Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը և հաշվի առնելով, որ Գերագույն խորհրդի կողմից չի ընտրվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի նախագահ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Վերահսկիչ պալատի համար ժամանակավորապես հաստատել հաստիքային հինգ աշխատողի սահմանային թվաքանակը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի 1995 թվականի աշխատավարձի ֆոնդը` 293,5 հազար դրամ գումարով, այդ ծախսերն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի պահպանման ծախսերի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն ներկայացնել առաջարկություն` պալատի կառուցվածքի և պահպանման ծախսերի մասին:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի գործունեության ապահովման և համապատասխան ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար վերահսկիչ պալատն օգտվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատակազմի ծառայություններից` Հայաստանի Հանրապետությունում Գերագույն խորհրդի քարտուղարի կողմից սահմանված կարգով:

23 դեկտեմբերի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
23.12.1994
N ՀՆԽ-696-I
Որոշում