Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

040.0305.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 305-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԳԼՈՒԽ IX.
ԾՐԱԳԻՐ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.________________________________________________________________.

|          Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը           |

|________________________________________________________________|

|      Բաժին     |      Խումբ     |      Դաս       |   Ծրագիր    |

|________________|________________|________________|_____________|

|       01       |        06      |       01       |     21      |

|________________|________________|________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ       |Ընդհանուր       |Ընդհանուր       |             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ|բնույթի հանրային|բնույթի հանրային|             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |ծառայություններ |ծառայություններ |             |

|                |(այլ դասերին    |(այլ դասերին    |             |

|                |չպատկանող)      |չպատկանող)      |             |

.________________________________________________________________.

 

Անշարժ գույքի 2011-2013 թվականների հարկման բազայի ձևավորման

նպատակով` 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հարկվող օբյեկտ համարվող

անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացում

 

I. Ներկա իրավիճակ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից, գույքահարկի 2008-2010 թվականների հարկման բազաների ձևավորման նպատակով 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել են հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների կադաստրային գնահատություններ, այդ թվում գնահատվել են 893683 միավոր շենքեր, շինություններ, որից 392626 միավոր անհատական բնակելի տներ, 10002 միավոր այգետնակներ, 398519 միավոր բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ, 28824 միավոր ավտոտնակներ, 41370 միավոր հասարակական նշանակության օբյեկտներ, 22342 միավոր արտադրական նշանակության օբյեկտներ: Ձևավորված գույքահարկի բազաները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ձևավորված գույքահարկի հարկման բազաները 2004 թվականի համեմատությամբ, 2007 թվականին ավելացել են շուրջ 88845 միավորով:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից հողի հարկի ամենամյա ժամանակահատվածի համար հարկման բազայի ձևավորման համար իրականացվել են հողերի կադաստրային գնահատություններ, որոնց արդյունքում ձևավորված բազաները յուրաքանչյուր տարի տրամադրվել են հարկային մարմիններին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին: 2006 թվականին մշակվել և 2007 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հողի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն սահմանվել է հողի հարկի բազաների ձևավորման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումների եռամյա պարբերականություն` սկսած 2007 թվականից, որը համապատասխանում է շենքերի, շինությունների կադաստրային գնահատության սահմանված պարբերականությանը: Նշված փոփոխությունների համաձայն 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացված գնահատությունների արդյունքում ձևավորվել են հողի հարկի ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հարկման բազաները և տրամադրվել են հարկային ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Գնահատվել են 1 665 386 միավոր հողեր` 551 716 հա ընդհանուր մակերեսով: Ընդ որում 2007 թվականի և 2008-2010 թվականների հողի հարկի բազան 2006 թվականի համեմատությամբ աճել է 15450 հա-ով:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006 թվականի նոյեմբերի 9-ին ընդունվել է «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգը, որով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել սահմանված սկզբունքներով և 2008 թվականին մշակել «Անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա»: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնել հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները, անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի` «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն 2008 թվականին մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում անշարժ գույքի միասնական գնահատման կարգը: Սահմանված նոր կարգերով 2010 թվականին կիրականացվի հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գնահատում, որի արդյունքում կձևավորվի 2011-2013 թվականների անշարժ գույքի հարկման միասնական բազա:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Անշարժ գույքի 2011-2013 թվականների հարկման բազաների ձևավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի հարկի հարկման բազաների ամփոփում, տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2010 թվականի ընթացքում «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, իրականացնել հետևյալ անշարժ գույքերի կադաստրային գնահատություններ.

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերը, այդ թվում տնամերձ, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը, ինչպես նաև դրանց վրա կառուցված.

1) բազմաբնակարան բնակելի շենքերը (մեկ միավոր հանդիսանալու դեպքում),

2) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքները, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները,

3) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից շինությունները,

4) առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները,

5) ավտոտնակները:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այդ թվում`

1) վարելահողերը,

2) բազմամյա տնկարկները,

3) խոտհարքները,

4) արոտավայրերը,

5) այլ հողատեսքերը:

 

IV. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

1. Ձևավորվելու է հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի հարկման բազան, որը հիմք է հանդիսանալու դրանց 2011-2013 թվականների հարկը հաշվարկելու համար:

2. Անշարժ գույքի հարկման բազաները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվելու են տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 305-Ն
Որոշում