Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԻՆԱԳԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ
ՕՐԻՆԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած օրինագծերը Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելու աշխատանքի նախապատրաստման գործընթացի կանոնակարգման նպատակով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած օրինագծերը Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխնախագահի և Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի վրա:

 

30 օգոստոսի 1994 թվական:

ՆԿ-84

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Կ Ա Ր Գ Ը

 

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում օրենքների նախագծերի քննարկմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շահագրգիռ նախարարությունները, պետական վարչությունները, պետական տեսչությունը, գերատեսչությունները պարտավոր են ապահովել պետական կառավարման համապատասխան մարմնի (մարմինների) պատասխանատու անձանց մասնակցությունը:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ, մինչև դրանց քվեարկությունն ու ընդունումը, իրենց դիրքորոշումն են արտահայտում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժինը, արձանագրային և թարգմանչական բաժինը, և, ըստ անհրաժեշտության` սոցիալ-տնտեսագիտական փորձագիտական խումբը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած օրինագիծը Գերագույն խորհրդում ընդունվելուց և Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է Հայաստանի Հանրապետության նախագահին առարկություններ առաջադրել միայն այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ հիմնավորումներով ներկայացվել են Գերագույն խորհրդին նախագծի քննարկման ժամանակ և չեն ընդունվել:

Օրենսդրական նախաձեռնության իրավունքի մյուս սուբյեկտների կողմից մշակված օրինագծերը, եթե դրանք նստաշրջանից առաջ ոչ պակաս, քան մեկ ամսվա ժամանակահատվածում, չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, ապա վերջինս կարող է առարկություններ առաջադրել ցանկացած սկզբունքային հարցի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությունները Հայաստանի Հանրապետության նախագահին կարող են առարկություններ առաջադրել միայն այն սկզբունքային հարցադրումների վերաբերյալ, որոնք նախապես արվել են Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող օրենքի նախագծի վերաբերյալ և չեն ընդունվել օրինագծի վերջնական տեքստում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրինագիծը ստանալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի (նրա բացակայության դեպքում` փոխվարչապետի) ստորագրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացնում օրինագծի վերաբերյալ կառավարության համաձայնությունը կամ առարկությունները` անհրաժեշտ հիմնավորումներով: Ներկայացված առարկություններին կցվում է դրանք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցչի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրության նախագիծը:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժինը, ըստ անհրաժեշտության` նաև սոցիալ-տնտեսագիտական փորձագիտական խումբը, Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխնախագահին է ներկայացնում ամփոփ կարծիք Հայաստանի Հանրապետության օրինագծի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության փոխնախագահի հետ Հայաստանի Հանրապետության օրինագծի տեքստը սկզբունքորեն համաձայնեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքի պատճենը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության փոխնախագահի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի, արձանագրային և թարգմանչական բաժնի վարիչների ստորագրություններով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախագահին:

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.08.1994
N ՆԿ-84
Կարգադրություն