Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0567.120998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 1998 թվական թիվ 567

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում ստեղծել քաղաքաշինական պետական տեսչություն:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի քաղաքաշինական պետական տեսչության պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

i

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը և նրանց վարձատրության պաշտոնական դրույքաչափերը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևան քաղաքապետին` աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումներին համապատասխան աշխատանքային տարածքներ ու գույք հատկացնելու գործում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.1998
N 567
Որոշում