Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1925 թ. մայիսի 19-ին իր յոթերորդ նստաշրջանին, և

որոշում կայացնելով մասնագիտական հիվանդությունների համար աշխատողներին փոխհատուցելու մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը հանդիսանում է նստաշրջանի օրակարգի առաջին կետը,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր քսանհինգ թվականի հունիսի տասին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել Աշխատողների փոխհատուցման (մասնագիտական հիվանդություններ) 1925 թ. Կոնվենցիա, և որը ենթակա է վավերացման Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամների կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդության հետևանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը` արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ ազգային օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան:

2. Այդպիսի փոխհատուցման չափը չի կարող ցածր լինել օրենսդրությամբ նախատեսված արտադրական պատահարների հետևանքով ստացած խեղման համար նախատեսված փոխհատուցման գումարի չափից: Այս դրույթին համապատասխան Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր օրենսդրությամբ մասնագիտական հիվանդությունների փոխհատուցումը կարգավորող պայմաններ սահմանելիս և այդ հիվանդությունների նկատմամբ արտադրական պատահարների վերաբերյալ օրենսդրությունը կիրառելիս կարող է ըստ անհրաժեշտության կատարել փոփոխություններ և համապատասխանեցումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդություններ համարել այն հիվանդությունները և թունավորումները, որոնք առաջանում են կցված ներքոհիշյալ աղյուսակում նշված նյութերից, երբ այդպիսի հիվանդությունները կամ թունավորումները ազդում են վերոհիշյալ աղյուսակում համապատասխանաբար նշված առևտրի և արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների վրա և համարվում են օրենսդրությամբ նախատեսված արտադրություններում աշխատանքի հետևանք:

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Հիվանդությունների և     |Համապատասխան գործունեության տեսակների և     |

|թունավոր նյութերի ցուցակ|արտադրության ճյուղերի ցուցակ                |

|________________________|____________________________________________|

|Թունավորում կապարով, դրա|Շփում կապար պարունակող հանքանյութի հետ, այդ |

|համաձուլվածքներով կամ   |թվում` կապարի փոշու հետ ցինկի               |

|միացություններով`       |գործարաններում:                             |

|թունավորման ուղղակի     |Երկրորդային ցինկի և  կապարի ձողերի ձուլում: |

|հետևանքներով:           |Կապարից կամ կապարային համաձուլվածքներից     |

|                        |դետալների արտադրություն:                    |

|                        |Աշխատանք տպագրական /պոլիգրաֆիական/          |

|                        |արտադրությունում:                           |

|                        |Կապարի միացությունների արտադրություն:       |

|                        |Մարտկոցների արտադրություն և  վերանորոգում:  |

|                        |Կապար պարունակող արծնի պատրաստում և         |

|                        |օգտագործում:                                |

|                        |Ողորկում կապարի փոշով կամ կապար պարունակող  |

|                        |փոշով:                                      |

|                        |Ներկման աշխատանքներ, ներառյալ հիմնաներկման  |

|                        |նյութերի, ներկերի և  մոմածեփի պատրաստումը և |

|                        |օգտագործումը, որոնք պարունակում են չոր      |

|                        |կապարային ներկ:                             |

|________________________|____________________________________________|

|Թունավորում սնդիկով, նրա|Սնդիկ պարունակող հանքանյութի մշակում:       |

|համաձուլվածքներով և     |Սնդիկային միացությունների արտադրություն:    |

|միացություններով`       |Չափիչ և  լաբորատոր սարքավորումների          |

|թունավորման ուղղակի     |արտադրություն:                              |

|հետևանքներով:           |Բոլորագլխարկի արտադրության համար հումքի     |

|                        |պատրաստում                                  |

|                        |Տաք ոսկեջրում:                              |

|                        |Շիկացման լամպերի արտադրության համար         |

|                        |սնդիկային պոմպերի օգտագործում:              |

|                        |Շառաչյուն սնդիկի պատիճների արտադրություն:   |

|________________________|____________________________________________|

|Սիբիրյան խոցով վարակում:|Սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների հետ       |

|                        |շփումների հետ կապված աշխատանք:              |

|                        |Այդպիսի կենդանիների մսեղիքի կամ մսեղիքի     |

|                        |մասերի մշակում` ներառյալ մորթիները,         |

|                        |կոտոշները և  սմբակները:                     |

|                        |Ապրանքների բեռնում, բեռնաթափում և           |

|                        |տեղափոխում:                                 |

._____________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան, ներկայացվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից:

2. Սույն Կոնվենցիան պարտադիր է Կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյում:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյում վավերագիրը գրանցելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երբ Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից գրանցվում են Աշխատանքի միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է այդ մասին: Նա նաև ծանուցում է նրանց կազմակերպության մյուս անդամներից հետագայում ստացված վավերագրերի գրանցման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ համաձայնում է կիրառել 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները ոչ ուշ, քան մինչև 1927 թ. հունվարի 1-ը, և դրանց արդյունավետ իրականացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է այն կիրառել իր գաղութներում, տիրույթներում և հովանավորյալ տարածքներում` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած հնգամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով այդ մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից չեղյալ հայտարարելու մասին ակտի գրանցումից մեկ տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Աշխատանքի միջազգային Բյուրոյի Վարչական խորհուրդը, երբ անհրաժեշտ է, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. մայիսի 18-ին

 

 

pin
''
19.05.1925
Միջազգային պայմանագիր