Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՀ ԱՅՑԵԼՈ ...

 

 

031.0130.170810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.

2010 թվականի օգոստոսի 20-ից 22-ը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետություն այցելության կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ և անունից կազմակերպվող պաշտոնական և աշխատանքային ճաշերի, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների (յուրաքանչյուր պատվիրակությունից 5-ական մարդ) կեցության ծախսերը 1+4 ձևաչափով կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա. լուծել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տներում բնակվող պատվիրակությունների կեցության ծախսերի վճարման հարցը,

բ. ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի,

գ. Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը (տրանսպորտ, կապ, գրենական պիտույքներ և այլն) կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

17 օգոստոսի 2010 թվականի

ՆԿ-130-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.08.2010
N ՆԿ-130-Ա
Կարգադրություն