Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0634.161098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 634

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների 1998-2001 թվականների ծրագրին (կցվում է):

i

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ` գերատեսչության կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 22 հոդվածներին համապատասխան բաժանման միջոցով վերակազմավորել «ՀՀ երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ու դրա դուստր ձեռնարկությունները ` ստեղծելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» , «ՀՀ երկաթուղու շարժակազմ» և «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերություններ:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 1999 թվականի առաջին եռամսյակում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի սոցիալական ենթակառուցվածքի «Գյումրիի երկաթուղային հիվանդանոց» , «Արզնու երկաթուղային հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» և «Երևանի երկաթուղային պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

(6-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

7. Հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի երկաթուղային տեխնիկումը և «Գուգարք» ճամբարը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությանը, դրանք 1999 թվականի ընթացքում համապատասխան նախարարություններին հանձնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

8. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայկական երկաթուղու համակարգի ձեռնարկությունները («Երևանի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Երևանի բեռնման և բեռնաթափման պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Գյումրիի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Այրումի «Լեռնագործ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Երևանի երկաթուղու ջրամատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերություն և «Հայերկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերություն) մասնավորեցնել 1998 թվականի ընթացքում:

i

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի շինմոնտաժային պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի թունելակամրջային պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում ընդգրկելու նպատակով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

10. Սահմանել, որ`

i

ա) 1999-2001 թվականների ընթացքում երկաթուղային տրանսպորտի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է հայկական երկաթուղու դեպարտամենտը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) հայկական երկաթուղու համակարգի բարեփոխումների ավարտից հետո բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

(10-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

11. Թույլատրել «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1999-2001 թվականների ընթացքում ուղևորափոխադրումներից առաջացած վնասը փոխհատուցել բեռնափոխադրումներից ստացված շահույթի հաշվին:

i

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականին մասնավորեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հետագա ծրագրում նախատեսելու համար:

(12-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

ա) 1999 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական երկաթուղու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

i

բ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հայկական երթակթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, դեպարտամենտի խորհրդի անդամների և պետի տեղակալների թիվը.

գ) 2-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացումն ապահովող օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

(13-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 139 որոշում)

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

15. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ռազմավարական ծրագրին (Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը (1999-2001 թ.թ.), հայկական երկաթուղու ծրագրին եկամուտները (1999-2001 թ.թ.), հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման 1998-2001 թվականների ծրագիրը) (կցվում է):

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 16-ից:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության երկաթուղային

տրանսպորտի զարգացման 1999-2001

թվականների

 

ՀՀ երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը

և ուղևորաշրջանառությունը (1999-2001 թթ.)

 

________________________________________________________________________

                   Բեռնաշրջանառությունը        Ուղևորաշրջանառությունը

 Տարիները       ________________________________________________________

                   ծավալը      աճը նախորդ        ծավալը     աճը նախորդ

                 (մլն տ/կմ)    տարվա համե-     (մլն տ/կմ)   տարվա համե-

                               մատ (տոկոս)                  մատ (տոկոս)

________________________________________________________________________

 

   1990           4883,5                         315,0

 

   1995            402,9                         165,9

 

   1996            351,0           87,1           84,2          50,7

 

   1997            381,1          108,5           84,0          99,7

 

   1998 (սպասվելիք 420,0          110,2           90,0         107,1

կատարողականը)

 

   1999            446,0          106,2           95,0         105,5

 

   2000            472,7          106,0          100,0         105,2

 

   2001            505,8          107,0          110,0         110,0

 

________________________________________________________________________

 

Հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները

(1998-2001 թ.թ.)

 

_________________________________________________________________________

          Եկամուտներ բեռ-  Եկամուտներ ուղևորա-  Օժանդակ եկա-   Ընդամենը

          նափոխադրումնե-      փոխադրումներից       մուտներ

               րից

Տարիները ________________________________________________________________

եկամու- աճը նա- եկամուտը աճը նա- եկամու- աճը նա- եկամու- աճը

        տը (մլն  խորդ   (մլն դրամ)  խորդ    տը (մլն   խորդ   տը (մլն նախո-

         դրամ)   տարվա             տարվա     դրամ)   տարվա   դրամ)   րդ

                 համեմատ           համեմատ           համեմատ         տարվա

                                                                     համե-

                                                                      մատ

_________________________________________________________________________

 

 1998   4242,4   110,2    122,0    107,1     61,0     17,4  4425,4   115,5

 

 1999   4906,0   115,6    270,0    221,3     91,5    150,0  5267,5   119,0

 

 2000   5200,0   160,0    285,0    105,6    109,8    120,8  5594,8   106,2

*

 2001   6353,8    122,2    313,5   110,0    131,8    120,0  6799,1   121,5

 

__________________________________________________________________________

 

* Հաշվարկը կատարված է դիֆերենցված սակագներով:

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

 

Հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման

1998-2001 թ.թ. ծրագիրը

 

(հազ. ԱՄՆ-ի դոլար)

._________________________________________________________________________.

|N/N|Միջոցառման|Կատարողը|Կատարման |Ընդհանուր|     այդ թվում`    | Ընդամենը|

|ը/կ|անվանումը |        | ժամկետ- | արժեքը  |___________________|1999-2001|

|   |          |        |  ները   |         |1998|1999|2000|2001|թվականներ|

|   |          |        |         |         |____|______________|         |

|   |          |        |         |         |(ծրա|   նախագիծ    |         |

|   |          |        |         |         |գիր)|              |         |

|___|__________|________|_________|_________|____|______________|_________|

| 1 |    2     |   3    |    4    |    5    | 6  |  7 |  8 | 9  |   10    |

|___|__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|1 .|Գյումրի   |        |         |         |    |    |    |    |         |

|   |կայարանում|        |         |         |    |    |    |    |         |

|   |լոկոմոտի- |        |         |         |    |    |    |    |         |

|   |վային դե- |        |         |         |    |    |    |    |         |

|   |պոյի շինա-|        |         |         |    |    |    |    |         |

|   |րարության |        |         |         |    |    |    |    |         |

|   |ավարտումը |        |         |         |    |    |    |    |         |

|   |(ջերմաքար-|        |         |         |    |    |    |    |         |

|   |շային ար- |        |         |         |    |    |    |    |         |

|   |տադրամաս) |ՇՏԳ-773 |1998-2001|  2850   |150 |150 |1350|1200|  2700   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|2 .|Գյումրի   |        |         |         |    |    |    |    |         |

|   |կայարանում|        |         |         |    |    |    |    |         |

|   |վագոնային |        |         |         |    |    |    |    |         |

|   |դեպոյի շի-|        |         |         |    |    |    |    |         |

|   |նարարու-  |        |         |         |    |    |    |    |         |

|   |թյան ավար-|        |         |         |    |    |    |    |         |

|   |  տը      |        |         |         |    |    |    |    |         |

|   |__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|   | ընդամենը |        |         |  2850   |150 |150 |1850|1600|  3700   |

|   |          |        |         |         |_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   8-9   |

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի    տարի  |

|   |          |        |         |         |նվազեցումը           435300  |

|   |          |        |         |         |                      դոլար  |

|   |__________|________|_________|_________|_____________________________|

|   | Լոկոմոտի-|        |         |         |    |    |    |    |         |

|   |վային տնտե|        |         |         |    |    |    |    |         |

|   | սություն |        |         |         |    |    |    |    |         |

|   | ________ |        |         |         |    |    |    |    |         |

|3 .|Էլեկտրա-  |        |         |         |    |    |    |    |         |

|   |քարշերի   |        |         |         |    |    |    |    |         |

|   |հիմնական  |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |վերանորո- |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |գում      |ղի      |1998-2001|  5000   |200 |500 |1000|1100|  2600   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|4 .|Գյումրիի  |        |         |         |    |    |    |    |         |

|   |դեպոյի ջեր|        |         |         |    |    |    |    |         |

|   |մաքարշերի |        |         |         |    |    |    |    |         |

|   |հիմնական  |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |վերանորո- |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |գում      |ղի      |1998-2001|  4000   |    |600 |1000|400 |  2000   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|5 .|Գյումրիի  |        |         |         |    |    |    |    |         |

|   |դեպոյի    |        |         |         |    |    |    |    |         |

|   |էլեկտրաքար|        |         |         |    |    |    |    |         |

|   |շերի էլեկ-|        |         |         |    |    |    |    |         |

|   |տրասարքա- |        |         |         |    |    |    |    |         |

|   |վորումների|        |         |         |    |    |    |    |         |

|   |հիմնական  |        |         |         |    |    |    |    |         |

|   |վերանորոգ-|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |ման կազմա-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |կերպում   |ղի      |1999-2001|   125   |    | 25 | 25 | 25 |    75   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|6 .|Էլեկտրա-  |        |         |         |    |    |    |    |         |

|   |քարշերի   |        |         |         |    |    |    |    |         |

|   |շարժիչների|        |         |         |    |    |    |    |         |

|   |հիմնական  |        |         |         |    |    |    |    |         |

|   |վերանորո- |        |         |         |    |    |    |    |         |

|   |գում      |        |         |         |    |    |    |    |         |

|   |(ՆԲ-406,  |        |         |         |    |    |    |    |         |

|   |SL-27 շար-|        |         |         |    |    |    |    |         |

|   |ժիչ-կոմպրե|«Հայ-  |         |         |    |    |    |    |         |

|   |սորների,  |էլեկտրա |         |         |    |    |    |    |         |

|   |շարժիչ օդա|մեքենա»|         |         |    |    |    |    |         |

|   |փոխիչների)| ՊՓԲԸ   |1999-2001|   200   |    | 50 |100 | 70 |   220   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|7 .|Անվազույ- |Փոշեմե- |         |         |    |    |    |    |         |

|   |գերի սան- |տալուր- |         |         |    |    |    |    |         |

|   |դերքի ձու-|գիայի ին|         |         |    |    |    |    |         |

|   |լում      |ստիտուտ |1998-2001|    85   | 10 | 20 | 45 | 10 |    75   |

|   |__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|   |ընդամենը  |        |         |  9830   |210 |1295|2370|1705|   5370  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   8-9   |

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի   տարի   |

|   |          |        |         |         |նվազեցումը           631700  |

|   |          |        |         |         |                      դոլար  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|8 .|Երևանի,   |        |         |         |    |    |    |    |         |

|   |Գյումրիի  |        |         |         |    |    |    |    |         |

|   |դեպոներում|        |         |         |    |    |    |    |         |

|   |բեռնատար  |        |         |         |    |    |    |    |         |

|   |և  ուղորա-|        |         |         |    |    |    |    |         |

|   |տար վագոն-|        |         |         |    |    |    |    |         |

|   |ների հիմ- |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |մանակ վե- |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |րանորոգման|ղի      |1999-2001|  8500   |    |2000|3000|3500|   8500  |

|   |__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|   |ընդամենը  |        |         |  8770   |    |2090|3150|3530|   8770  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   4-5   |

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի    տարի  |

|   |          |        |         |         |նվազեցումը           1948800 |

|   |          |        |         |         |                      դոլար  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   | Գծային   |        |         |         |    |    |    |    |         |

|   |տնտեսու-  |        |         |         |    |    |    |    |         |

|   |  թյուն   |        |         |         |    |    |    |    |         |

|   | _______  |        |         |         |    |    |    |    |         |

|9 .|Գլխավոր   |        |         |         |    |    |    |    |         |

|   |գծի հիմնա-|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |կան վերա- |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |նորոգում  |ղի      |1998-2001|  20000  |2000|4000|5000|3000| 12000   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|10.|Փոխադրիչ  |        |         |         |    |    |    |    |         |

|   |փայտե կոճ-|        |         |         |    |    |    |    |         |

|   |ղերի փոխա-|        |         |         |    |    |    |    |         |

|   |րինումը   |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |երկաթբետո-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |նով       |ղի      |1999-2001|  3000   |    |1000|1500| 500|  3000   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|11.|Երկաթբետո-|Չարենցա-|         |         |    |    |    |    |         |

|   |նե կոճերի |վանի    |         |         |    |    |    |    |         |

|   |ձեռքբերում|«Հայավ-|         |         |    |    |    |    |         |

|   |          |տո» ԱՄ |1999-2001|  3000   |    | 500|1500|1000|  3000   |

|___|__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|12.|Գծերի վե- |        |         |         |    |    |    |    |         |

|   |րին կա-   |        |         |         |    |    |    |    |         |

|   |ռույցների |        |         |         |    |    |    |    |         |

|   |պատրաստում|        |         |         |    |    |    |    |         |

|   |(Ռ-65 ռել-|Չարենցա-|         |         |    |    |    |    |         |

|   |սերի համար|վանի    |         |         |    |    |    |    |         |

|   |տակդիր, մա|«Հայավ-|         |         |    |    |    |    |         |

|   |կարդակ և  |տո»    |         |         |    |    |    |    |         |

|   |այլն)     |  ԱՄ    |1999-2001|  1000   |100 |300 |300 |300 |   900   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|13.|Ֆրանսիայի |        |         |         |    |    |    |    |         |

|   |«Ջեյս-   |        |         |         |    |    |    |    |         |

|   |մար» ֆիր-|        |         |         |    |    |    |    |         |

|   |մայի մեքե-|        |         |         |    |    |    |    |         |

|   |նաների և  |        |         |         |    |    |    |    |         |

|   |մեխանիզմնե|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |րի օգտա-  |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |գործում   |ղի      |1998-2001|   300   | 50 |100 |100 | 50 |   250   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|14.|Գծային մե-|        |         |         |    |    |    |    |         |

|   |քենայական |        |         |         |    |    |    |    |         |

|   |կայանի վե-|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |րակառու-  |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |ցում      |ղի      |1999-2001|         |    |200 |100 |    |   300   |

|   |          |________|_________|_________|____|____|____|____|_________|

|   | ընդամենը |        |         |  27300  |2150|6100|8500|4850| 19450   |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   7-8   |

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի   տարի   |

|   |          |        |         |         |նվազեցումը           2593000 |

|   |          |        |         |         |                      դոլար  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   | Էներգա-  |        |         |         |    |    |    |    |         |

|   | տնտեսու- |        |         |         |    |    |    |    |         |

|   |  թյուն   |        |         |         |    |    |    |    |         |

|   | ________ |        |         |         |    |    |    |    |         |

|15.|Քարշային  |        |         |         |    |    |    |    |         |

|   |ենթակայան-|        |         |         |    |    |    |    |         |

|   |ներում փո-|        |         |         |    |    |    |    |         |

|   |խակերպող  |        |         |         |    |    |    |    |         |

|   |ագրեգատնե-|«Տրան- |         |         |    |    |    |    |         |

|   |րի վերա-  |զիստոր»|         |         |    |    |    |    |         |

|   |կանգնում  |  ԳԱՄ   |1999-2001|   300   |    |100 |150 | 50 |   300   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|16.|Կոռոզիայի |        |         |         |    |    |    |    |         |

|   |ենթարկված |        |         |         |    |    |    |    |         |

|   |հենարան-  |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |ների փոխա-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |րինում    |ղի      |1999-2001|   150   |    | 50 |100 |    |   150   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|17.|Կոնտակտա- |        |         |         |    |    |    |    |         |

|   |յին հաղոր-|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |դալարերի  |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |փոխարինում|ղի      |1998-2001|   650   | 90 |160 |300 |100 |   560   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|18.|Քարշային  |        |         |         |    |    |    |    |         |

|   |ենթակայան-|        |         |         |    |    |    |    |         |

|   |ների ֆիդեր|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |ների ուժե-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |ղացում    |ղի      |1999-2000|   200   |    | 50 | 150|    |   200   |

|   |__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|   |          |        |         |  1300   | 90 |360 | 700|150 |   1210  |

|   | ընդամենը |        |         |         |_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   2-3   |

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի   տարի   |

|   |          |        |         |         |նվազեցումը           484000  |

|   |          |        |         |         |                      դոլար  |

|___|__________|________|_________|_________|_____________________________|

|   |Ավտոմատի- |        |         |         |    |    |    |    |         |

|   |կա, հեռուս|        |         |         |    |    |    |    |         |

|   |տամեխանի- |        |         |         |    |    |    |    |         |

|   |կա և  կապ |        |         |         |    |    |    |    |         |

|   |_________ |        |         |         |    |    |    |    |         |

|19.|Էներգադիս-|        |         |         |    |    |    |    |         |

|   |պետչերա-  |        |         |         |    |    |    |    |         |

|   |կան կապի  |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |վերակառու-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |ցում      |ղի      |1999-2000|         |    | 80 |120 |    |   200   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|20.|Գնացքադիս-|        |         |         |    |    |    |    |         |

|   |պետչերական|Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |կապի վերա-|երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |կառուցում |ղի      |1999-2000|   200   |    | 100|100 |    |   200   |

|   |          |        |         |         |    |    |    |    |         |

|21.|Փաստաթղթե-|        |         |         |    |    |    |    |         |

|   |րի մշակման|        |         |         |    |    |    |    |         |

|   |համակարգ- |        |         |         |    |    |    |    |         |

|   |չային հա- |Հայկական|         |         |    |    |    |    |         |

|   |մակարգի   |երկաթու-|         |         |    |    |    |    |         |

|   |ներդրում  |ղի      |1999-2000|   500   |    | 200|200 | 100|   500   |

|   |__________|________|_________|_________|____|____|____|____|_________|

|   | ընդամենը |        |         |   900   |    | 380|420 | 100|   900   |

|   |__________|________|_________|_________|_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը   2 տարի|

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի   450000 |

|   |          |        |         |         |նվազեցումը             դոլար |

|   |__________|________|_________|_________|_____________________________|

|   |Ընդամենը  |        |         | 52100   |    |104 |169 |119 |  39400  |

|   |          |        |         |         |    | 75 | 90 | 35 |         |

|   |__________|________|_________|_________|_____________________________|

|   |          |        |         |         |փոխհատուցման ժամկետը  10 տարի|

|   |          |        |         |         |շահագործման ծախսերի  3940000 |

|   |          |        |         |         |նվազեցումը            դոլար  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.1998
N 634
Որոշում