Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ Պ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2010  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0972.060810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2010 թվականի N 972-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 29-ի

N 972-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՓԱՍՏԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ

 

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածին համապատասխան` սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի (այսուհետ` ստուգում իրականացնող անձ) կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը: Սույն կարգի իմաստով սահմանված դրույթները տարածվում են միայն սույն կարգով կանոնակարգվող հարաբերությունների վրա:

2. Սույն կարգի իմաստով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստերի արձանագրման հիմքեր են համարվում, մասնավորապես`

1) հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայությունը, այդ թվում` հիվանդության, արձակուրդում, գործուղման մեջ գտնվելու կամ այլ հիմքերով աշխատանքից բացակայելը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելը և այլն.

2) ստուգման հանձնարարագրին ծանոթանալուց և հանձնարարագրում ստուգման անցկացման մասին ծանուցված լինելու վերաբերյալ նշագրում կատարելուց հրաժարվելը.

3) ստուգում իրականացնող անձանց ստուգման նպատակին և ստուգմամբ ընդգրկված հարցերին առնչվող օրինական պահանջները չկատարելը.

4) ստուգում իրականացնող անձանց պահանջով ստուգման նպատակին և ստուգմամբ ընդգրկված հարցերին առնչվող փաստաթղթեր և տվյալներ չտրամադրելը:

3. Սույն կարգի իմաստով «հարկ վճարողի պաշտոնատար անձ» հասկացությունը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «տնտեսավարող սուբյեկտի ղեկավար (նրան փոխարինող պաշտոնատար անձ)» հասկացություններին:

4. Ստուգման հանձնարարագրի հրապարակումից հետո սույն կարգի 2-րդ կետով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում ստուգում իրականացնող անձը հանձնարարագիրը կամ գրավոր ձևակերպված օրինական պահանջը պատվիրված փոստով (ստանալու մասին ծանուցմամբ) ուղարկում է հարկ վճարողին` նրա կողմից հարկային մարմնին հայտնած հասցեով:

5. Հարկ վճարողի բացակայության հիմքով պատվիրված նամակը վերադարձվելու օրը, իսկ գրավոր ձևակերպված օրինական պահանջը կամ հանձնարարագիրն առձեռն կամ պատվիրված փոստով ստանալու դեպքերում ստուգում իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելուց հրաժարվելու գործողությունները շարունակելու պայմաններում` առձեռն գրությունը կամ պատվիրված փոստն ստանալու հաջորդ օրն ստուգում իրականացնող անձը կազմում է արձանագրություն (համաձայն օրինակելի ձևի), հարկ վճարողի խոչընդոտող գործողությունների վերաբերյալ` արձանագրությանը կցելով վերջինիս պատշաճ ծանուցումը, ինչպես նաև այլ հավաստող փաստաթղթեր:

6. Արձանագրության, ինչպես նաև կից նյութերի պատճեններն ստուգում իրականացնող անձանց, իսկ վկաներ ներգրավված լինելու դեպքում` նաև վկաների (որոնք չեն կարող լինել հարկային ծառայողներ) կողմից ստորագրվելուց հետո առձեռն կամ փոստով (ստանալու մասին ծանուցմամբ) ներկայացվում է հարկ վճարողին:

7. Հարկ վճարողի բացակայության հիմքով արձանագրությունը վերադարձվելու դեպքում` արձանագրությանը կցվում են փոստային առաքման թերթիկը և այլ նյութեր, և արձանագրությունը կարվում է հարկ վճարողի հարկային գործում:

8. Ներկայացված արձանագրությունն ստորագրում է նաև հարկ վճարողի պաշտոնատար անձը, իսկ առարկություններ ունենալու դեպքում դրանց մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Առարկություններն ընդունվելու դեպքում գրավոր հիմնավորումը կցվում է արձանագրությանը, կարվում հարկ վճարողի հարկային գործում, և հարուցված վարույթը կարճվում է` ինչի մասին 2-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է հարկ վճարողը: Արձանագրությունը կազմող ստուգող անձանց գրավոր հիմնավորմամբ առարկությունները չընդունվելու դեպքում (գրավոր հիմնավորումը կցվում է կազմված արձանագրությանը) արձանագրությունը և կից նյութերը կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ դրանց պատճենը եռօրյա ժամկետում առձեռն հանձնվում կամ փոստով ուղարկվում է հարկ վճարողին: Այս դեպքում, ինչպես նաև հարկ վճարողի բացակայության հիմքով արձանագրությունը վերադարձվելու դեպքում` արձանագրությունը կազմելու օրվանից հարկային պարտավորություններ առաջանալու` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետը կասեցվում է:

9. Հարկային մարմինն իր լիազորությունների սահմաններում հարկային հսկողության և վարչարարության շրջանակներում ձեռնարկում է միջոցներ հարկ վճարողի կամ հարկ վճարողի պաշտոնատար անձանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև խոչընդոտող այլ գործողությունները դադարելու վերաբերյալ հավաստիանալու նպատակով:

10. Հարկ վճարողի կամ հարկ վճարողի պաշտոնատար անձանց մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև խոչընդոտող այլ գործողությունները դադարեցնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է` համապատասխան հիմքերը հայտնի դառնալու կամ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից սկսած:

11. Հարկային մարմնի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կարվում են հարկ վճարողի հարկային գործում:

 

Օրինակելի ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ________

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    _______ _______________ 20____ թ.          __________________________

                                                     (կազմման վայրը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20___ թ. _____________ ______ N__________ հանձնարարագրի ______________________________________________ հարկային (տարածքային) տեսչության պետի 20___ թ. ________ ____ N______ հանձնարարագրի`

 

__________________________________         ._______________________.

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)          ._______________________.

                                         (հարկ վճարողի հաշվառման համարը)

 

մոտ ստուգում իրականացնելու և հարկային պարտավորությունների հաշվարկումը հնարավոր չէ հետևյալ հիմնավորմամբ` _______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճենները)`

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը` թվերով և տառերով)

 

Արձանագրությունը կազմող ստուգում իրականացնող անձինք`

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հարկ վճարողի պաշտոնատար անձինք`

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վկա (վկաներ)

__________________________________________________________________________

                  (անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

                  (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրության պատճենը հարկ վճարողի պաշտոնատար անձին հանձնելու ամսաթիվը` ______ ______________ 20_____թ.

 

Ստացա արձանագրության պատճենը

__________________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրված փաստերի վերաբերյալ առարկություններ չունեմ ________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

ՈՒնեմ առարկություններ __________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

Առարկությունները կցվում են (առդիր` _________ էջ)

 

կամ

__________________________________________________________________________

(Արձանագրությունը կազմողների կողմից գրառում արձանագրությունն ստորագրելուց

կամ արձանագրության պատճենն ստանալուց հրաժարվելու կամ նշված

գործողությունների անհնարինության մասին)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2010
N 972-Ն
Որոշում