Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուսի Հանրապետության, Ռուսաստանի ֆեդերացիայի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի արձանագրությունը` ստորագրված 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

26 դեկտեմբերի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
26.12.1991
N Ն-0495-I
Որոշում