Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0438.280410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 438-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 18900.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին կիսամյակ` 14400.0 հազ. դրամ, ինն ամիս` 15900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 438-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Միջոցառումների և  դրանք    |Հատկացվող գումարը` ըստ     |Բյուջետային  |

|իրականացնող մարմինների     |եռամսյակների (աճողական)    |ծախսերի      |

|անվանումները               |___________________________|տնտեսագիտական|

|                           |առաջին  |ինն ամիս|  տարի   |դասակարգման  |

|                           |կիսամյակ|        |         |հոդվածները   |

|___________________________|________|________|_________|_____________|

|              1            |    2   |    3   |    4    |     5       |

|___________________________|________|________|_________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |14,400.0|15,900.0| 18,900.0|             |

|___________________________|________|________|_________|_____________|

|այդ թվում`                 |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|ՀՀ մշակույթի նախարարություն|11,700.0|13,200.0| 16,200.0|             |

|___________________________|________|________|_________|_____________|

|այդ թվում`                 |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|«Հայաստանի պետական         | 5,000.0| 5,000.0|  5,000.0|Ընթացիկ      |

|ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ          |        |        |         |դրամաշնորհներ|

|Համերգային երեկո           |        |        |         |պետական ոչ   |

|Ալ. Սպենդիարյանի անվան     |        |        |         |առևտրային    |

|օպերայի և  բալետի ազգային  |        |        |         |կազմակերպու- |

|ակադեմիական թատրոնում      |        |        |         |թյուններին   |

|___________________________|________|________|_________|_____________|

|«Հայաստանի ազգային         | 2,200.0| 2,200.0|  2,200.0|Ընթացիկ      |

|պատկերասրահ» ՊՈԱԿ Իտալացի  |        |        |         |դրամաշնորհներ|

|նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի|        |        |         |պետական ոչ   |

|ցուցահանդեսի կազմակերպում  |        |        |         |առևտրային    |

|                           |        |        |         |կազմակերպու- |

|                           |        |        |         |թյուններին   |

|___________________________|________|________|_________|_____________|

|«Նաիրի» հրատարակչություն»  | 2,500.0| 2,500.0|  2,500.0|Այլ ընթացիկ  |

|ՓԲԸ Խ. Դաշտենցի 100-ամյակի |        |        |         |դրամաշնորհներ|

|առթիվ «Ռանչպարների կանչը»  |        |        |         |             |

|վեպի վերահրատարակում       |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|«ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ            | 1,500.0| 1,500.0|  1,500.0|Այլ ընթացիկ  |

|Ռ. Մելքոնյան «Հայոց        |        |        |         |դրամաշնորհներ|

|ցեղասպանության թեման արդի  |        |        |         |             |

|թուրքական գրականության մեջ»|        |        |         |             |

|գրքի հրատարակում           |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|«Երևանի  պետական           |   500.0| 2,000.0|  5,000.0|Այլ ընթացիկ  |

|համալսարանի                |        |        |         |դրամաշնորհներ|

|հրատարակչություն» ՍՊԸ      |        |        |         |             |

|Հեղինակային խումբ «Թուրքերը|        |        |         |             |

|թուրքերի մասին» գրքի       |        |        |         |             |

|հրատարակում (3 հատոր`      |        |        |         |             |

|հայերեն, 1 ամփոփիչ հատոր`  |        |        |         |             |

|անգլերեն)                  |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|ՀՀ կրթության և  գիտության  | 2,700.0| 2,700.0|  2,700.0|             |

|նախարարության գիտության    |        |        |         |             |

|պետական կոմիտե             |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|այդ թվում`                 |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|ՀՀ ԳԱԱ «Հայոց              |   300.0|   300.0|    300.0|Ընթացիկ      |

|ցեղասպանության             |        |        |         |դրամաշնորհներ|

|թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ   |        |        |         |պետական ոչ   |

|«Վ. Տատրյան «Օսմանյան      |        |        |         |առևտրային    |

|կայսրություն. խնդրահարույց |        |        |         |կազմակերպու- |

|ժառանգություն» գրքի        |        |        |         |թյուններին   |

|տպագրություն (անգլերեն)    |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|ՀՀ ԳԱԱ «Հայոց              |   400.0|   400.0|    400.0|Ընթացիկ      |

|ցեղասպանության             |        |        |         |դրամաշնորհներ|

|թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ   |        |        |         |պետական ոչ   |

|«Իտալիայի արտաքին գործերի  |        |        |         |առևտրային    |

|նախարարության պատմական     |        |        |         |կազմակերպու- |

|դիվանագիտական արխիվի       |        |        |         |թյուններին   |

|վավերագրերը հայկական հարցի |        |        |         |             |

|մասին» հատոր Բ (1918-1923  |        |        |         |             |

|թթ.) գրքի տպագրություն     |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|ՀՀ ԳԱԱ «Հայոց              |   300.0|   300.0|    300.0|Ընթացիկ      |

|ցեղասպանության             |        |        |         |դրամաշնորհներ|

|թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ   |        |        |         |պետական ոչ   |

|«Հայոց ցեղասպանությունը    |        |        |         |առևտրային    |

|համաշխարհային մամուլի      |        |        |         |կազմակերպու- |

|առաջին էջերին» ժամանակավոր |        |        |         |թյուններին   |

|ցուցահանդեսի կազմակերպում  |        |        |         |             |

|___________________________|________|________|_________|_____________|

|«Զանգակ-97» ՍՊԸ            | 1,700.0| 1,700.0|  1,700.0|Այլ ընթացիկ  |

|«Ռ. Սաֆրաստյան             |        |        |         |դրամաշնորհներ|

|«Ցեղասպանության ծրագիրը    |        |        |         |             |

|Օսմանյան կայսրությունում.  |        |        |         |             |

|ծագումնաբանություն» գրքի   |        |        |         |             |

|հրատարակում (անգլերեն)     |        |        |         |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 438-Ա
Որոշում