Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի պահանջներից և տնտեսական բարեփոխումների ընթացքը խթանելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների` որպես վճարման միջոց ընդունման, փոխանակման, մարման, շրջանառությունից դուրսբերման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.

բ) արագացնել նախապատրաստական բոլոր աշխատանքներն այն հաշվով, որպեսզի առնվազն 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ապահովվի Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի կիրարկումը.

գ) երկշաբաթյա ժամկետում հաստատել սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգը.

i

դ) մեկամսյա ժամկետում ընդունել սեփականաշնորհման ինվեստիցիոն հիմնադրամների, ընկերությունների կարգավիճակը սահմանող համապատասխան ակտեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին` ձեռնարկված միջոցների, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքի մասին, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 173 հրամանագրի 2-րդ կետի «զ» ենթակետը:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 օգոստոսի 1994 թվական

ՆՀ-357

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.08.1994
N ՆՀ-357
Հրամանագիր