Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 մայիսի 2010 թվականի N 19

 

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում`

1) «Լոգո» համակարգչային միջավայրի ներդրման ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) համակարգչային գրագիտության ուսուցման և թեստավորման «ՈՒսում-2» համակարգի ներդրման ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի

20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ «ԼՈԳՈ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. Նպատակը

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում Տեղեկատվական Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների ոլորտում աշակերտների գրագիտության մակարդակի բարձրացում;

 

2. Առկա իրավիճակը

 

Ըստ ինֆորմատիկա առարկայի չափորոշչի` ինֆորմատիկայի ուսուցումը նպատակաուղղված է մի կողմից` առարկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքների ու գործնական հմտությունների յուրացմանը, մյուս կողմից` հարակից առարկաների ուսումնառության ընթացքում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմանը:

Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկա առարկան դասավանդվում է 6-12-րդ դասարաններում: Աշակերտները ձեռք են բերում համակարգչով աշխատելու հմտություններ, սովորում են մշակել տեքստային և գրաֆիկական տեղեկույթները, գաղափար են կազմում օբյեկտների և մոդելների մասին: Սակայն նրանց չի տրամադրվում դպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված` համակարգչային ուսուցողական մատչելի և պարզ միջավայր, որտեղ նրանք կարողանան կիրառել իրենց տեսական գիտելիքները` հետազոտել տարբեր տիպի ալգորիթմների կատարման արդյունքը, մոդելավորել խաղեր, լուծել խնդիրներ, կատարել ինքնուրույն համակարգչային փորձեր, հետազոտություններ և այլն, որի արդյունքում էլ կարողանան բավարարել առարկայական չափորոշիչով աշակերտին ներկայացվող բոլոր պահանջները:

 

3. Հիմնախնդիրներ

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունը ցածր է: Գործնականում տարբեր առարկաների դասավանդման ժամանակ այն չի կիրառվում: Գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման ներկա արագությունը գոհացուցիչ չէ: ՈՒսուցման գործընթացը մատչելի և գրավիչ չէ և չի նպաստում ստեղծագործող, նախաձեռնող անձի ձևավորմանը:

 

4. Նախատեսվող գործողությունները

 

Ձեռք բերել համապատասխան համակարգչային ուսուցողական միջավայր, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը Հայաստանի Հանրապետության դպրոցներում:

 

5. Ակնկալվող արդյունքը

 

Աշակերտը հնարավորություն է ստանում զարգացնելու ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու կարողությունները, ձեռք բերելու թիմային աշխատանքի հմտություններ, օգտագործելու համակարգիչը ոչ միայն ինֆորմատիկա, այլ նաև ուրիշ առարկաներ ուսումնասիրելիս: Աշակերտը ուրիշների կողմից ստեղծած ծրագրի օգտագործողից` սպառողից, դառնում է ստեղծող, նախագծող: Բարձրանալու է ինֆորմատիկա և մյուս առարկաների դասավանդման արդյունավետությունը: ՈՒսուցիչը հնարավորություն է ստանալու ավելի մատչելի և գրավիչ դարձնելու դասընթացը: Ստեղծվելու են նախադրյալներ տեղեկատվական հասարակության արագ ձևավորման համար: ԼՕԳՕ (Միկրովորդս Եիկս Ռոբոտիկս և Տրանսֆորմեր) ((Logo Microworlds EX Robotics և Transformer)) փաթեթի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սփյուռքի հայկական դպրոցների իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:

 

6. ՈՒսուցողական միջավայրի նկարագրությունը

 

«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման ժամանակ: Ծրագիրը ստեղծված է Կանադայում և լայն տարածում ունի աշխարհի շատ երկրներում մասնավորապես Կանադայում, Անգլիայում Իսպանիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում և այլն: Հայաստանում այն սկսել է օգտագործվել 1995 թ-ից և ներկայումս այդ ոլորտում կուտակվել է զգալի փորձ: Փաստացի աշխարհում իր տեսակի մեջ ամենատարածված և ամենահաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն դրա համար, ստիպել հերոսներին խոսել: Ավելին` աշակերտը կարող է ծրագրավորել սցենարը և անմիջապես տեսնել ստեղծված ծրագրի աշխատանքի արդյունքները: Կիրառվող ծրագրային լեզուն մոտ է բնականին:

Միջավայրը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում գտնվող աշակերտներին համատեղ ստեղծելու ընդհանուր ինտերակտիվ կրթական բովանդակություն:

 

7. Անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ

 

1. Առաջին փուլի` թվով 21 դպրոցներում պիլոտ ծրագրի իրականացման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումները կկատարվեն «Քվանտ» վարժարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցների հաշվին:

2. Երկրորդ փուլի` Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հայկական բոլոր դպրոցների համար «Լոգո» փաթեթի արտոնագրի ձեռքբերման և տեղայնացման (թարգմանություն, օգտագործողի ձեռնարկի ստեղծում, տարբեր առարկաներից ուսուցանող ծրագրի նմուշների ստեղծում) համար անհրաժեշտ գումարը (ներառյալ հարկերը) կազմում է շուրջ 315,000 ԱՄՆ դոլար (շուրջ 123 միլիոն դրամ):

Այդ գումարը նախատեսվում է ամբողջությամբ ձեռք բերել դոնոր կազմակերպություններից: «Քվանտ» վարժարանն արդեն սկսել է այդ աշխատանքները: Վարժարանին այդ հարցում օժանդակում է Կանադան, որն արդեն կառավարական ԿԵՍՕ (Կանադիեն Եկզեկուտիվ Սերվիս Օրգանիզեյշն) ծրագրի շրջանակներում, խորհրդատվական աշխատանքների համար ծախսել է շուրջ 15.000 ԱՄՆ դոլար:

3. Երրորդ փուլի` համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման համար անհրաժեշտ գումարներն ունեն երկու բաղադրիչ:

Առաջին` շուրջ 1400 ուսուցիչների վերապատրաստում 60 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակներում, 3 տարվա ընթացքում, որի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի շուրջ 84 մլն. դրամ:

Երկրորդ` 1400 դպրոցների համար խտասկավառակների պատրաստում, որը կներառի ինստալացիոն փաթեթը և կրթական ռեսուրսների նմուշներ, ինչպես նաև այդ դպրոցների համար ուսուցչի ձեռնարկի ստեղծում: Պահանջվող գումարը կկազմի շուրջ 9.800.000 դրամ, որը ձեռք կբերվի դոնոր կազմակերպություններից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի

20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ «ԼՈԳՈ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

.__________________________________________________________________________.

|NN |Միջոցառումների|Նպատակը    |Կատարողը   |Ժամկետը|Ֆինանսա-  |Ակնկալվող   |

|ը/կ|անվանումը     |           |           |       |վորման    |արդյունքը   |

|   |              |           |           |       |աղբյուրը  |            |

|___|______________|___________|___________|_______|__________|____________|

|1  |«Լոգո»        |Լրամշակել  |ՀՀ         |2010-  |ՀՀ        |Լրամշակված  |

|   |համակարգչային |ինֆորմատիկա|կրթության  |2011   |կրթության |առարկայական |

|   |ուսումնական   |առարկայի   |և          |ուստարի|և         |չափորոշիչի  |

|   |միջավայրի     |հայեցակարգը|գիտության  |       |գիտության |և  ծրագրի   |

|   |ներդրման պիլոտ|առարկայական|նախարարու- |       |նախարարու-|ստեղծում:   |

|   |ծրագիր ՀՀ 21  |չափորոշիչը |թյուն,     |       |թյուն     |ՈՒսումնական |

|   |դպրոցներում:  |և  ծրագիրը,|«Քվանտ»    |       |          |ձեռնարկների |

|   |Այդ նպատակով  |մշակել համա|վարժարանի  |       |          |պատրաստում: |

|   |պատրաստել     |պատասխան   |հիման վրա  |       |          |            |

|   |համապատասխան  |ձեռնարկներ:|(համաձայնու|       |          |            |

|   |ուսումնական   |           |թյամբ)     |       |          |            |

|   |նյութեր և     |           |           |       |          |            |

|   |վերապատրաստել |           |           |       |          |            |

|   |այդ դպրոցների |           |           |       |          |            |

|   |ինֆորմատիկայի |           |           |       |          |            |

|   |ուսուցիչներին:|           |           |       |          |            |

|___|______________|___________|___________|_______|__________|____________|

|2  |«Լոգո»        |Համակարգ-  |ՀՀ         |2011թ.,|Դոնոր     |Հայալեզու   |

|   |համակարգչային |չային      |կրթության  |առաջին |կազմակեր- |համակարգչա- |

|   |ուսումնական   |ուսուցողա- |և          |եռամ-  |պություն- |յին ուսուցո-|

|   |միջավայրի     |կան        |գիտության  |սյակ   |ներ       |ղական       |

|   |օգտագործման   |միջավայրի  |նախարարու- |       |          |միջավայրի   |

|   |արտոնագրի     |ձեռքբերում |թյուն,     |       |          |ստեղծում    |

|   |ձեռքբերում    |և  տեղայնա-|«Քվանտ»    |       |          |            |

|   |Հայաստանի     |ցում       |վարժարան   |       |          |            |

|   |և  սփյուռքի   |           |(համաձայնու|       |          |            |

|   |հայկական      |           |թյամբ)     |       |          |            |

|   |դպրոցների     |           |           |       |          |            |

|   |համար և       |           |           |       |          |            |

|   |տեղայնացում:  |           |           |       |          |            |

|___|______________|___________|___________|_______|__________|____________|

|3  |Համակարգչային |Համակարգ-  |ՀՀ         |2011-  |Դոնոր     |ՀՀ          |

|   |ուսուցողական  |չային      |կրթության  |2014թթ.|կազմակեր- |դպրոցներին  |

|   |միջավայրի     |ուսուցողա- |և          |       |պություն- |և  սփյուռքի |

|   |ներդրում ՀՀ   |կան        |գիտության  |       |ներ       |հայկական    |

|   |դպրոցներում   |միջավայրի  |նախարարու- |       |          |դպրոցներին  |

|   |երեք փուլով`  |ներդրում   |թյուն,     |       |          |համապատասխան|

|   |ա-2011-2012   |Հայաստանի  |«Քվանտ»    |       |          |համակարգ-   |

|   |ուստարի-200   |դպրոցներում|վարժարան   |       |          |չային       |

|   |դպրոցներում   |երեք փուլով|(համաձայնու|       |          |ուսուցողական|

|   |բ-2012-2013   |           |թյամբ)     |       |          |միջավայրի   |

|   |ուստարի-500   |           |           |       |          |տրամադրում: |

|   |դպրոցներում   |           |           |       |          |Հայաստանում |

|   |գ-2013-2014   |           |           |       |          |զարգացած    |

|   |ուստարի-700   |           |           |       |          |տեղեկատվական|

|   |դպրոցներում   |           |           |       |          |հասարակու-  |

|   |Յուրաքանչյուր |           |           |       |          |թյան        |

|   |փուլի         |           |           |       |          |ձևավորման   |

|   |ուսուցիչների  |           |           |       |          |նախադրյալնե-|

|   |վերապատրաստում|           |           |       |          |րի ստեղծում:|

|   |և  ձեռնարկների|           |           |       |          |            |

|   |հրատարակում   |           |           |       |          |            |

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի

20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ «ՈՒՍՈՒՄ-2» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. Նպատակը

 

ՀՀ Կառավարության 2010 թ. փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ դրված է ազգաբնակչության ամենալայն շերտերի համակարգչային գրագիտության ապահովման խնդիրը: Ժամանակակից տեխնոլոգիական նվաճումներից օգտվելը անհնարին է առանց համակարգված, միևնույն չափանիշներին համապատասխանող համակարգչային գրագիտության առկայության, որը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կհամապատասխանի արդի պահանջներին:

Քանի որ նախատեսվում է մի քանի տարվա ընթացքում Հայաստանում դնել տեղեկատվական հասարակության ամուր հիմքեր, ապա ՈՒՍՈՒՄ-2 համակարգը պետք է առաջին հերթին հասու լինի աշակերտներին` անկախ կրթական մակարդակից և առկա տեխնիկական միջոցներից: Միայն նման պահանջներին բավարարող համակարգը կարող է կարճ ժամանակահատվածում իրականացնել առաջադրվող բարդ խնդրի լուծումը:

Էլեկտրոնային կառավարման ներդրումը, համացանցի ներթափանցման խորացումը, էլեկտրոնային ծառայությունների լայն օգտագործումը, որոնք նախատեսվում են 2010-2012 թ. ընթացքում, կզուգորդվեն համակարգչային գրագիտության աննախադեպ ընդլայնմամբ, ինչը ոչ միայն թույլ կտա ազգի ամենալայն շերտերին օգտվելու նոր հնարավորություններից, այլև կխթանի տեղեկատվական ոլորտի առաջընթացը և հետագա զարգացումը:

 

2. Ընդգրկման շրջանակը

 

Առաջնահերթ պետք է համարել դպրոցների ընդգրկումը տվյալ նախագծում: Դրա հիմնական պատճառներից է այն, որ կրթության և գիտության նախարարությունը, լինելով համակարգի առաջամարտիկ, կատարել է մի շարք նախապատրաստական աշխատանքներ (ՈՒՍՈՒՄ-1 և ՈՒՍՈՒՄ-2 համակարգերի փորձարկում մի շարք դպրոցներում, դիտողությունների ամփոփում, քննարկումներ, հանձնաժողովի կազմում և այլն): Հանրապետության բոլոր դպրոցներն ունեն բավարար թվով համակարգիչներ և ինֆորմատիկա առարկայի դասատուներ, որոնք կարող են ծառայել տվյալ նպատակին: Կա համակարգիչների զգալի ազատ ժամանակ և հնարավորություն յուրաքանչյուր տարի հանրապետությանը տրամադրել 35000 համակարգչային գրագիտություն ունեցող երիտասարդներ:

 

3. Համակարգի հնարավորությունները

 

ՈՒՍՈՒՄ-2 համակարգը հնարավորություն է տալիս հայերեն լեզվով, ինքնուսուցման կարգով ստանալ այն համակարգչային գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից համակարգչային գործառույթներ իրագործելու համար:

Ինքնուսուցումը կատարվում է ձայնային և/կամ տեքստային ուղեկցությամբ ըստ տվյալ անձնավորության ընկալման կամ ժամանակային սահմանափակումների: ՈՒսուցումը կարող է կատարվել նաև խմբային կարգով ուսուցչի մասնակցությամբ կամ առանձին: Թեպետև ուսուցչի մասնակցությունը կարող է արագացնել ուսուցման գործընթացը, սակայն, ելնելով անհատական ընկալման առանձնահատկություններից, համակարգիչների քանակից, դասատուի զբաղվածությունից, սովորողների կազմից (տարբեր պատրաստվածության ունկնդիրների առկայություն և այլն), նախընտրելի է անհատական ինքնուսուցումը:

Ինքնուսուցման համակարգը հնարավորություն է տալիս`

. ունենալ նյութի ցուցադրման ռեժիմ, որն ուղեկցվում է էլեկտրոնային դասավանդողի բացատրություններով կամ նյութի բացատրման տեքստային ռեժիմով;

. ընտրել ուսուցման դասընթացի անհատական ռեժիմ;

. ընդհատել դասընթացը որևէ կետում, իսկ հետո շարունակել ընդհատված տեղից;

. որոնել և գտնել անհրաժեշտ դասը` օգտագործելով բանալի բառեր;

. ապահովել էլեկտրոնային ուսուցչի անմիջական արձագանքը աշակերտի գործողություններին

. գնահատել աշակերտի կողմից նյութի յուրացման մակարդակը թեստային եղանակով:

 

4. Համակարգի աշխատանքային ռեժիմները

 

Համակարգն ապահովում է ուսուցման գործընթացի հետևյալ ռեժիմները.

Անհատական ռեժիմ.- ՈՒսուցումը կատարվում է անհատական համակարգչի վրա, սովորողն ինքն է համակարգի միջոցով հետևում իր ձեռք բերած գիտելիքների մակարդակին, ուսումնասիրում իր կողմից կատարված թեստերի արդյունքները:

Ցանցային ռեժիմ.- ՈՒսուցումը կատարվում է դասարանում, որտեղ կա համակարգիչների լոկալ ցանց: Սովորողներից յուրաքանչյուրն սովորում է առանձին համակարգչի վրա, իսկ ուսուցման պատասխանատուն իր աշխատանքային տեղում համակարգչով հետևում է դասի ընթացքին: Նա կարող է ցանցի ցանկացած համակարգչի էկրանի պատկերը համակարգի միջոցով կանչել իր էկրանին, համակարգի կողմից կուտակված տվյալների բազայի օգնությամբ հետևել յուրաքանչյուր սովորողի ուսուցման ընթացքին, նյութի յուրացման ընթացքում նրա ծախսած ժամանակային բնութագրիչներին, թեստերի կատարման մակարդակին և համակարգի միավորներով գնահատել, թե որքանով է յուրացված դասի նյութը:

Հեռահար էլեկտրոնային ուսուցման ռեժիմ.- Այս ռեժիմն ապահովում է ցանցի հնարավորությունները` օգտագործելով ինտերնետ տեխնոլոգիաները: Համակարգը հնարավորություն է ընձեռում դասընթացները վարել իրարից հեռու: Հեռահար էլեկտրոնային ուսուցումից կարելի է օգտվել, եթե կան ինտերնետին միացված համակարգիչներ: Եթե սովորողի համակարգիչը միանում է ինտերնետին այփի (IP) հասցեի միջոցով, ապա հնարավոր է կենտրոնից հետևել ուսուցվողի ուսման ընթացքին: Վերահսկման պրոցեսը կարելի է իրագործել նաև «կենտրոն - աշակերտ» մոդեմային ուղիղ կապի միջոցով:

 

5. ՈՒՍՈՒՄ-2 համակարգի մոդուլները և թեստավորումը

 

ՈՒՍՈՒՄ-2 համակարգը լիովին համապատասխանում է համակարգչային գիտելիքների ձեռք բերման ԷՍԴԼ (ECDL) միջազգային չափանիշներին և կազմված է յոթ բաղադրիչներից, որոնց յուրացումը կատարվում է իրարից անկախ: Յուրաքանչյուր բաղադրիչ (մոդուլ) թեստավորվում է և ըստ այդմ որոշվում նյութի յուրացման աստիճանը տվյալ աշակերտի կողմից: Աշակերտը տեղեկացվում է իր արդյունքների մասին և կարող է լրացնել այն բացը, որը հայտնի է դարձել թեստավորման ընթացքում: Թեստավորման արդյունքների գնահատումը կարող է տարբերակվել ըստ նպատակահարմարության` շեմային չափորոշիչները սահմանող լիազոր կազմակերպության կողմից:

Համակարգի մոդուլները հետևյալներն են.

Մոդուլ 1.- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ.

Ընդհանուր պատկերացում է տրվում համակարգչի տեխնիկական և ծրագրային բաղադրիչների վերաբերյալ, ինչպես նաև համակարգիչների օգտագործման վերաբերյալ մի շարք ամենօրյա կիրառումներում:

Մոդուլ 2. - Համակարգչի օգտագործում և աշխատանք օպերացիոն համակարգերի հետ.

Ցույց է տրվում, թե ինչպես գործարկել, անջատել և վերահսկել համակարգիչը; ցուցադրել համակարգչային, գրասենյակային և օժանդակության ինֆորմացիա իրական ժամանակում; աշխատանքը Վինդոուս (Windows) պատուհանների հետ; ֆայլերի և թղթապանակների կազմակերպում; տվյալների խմբավորում և տպում: Համակարգիչն աշխատում է Վինդոուս (Windows) օպերացիոն համակարգով:

Մոդուլ 3.- Տեքստային խմբագրիչներ

Ցույց է տալիս ինչպես օգտագործել տեքստային խմբագրիչները` ստեղծելու համար փաստաթղթեր, ձևավորելու և ֆորմատավորելու համար տեքստերը: Ցույց է տալիս, թե ինչպես պատրաստել փաստաթուղթը` այն տպելու համար; ստեղծել աղյուսակներ; ներանցել օբյեկտներ և այլն: Այն համապատասխանում է անհատական համակարգչի հնարավորություններին, որն օգտագործում է Միկրոսոֆթ Վորդ և Վինդոուս (Microsoft Word և Windows) օպերացիոն համակարգը:

Մոդուլ 4.- Էլեկտրոնային աղյուսակներ.

Ցույց է տալիս, ունենալով Միկրոսոֆթ Եգզել և Վինդոուս (Microsoft Excel և Windows) օպերացիոն համակարգը, ինչպես ստեղծել աղյուսակներ, ներանցել և ձևափոխել տվյալները, ստեղծել բանաձևեր և ֆունկցիաներ, ֆորմատավորել և տպել աղյուսակներ, ներառել օբյեկտներ, ստեղծել և ձևափոխել գծապատկերներ և այլն:

Մոդուլ 5.- Տվյալների հենքեր

Ցույց է տալիս ինչպես աշխատել և ստեղծել տվյալների հենք, ստեղծել, օգտագործել և փոփոխել տվյալների մուտքի ձևը, ստանալ տեղեկություններ և ստեղծել հաշվետվություններ: Համակարգն աշխատում է Վինդոուս (Windows) օպերացիոն համակարգով` օգտագործելով Միկրոսոֆթ Աքսես (Microsoft Access).

Մոդուլ 6.- Շնորհանդեսներ

Ցույց է տալիս ինչպես կատարել որևէ կիրառման շնորհանդես` ներառել, փոփոխել և ֆորմատավորել տեքստը, պատկերները, էջերը: ՈՒսուցանում է ինչպես գծել օբյեկտներ և պատրաստել գծապատկերներ շնորհանդեսի համար; ինչպես տպել և բաշխել շնորհանդեսի նյութերը, ինչպես ավելացնել հատուկ էֆեկտներ: Համակարգիչը պետք է ունենա Միկրոսոֆթ Փաուեռ Փոինտ և Վինդոուս (Microsoft Power Point և Windows) օպերացիոն համակարգը:

Մոդուլ 7. - Տեղեկատվություն և կապ

Ցույց է տալիս ինչպես բացել և կատարել որոնում համացանցում, ինչպես օգտագործել էլեկտրոնային փոստը` ստանալու և ուղարկելու համար հաղորդագրություններ: Համակարգիչն օգտագործում է Վինդոուս (Windows) օպերացիոն համակարգ և Միկրոսոֆթ Ինտերնետ Էքսփլորեր 5 և Աուտլուկ 2000 (Microsoft Internet Explorer 5 և Outlook 2000) միջոցները:

 

6. ՈՒՍՈՒՄ-2 համակարգի կազմակերպչական կառուցվածքը և գործառույթները.

 

ՈՒՍՈՒՄ-2 համակարգի մշակման, ներդրման, ուսուցման և թեստավորման կազմակերպչական կառուցվածքը հետևյալն է.

1. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, (ԵրՄՄԳՀԻ), որպես համակարգի հեղինակ, պատասխանատու է համակարգի ներդրմանը ՀՀ դպրոցներում, յուրաքանչյուրում ապահովել համակարգի տեղակայումը, դասատուների պատրաստումը, համակարգի բարելավումների և ընդլայնումների իրագործումն ըստ շահառուների առաջարկությունների և/կամ ասպարեզի առաջընթացի: Յուրաքանչյուր դպրոցին տրվում է հավաստագիր ՈՒՍՈՒՄ-2 համակարգի հետ կապված գործառույթները կատարելու իրավունքի վերաբերյալ:

 

2. Դպրոցները. կատարում են աշակերտների ուսուցումը և տրամադրում վկայագրեր` ըստ թեստավորման արդյունքների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված ձևով:

Դպրոցներն ազատ են ինքնուրույն կազմակերպելու ուսուցման գործընթացը` ելնելով համակարգիչների թվից, նրանց բեռնավորվածությունից, սովորողների թվից և այլ հանգամանքներից: Այս աշխատանքները պետք է դիտվեն դպրոցների համար որպես արտադասարանային պարապմունքներ` համապատասխան վարձատրությամբ դասատուների համար:

 

Դպրոցները կարող են ընդգրկել ուսուցում ստանալու ցանկություն արտահայտած այլ անձանց` առանձին վարձատրությամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով:

 

3. Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնը հանդիսանում է կրթության և գիտության նախարարության լիազոր մարմինը, որը վերահսկում է դպրոցների գործունեությունը տվյալ ասպարեզում:

Կրթական տեխնոլոգիաների կենտրոնն ընդունում է տարեկան հաշվետվություններ դպրոցներից` վերլուծելու և գնահատելու համար առաջընթացը, ինչպես նաև ձևակերպում առաջարկներ ՈՒՍՈՒՄ-2 համակարգի բարելավման համար: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԿՏԱԿ և ԵրՄՄԳՀԻ) մշակում են հաշվետվությունների ձևերը ՈՒՍՈՒՄ-2 գործընթացը միասնական փաստաթղթային հիմքի վրա դնելու համար: Մշակվում են ծրագրային միջոցներ համապատասխան տվյալների հենքի և վերլուծությունների համար:

 

7. ՈՒՍՈՒՄ-2-ի համար անհրաժեշտ միջոցները

 

ա) Տեխնիկական միջոցներ

- Պենտիում 4 և բարձր, 1Գբ ՌԱՄ, ՀԴԴ 250 Գբ/Pentium 4 և բարձր, 1 Gb RAM, HDD 250 Gb./

- Մոնիտոր 17՛՛ (Monitor 17՛՛՛

- ցանկալի է միացում համացանցին.

- ընկալուչ միկրոֆոնով.

- սկաներ (ցանցի առկայության դեպքում` ընդհանուր).

- տպիչ սարք (ցանցի առկայության դեպքում` ընդհանուր).

ա) Ծրագրային միջոցներ

- ՈՒՍՈՒՄ-2 համակարգի խտասկավառակ (CD-ն.)

- Վինդոուս իքսպի և բարձր (Windows XP և բարձր).

- Միկրոսոֆթ օֆիս (Microsoft Office).

Դպրոցում ցանցի առկայության դեպքում համակարգիչներից մեկը կօգտագործվի որպես սերվեր: Հեռաուսուցման կամ մոնիտորինգի համար սերվերին պետք է հատկացվի այփի հասցե (Real IP հասցե): Նկատի ունենալով համակարգի հետագա զարգացումը` ցանկալի է դպրոցներում ունենալ արտաքին ՀԴԴ (HDD), ֆլաշ հիշող սարք և պահեստային խտասկավառակներ:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի

20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ «ՈՒՍՈՒՄ-2» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

.__________________________________________________________________________.

|1|Համաձայն ՀՀ     |Ապահովել   |Երևանի       |      |Պետ-|    |Համակարգի   |

| |Կառավարության   |300        |մաթեմատիկական|      |բյու|    |շահագործում |

| |2010 թ. փետրվարի|դպրոցներում|մեքենաների   |      |ջե  |    |300         |

| |25-ի «Հայաստանի |«ՈՒսում-2» |գիտահետազոտա-|      |    |    |դպրոցներում:|

| |Հանրապետու-     |համակարգի  |կան ինստիտուտ|      |    |    |Գործարկման  |

| |թյունում        |շահագոր-   |(համաձայնու- |      |    |    |փուլի կ. 8  |

| |Էլեկտրոնային    |ծումը      |թյամբ)       |      |    |    |իրականացում |

| |հասարակության   |           |ՀՀ կրթության |      |    |    |            |

| |ձևավորման       |           |և  գիտության |      |    |    |            |

| |հայեցակարգին    |           |նախարարու-   |      |    |    |            |

| |հավանություն    |           |թյուն        |      |    |    |            |

| |տալու մասին»    |           |             |      |    |    |            |

| |N 7 արձանագրային|           |             |      |    |    |            |

| |որոշման հավելված|           |             |      |    |    |            |

| |5-ի գործարկման  |           |             |      |    |    |            |

| |փուլի 8-րդ կետի`|           |             |      |    |    |            |

| |ա) «ՈՒսում-2»   |           |             |      |    |    |            |

| |համակարգի       |           |             |      |    |    |            |

| |տեղակայման      |           |             |      |    |    |            |

| |ապահովում ՀՀ 300|           |             |      |    |    |            |

| |հանրակրթական    |           |             |      |    |    |            |

| |դպրոցներում ըստ |           |             |      |    |    |            |

| |ՀՀ կրթության և  |           |             |      |    |    |            |

| |գիտության       |           |             |      |    |    |            |

| |նախարարության   |           |             |      |    |    |            |

| |ցուցակի,        |           |             |      |    |    |            |

| |բ) Յուրաքանչյուր|           |             |      |    |    |            |

| |դպրոցից         |           |             |      |    |    |            |

| |ինֆորմատիկա     |           |             |      |    |    |            |

| |առարկայի մեկ    |           |             |      |    |    |            |

| |ուսուցչի        |           |             |      |    |    |            |

| |վերապատրաստում  |           |             |      |    |    |            |

| |(ըստ ՀՀ         |           |             |      |    |    |            |

| |կրթության և     |           |             |      |    |    |            |

| |գիտության       |           |             |      |    |    |            |

| |նախարարության   |           |             |      |    |    |            |

| |ցուցակի)        |           |             |      |    |    |            |

| |Երևանի          |           |             |      |    |    |            |

| |մաթեմատիկական   |           |             |      |    |    |            |

| |մեքենաների      |           |             |      |    |    |            |

| |գիտահետազոտական |           |             |      |    |    |            |

| |ինստիտուտի      |           |             |      |    |    |            |

| |տեխնիկական      |           |             |      |    |    |            |

| |կենտրոնում,     |           |             |      |    |    |            |

| |գ) Անհրաժեշտ    |           |             |      |    |    |            |

| |ուսումնական     |           |             |      |    |    |            |

| |նյութերի,       |           |             |      |    |    |            |

| |հրահանգների և   |           |             |      |    |    |            |

| |հավաստագրերի    |           |             |      |    |    |            |

| |տրամադրում,     |           |             |      |    |    |            |

| |դ) Խորհրդատվու- |           |             |      |    |    |            |

| |թյուն և         |           |             |      |    |    |            |

| |օժանդակություն. |           |             |      |    |    |            |

| |1. առաջին       |           |             |մայիս-|    |15.0|            |

| |ենթափուլ 100    |           |             |դեկտեմ|    |    |            |

| |դպրոց,          |           |             |բեր   |    |    |            |

| |                |           |             |2010  |    |    |            |

| |                |           |             |      |    |    |            |

| |2. երկրորդ      |           |             |հուն- |    |30.0|            |

| |ենթափուլ 200    |           |             |վար - |    |    |            |

| |դպրոց.          |           |             |հունիս|    |    |            |

| |                |           |             |2011  |    |    |            |

|_|________________|___________|_____________|______|____|____|____________|

|2|Համաձայն ՀՀ     |Ապահովել   |Երևանի       |      |Պետ-|    |Համակարգի   |

| |Կառավարության   |1100       |մաթեմատիկական|      |բյու|    |շահագործում |

| |2010 թ. փետրվարի|դպրոցներում|մեքենաների   |      |ջե  |    |1400        |

| |25-ի «Հայաստանի |«ՈՒսում-2» |գիտահետազոտա-|      |    |    |դպրոցներում:|

| |Հանրապետու-     |համակարգի  |կան ինստիտուտ|      |    |    |Զարգացման   |

| |թյունում        |շահագոր-   |(համաձայնու- |      |    |    |փուլի կ. 4  |

| |Էլեկտրոնային    |ծումը      |թյամբ)       |      |    |    |իրականացում |

| |հասարակության   |           |ՀՀ կրթության |      |    |    |            |

| |ձևավորման       |           |և  գիտության |      |    |    |            |

| |հայեցակարգին    |           |նախարարու-   |      |    |    |            |

| |հավանություն    |           |թյուն        |      |    |    |            |

| |տալու մասին» N 7|           |             |      |    |    |            |

| |արձանագրային    |           |             |      |    |    |            |

| |որոշման հավելված|           |             |      |    |    |            |

| |5-ի զարգացման   |           |             |      |    |    |            |

| |փուլի 4-րդ կետի`|           |             |      |    |    |            |

| |ա) «ՈՒսում-2»   |           |             |      |    |    |            |

| |համակարգի       |           |             |      |    |    |            |

| |տեղակայման      |           |             |      |    |    |            |

| |ապահովում ՀՀ    |           |             |      |    |    |            |

| |1100            |           |             |      |    |    |            |

| |հանրակրթական    |           |             |      |    |    |            |

| |դպրոցներում ըստ |           |             |      |    |    |            |

| |ԿԳՆ ցուցակի,    |           |             |      |    |    |            |

| |բ) Յուրաքանչյուր|           |             |      |    |    |            |

| |դպրոցի մեկ      |           |             |      |    |    |            |

| |ինֆորմատիկա     |           |             |      |    |    |            |

| |առարկայի        |           |             |      |    |    |            |

| |ուսուցչի        |           |             |      |    |    |            |

| |վերապատրաստում  |           |             |      |    |    |            |

| |(ըստ ԿԳՆ        |           |             |      |    |    |            |

| |ցուցակի) ԵրՄՄԳՀԻ|           |             |      |    |    |            |

| |տեխնիկական      |           |             |      |    |    |            |

| |կենտրոնում,     |           |             |      |    |    |            |

| |գ) Անհրաժեշտ    |           |             |      |    |    |            |

| |ուսումնական     |           |             |      |    |    |            |

| |նյութերի,       |           |             |      |    |    |            |

| |հրահանգների և   |           |             |      |    |    |            |

| |հավաստագրերի    |           |             |      |    |    |            |

| |տրամադրում,     |           |             |      |    |    |            |

| |դ) Շահագործման  |           |             |      |    |    |            |

| |գործընթացի      |           |             |      |    |    |            |

| |ուղեկցում և     |           |             |      |    |    |            |

| |օժանդակություն. |           |             |      |    |    |            |

| |                |           |             |      |    |    |            |

| |1. առաջին       |           |             |հուլիս|    |37.5|            |

| |ենթափուլ 500    |           |             |դեկտեմ|    |    |            |

| |դպրոց,          |           |             |բեր   |    |    |            |

| |                |           |             |2011  |    |    |            |

| |2. երկրորդ      |           |             |      |    |    |            |

| |ենթափուլ 600    |           |             |հուն- |    |30.0|            |

| |դպրոց.          |           |             |վար - |    |    |            |

| |                |           |             |հունիս|    |    |            |

| |                |           |             |2012  |    |    |            |

|_|________________|___________|_____________|______|____|____|____________|

|3|«ՈՒսում-2»      |Ապահովել   |Երևանի       |հուլիս|Պետ-|21  |Համակարգի   |

| |համակարգի       |1400       |մաթեմատիկական|2012  |բյու|    |անխափան     |

| |ուղեկցում ՀՀ    |դպրոցներում|մեքենաների   |դեկտեմ|ջե  |    |աշխատանքի   |

| |1400            |«ՈՒսում-2» |գիտահետազոտա-|բեր   |    |    |ապահովում   |

| |դպրոցներում:    |համակարգի  |կան ինստիտուտ|2012  |    |    |1400        |

| |                |շահագոր-   |(համաձայնու- |      |    |    |դպրոցներում:|

| |                |ծումը      |թյամբ)       |      |    |    |            |

| |                |           |ՀՀ կրթության |      |    |    |            |

| |                |           |և  գիտության |      |    |    |            |

| |                |           |նախարարու-   |      |    |    |            |

| |                |           |թյուն        |      |    |    |            |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2010
N 19
Արձանագրային որոշում