Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ «ՌՈՒԲԼԻ» ԵՎ «ԿՈՊԵԿ» ԲԱՌԵՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994թ. Հ.Ն-1091-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ «ՌՈՒԲԼԻ» ԵՎ «ԿՈՊԵԿ» ԲԱՌԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ «ԴՐԱՄ» ԵՎ «ԼՈՒՄԱ» ԲԱՌԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ-ի կողմից ընդունված ու դեռևս գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, որոնք սահմանում են պետական տուրքեր, տուգանքներ, տույժեր և այլ պարտադիր վճարումներ «ռուբլի» և «կոպեկ» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրամ» և «լումա» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն օրենքից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

23 հուլիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ 23.07.1994
N ՀՕ-114 օրենք