Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0589.240510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2010 թվականի N 589-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի շրջանառության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և Եվրախորհրդի կողմից քիմիական նյութերի շրջանառության ընդունված նոր համակարգի ՔԱԱՄ (REACH) պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող և ներքին շուկայում շրջանառվող վտանգավոր քիմիական նյութերի գրանցման, գնահատման, օրինականացման և արտոնագրման հայեցակարգը.

2) «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 27.10.11 թիվ 1529-Ա որոշում)

3. Անհրաժեշտության դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր քիմիական նյութեր արտադրող, ներկրող և օգտագործող կազմակերպությունների հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 20-ի

N 589-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Գալստյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Լ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Գ. Մկրտչյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության քիմիայի բաժնի

                         պետ

 

Գ. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

բուսաբուծության և բույսերի պաշտպանության

վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

    Ս. Հովհաննիսյան    - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

                         և համաճարակային տեսչության աշխատանքի

                         հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ

 

    Ի. Հակոբյան        - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Հ. Ջանլաթյան       - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

                         վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի

                         վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անանյան         - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

                         արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Ստեփանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության

                         վարչության մաքսային գործի կազմակերպման և

                         ընթացակարգերի հսկողության բաժնի պետ

 

    Գ. Մաթոսյան        - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր

                         փորձագետների գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ս. Պարանյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         արդյունաբերության քաղաքականության վարչության

                         գլխավոր մասնագետ

 

    Պ. Ոսկանյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Երևանի

                         «Պլաստ-պոլիմեր» ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Մինասյան        - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի որակի կառավարման

                         ծառայության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Ստեփանյան       - «Վանաձոր քիմ. Պրոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի

                         նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 27.10.11 թիվ 1529-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2010
N 589-Ա
Որոշում