Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐ ...

 

 

040.0319.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2010 թվականի N 319-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 4-ի

N 319-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ.

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

(2-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

3. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

4. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

(4-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

5. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

6. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(6-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1221-Ն որոշում)

6.1. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսուհետ` նախարարություն), որը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

(6.1-ին կետը լրաց. 25.08.11 թիվ 1221-Ն որոշում)

7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:

(7-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1221-Ն, 31.07.14 թիվ 817-Ն որոշումներ)

8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

10. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է հավակնորդներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):

13. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:

14. Մրցույթի, այդ թվում` հետաձգված, անցկացման վերաբերյալ խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է նախարարություն` ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բացակա անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 1 օր առաջ:

(14-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

15. (15-րդ կետն ուժը կորց րել է 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

16. Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:

17. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը:

(17-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1176-Ն որոշում)

18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ:

(18-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

18.1. 18-րդ կետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

(18.1-ին կետը լրաց. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

19. Եթե հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի, ապա սույն կարգի պահանջներին համապատասխան` հայտարարվում է նոր մրցույթ:

(19-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

20. Հայաստանի Հանրապետության մարզպետի (Երևանի քաղաքապետի)` խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:

i

21. Առնվազն վերջին երեք տարում երեխայի իրավունքներով զբաղվող և (կամ) կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` հասարակական կազմակերպություններ), ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները մրցույթին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:

(21-րդ կետը փոփ. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

i

21.1. Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել` նախապես գրանցվելով:

(21.1-ին կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.2. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին` նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:

(21.2-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.3. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները` նաև օպերատոր):

(21.3-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.4. Խորհրդի նախագահը սույն կարգի 21.2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ մերժելու մասին` այդ մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 21-րդ կետում նշված պահանջին:

(21.4-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.5. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր` խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

(21.5-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.6. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված` խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:

(21.6-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.7. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը` մասնակիցներից որոշակի հեռավորության վրա` պահպանելով լռություն:

(21.7-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.8. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս իրավունք ունի`

1) գրառումներ կատարելու.

2) խորհրդին իր դիտարկումները ներկայացնելու:

(21.8-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

21.9. Դիտորդի կողմից սույն կարգի 21.7-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

(21.9-րդ կետը լրաց. 23.06.16 թիվ 648-Ն որոշում)

22. Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը:

23. (23-րդ կետն ուժը կորց րել է 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

24. Խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:

(24-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

25. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել:

26. Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

27. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

28. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա`

1) հավակնորդների թիվը 2 լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները.

2) հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմ» ձայներ ստացած 2 հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:

(28-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

28.1. Սույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:

(28.1-ին կետը լրաց. 25.08.11 թիվ 1221-Ն, 31.07.14 թիվ 817-Ն որոշումներ)

29. Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում`

1) դատական կարգով կամ`

2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

(29-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

30. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

1) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն 3 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար.

2) հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:

(30-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

31. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

32. (32-րդ կետն ուժը կորց րել է 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

33. (33-րդ կետն ուժը կորց րել է 31.07.14 թիվ 817-Ն որոշում)

34. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն առաջարկված թեկնածուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

(34-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1221-Ն, 31.07.14 թիվ 817-Ն որոշումներ)

35. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

36. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2010
N 319-Ն
Որոշում