Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ...

 

 

050.0044.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2008 թվականի թիվ 44-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

23.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՎԱ= Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և

բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:

Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:

(23.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

24. ՎՌԶՄ շրջանակներում ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասը ստանում է 20% և ավելի բարձր ռիսկի կշիռ, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

1) Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե որպես գրավ հանդես է գալիս տվյալ ներդրումային ընկերությունում պահվող Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները, ռուբլին, կամ եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

ա. ապահովման միջոցը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 28-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

2) Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը.

բ. դասվում է սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,

գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպություն:

3) Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե`

ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն կետի 1-ին ենթակետով (բացառությամբ «ա» պարբերությամբ) սահմանված պայմանները, կամ

բ. գործարքը բավարարում է սույն կետի 1-ին ենթակետով (բացառությամբ «գ» պարբերությամբ) սահմանված պայմաններին:

(24-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

25. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովման միջոցների ռիսկի կշիռները` ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովման միջոցի ռիսկի կշիռը, այնուհետ` հաջորդաբար մյուս ապահովման միջոցների ռիսկի կշիռները մինչև պահանջի գումարի ծածկումը):

26. Արժեքի տատանման գործակիցներ

Աղյուսակ 3

._____________________________________________________________________.

|Արժեթղթերի տեսակներ և  վարկանիշներ |Մարմանը      |Արժեքի տատանման    |

|                                   |մնացած ժամկետ|գործակիցներ (%)    |

|                                   |             |___________________|

|                                   |             |Կենտրոնական |Այլ   |

|                                   |             |բանկեր/     |թողար-|

|                                   |             |Կառավարութ- |կողներ|

|                                   |             |յուն/տեղական|      |

|                                   |             |ինքնակառա-  |      |

|                                   |             |վարման      |      |

|                                   |             |մարմիններ   |      |

|___________________________________|_____________|____________|______|

|1. Հայաստանի Հանրապետության դրամով | < 1 տարի    |     1      |  -   |

|Կենտրոնական բանկի թողարկած         |             |            |      |

|արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության|_____________|____________|______|

|պետական գանձապետական պարտատոմսեր,  | >= 1 տարի,  |     2      |  -   |

|2. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ | < 5 տարի    |            |      |

|ունեցող օտարերկրյա կենտրոնական     |_____________|____________|______|

|բանկերի, կառավարությունների,       | >= 5 տարի   |     4      |  -   |

|տեղական ինքնակառավարման մարմինների |             |            |      |

|թողարկած պարտատոմսեր,              |             |            |      |

|___________________________________|_____________|____________|______|

|3. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ   | <1 տարի     |     -      |  1   |

|կազմակերպությունների` /ԱԱԱ/Աաա/-ից |             |            |      |

|/ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող         |_____________|____________|______|

|պարտատոմսեր,                       | >= 1 տարի,  |     -      |  4   |

|4. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ   | <5 տարի     |            |      |

|կազմակերպությունների`              |_____________|____________|______|

|/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ վարկանիշ     | >=5 տարի    |     -      |  8   |

|ունեցող պարտատոմսեր,               |             |            |      |

|___________________________________|_____________|____________|______|

|5. Արտարժույթով Կենտրոնական բանկի  | <1 տարի     |     2      |  -   |

|թողարկած արժեթղթեր, Հայաստանի      |             |            |      |

|Հանրապետության պետական գանձապետական|_____________|____________|______|

|պարտատոմսեր,                       | >=1 տարի,   |     3      |  -   |

|6. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ | < 5 տարի    |            |      |

|ունեցող օտարերկրյա կենտրոնական     |_____________|____________|______|

|բանկերի, կառավարությունների,       | >=5 տարի    |     6      |  -   |

|տեղական ինքնակառավարման մարմինների |             |            |      |

|թողարկած պարտատոմսեր,              |             |            |      |

|___________________________________|_____________|____________|______|

|7. Հայաստանի Հանրապետության        | < 1 տարի    |     -      |  2   |

|տարածքում գործող բանկերի, վարկային |             |            |      |

|կազմակերպությունների և  օտարերկրյա |             |            |      |

|բանկերի` Հայաստանի Հանրապետության  |_____________|____________|______|

|տարածքում գործող մասնաճյուղերի     | >=1 տարի,   |     -      |  6   |

|թողարկած պարտատոմսեր,              | < 5 տարի    |            |      |

|8. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ   |             |            |      |

|կազմակերպությունների` /Ա+/Ա1/-ից   |             |            |      |

|/ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող       |             |            |      |

|պարտատոմսեր,                       |_____________|____________|______|

|9. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ   | >=5 տարի    |     -      | 12   |

|կազմակերպությունների` /Ա-2/Ֆ2/Պ-2/ |             |            |      |

|վարկանիշ ունեցող պարտատոմսեր,      |             |            |      |

|_________________________________________________|___________________|

|10. /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող      |        20         |

|օտարերկրյա կենտրոնական բանկերի,                  |                   |

|կառավարությունների, տեղական կառավարման մարմինների|                   |

|թողարկած պարտատոմսեր,                            |                   |

|11. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ                |                   |

|կազմակերպությունների` /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/     |                   |

|վարկանիշ ունեցող պարտատոմսեր,                    |                   |

|12. Օտարերկրյա բանկերի և  ոչ բանկ                |                   |

|կազմակերպությունների` /Ա-3/Ֆ3/Պ-3/ վարկանիշ      |                   |

|ունեցող պարտատոմսեր,                             |                   |

|13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող    |                   |

|բանկերի և  վարկային կազմակերպությունների         |                   |

|բաժնետոմսեր,                                     |                   |

|14. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպություն-  |                   |

|ների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց         |                   |

|վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային        |                   |

|գործակալությունների («Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ |                   |

|կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը     |                   |

|տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից              |                   |

|15. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող      |                   |

|բանկերի և  ոչ բանկ                               |                   |

|կազմակերպությունների բաժնետոմսեր,                |                   |

|_________________________________________________|___________________|

|16. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպություն-  |                   |

|ների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ    |                   |

|բարձր է վարկանշային գործակալությունների          |                   |

|(«Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից  |                   |

|Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ    |                   |

|ցածր վարկանիշից                                  |                   |

._____________________________________________________________________.

(26-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

27. ՎՌԶՄ-ում օգտագործվող ֆինանսական գրավի առարկաներն են.

1) Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերը,

2) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ,

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր,

4) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,

5) /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,

6) Օտարերկրյա բանկերի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

7) Օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

8) Օտարերկրյա բանկերի ու ոչ բանկ կազմակերպությունների /Ա-2/Ֆ2/Պ-2/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

9) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,

10) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր,

11) /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 29-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ,

12) /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 29-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ.

13) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր:

(27-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

28. Սույն կանոնակարգի իմաստով` շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

1) Պետությունները/կառավարությունները, կենտրոնական բանկերը և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը:

3) Օտարերկրյա բանկերը:

4) Այլ ֆինանսական կազմակերպությունները (ներառյալ` ներդրումային և ապահովագրական ընկերությունները), որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշիռով:

 

(կանոնակարգը խմբ. 28.07.09 թիվ 231-Ն որոշում)

29. Սույն կանոնակարգի իմաստով` բորսայական ինդեքսների շարքին են դասվում սույն հավելվածի 4-րդ աղյուսակում սահմանված ինդեքսները:

 

Աղյուսակ 4

.____________________________________________________________.

|Բորսայական ինդեքսների անվանումը      |Երկիրը                |

|_____________________________________|______________________|

|Օլ Օրդս (All Ords)                   |Ավստրալիա             |

|_____________________________________|______________________|

|ԷյԹիԷքս (ATX)                        |Ավստրիա               |

|_____________________________________|______________________|

|ԲԵԼ 20 (BEL20)                       |Բելգիա                |

|_____________________________________|______________________|

|Եվրոնեքստ 100 (Euronext 100          |միջազգային            |

|_____________________________________|______________________|

|ՍիԷյՍի 40 (CAC 40)                   |Ֆրանսիա               |

|_____________________________________|______________________|

|ԻԲԵՔՍ 35 (IBEX 35)                   |Իսպանիա               |

|_____________________________________|______________________|

|ԷյԻԷքս (AEX)                         |Նիդերլանդներ          |

|_____________________________________|______________________|

|Հանգ Սենգ (Hang Seng)                |Հոնկոնգ               |

|_____________________________________|______________________|

|Նիկկեի 225 (Nikkei225)               |Ճապոնիա               |

|_____________________________________|______________________|

|ԴԱՔս (DAX)                           |Գերմանիա              |

|_____________________________________|______________________|

|ՍՄԻ (SMI)                            |Շվեյցարիա             |

|_____________________________________|______________________|

|ՆԱՍԴԱՔ Քոմփըզիթ (NASDAQ Composite)   |ԱՄՆ                   |

|_____________________________________|______________________|

|ՆԱՍԴԱՔ 100 (NASDAQ 100)              |ԱՄՆ                   |

|_____________________________________|______________________|

|ՕԷմԷքս Ստոքհոլմ 30 (OMX Stockholm 30)|Շվեդիա                |

|_____________________________________|______________________|

|Էս և  Փի 500 (S&P500)                |ԱՄՆ                   |

|_____________________________________|______________________|

|Դոու Ջոնս (Dow Jones)                |ԱՄՆ                   |

|_____________________________________|______________________|

|ՖՏՍԵ 100 (FTSE100)                   |Միացյալ Թագավորություն|

|_____________________________________|______________________|

|ՖՏՍԵ միդ-250 (FTSE mid-250)          |Միացյալ Թագավորություն|

.____________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 3. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում վարկանիշների կիրառման սկզբունքները

 

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

31. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ/ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները: Ընդ որում, Ստանդարտ և Փուրզ ու Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված երկարաժամկետ վարկանիշների սանդղակները համընկնում են:

32. Ներդրումային ընկերությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:

33. Եթե տվյալ պահանջն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն պահանջի համար առկա է երկու տարբեր վարկանիշ` տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, պետք է հիմք ընդունել ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում պետք է հիմք ընդունել երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:

34. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշները` կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

35. Սույն հավելվածի առումով` կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

36. Եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ և 21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն` կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար, 20% և 150% ռիսկի կշռով):

37. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն հավելվածով սահմանված վարկանիշները կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշները:

(37-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

38. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի/գործիքի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ) վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

39. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող անձանց վրա:

40. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի թիվ

231-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 4/02-ի

 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԳԼՈՒԽ 1. Շուկայական ռիսկի հաշվարկ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով շուկայական ռիսկը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ՇՌ = ԱՌ+ՏՌ+ԲԱԳՌ,

 

որտեղ`

ՇՌ - շուկայական ռիսկն է,

ԱՌ - արտարժութային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԲԱԳՌ - բաժնային արժեթղթերի գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:

 

2. Շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և բաժնային արժեթղթերի գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով.

1) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ

2) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարը գերազանցում է ներդրումային ընկերության նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 2. Արտարժութային ռիսկի հաշվարկ

 

3. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

4. Ներդրումային ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկեն արտարժութային ռիսկը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը: Ընդ որում` ըստ ստանդարտ մեթոդաբանության` հաշվարկը կատարվում է սույն հավելվածի 5-ից 13-րդ կետերի համաձայն, իսկ ըստ ՎաՌ մեթոդաբանության` սույն հավելվածի 14-րդ կետի համաձայն:

5. Ներդրումային ընկերության ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել` պայմանավորված արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

(5-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

6. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(6-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

7. Արտարժութային դիրքը ներդրումային ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

8. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.

1) արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

2) թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

(8-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

9. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:

(9-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

10. Արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն ակտիվները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

11. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ներդրումային ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի հրապարակվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

(11-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

12. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1,ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ) որտեղ`

ԱՌ-արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է` ըստ հաշվետու ամսվա օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

13. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

14. ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով ներդրումային ընկերությունները պետք է հաշվարկեն սույն կետի 1-ից 8-րդ ենթակետերով սահմանված մեծությունները` օրական պարբերականությամբ.

1) Հաշվարկել ներդրումային ընկերության արտարժութային դիրքերը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` համաձայն սույն հավելվածի 5, 6 և 7-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը` պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան: Հաշվարկն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի.

2)

Դ = (Դ1, Դ2, ..., ԴԱ),

որտեղ`

«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են` ըստ արտարժույթների տեսակների, «Ա» - արտարժույթի տեսակներն են:

3) Ձևավորել այն արտարժույթների` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:

4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն` ըստ օրերի` համաձայն հետևյալ բանաձևի.

Ln (ՓՕ/ ՓՕ-1),

որտեղ`

«ՓՕ» - տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է` տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:

5) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը` 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը, որը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի.

 

250

                          1    ----

                   ԵԻ = _____  \   Ln(ՓԻՕ/ՓԻՕ-1)

                         250   /___

                                0=1

 

որտեղ`

«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

Ln(ՓԻՕ/ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է` ըստ օրերի:

6) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

250

                     1    ____

          ԿովԻԺ =  _____  \    (Ln(ՓԻՕ/ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln(ՓԺՕ/ՓԺՕ-1)-ԵԺ)

                    250   /___

                           0=1

 

որտեղ`

ԿովԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ», «ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն:

7) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

8) Տվյալ օրվա համար ներդրումային ընկերության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետ` արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

/_________

ՎաՌ = 2.33 \/ Դ*կով*ԴՏ

 

որտեղ`

«Դ» -ներդրումային ընկերության արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով» - ներդրումային ընկերության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ»- ներդրումային ընկերության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

9) ՎաՌ մեթոդաբանության համաձայն` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ն

___

                                                   1   \

Արտարժութային ռիսկը = 3 *(առավելագույն (Վառ-10 ___  /___ ՎաՌԻ)),

ՆԻ=1 Ի=1

որտեղ`

«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է` հաշվարկված հետևյալ բանաձևով`

/__

ՎաՌ-10= \/ 10*ՎաՌՆ

 

«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված արժեքները` կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով ներդրումային ընկերության օրական զուտ կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

 

Աղյուսակ 1

._____________________.

|Գերազանցող օրերի|  Գ |

|քանակը          |    |

|________________|____|

|4 և  4-ից փոքր  |   3|

|________________|____|

|     5          | 3.4|

|________________|____|

|     6          | 3.5|

|________________|____|

|     7          |3.65|

|________________|____|

|     8          |3.75|

|________________|____|

|     9          |3.85|

|________________|____|

|10 և  ավելի     |   4|

._____________________.

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկ

 

15. Տոկոսադրույքի ռիսկը հաշվարկվում է որպես տոկոսադրույքի հատուկ ռիսկի և ընդհանուր ռիսկի հանրագումար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՌ = ՏՀՌ+ՏԸՌ,

 

որտեղ`

ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:

 

16. Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերը հաշվարկվում են շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող, ինչպես նաև փոփոխվող տոկոսադրույքով ամորտիզացված արժեքով հաշվառվող պահվող պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

(16-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

17. Սույն կանոնակարգի իմաստով` պարտքային արժեթղթերի թվին են դասվում.

1) պետական պարտքային արժեթղթեր և պետական մուրհակներ,

2) այլ պարտքային արժեթղթեր և մուրհակներ (բացառությամբ` փոխարկվող պարտքային արժեթղթերի և այլ արժեթղթերի),

3) դեպոզիտային սերտիֆիկատներ,

4) ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր,

5) բաժնային արժեթղթեր չհամարվող այն արժեթղթերը, որոնք պարունակում են տոկոսադրույքի ռիսկ:

18. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ներդրումային ընկերության կողմից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված պարտքային արժեթղթերը, որպես գրավ ստացված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող պարտքային արժեթղթերը:

(18-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

19. Պարտքային արժեթղթերի դիրքը ներդրումային ընկերության պարտքային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող պարտքային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Պարտքային արժեթղթերի դիրքերը սահմանվում են.

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

(19-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

20. Պարտքային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

21. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն սույն կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկին մասնակցող պարտքային արժեթղթերը պետք է.

1) թողարկված լինեն միևնույն անձի կողմից,

2) արտահայտված լինեն միևնույն արժույթով,

3) ունենան միևնույն եկամտաբերությունը, կամ եկամտաբերությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.2 տոկոսային կետը, և

4) մինչև մարումն ընկած ժամկետայնությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

ա. ունենան միևնույն ժամկետայնությունները, եթե մինչև մարումն ընկած ժամկետը փոքր կամ հավասար է մեկ ամսի,

բ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 7 օրը, եթե վերջիններիս ժամկետայնությունը մեկից տասներկու ամիս է, կամ

գ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 օրը, եթե ժամկետայնությունները մեկ տարուց ավելի են:

22. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի ընթացքում պարտքային արժեթղթերի` մինչև մարումներն ընկած ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.

1) ֆիքսված տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի` մինչև մարումն ընկած օրերի թիվը (մասնակի մարման արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում յուրաքանչյուր մասնակի մարմանը մնացած օրերի թիվը),

2) փոփոխվող տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում տոկոսադրույքի առաջիկա վերանայմանը մնացած օրերի թիվը,

3) ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը,

4) հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում ածանցյալ գործառնության` մինչև կատարումն ընկած ժամկետայնությունը:

(22-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկ

 

23. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ:

24. Դիրքերի հաշվարկից հետո հաշվարկվում է պարտքային արժեթղթերի համախառն դիրքը:

25. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերը տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.

1) պետական պարտքային արժեթղթեր` պետությունների/կառավարությունների, կենտրոնական բանկերի և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային արժեթղթեր,

2) հուսալի պարտքային արժեթղթեր, որոնց թվին են դասվում սույն կանոնակարգի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 9-րդ կետով սահմանված` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի պարտքային արժեթղթերը, օտարերկրյա բանկի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ այն ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքային արժեթղթերը, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից,

3) այլ պարտքային արժեթղթեր, որոնք չեն դասվում պետական պարտքային և հուսալի պարտքային արժեթղթերի շարքին:

(25-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

26. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերն ընդգրկվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով:

 

Աղյուսակ 2

._______________________________________________________________.

|Պարտքային |  Թողարկող/վարկանիշ       |Մինչև  մարումն     |Կշիռը|

|արժեթղթերի|                          |ընկած              |(%)  |

|տեսակներ  |                          |ժամկետայնություն   |     |

|__________|__________________________|___________________|_____|

|    (1)   |          (2)             |        (3)        | (4) |

|__________|__________________________|___________________|_____|

|1. Պետական|1.1 Հայաստանի             |  < 1 տարի         |    1|

|պարտքային |Հանրապետության դրամով     |                   |     |

|արժեթղթեր |Կենտրոնական բանկի թողարկած|                   |     |

|          |արժեթղթեր, Հայաստանի      |___________________|_____|

|          |Հանրապետության պետական    |  >=1 տարի, <5 տարի|    2|

|          |գանձապետական պարտքային    |                   |     |

|          |արժեթղթեր,                |                   |     |

|          |                          |___________________|_____|

|          |1.2 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/|  >=5 տարի         |    4|

|          |վարկանիշ ունեցող          |                   |     |

|          |օտարերկրյա կենտրոնական    |                   |     |

|          |բանկերի,                  |                   |     |

|          |կառավարությունների,       |                   |     |

|          |տեղական ինքնակառավարման   |                   |     |

|          |մարմինների թողարկած       |                   |     |

|          |պարտքային արժեթղթեր,      |                   |     |

|          |__________________________|___________________|_____|

|          |1.3 Արտարժույթով          |  <1 տարի          |    2|

|          |Կենտրոնական բանկի թողարկած|                   |     |

|          |արժեթղթեր, Հայաստանի      |                   |     |

|          |Հանրապետության պետական    |                   |     |

|          |գանձապետական պարտքային    |___________________|_____|

|          |արժեթղթեր,                |  >=1 տարի, <5 տարի|    3|

|          |                          |                   |     |

|          |1.4 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/|                   |     |

|          |վարկանիշ ունեցող          |                   |     |

|          |օտարերկրյա կենտրոնական    |___________________|_____|

|          |բանկերի,                  |  >=5 տարի         |    6|

|          |կառավարությունների,       |                   |     |

|          |տեղական ինքնակառավարման   |                   |     |

|          |մարմինների թողարկած       |                   |     |

|          |պարտքային արժեթղթեր,      |                   |     |

|          |__________________________|___________________|_____|

|          |1.5 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/  |        -          |    8|

|          |վարկանիշ ունեցող          |                   |     |

|          |օտարերկրյա կենտրոնական    |                   |     |

|          |բանկերի,                  |                   |     |

|          |կառավարությունների,       |                   |     |

|          |տեղական ինքնակառավարման   |                   |     |

|          |մարմինների թողարկած       |                   |     |

|          |պարտքային արժեթղթեր,      |                   |     |

|          |__________________________|___________________|_____|

|          |1.6 /Բ-/Բ3/-ից ցածր       |        -          |   12|

|          |վարկանիշ ունեցող          |                   |     |

|          |օտարերկրյա կենտրոնական    |                   |     |

|          |բանկերի,                  |                   |     |

|          |կառավարությունների,       |                   |     |

|          |տեղական ինքնակառավարման   |                   |     |

|          |մարմինների թողարկած       |                   |     |

|          |պարտքային արժեթղթեր,      |                   |     |

|          |__________________________|___________________|_____|

|          |1.7 Վարկանիշ չունեցող     |        -          |    8|

|          |օտարերկրյա կենտրոնական    |                   |     |

|          |բանկերի,                  |                   |     |

|          |կառավարությունների,       |                   |     |

|          |տեղական ինքնակառավարման   |                   |     |

|          |մարմինների թողարկած       |                   |     |

|          |պարտատոմսեր               |                   |     |

|_____________________________________|___________________|_____|

|2. Հուսալի պարտքային արժեթղթեր       |  <1 տարի          |    2|

|                                     |___________________|_____|

|                                     |  >=1 տարի, <5 տարի|    6|

|                                     |___________________|_____|

|                                     |  >=5 տարի         |   12|

|_____________________________________|___________________|_____|

|3. Պարտքային այլ արժեթղթեր           |        -          |   20|

._______________________________________________________________.

 

27. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

28. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՀՌ= (ՏՀՌ1+ ՏՀՌ2+ ... + ՏՀՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ1, ՏՀՌ2, ..., ՏՀՌՆ - պարտքային արժեթղթերի համախառն դիրքն է` ըստ օրերի: Ընդ որում, համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերը ընդգրկվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

29. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

ԳԼՈՒԽ 5. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկ

 

30. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերություն:

31. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկից հետո պարտքային արժեթղթերի երկար կամ կարճ դիրքերը բաշխվում են սույն հավելվածի 3-րդ աղյուսակի 4-րդ սյունակով սահմանված` մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններում` համապատասխան կշիռներով:

 

32.

Աղյուսակ 3

.________________________________________________.

|Ժամկետային գոտիներ| N |Պարտքային արժեթղթերի|Կշիռ|

|                  |   |մինչև  մարումը ընկած|(%) |

|                  |   |ժամանակաշրջաններ    |    |

|__________________|___|____________________|____|

|      (1)         |(2)|        (3)         | (4)|

|__________________|___|____________________|____|

|1-ին գոտի         | 1 |մինչև  մեկ ամիս     |  0 |

|                  |___|____________________|____|

|                  | 2 |1-ից մինչև  3 ամիս  | 0.5|

|                  |___|____________________|____|

|                  | 3 |3-ից մինչև  6 ամիս  |  1 |

|                  |___|____________________|____|

|                  | 4 |6-ից մինչև  12 ամիս |  2 |

|__________________|___|____________________|____|

|2-րդ գոտի         | 5 |1-ից մինչև  2 տարի  |   3|

|                  |___|____________________|____|

|                  | 6 |2-ից մինչև  3 տարի  |   4|

|                  |___|____________________|____|

|                  | 7 |3-ից մինչև  4 տարի  |   6|

|__________________|___|____________________|____|

|3-րդ գոտի         | 8 |4-ից մինչև  5 տարի  |   7|

|                  |___|____________________|____|

|                  | 9 |5-ից մինչև  7 տարի  |   8|

|                  |___|____________________|____|

|                  |10 |7-ից մինչև  10 տարի |  10|

|                  |___|____________________|____|

|                  |11 |10-ից մինչև  15 տարի|  11|

|                  |___|____________________|____|

|                  |12 |15-ից մինչև  20 տարի|  13|

|                  |___|____________________|____|

|                  |13 |20 տարի և  ավելի    |  15|

.________________________________________________.

(32-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

33. Պարտքային արժեթղթերի դիրքերը սույն հավելվածի աղյուսակ 3-ի 4-րդ սյունակում սահմանված կշիռներով հաշվարկելուց հետո հաշվարկվում են սույն հավելվածի 34-39-րդ կետերով սահմանված մեծությունները:

34. Աղյուսակ 3-ով սահմանված` մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

35. Աղյուսակ 3-ով սահմանված` մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի զուտ դիրքը (երկար կամ կարճ) տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերությունն է:

36. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

37. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի զուտ (երկար կամ կարճ) դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի տարբերությունն է:

38. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը առաջին գոտու երկար զուտ (կամ կարճ) դիրքի (բացարձակ մեծությամբ) և երկրորդ գոտու կարճ զուտ (կամ երկար) դիրքի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

39. Աղյուսակ 3-ով սահմանված երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

1) (երկրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

2) երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ):

40. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

1) (առաջին գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

2) (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրք):

41. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏԸՌ= (ՏԸՌ1+ ՏԸՌ2+ ... + ՏԸՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ1, ՏԸՌ2, ..., ՏԸՌՆ - տոկոսադրույքների ընդհանուր ռիսկերն են` ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

42. Տվյալ օրվա տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.

1) մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի նվազագույն դիրքի 10 տոկոս,

2) առաջին գոտու նվազագույն դիրքի 40 տոկոս,

3) երկրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

4) երրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

5) առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

6) երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

7) առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 150 տոկոս,

8) պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 100 տոկոս:

43. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

ԳԼՈՒԽ 6. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկի հաշվարկ

 

44. Բաժնային արժեթղթերի համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:

(44-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

45. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկը հաշվարկվում է շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային արժեթղթերի նկատմամբ:

(45-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

46. Սույն հավելվածի իմաստով բաժնային արժեթղթերի թվին են դասվում.

1) բաժնետոմսեր (բացառությամբ` ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի),

2) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամակցության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթղթեր,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված արժեթղթերի փոխարկվող պարտքային արժեթղթեր և այլ արժեթղթեր,

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոն կամ այլ համաձայնություն (իրավունք),

5) այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են ճանաչվել որպես բաժնային արժեթղթեր:

47. Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված բաժնային արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված բաժնային արժեթղթերը, փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները, գրավադրված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 46-րդ կետով սահմանված բաժնային արժեթղթերը: Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերը, որպես գրավ ստացված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող բաժնային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող բաժնային արժեթղթերը:

(47-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

48. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկի հաշվարկման նպատակով բաժնային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն սույն կետով սահմանված սկզբունքներով խմբավորված բաժնային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկում մասնակցող բաժնային արժեթղթերը պետք է.

1) թողարկված լինեն միևնույն անձի կողմից,

2) թողարկված լինեն միևնույն արժույթով:

49. Բաժնային արժեթղթերի դիրքը, որպես ակտիվ հանդիսացող բաժնային արժեթղթերի (ինչպես նաև հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած բաժնային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող բաժնային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած բաժնային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Բաժնային արժեթղթերի դիրքերը սահմանվում են`

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

(49-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

50. Բաժնային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես բաժնային արժեթղթերի տարբեր դիրքերի (երկար և կարճ) բացարձակ մեծությունների հանրագումար:

51. Բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկում է որպես բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) միջև տարբերություն:

52. Բաժնային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

53. Բաժնային արժեթղթերի դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

54. Բաժնային այն արժեթղթերը, որոնք նվազեցվել են հիմնական կապիտալի հաշվարկից, չեն ընդգրկվում բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում:

55. Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 48-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված բաժնային արժեթղթերի նկատմամբ:

56. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկը բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկի և բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԲԱԳՌ = (ԸՌ1+ ԸՌ2+ ... +ԸՌՆ)/Ն + (ՀՌ1+ՀՌ2+ ... +ՀՌՆ)/Ն,

 

որտեղ`

ԲԱԳՌ - բաժնային արժեթղթերի գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԸՌ1+ ԸՌ2+ ... +ԸՌՆ - բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկն է` ըստ օրերի,

ՀՌ1+ՀՌ2+ ... +ՀՌՆ -բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկն է` ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

57. Տվյալ օրվա համար բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկը հավասար է տվյալ օրվա բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 8 տոկոսի բացարձակ մեծությանը:

58. Տվյալ օրվա բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկը հավասար է տվյալ օրվա բաժնային արժեթղթերի համախառն դիրքին` հաշվարկված սույն հավելվածի 60-րդ կետի կշիռներով:

59. Համախառն դիրքի հաշվարկում բաժնային արժեթղթերի տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.

1) իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի,

2) այլ բաժնային արժեթղթերի:

60. Բաժնային արժեթղթերը դասվում են իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի շարքին, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ ՀՀ ռեզիդենտ ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, որի վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ,

2) բաժնային արժեթղթի դիրքը (կարճ կամ երկար) չի գերազանցում բաժնային արժեթղթերի համախառն դիրքի 10 տոկոսը:

(60-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

61. Բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկի հաշվարկման ընթացքում համախառն դիրքի հաշվարկում բաժնային արժեթղթերի դիրքերը (բացարձակ մեծությամբ) մտնում են հետևյալ կշիռներով.

ա) սույն հավելվածի 59-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բաժնային արժեթղթերի շարքին դասվող բաժնային արժեթղթերի դիրքերը` 4 տոկոս,

բ) սույն հավելվածի 59-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված բաժնային արժեթղթերի շարքին դասվող բաժնային արժեթղթերի դիրքերը` 8 տոկոս:

62. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի թիվ

231-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 4/02-ի

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն:

2. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն` գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳՌ = (ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,

 

որտեղ`

ԳՌ - հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

ԶԵՏ - ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև` հաշվետու տարի) զուտ եկամուտն է,

ԶԵՏ-1 - ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

ԶԵՏ-2 - ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

«Գ» = 15%,

«Ն» - վերջին երեք տարիներին 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:

3. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

4. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում ներդրումային ընկերության զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

5. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը (վնասը), ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

(5-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

(կանոնակարգը խմբ. 28.07.09 թիվ 231-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.02.2008
N 44-Ն
Որոշում