Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ ...

 

 

040.1391.051110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

4) Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը` համաձայն N 4 հավելվածի:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 10.11.11 թիվ 1745-Ն, 26.04.18 թիվ 525-Ն որոշումներ)

2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների` ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարներ տալու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի նախագծով հանրակրթական դպրոցների գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարներ տալու հետ կապված ծախսերը նախատեսել առանձին տողով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 10.11.11 թիվ 1745-Ն, 26.04.18 թիվ 525-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1391-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1391-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1391-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.11.11 թիվ 1745-Ն որոշում)

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2010
N 1391-Ն
Որոշում