Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆ ...

 

 

040.0297.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 297-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար 53 տերմինալի ձեռքբերման տեխնիկական բնութագրերը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տերմինալների, ինչպես նաև մաքսային ծառայությունում գործող TWM էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման և մաքսային ձևակերպման գործընթացում վճարման մոդուլի ներդրման հետ կապված սարքավորումների ու տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կազմակերպել մրցույթներ, իսկ գնման մասին պայմանագրերի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 297-Ա
Որոշում