Սեղմել Esc փակելու համար:
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ն. Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1099.131210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2010 թվականի N 1099-Ա

 

Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանի` 2010 թվականի դեկտեմբերի 6-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Է. Նալբանդյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մ. Թումասյանինը և Ն. Առուստամյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.12.2010
N 1099-Ա
Որոշում