Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ Գ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄՅՈՒՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 6-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնք, ելնելով հանրապետության ռեալ տնտեսական վիճակից, կանոնակարգում են Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 6-րդ կետով սահմանված դրույթները, որոշում եմ.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 6-րդ կետը:

 

2 փետրվարի 1995 թվական

ՆՀ-415

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.02.1995
N ՆՀ-415
Հրամանագիր