Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0274.230410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2010 թվականի N 274-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական ժողովրդական կուսակցության հանդիպմանը մասնակցելու նպատակով 2010 թվականի մայիսի 6-7-ը Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Հովակիմյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի գործուղման, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լ. Մինասյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) միայն գիշերավարձը և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` Ա. Հերիքյանինը (նաև Փարիզ-Պրահա-Փարիզ ճանապարհածախսը), Ռ. Խաչատրյանինը, Մ. Սարգսյանինը, Հ. Տոլանյանինը, Ա. Սուքիասյանինը, Ժ. Հաբեթյանինը, Հ. Զորյանինը և Ռ. Տեր-Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) ընդունել ի գիտություն, որ Ա. Հերիքյանի, Ռ. Խաչատրյանի, Մ. Սարգսյանի, Հ. Տոլանյանի, Ա. Սուքիասյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Զորյանի և Ռ. Տեր-Սարգսյանի` Կարլովի Վարի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի մայիսի 6-ին` Երևան-Կարլովի Վարի, իսկ մայիսի 7-ին` Կարլովի Վարի-Երևան երթուղիներով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 06.05.10 թիվ 323-Ա, 17.05.10 թիվ 351-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի ապրիլի 23-ի

N 274-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-7-Ը ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ (ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Հովակիմյան     - Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  լիազոր

                        դեսպան

 

    Հ. Թաշչյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

 

    Ա. Անանյան        - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Լ. Մինասյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        դիվանագիտական անձնակազմի բաժնի առաջին քարտուղար

                        (մեկնում է նախօրոք)

 

    Ա. Զատիկյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Գրիգորյան     - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան      - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Հ. Բաբայան       - ՀՀ վարչապետի լուսանկարիչ

 

    Խ. Ադումյան      - ՀՀ վարչապետի թարգմանիչ

 

    Ա. Հերիքյան      - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»

                       ծրագրի լրագրող

 

    Ռ. Խաչատրյան     - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»

                       ծրագրի օպերատոր

 

    Մ. Սարգսյան      - «Հ2» հեռուստաընկերության լրագրող

 

    Հ. Տոլանյան      - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

 

    Ա. Սուքիասյան    - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

 

    Ժ. Հաբեթյան      - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

 

    Հ. Զորյան        - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության

                       գործադիր տնօրեն

 

Ռ. Տեր-Սարգսյան - «ԱՐԿԱ» տեղեկատվական գործակալության թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2010
N 274-Ա
Որոշում