Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆ ...

 

 

i

100.0021.281010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հոկտեմբերի 2010 թվականի N 21-Ն

 

i

ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7. 004-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

Հաստատել «Ավտոբենզալցակայաններին, ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և ավտոգազալիցքավորման կայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

(որոշման վերնագիրը, նախաբանը և առաջին պարբերությունը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

 

Հավելված

i

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. հոկտեմբերի 1-ի

N 21-Ն հրամանի

 

i

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.004-10

(վերնագիրը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.004-10

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ), ավտոգազալիցքավորման կայանների (այսուհետ` ԱԳԼԿ) տեղակայմանը, տարածքի սանիտարական պահպանմանը, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումներին, ջրամատակարարմանը, ջրահեռացմանը, աշխատողների սանիտարակենցաղային պայմանների ապահովմանը, աշխատանքային անվտանգությանը, աշխատողների բժշկական զննության կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

(1-ին կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբենզալցավորման և ավտոգազալիցքավորման գործունեություն իրականացնող, ինչպես նաև նախագծման և կառուցման աշխատանքներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա:

3. Սույն սանիտարական կանոնները տարածվում են նաև առևտրային, արդյունաբերական, վերամշակման, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ պետական այն հիմնարկների վրա, որտեղ ավտովառելիքը օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար` շահագործվող ավտոմեքենաների լիցքավորման համար:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. ավտոբենզալցակայան` հեղուկ ավտովառելիքի, տեխնիկական հեղուկների, լցավորման մշտական /ստացիոնար/ կայան,

i

5. ավտոգազալիցքավորման ճնշակայան` լիցքավորման ճնշակայան, որի տարածքում իրականացվում է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` բնական գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորում,

(5-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

i

5.1 ավտոգազալիցքավորման կայան` լիցքավորման կայան, որի տարածքում իրականացվում է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` հեղուկ նավթային գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորում,

(5.1-ին կետը լրաց. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

6. ավտովառելիք` նավթաթորվածքներ, այդ թվում` բենզինը և դիզելային վառելիքը, գազային վառելիք, որոնք ավտոբենզալցակայանում կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանում բաժնավորվում են ավտոմեքենաների բաքերում կամ շարժական բեռնարկղերում,

7. վերգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից բարձր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

8. ստորգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից ցածր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

9. խողովակաշար` խողովակների ամբողջություն, որոնց միջոցով ավտովառելիքը փոխանցվում է պահեստավորման ռեզերվուարներից դեպի բաժնավորիչները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված տարրերը:

 

3. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

10. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները տարանջատվում են բնակելի և հասարակական շենքերից սանիտարապաշտպանական գոտով, որոնց հեռավորությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

11. Ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները, ԱԳԼԿ-ները չեն տեղակայվում խմելու ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում:

12. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանի նախագիծը ներառում է կայանի տեղակայման տարածքի իրավիճակային հատակագիծը, ներառյալ տարածքի սահմանագծերը, տարածքում կամ դրա սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող մակերեսային կամ ստորգետնյա խմելու ջրամատակարարման աղբյուրների առկայությունը, աշխատողների և հաճախորդների համար նախատեսված սանիտարահիգիենիկ շինությունների և հարմարությունների տեղակայումը ու նկարագրությունը, կայանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղակայումը և այլն:

13. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների տեղակայման տարածքը լինում է բարեկարգ և կանաչապատ:

14. Տարածքի սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, ամռան ընթացքում` խոնավ եղանակով:

15. Տարածքում առանձնացվում է հրապարակ կենցաղային կոշտ թափոնների հավաքման ժամանակավոր պահպանման համար:

16. Տարածքում տեղադրում են աղբանոթներ և կափարիչով աղբի կոնտեյներներ:

17. Ավտոբենզալցակայանի և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների տարածքը ապահովվում է ջրանթափանց, հարթ ծածկով, հեղեղատար ջրերի հեռացման համակարգով:

18. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների /որոնք նախատեսված չեն բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար/ տեղակայման տարածքը ապահովվում է հասարակական զուգարանով:

i

19. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանների կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

(19-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

20. Հասարակական զուգարանի շահագործումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 N սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

i

21. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը` մինչև 4-ը ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 1 խցիկ (ընդհանուր օգտագործման), 5-7 լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց), 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 3 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց, 1 ընդհանուր օգտագործման), իսկ ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 7 ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց) է, 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 3 խցիկ (1 կանանց, 1 տղամարդկանց և 1 ընդհանուր օգտագործման):

(21-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

i

21.1 Ավտոբենզալցակայանների, ԱԳԼԿ-ների և ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարաններում առնվազն մեկ խցիկ կահավորել բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար:

(21.1-ին կետը լրաց. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

 

4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ

 

i

22. Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.04.02-84 * «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերով սահմանված պահանջներին:

(22-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

23. Ավտոբենզալցակայաններին և ԱԳԼՃԿ-ներին, ԱԳԼԿ-ներին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

24. Աշխատատեղերը և հասարակական զուգարանը ապահովվում են խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:

 

5. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ, ԱԳԼԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

25. Հերթապահ օպերատորները ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 4.13 կետի` ՀՀ կառավարության «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 631-Ն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխան:

26. Նավթամթերքով կամ դրանով աղտոտված կեղտաջրերի դիտահորերում, խրամուղիներում և նմանօրինակ այլ կառույցներում աշխատանքները կատարվում են շնչառական օրգանների պաշտպանության միջոցներով:

27. Աշխատողները ապահովվում են 1-ին բժշկական օգնության միջոցներով:

28. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների կազմակերպություններում չեն աշխատում մինչև 18 տարեկան անձինք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման համաձայն:

29. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842 հրամանով հաստատված և «Արտադրական սենքերի միկրոկլիմա» ՍՆ N 2-2.2.4-001-05-ի պահանջների:

30. Օպերատորների աշխատատեղերը տեղակայվում են առանձին սենքում: Տարողություններում վառելիքի մակարդակը չափվում է հեռակառավարման /դիստանցիոն/ սարքերի միջոցով:

i

31. Բենզինի և վառելիքի այլ տեսակների հետ աշխատողների աշխատանքային գոտում վնասակար նյութերի քանակությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N2.2.5-004-10 կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

(31-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

i

32. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների սանիտարակենցաղային սենքերի նախագծային լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի:

(32-րդ կետը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

33. Աշխատակիցները հագուստի և աշխատանքային արտահագուստի առանձին պահպանման համար ապահովվում են պահարաններով կահավորված հանդերձարանով:

34. Սննդի ընդունումը արտադրական սենքերում չի կատարվում: Սննդի ընդունման համար անհրաժեշտ է նախատեսել առանձին սենյակ` համապատասխան կահավորմամբ և լվացարանով:

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

35. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(հրամանը փոփ. 07.04.2020 թիվ 12-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.10.2010
N 21-Ն
Հրաման