և  կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին»,   |

|   |«Եկամտային հարկի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքների   |

|   |նախագծերը, և  նշված օրենքներն ընդունվելու կապակցությամբ այլ          |

|   |օրենքներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին օրենքների   |

|   |նախագծերը:                                                           |

|   |   Առաջիկայում, նշված փաթեթը կքննարկվի ՀՀ կառավարության նիստում,     |

|   |այնուհետև  կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քննարկմանը:                           |

|   |   Ամփոփվել և  ՀՀ կառավարություն են ներկայացվել կենսաթոշակային       |

|   |բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների |

|   |նյութատեխնիկական կարիքների, լրացուցիչ հաստիքների, ինչպես նաև         |

|   |բարեփոխումների գործընթացում ներգրավված անձնակազմի վերապատրաստման     |

|   |կարիքները:                                                           |

|   |   Աշխատանքներ են իրականացվել նաև  անձնավորված հաշվառման համակարգի   |

|   |ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ՍՊՀՀ ծրագրի (TSG) աջակցությամբ   |

|   |հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է անձնավորված հաշվառման|

|   |համակարգի տեխնիկական առաջադրանքը:                                    |

|   |   ՀՀ կառավարություն է ներկայացվել նաև  «Կենսաթոշակային              |

|   |բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և  քաղաքացիական       |

|   |հասարակության մասնակցության գործընթացի ծրագիրը և  կենսաթոշակային     |

|   |բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և  քաղաքացիական       |

|   |հասարակության մասնակցության գործընթացի միջոցառումների ժամանակացույցը |

|   |հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման     |

|   |նախագիծը:                                                            |

|   |   2. Իրականացվելիք քայլերը                                          |

|   |   2010 թվականին, կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող|

|   |օրենքների նախագծերը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո, նախատեսվում է  |

|   |իրականացնել հետևյալ  աշխատանքները`                                   |

|   |   1. Կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ապահովող ենթաօրենսդրական |

|   |ակտերի նախագծերի մշակում և  ներկայացում ՀՀ կառավարություն            |

|   |   2. Եկամտային հարկի և  կուտակային վճարի անձնավորված հաշվառման      |

|   |համակարգի ներդրում, այդ թվում` եկամտային հարկի և  կուտակային վճարի   |

|   |անձնավորված հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով       |

|   |ներկայացնելն ապահովող ենթակառուցվածքի ներդրում                       |

|   |   3. Պետական կառավարման մարմինների միջև  տեղեկատվության             |

|   |փոխանակության կառուցակարգերի ներդրում                                |

|   |   4. Մեթոդական և  ուսուցողական նյութերի մշակում, բարեփոխումների     |

|   |գործընթացում ներգրավված անձնակազմի և  գործատուների վերապատրաստման    |

|   |(ուսուցման) ծրագրի իրականացում                                       |

|   |   5. Բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման      |

|   |մարմիններին համապատասխան տեխնիկական միջոցներով և  գործիքներով        |

|   |(կապուղիներ, համակարգչային ծրագրեր և  այլն) ապահովում                |

|   |   6. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունը ապահովող |

|   |ենթակառուցվածքների ստեղծում                                          |

|   |   7. Հանրային իրազեկման աշխատանքների իրականացում                    |

|   |   3. Ակնկալվող արդյունքները                                         |

|   |   Իրականացվելիք միջոցառումները հնարավորություն կտան ապահովել        |

|   |կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ու նոր` բազմաստիճան            |

|   |կենսաթոշակային համակարգի գործարկումը 2011 թվականի հունվարի 1-ից:     |

|___|_____________________________________________________________________|

|20.|III. Սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման       |

|   |համակարգի ներդրում                                                   |

|   |                                                                     |

|   |   Ներածություն                                                      |

|   |   Էլեկտրոնային կառավարման համակարգերը պետական կառավարման, պետության |

|   |կողմից մատուցվող ծառայությունների որակի և  արդյունավետության         |

|   |բարձրացման ամենաժամանակակից և  արդյունավետ գործիքներն են: Առաջադեմ   |

|   |երկրներն անխտիր որդեգրել են այս ուղին` որպես տարբեր ոլորտներում      |

|   |իրականացվող բարեփոխումների կարևորագույն  և  ծավալուն բաղկացուցիչ:    |

|   |   Էլեկտրոնային կառավարման համակարգերը ոչ միայն հնարավորություն են   |

|   |տալիս առավել արդյունավետ կազմակերպել բիզնես գործընթացները, այլ նաև   |

|   |էապես բարձրացնում են դրանց կառավարելիությունն ու վերահսկողությունը,  |

|   |մեծացնում են տեղեկատվության հասանելիությունն ու հավաստիությունը:     |

|   |   1. Առկա իրավիճակը                                                 |

|   |   Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների     |

|   |ներդրման և  կիրառման մակարդակը բավականին բարձր է: Սկզբունքորեն       |

|   |տեղեկատվական համակարգեր են ներդրված բոլոր ենթաոլորտներում, ոչ միայն  |

|   |կենտրոնական, այլև  տարածքային գրասենյակների մի մասն ապահովված են     |

|   |ինտերնետ (ինտրանետ) կապով, մասնագետների մեծագույն մասն անցել են      |

|   |համապատասխան վերապատրաստում: Ոլորտում ներդրվել և  կիրառվում են մեկ   |

|   |տասնյակից ավելի տեղեկատվական համակարգեր, ՀՀ աշխատանքի և  սոցիալական  |

|   |հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն ապահովում |

|   |է տեղեկատվական ենթակառուցվածքի բնականոն աշխատանքը և  կազմակերպում է  |

|   |նրա զարգացման գործընթացները:                                         |

|   |   Սոցիալական պաշտպանության ոլորտում գործում են հետևյալ  տեղեկատվական|

|   |համակարգերը`                                                         |

|   |   1) Սոցիալական ապահովության քարտերի                                |

|   |   2) Աշխատանք փնտրողների հաշվառման «Գործ»                           |

|   |   3) Հաշմանդամների հաշվառման «Փյունիկ»                              |

|   |   4) Մանկատներում խնամվող երեխաների և  որդեգրումների հաշվառման      |

|   |«Մանուկ»                                                             |

|   |   5) Կենսաթոշակառուների հաշվառման «Արաքս»                           |

|   |   6) Նախկին ՀԽՍՀ խնայբանկի ավանդատուների հաշվառման «Ավանդ»          |

|   |   7) Անապահովության գնահատման «Փարոս»                               |

|   |   8) Մինչև  2 տարեկան երեխաների խնամքի նպաստների հաշվառման «Նպաստ-2»|

|   |   9) Երեխաների ծննդյան միանվագ նպաստների հաշվառման «Նպաստ-3»        |

|   |   10) Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում |

|   |ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս»|

|   |   11) Աշխատանքի պետական տեսչության                                  |

|   |   12) Սոցիալական ապահովության քարտ չունենալու տեղեկանք ստանալու     |

|   |համար դիմած անձանց հաշվառման                                         |

|   |   13) Հանրապետության մահացած անձանց հաշվառման                       |

|   |   14) Հանրապետությունում ծնվող երեխաների հաշվառման:                 |

|   |   2008 թ. ներդրվել և  հաջողությամբ գործում է էլեկտրոնային           |

|   |փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգը:                       |

|   |   ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունը և  նրա         |

|   |առանձնացված ստորաբաժանումները: Սոցիալական ապահովության ծառայությունը,|

|   |Աշխատանքի պետական տեսչությունը, Զբաղվածության պետական ծառայություն   |

|   |գործակալությունը, Բժշկասոցիալական փորձագիտական գործակալությունն      |

|   |ունեն իրենց ինտերնետային էջերը:                                      |

|   |   Նախարարությունում գործում է ՏՀՏ-ի ներդրման և  զարգացման           |

|   |աշխատանքային խումբ` բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ:          |

|   |   2. Իրականացվելիք քայլերը                                          |

|   |   տեղեկատվական համակարգերի արդիականացում.                           |

|   |   տեղեկատվական համակարգերի միջև  տեղեկատվության ավտոմատ             |

|   |փոխանակության ընթացակարգերի տեխնիկական ապահովում.                    |

|   |   քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցում.            |

|   |   ոլորտի բոլոր կազմակերպությունների միջև  կապուղու ապահովում.       |

|   |   էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում սոցիալական          |

|   |պաշտպանության ամբողջ համակարգում.                                    |

|   |   ֆինանսական կառավարման համակարգի ներդրում.                         |

|   |   սոցիալական ոլորտի միասնական տեղեկատվական պատուհանի ստեղծում.      |

|   |   էլեկտրոնային ծառայությունների մատուցման միասնական կենտրոնների     |

|   |ստեղծում:                                                            |

|   |   3. Ակնկալվող արդյունքները                                         |

|   |   Իրականացվող միջոցառումների արդյունքում կբարձրանա ոլորտում         |

|   |իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, մասնավորապես`       |

|   |   հաշվառման գործընթացի պարզեցում.                                   |

|   |   տեղեկատվության ամբողջական հաշվառում, ճշգրտության ապահովում.       |

|   |   տեղեկատվության ուղղակի հասանելիություն կամ կիրառում, այդ թվում    |

|   |քաղաքացիների կողմից.                                                 |

|   |   աշխատաժամանակի և  ռեսուրսների տնտեսում.                           |

|   |   տարբեր գործընթացներին քաղաքացիների ուղղակի մասնակցություն.        |

|   |   պետություն-քաղաքացի չմիջնորդավորված փոխհարաբերությունների         |

|   |հնարավորություն.                                                     |

|   |   կառավարման թափանցիկություն.                                       |

|   |   վերահսկելիության մակարդակի բարձրացում.                            |

|   |   աշխատակազմի որակի, աշխատանքի արդյունավետության բարձրացում.        |

|   |   իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացում:                  |

|_________________________________________________________________________|

|                      ՀՀ սփյուռքի նախարարություն                         |

|_________________________________________________________________________|

|21.|1. Նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքներում ազգային         |

|   |ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ձուլման դեմ պայքարին            |

|   |                                                                     |

|   |   Հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և                  |

|   |համաշխարհայնացման և  ազատականացման գործընթացներն ազդում են ուծացման  |

|   |արագացման վրա, քանի որ արժեհամակարգերի տարբերությունները և  օտար     |

|   |արժեքների գերակայությունը` ինչպես քարոզչության, այնպես էլ պարտադրանքի|

|   |միջոցով, ինքնըստինքյան բերում են ազգային արժեքների` աստիճանաբար      |

|   |երկրորդ պլան մղվելուն, իսկ այնուհետև`  նաև  մոռացությանն ու կորստին: |

|   |   Այս առումով առաջին պլան են մղվում հայապահպանության հիմնախնդիրները |

|   |և  Հայաստանի պետության, և  սփյուռքյան կառույցների կողմից:            |

|   |   Պետության նպատակը նաև  աշխարհասփյուռ հայորդիների որակյալ կրթության|

|   |գործին նպաստելն է, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա ոչ միայն       |

|   |տիրապետել իր մայրենի լեզվին և  հոգևոր  կապերով կառչած լինել ազգային  |

|   |արմատներին, այլև  լինի գրագետ ու արհեստավարժ մասնագետ:               |

|   |   Խնդրի լուծման կարևորագույն  ուղղություններն են կրթական և          |

|   |մշակութային ծրագրերի իրականացումը, տեղեկատվության փոխանակումը,       |

|   |մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, հայկական տուրիզմի խթանումը և    |

|   |աշխարհասփյուռ հայ երիտասարդության կապերի ամրապնդումը պատմական        |

|   |հայրենիքի հետ:                                                       |

|___|_____________________________________________________________________|

|22.|2. Սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների, գիտնականների հետ       |

|   |համագործակցության ապահովում, հայագիտության խթանում                   |

|   |                                                                     |

|   |   Հայագիտական կենտրոնների գոյությունն այլ երկրների համալսարաններում |

|   |նպաստում է հայոց լեզվի մասնագետների պատրաստմանը նաև  օտարազգիների    |

|   |համար, օգնում է հայագիտությանը վերաբերող հետազոտությունների          |

|   |կազմակերպմանը, ինչպես նաև  նպաստում է «հայաճանաչությանն» ու          |

|   |«հայադարձությանը», և  ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր       |

|   |բարոյական և  նյութական միջոցներն այդ կենտրոններին օգնելու համար:     |

|___|_____________________________________________________________________|

|23.|3. Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի հայտնաբերում և           |

|   |ներգրավում Հայաստանի ու սփյուռքի զարգացման գործընթացներում           |

|   |                                                                     |

|   |   Աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին, հատկապես գիտության,|

|   |նորարարության և  տարբեր մասնագիտական ոլորտների զարգացումներին տեղյակ |

|   |լինելու, նոր գաղափարները գործնականում կիրառելու, նույն բնագավառի հայ |

|   |մասնագետներին սփյուռքի և  Հայաստանի, սփյուռքը սփյուռքի հետ կապելու և |

|   |ծագած խնդիրների լուծմանը ներգրավելու համար անհրաժեշտ է հայտնաբերել և |

|   |համախմբել հայկական մասնագիտական ներուժը` ի նպաստ Հայաստանի տնտեսական,|

|   |սոցիալական և  քաղաքական հզորացմանը և  Հայաստան-սփյուռք գործակցության |

|   |զարգացմանը:                                                          |

|___|_____________________________________________________________________|

|24.|4. Համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորում  ու զարգացում |

|   |                                                                     |

|   |   Հայկական աշխարհի գոյության հիմքը նախ և  առաջ տեղեկատվության       |

|   |փոխանակումն է, տեղեկություններով զինվելը, ներկա բարձր տեխնոլոգիաների |

|   |օգտագործումը տեղեկատվության ստացման, կուտակման և  առաքման համար: Այդ |

|   |նպատակով ՀՀ կառավարությունը պետք է մշակի և  իրականացնի տարբեր        |

|   |ծրագրեր:                                                             |

|___|_____________________________________________________________________|

|25.|5. Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում                           |

|   |                                                                     |

|   |   Խոշոր սփյուռք ունենալու դեպքում հայրենադարձության խթանումն իրոք   |

|   |գերակա հարց է: Հայրենադարձությունը նաև  հայապահպանությունը խթանող    |

|   |միջոց է: Հայրենադարձությունը կնպաստի Հայաստանի ժողովրդագրական և      |

|   |տարածքային-ռազմավարական խնդիրների լուծմանը:                          |

|   |   Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, որոնք ցանկություն  |

|   |ունեն հաստատվել ՀՀ-ում, սակայն ակնկալում են պետության աջակցությունը: |

|   |                                                                     |

|___|_____________________________________________________________________|

|26.|6. Հայկական համայնքների կազմակերպման, զարգացման և  համախմբման խթանում|

|   |                                                                     |

|   |   100-ից ավելի երկրներում ապրում են հայկական համայնքներ, որոնցից ոչ |

|   |բոլորն են կազմակերպված` չունեն դպրոցներ, մշակութային կենտրոններ,     |

|   |եկեղեցիներ, մարզական, հասարակական կազմակերպություններ: Հայկական      |

|   |ինքնության շուրջ սփյուռքի համայնքների միավորման ու համախմբման, ինչպես|

|   |նաև  Հայաստան-սփյուռք գործուն կապերի ամրապնդման համար խիստ           |

|   |կարևորվում  են համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծումը,    |

|   |գործող և  ձևավորվող  կառույցների շուրջ համայնքների համախմբումը:      |

|_________________________________________________________________________|

|                ՀՀ տարածքային կառավարման նախարարություն                  |

|_________________________________________________________________________|

|27.|   Տարածքային համաչափ զարգացման ռազմավարության իրականացում           |

i

|   |                                                                     |

|   |   1. Տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում. մարզերի    |

|   |համար մարզային զարգացման ծրագրերի մշակում                            |

|   |   Հաշվետու ժամանակահատվածում նախատեսվում է մշակել ՀՀ Արագածոտնի,    |

|   |Արարատի, Արմավիրի, Կոտայքի և  Վայոց ձորի մարզերի զարգացման           |

|   |ծրագրերը:                                                            |

|   |                                                                     |

|   |   2. Տարածաշրջանային կայունության և  անվտանգության ապահովման,       |

|   |սահմանամերձ համագործակցության զարգացման գործում Հայաստան-ԵՄ          |

|   |համագործակցության շրջանակներում տարածաշրջանային վիճակագրական         |

|   |համակարգի ստեղծմանն օժանդակում և  նպատակային ծրագրերի իրականացում    |

|   |   ԵՄ-ում կիրառվող` Վիճակագրության համար տարածքային միավորների       |

|   |անվանացանկի (ՆԱԹՍ) չափանիշների ներդրման համար առաջարկությունների     |

|   |մշակում:                                                             |

|___|__________________________________________________________________---|

|28.|   Տարածքային կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման նոր       |

|   |մոտեցումների ներդրում                                                |

|   |                                                                     |

|   |   1. Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող            |

|   |հսկողության արդյունավետության բարձրացում                             |

|   |   Իրավական և  մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային        |

|   |ծրագրի քննարկում և  հաստատում: Տարածքային կառավարման մարմինների      |

|   |կողմից իրականացված հսկողության արդյունքների (ակտերի)                 |

|   |վերլուծություն և  առաջարկությունների ներկայացում, հայտնաբերված       |

|   |խախտումների ուղղման նպատակով առաջարկությունների ներկայացում և        |

|   |վերահսկողություն: Որպես իրավական հսկողության բարձրագույն մարմին      |

|   |համայնքում իրավական հսկողության իրականացման, տեղական                 |

|   |ինքնակառավարման մարմինների և  համայնքին պատկանող հաստատությունների   |

|   |գործողությունների և  անգործության իրավաչափության ստուգման նպատակով   |

|   |այցելությունների իրականացում, արդյունքների վերլուծություն և          |

|   |վերահսկողություն:                                                    |

|   |                                                                     |

|   |   2. Տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացում   |

|   |Նախատեսվում է ՀՀ Նախագահի նոր հրամանագրի կազմում շահագրգիռ           |

|   |մարմինների և  հանրության հետ քննարկում ու ներդրում, ինչպես նաև       |

|   |ՀՀ Նախագահի նոր հրամանագրի ներդրման արդյունավետության գնահատում:     |

|   |                                                                     |

|   |   3. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային    |

|   |կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման        |

|   |ապահովում                                                            |

|   |   ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային       |

|   |կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման        |

|   |ապահովմանն ուղղված գերակա խնդիրը պայմանավորված է նշված ծրագրով       |

|   |2010 թ.-ին նախատեսված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:   |

|___|__________________________________________________________________---|

|29.|   Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների     |

|   |ապահովման նոր կարողությունների ձևավորում                             |

|   |                                                                     |

|   |   1. Ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրում                |

|   |   Պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաները հնարավորինս   |

|   |արդար բաշխելու նպատակով նոր օրենքով դրա հաշվարկման բանաձևում         |

|   |հաշվի են առնվում նախկինում դերակատարություն չունեցած լրացուցիչ մի    |

|   |շարք ցուցանիշներ: Դրանցից են համայնքի բարձրադիրությունը,             |

|   |տրանսպորտային մատչելիության գործակիցը կամ համայնքի հեռավորությունը   |

|   |մայրաքաղաքից, մարզկենտրոնից ու շրջկենտրոնից: Կարևորվում  է նաև       |

|   |համայնքի բնակչության թիվը, անգամ տարիքային կառուցվածքը (համայնքի     |

|   |բնակիչներից քանիսն են մինչև  16 տարեկան, քանիսն են աշխատունակ և      |

|   |քանիսը` թոշակառու) նոր օրենքով դոտացիայի հաշվարկման առաջարկվող       |

|   |բանաձևում  հաշվի է առնվում նաև  համայնքային ծառայությունների որակի   |

|   |գործակիցը: «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքի ընդունմամբ    |

|   |ներդրվում է ֆինանսական համահարթեցման նոր համակարգ:                   |

|   |                                                                     |

|   |   2. Համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող                 |

|   |հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործում, տեղական     |

|   |նոր հարկատեսակների ներմուծում («Հարկերի մասին» ՀՀ օրենքում           |

|   |լրացումների և  փոփոխությունների կատարում)                            |

|   |   ՀՀ-ում տեղական հարկերի համակարգի առկայությունը սահմանադրական      |

|   |պահանջ է: Այն ձևավորելու,  կանոնակարգելու և  ներդնելու նպատակով      |

|   |անհրաժեշտ է ընդունել տեղական հարկերի մասին օրենք և  կատարել որոշ     |

|   |փոփոխություններ գործող օրենսդրական ակտերում: Այն բխում է նաև         |

|   |Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներից:              |

|   |                                                                     |

|   |   3. Համայնքների համար գույքահարկի և  հողի հարկի համար              |

|   |տեղեկատվական միասնական բանկի ստեղծում                                |

|   |   Որպես ՀՀ-ի բոլոր համայնքներին առնչվող տվյալների տեղեկատվական      |

|   |միասնական բանկի ստեղծման առաջին քայլ անհրաժեշտ է կազմակերպել         |

|   |գույքահարկի և  հողի հարկի տվյալների հետ կապված տեղեկատվական          |

|   |հոսքերի կառավարումը, քանի որ գույքային հարկերը տեսակարար մեծ կշիռ    |

|   |ունեն համայնքների սեփական եկամուտների մեջ և  դրանց մեծությունն       |

|   |էական ցուցանիշ է պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող      |

|   |ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում: ՀՀ տարածքային    |

|   |կառավարման նախարարությունում տեղադրվելիք գույքահարկի և  հողի հարկի   |

|   |տվյալների միասնական շտեմարանը հնարավորություն կտա հետևելու  և        |

|   |պարբերական տեղեկատվություն ստանալու ՏԻՄ-երի կողմից` ֆիզիկական և      |

|   |իրավաբանական անձանց գույքահարկի և  հողի հարկի հավաքագրման            |

|   |գործընթացին, ընթացիկ ցուցանիշներին և  դրանց դինամիկային: Բացի        |

|   |դրանից, միասնական շտեմարանում ներածվելիք տվյալների հիման վրա         |

|   |հնարավոր կլինի ստանալ համայնքային բյուջեների մոնիթորինգին, ինչպես    |

|   |նաև,  ընդհանրապես, տարածքային կառավարմանն առնչվող այլ                |

|   |վերլուծություններին և  կանխատեսումներին անհրաժեշտ ամփոփ              |

|   |վիճակագրական տվյալներ և  ցուցանիշներ:                                |

|___|__________________________________________________________________---|

|30.|   Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական և               |

|   |պատվիրակված լիազորությունների իրականացման որակի բարձրացում           |

|   |                                                                     |

|   |   1. «Երևան  քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի      |

|   |ընդունումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության` Երևանի      |

|   |տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ                   |

|   |հարաբերություններ ապահովող կարողությունների ձևավորում                |

|   |   Նախատեսվում է ներդնել վարչական և  ֆինանսական հսկողության          |

|   |մեխանիզմների արդյունավետ համակարգ:                                   |

|   |                                                                     |

|   |   2. Վարչատարածքային բարեփոխումների իրականացում                     |

|   |   Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում          |

|   |իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկում, տեխնիկական և           |

|   |փորձագիտական օժանդակության ապահովում                                 |

|   |   Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման       |

|   |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի                    |

|   |Հանրապետությունում կա 915 համայնք: Այդ համայնքների հիմնական մասի     |

|   |համայնքային բյուջեի ծավալները բավականին փոքր են, կան նույնիսկ        |

|   |համայնքներ, որոնք գործնականում բյուջե չունեն, հետևաբար               |

|   |հնարավորություն չունեն իրականացնելու օրենքով իրենց վրա դրված         |

|   |խնդիրները: Միջհամայնքային միավորումների ստեղծումն ու համայնքների     |

|   |խոշորացումը հնարավորություն կընձեռեն փոքր բյուջե ունեցող             |

|   |համայնքներին միավորել իրենց ֆինանսական միջոցներն ու դրանց առավել     |

|   |օպտիմալ և  նպատակային օգտագործման արդյունքում արդյունավետ            |

|   |իրականացնել իրենց սեփական, ինչպես նաև  պետության կողմից              |

|   |համայնքներին պատվիրակված լիազորությունները: Հաշվի առնելով 2004 թ.    |

|   |Հայաստանի և  Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանը` ՀՀ            |

|   |տարածքային կառավարման նախարարությունն իր առջև  դրված գերակա          |

|   |խնդիրներից է համարում Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման   |

|   |համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկումը,           |

|   |տեխնիկական և  փորձագիտական օժանդակության ապահովումը: ՀՀ-ում          |

|   |տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումներ իրականացնելու,     |

|   |ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կատարելագործելու և  եվրոպական    |

|   |չափանիշներին համապատասխան տեղական ինքնակառավարում իրականացնելու      |

|   |նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել եվրոպական փորձը, համագործակցել    |

|   |Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ:                                   |

|_________________________________________________________________________|

|          ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարություն             |

|_________________________________________________________________________|

|31.|1. Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծում և  վերազինում    |

|   |                                                                     |

|   |   . Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման աշխատանքների իրականացման   |

|   |նպատակով վարկային համաձայնագրի ստորագրում, գործընթացի կազմակերպում և |

|   |վերահսկում                                                           |

|   |   Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման աշխատանքների իրականացման     |

|   |համար ֆինանսավորման խնդրի լուծման նպատակով բանակցություններ են վարվել|

|   |գերմանական KFW բանկի հետ, որի արդյունքում 2008թ. հունիսի 17-ին       |

|   |ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և  Գերմանիայի   |

|   |Դաշնային Հանրապետության կառավարության միջև  2007-2008 թվականների     |

|   |ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի բանկը     |

|   |պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարությանը հատկացնել շուրջ       |

|   |29 000 000 (քսանիննը միլիոն) եվրո արժողության զարգացման վարկ`        |

|   |«Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադ» ծրագրին: Հայաստանի           |

|   |Հանրապետության և  Գերմանիայի Դաշնային Հանրապետության                 |

|   |կառավարությունների միջև  2009 թվականի հուլիսի 15-16-ը Բոնում կայացած |

|   |զարգացմանն ուղղված համագործակցության շուրջ բանակցությունների         |

|   |արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որի 2.3.1-ին    |

|   |կետով հաստատվեց Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման ծրագրի լրացուցիչ|

|   |հատկացումը` 22 մլն եվրո գումարի չափով վարկ:                          |

|   |   . Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ծրագրի շուրջ իրանական կողմի հետ տարվող|

|   |բանակցությունների ավարտ, անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի    |

|   |կնքում                                                               |

|   |   Արաքս սահմանային գետի հիդրոներուժի օգտագործման տեխնիկատնտեսական   |

|   |հիմնավորման արդյունքներով նախատեսվում է կառուցել 2 ՀԷԿ` Մեղրի ՀԷԿ-ը  |

|   |Հայաստանի տարածքում և  Ղարաչիլարի ՀԷԿ-ը` Իրանի տարածքում: Ըստ        |

|   |նախնական գնահատումների` ՀԷԿ-երից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի  |

|   |130-140 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը` 800-840 մլն    |

|   |կՎտ. ժամ: Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը կբարձրացնի ՀՀ էներգահամակարգի       |

|   |հուսալիությունը և  արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում սեփական  |

|   |ռեսուրսների մասնաբաժինը:                                             |

|___|_____________________________________________________________________|

 

(4-րդ հավելվածը փոփ. 27.05.10 թիվ 655-Ն որոշում)

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում