Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՆՁԵՐԸ» ԺԱՄԱՆԱԿ ...

 

 

041.0610.301098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 610

 

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՆՁԵՐԸ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի և ֆիննական «ՌՀ-Կոնսուլտանտս ԼԹԴ» («RH-CONSULTANTS LTD») ֆիրմայի միջև կնքված պայմանագրի հիման վրա 1998 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1999 թվականի հունվարի 24-ը Ֆինլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Հելսինկիում Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի (Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի հավաքածուներից) կազմակերպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանին «Հայ Եկեղեցու գանձերը» ցուցահանդեսի ցուցանմուշները ժամանակավորապես արտահանելու գործում:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ապահովել ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և դրանց վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանումը Երևանից Հելսինկի և ներմուծումը Հելսինկիից Երևան:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամանակավոր արտահանման ռեժիմով, առանց մաքսավճարի:

5. Ընդունել ի գիտություն, որ «Հայ եկեղեցու գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհուրդը, իսկ ծախսերը կկատարվեն ֆիննական կողմի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.10.1998
N 610
Որոշում