Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ3/0002/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ3/0002/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կարբիի գյուղապետարանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կարբիի գյուղապետարանից 14.823.356 ՀՀ դրամ:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կարբիի գյուղապետարանից բռնագանձել 4.756.309 ՀՀ դրամ, իսկ 10.067.047 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 23.06.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0002/02/08 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 15.06.2009 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով 15.06.2009 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 15.06.2009 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

    ք. Երևան                                              15.06.2009 թ.

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, ի դեմս գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, որն այսուհետև անվանվում է Պարտատեր, մի կողմից և Կարբիի համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Ֆրունզ Նազարեթյանի, որն այսուհետ անվանվում է Պարտապան, մյուս կողմից, կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը (այսուհետև համաձայնագիր) հետևյալի մասին:

1. Պարտապանը պարտավորվում է սույն համաձայնագիրը կնքելուց հետո, սահմանված կարգով կատարել Կարբիի համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի (այսուհետև գույք) իրավունքների պետական գրանցումը անշարժ գույքի Կադաստրի տարածքային մարմիններում և մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը անհատույց օգտագործման պայմանագրով հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի շահագործմանը:

2. Պարտապանը պարտավորվում է աջակցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղին, Կարբիի համայնքի բաժանորդների ներքին ցանցում ջրաչափերի տեղադրման աշխատանքներին:

3. Պարտապանը ընդունում է, որ իր պարտքը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին 01.04.2008 թ. դրությամբ` սպառված խմելու ջրի դիմաց կազմել է 14823356 (տասնչորս միլիոն ութ հարյուր քսաներեք հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, որից 4756309 (չորս միլիոն յոթ հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր ինը) դրամ գումարը գտնվում է հարկադիր կատարման վարույթում և բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողների միջոցով: Վերը նշված պարտքի մնացորդը` 10067047 դրամ (տաս միլիոն վաթսունյոթ հազար քառասունյոթ) դրամ և պետական տուրքի գումարը 604023 (վեց հարյուր չորս հազար քսաներեք) դրամ` ընդամենը վճարման ենթակա գումարը 10671070 (տասը միլիոն վեց հարյուր յոթանասունմեկ հազար յոթանասուն) դրամ, Պարտապանը պարտավորվում է մարել հինգ տարվա ընթացքում, սկսած սույն թվականի հոկտեմբերի ամսից` յուրաքանչյուր ամիս վճարելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ 16048200544615 հաշվեհամարին 200000 դրամ գումար:

4. Սույն համաձայնագրի 3-րդ կետով սահմանված պարտավորությունների կատարումը չի ազատում Պարտապանին 01.04.2009 թվականից հետո, մինչև ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրի լուծումը, առաջացած պարտքերը մարելուց: Այդ նպատակով Պարտապանը պարտավորվում է մինչև 01.10.2009 թ. ըստ ամիսների հավասարաչափ, մարել 01.04.2008 թ.-01.09.2009 թ. ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման դիմաց կուտակված պարտքերը:

5. Պարտապանը իրավունք ունի սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված գումարները մարել սահմանված ժամկետից շուտ:

6. Սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված ամսական գումարի վճարումը նույնիսկ մեկ անգամ կետանցելու դեպքում, համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերը կորցնում են իրենց ուժը և Պարտատերն իրավունք է ստանում ողջ գումարի բռնագանձման համար դիմելու հարկադիր կատարման ծառայությանը, սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկելով նաև տույժեր` վճարման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,15 տոկոսի չափով:

7. Սույն համաձայնագիրը կազմված է հայերեն լեզվով, որոնք հավասար օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, իսկ մեկ օրինակը ներկայացվում է ՀՀ վճռաբեկ դատարանի հաստատմանը:

Կողմերի ստորագրությունները

 

    «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ          ստորագրություն

                                    ______________

 

    Կարբիի գյուղապետարան            ստորագրություն»:

                                    _________________

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ՀՅՔԴ3/0002/02/08
Որոշում